Առաջընթա՞ց, թե՞ հետընթաց

Հանս Ֆ. Զենհոլց

թարգմանությունը “Free Market Economics” գրքից, արտատպված է The Freeman պարբերականի 1966 թ. ապրիլյան համարից։

 

Վերջերս փենսիլվանական մի փոքրիկ կորպորացիա արժանացավ Նախագահական «E» (արտահանողի) մրցանակի՝ արտահանման եւ երկրի վճարային հաշվեկշռի օգտին ներդրման համար։ 1965 թվականին՝ հաշվետու տարվում, ընկերությունն ավելի քան 16 միլիոն դոլարի սեփական արտադրանք էր վաճառել օտարերկրյա հաճախորդներին, իսկ 1960 թվականից սկսած՝ ընկերության արտասահմանյան վաճառքի ծավալները 55 միլիոն դոլար էին բերել Միացյալ Նահանգներ։

 

Թվում է՝ ամերիկյան քաղաքականության որոշ կողմեր կրկին վերադառնում են տասնյոթերորդ դարի դրույթներին ու սկզբունքներին, իսկ որոշներ պարզապես կրկնում են խավար միջնադարի սխալներն ու անմտությունները։ Անվանի մերկանտիլիստ հեղինակ Թոմաս Մունը (Thomas Mun) 1628 թվականին իր համերկրացիներին հորդորում էր «տարեկան հաշվարկով ավելին վաճառել օտարներին, քան գնարժեքի առումով ինքներս ենք սպառում նրանց ապրանքից»։ Գերմանական մերկանտիլիզմի ամենից ականավոր ներկայացուցիչը՝ Բեխերը (Becher), 1667 թվականին ջատագովում էր (իբրեւ կարեւորագույն տնտեսական օրենք եւ աքսիոմ), թե «միշտ ավելի լավ է ապրանքը վաճառել, քան գնել, քանի որ առաջինը բերում է որոշակի օգուտ, իսկ վերջինը՝ անխուսափելի վնաս»։ 1712 թվականին Չարլզ Քինգը (Charles King) «Բրիտանացի վաճառականը» (The British Merchant) գրքում պատրաստի արտադրանքի արտահանումը հայտարարում էր «գերագույնս շահեկան», բնամթերքինը՝ «որոշակիորեն շահեկան», իսկ համապատասխան ներկրումը՝ «որոշակի իրական վնաս»։

 

Նապոլեոն Բոնապարտն իր «Մայրցամաքային Համակարգ»-ով այս գաղափարի կիրառությունը հասցրեց հսկայական մասշտաբների։ Նա հանրային ճանաչման էր արժանացնում, մեդալներ եւ շնորհակալագրեր շնորհում պատրաստի արտադրանքը Անգլիա արտահանող ֆրանսիացիներին։

 

Վերջին տարիներին մեր երկրի արտաքին առեւտրի քաղաքականությունը աստիճանաբար ետ է գլորվել տասնյոթերորդ դարի տնտեսական մտքի «անդաստանը»։ Պետության «անբարենպաստ» վճարային հաշվեկշիռը Այզենհաուերի վարչակազմին դրդել է արգելել ոսկու ամերիկյան սեփականատիրությունը օտար երկրներում։ Կառավարությունն ապա դրան հավելել է «կամավոր» մի ծրագիր, որը սահմանափակում է բանկային եւ գործարար ներդրումներն արտերկրում՝ փողն ու ոսկին Միացյալ Նահանգներում պահելու համար։ Ավելին, օտարերկրյա արժեթղթերի ամերիկյան գնումների վրա սահմանված տուգանային հարկը նպատակ ունի սանձելու ոսկու մեր ծանր կորուստները։ Սրանք են մեր արտաքին առեւտրի եւ գործարքների վրա ամբողջական պետական վերահսկողություն սահմանելու ուղղությամբ արդեն իսկ կատարված որոշ քայլերը։

 

Անգլիայում արտարժույթի շուկայի համապարփակ վերահսկողության արմատները հասնում են մինչեւ խավար միջնադար։ Մինչեւ Չարլզ Ա-ի գահակալումը (1628 թ.), ազնիվ մետաղներով բոլոր գործարքները եւ ամբողջ առեւտուրն իրականացնում էր Թագավորական Փոխանակողի (Royal Exchanger) գրասենյակը։ Ձուլակտորների եւ մետաղադրամների արտահանումն ընդհանրապես արգելված էր մինչեւ 1663 թվականը, երբ դա մասնակիորեն վերացվեց՝ շարունակելով տարածվել միայն անգլիական մետաղադրամների վրա։

 

Ֆրանսիայում ոսկու եւ արծաթի արտահանումն արգելված էր միջին դարերից մինչեւ տասնութերորդ դարը։ Տիրակալության սահմաններից մետաղադրամ դուրս բերելու համար սովորական էր մահապատիժը։ Իսպանիայում եւ Պորտուգալիայում ձուլակտորների եւ մետաղադրամների արտահանումը 200 տարի շարունակ ընթանում էր անխափան՝ կարծես ոչ մի սահմանափակում գոյություն չուներ, թեպետեւ այնտեղ եւս դրա համար սահմանված էր մահապատիժ։

 

«Ծախման» բազմապատկումը

Վերջին ամիսներին մենք ականատես ենք եղել պետական եւ մասնավոր ծախսումների ակներեւ ավելացման եւ տնտեսական ակտիվության նշանակալի աճի։ Ապրանքների եւ ծառայությունների պահանջարկը խթանվել է կառավարության եւ Դաշնային Պահուստային ֆոնդի էքսպանսիոնիստական քայլերով։ Ծախսումը՝ լինի պետության թե քաղաքացիների կողմից, մինչ օր համարվում է տնտեսական առաջընթացի եւ բարօրության հզոր շարժիչը։

 

Վատնումներն արդարացնելու համար բոլոր դարերում առաջ են քաշվել տնտեսական նույնանման հայեցակարգեր։ 1686 թվականին, օրինակ, ավստրիացի հեղինակ, Թոմաս Մունի աշակերտ Վիլհելմ Շրյոթերը (Wilhelm Schroetter) գրել է. «Որքան արտադրողը շատ ստիպի փողը ձեռքից ձեռք անցնել, այնքան նա ավելի օգտակար է երկրին, քանի որ դրանով ավելի շատ մարդ է կերակրում», իսկ այլ տեղում հավելել. «Փողի շրջանառությամբ բազմապատկվում են շատերի կենսամիջոցները»։

 

Դրամի տնտեսումը՝ խնայողությունը, համարվել է գործազրկության պատճառ, քանի որ կարծում էին, թե իրական եկամուտը նվազում է, երբ փողը դուրս է բերվում շրջանառությունից։ Սրա պատճառով Շրյոթերը ծավալուն քննարկում է հրապարակել առ այն, թե «Ինչպես պետք է իշխանը սահմանափակի տնտեսումը»։ 1695 թվականին անգլիացի հեղինակ Քերին (Cary) այս նույն դրույթն առաջ էր քաշում առավելագույն հստակությամբ՝ պնդելով, որ բոլորի կողմից ծախսումը հանգեցնում է եկամուտների բարձրացման։ Ուստի, եթե բոլորն ավելացնեն իրենց ծախսումների ծավալը, ապա, ըստ Քերիի, «բոլորը կապրեն ավելի ճոխ»։

 

Արտահանման սահմանափակումներ

1966 թվականի հունվարի 21-ին, Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները սահմանափակումներ են մտցրել պղնձի արտահանման վրա՝ պաշտպանելու այս մետաղի նվազող համաշխարհային պաշարների իրենց բաժինը։ ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտը կտրուկ ընդլայնել է իր վերահսկողությունը երկրից արտահանվող պղնձի վրա եւ խստագույնս սահմանափակել մի շարք այլ կատեգորիաներ՝ ներառյալ պղնձի հանքանյութի եւ վերամշակված պղնձի անդրծովյան արտահանումը։

 

Անգլիայում, կուտակման այս քաղաքականությունը ծագել է դեռեւս տասներկուերորդ դարում՝ տեւելով մինչեւ տասնիններորդ դարը։ Երկաթի, պղնձի եւ զանգամետաղի (բրոնզի տեսակ – Ծ.Թ.) արտահանման արգելքը ուժը կորցրած է ճանաչվել միայն 1694 թվականին։ Հենրի II-ի կողմից 1176 եւ 1177 թվականներին մտցված շատ այլ սահմանափակումներ տեւել են մինչեւ 1822 թվականը՝ բարձրակետին հասնելով տասնչորսերորդ դարի կեսերին՝ Էդվարդ III-ի իշխանության օրոք։

 

Ֆրանսիայում, արտահանման վրա սահմանափակումներ առաջին անգամ դրվել են տասներեքերորդ եւ տասնչորսերորդ դարերում՝ նպատակ ունենալով կենսականորեն անհրաժեշտ նյութերը, այդ թվում՝ սննդանյութերը պահելու երկրի ներսում։ Տասնիններորդ դարի սկզբին Նապոլեոնն ինքը սննդի ոլորտում շարունակում էր վարել «կուտակման քաղաքականություն»։ Ֆրանսիական առաջին օրենքը, որը թույլ է տվել սննդի արտահանումը, ընդունվել է միայն 1819 թվականին։

 

Վաղ «օրենքներ ի նպաստ աղքատների»

Նորություն չէ նույնիսկ ներկայիս վարչակարգի հայտարարած պատերազմն ընդդեմ աղքատության։ Ստյուարտների եւ Թուդորների ժամանակաշրջանում անգլիական կառավարությունը փորձել է օժանդակել ցածր եկամտի տեր խավերին։ Խորհրդարանի 1603 թվականի որոշման հռչակած նպատակն է եղել բարձրացնել տեքստիլ արդյունաբերության ոլորտի բանվորության աշխատավարձերը։ Սահմանվել են նվազագույն աշխատավարձեր, իսկ արտադրողները տուգանվել են մեկ շիլինգ՝ սահմանված նվազագույնից պակաս վճարված յուրաքանչյուր պեննիի դիմաց։ Գործադրվել է (հատկապես 1629-1640 թվականներին) «սոցիալական ապահովության» լայնածավալ քաղաքականություն։

 

Գործազրկությունը կանխելու նպատակով ձեռներեցներին հարկադրում էին շարունակել գործել նույնիսկ վնասով աշխատելիս։ Նրանք պարտավոր էին բարձր պահել աշխատավարձերը, իսկ անհնազանդության դեպքում բանտարկվում էին։ Ի նպաստ աղքատների՝ ամենայն ուշադրությամբ վերահսկվում էին սննդի գները։ Ցորենը պարտավոր էր վաճառվել ինքնարժեքից ցածր գնով։

 

Արդեն իսկ 1563 թվականին, «Արհեստավորների մասին» եղիսաբեթյան օրենքը (Statute of Artificers) փորձեց ամենայն մանրամասնությամբ կարգավորել աշխատանքային պայմանները, որոնք շարունակեցին գործել մինչեւ 1814 թվականը։ Բանվորության «արդար» աշխատավարձերը երաշխավորելու նպատակով, դրույքաչափերն ամեն տարի վերասահմանվում էին հաշտարար դատավորների կողմից՝ ըստ «տվյալ ժամանակի առատության եւ պակասության»։ Դատավորները ստիպված էին հաշվարկել կենսապահովման նվազագույնը՝ նկատի առնելով «ամեն տեսակի պարենի, վառելիքի, հագուստի պարագաների (ե՛ւ քաթանե ե՛ւ բրդյա), ինչպես նաեւ տան վարձակալության գները»։ Աշխատավարձի սահմանումը տասնվեցերորդ դարի Լոնդոնում բազմաթիվ առումներով նման էր աշխատավարձի սահմանմանը մերօրյա Լոնդոնում։

 

Բիզնեսի կարգավորում

Եթե կարծում եք, թե առեւտրի եւ արդյունաբերության պետական կարգավորումները նոր են եւ առաջադեմ, ուսումնասիրեք տասներկուերորդ դարի Անգլիայում ընդունված արդյունաբերական կարգավորումները։ Առնվազն 1197 թվականից ի վեր անգլիական պետությունը փորձել է կարգավորել արտադրության եղանակները։ Հագուստի արտադրության ոլորտում, օրինակ, անգլիական կառավարությունը սահմանում էր կտորի զանազան չափսերը, արտադրության, ներկման, երկարաձգման, դրվագման եղանակները, արտադրության գործիքները, փաթեթավորումն ու պիտակավորումը եւ այլն։ Նմանատիպ կարգավորումներ, ավելի կամ պակաս ամբողջական, պարտադրված էին արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերին եւս։

 

Ֆրանսիայում Արեւ-Արքա Լուի XIV-ը նշանակում էր ինտենդանտների եւ տեսուչների, որոնց պարտականությունն էր արդյունաբերության կարգավորումը։ Հումքից մինչեւ արտադրության հետագա բոլոր փուլերը՝ արքայի այս ծառաները վերահսկում էին արտադրության ողջ ընթացքը։

 

Վերահսկիչ համակարգն ակներեւաբար անհրաժեշտ էր դարձնում նաեւ զանազան պատժամիջոցների սահմանումը։ Հաճախ, «դեֆեկտավոր» ապրանքներն առգրավում էին կամ ոչնչացնում, նշանակում դրամական տուգանքներ, զրկում այսինչ արհեստով կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Ըստ 1670 թվականի հրամանագրի՝ հանցավոր վաճառականի անունը պետք է հրապարակվեր, իսկ օրինազանցն ինքը կարող էր գամվել անարգանքի սյանը՝ հանրային ծաղրուծանակի ենթարկվելու։

 

Ի հեճուկս անհամար կարգավորումների եւ սահմանափակումների, որոնք միտված էին ձեւավորելու չափորոշիչների միօրինակություն, կոռուպցիան եւ անհատական հովանավորչությունը բթացնում էին վերահսկողությունը։ Կառավարությունը միշտ կարող էր առանձին բացառություն անել ցանկացած հրամանի համար։ Անհատական ազդեցությունը նույնքան կարեւոր էր, որքան եւ այսօր։

 

Մերկանտիլիզմը հարատեւում է

Օրինակ, բժշկական մասնագիտությունն այսօր գործում է մի քանի կարգապահական մարմինների վերահսկողության ներքո։ Հին ռեժիմի օրոք եւս բժիշկների պատրաստումն ու դիպլոմավորումը պետական կարեւոր հարց էր։ Պետության մշտադետ հայացքի ներքո, սակայն, հարատեւում էր ավանդական շառլատանությունը։ Շատ դեպքերում ոչ մի պատրաստություն չունեցող անձինք զբաղվում էին բուժակությամբ՝ առաջարկելով բալասաններ ու դեղորայք, քանի որ շահել էին տեսուչների բարեհաճությունը կամ հաջողացրել տպավորություն գործել պալատական սպասավորների, արբանյակների, սիրուհիների եւ «բախտախնդրուհիների» վրա։ Թագավորական արտոնությունները, իշխանական թույլտվությունները, թագավորի կամ թագուհու անձնական բժշկի, նավային վիրաբույժի եւ նման այլ տիտղոսները թույլ էին տալիս ծաղկելու ամենայն խաբեբայության։

 

Հովանավորչության, բարեհաճություն շահելու, իրավունքներ, արտոնություններ կամ կառավարական հրամանագրեր ձեռք բերելու մեթոդներն ըստ էության չեն փոխվել տասնյոթերորդ դարից ի վեր։ Ադամանդներն ու ջրաքիսի մուշտակները, անձնական կապերն ու «ճիշտ մարդիկ», պետական պաշտոններն ու դիրքերը թերեւս պահպանում են իրենց կարեւորությունը մասնագիտական հաջողության եւ դրամական օգուտի գործում նաեւ այսօր։

 

Որքա՞ն արդիական եւ առաջադեմ են գերիշխող հայեցակարգերն ու պաշտոնական քաղաքականությունը։ Քաղաքատնտեսության այսպես կոչված ժամանակակից տարբերակը վերլուծել փորձող պատմաբանը անչափ կզարմանա՝ հայտնաբերելով դրա ճշմարիտ տարիքը։ Նորարար լինելու հավակնություններին հակառակ՝ մեր օրերի շատ ու շատ գաղափարներ իրականում հնագույն ծագում ունեն։ Դրանց մի մասը քաղված են մարքսիզմի եւ ֆաբիական սոցիալիզմի զինանոցից, քանի որ մշակվել են տասնիններորդ դարում։ Մյուսները հասնում են մինչեւ մերկանտիլիզմի դարաշրջանը, որն Արեւմտյան Եւրոպայում հարատեւել է տասնվեցից մինչեւ տասնութերորդ դար։ Իսկ շատ ուրիշներ գոյատեւում են խավար միջնադարից ի վեր։ Ուստի, շատ բան, որ այսօր մեզ հրամցվում է իբրեւ առաջընթաց, իրականում սոսկ հետընթաց է դեպի անցյալի անմտությունները։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր