2020-09-24

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ

Չափազանց կարևոր է, որ այսօրվա քննարկումը կառուցենք փաստերի և դրանց վերլուծության հիման վրա արված եզրակացությունների, և ոչ թե զգացմունքային ու միակողմանի ենթադրությունների վրա: Յուրաքանչյուր հայ մարդու, քաղաքացու խնդիրը մեր անձնական խնդիրը համարելով, մենք պետք է կարողանանք տալ հիմնարար և հավասարակշռված լուծումներ: Հետևաբար, այդ տեսակետից՝

  1. Խնդրահարույց վարկերի, դրանց նկատմամբ տույժերի ու տուգանքների հարցերը քննարկելիս պետք է նաև հաշվի առնել, որ բանկերի ու ֆինանսական այլ կառույցների շահառուների, այդ թվում ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թվին, և այդ թվերն այստեղ հնչեցին: Ինչպես ամբողջ աշխարհում, դա մենք չափում ենք խնդրահարույց, կամ չաշխատող վարկերի մեծությամբ, որը պատմականորեն տատանվում է բանկային համակարգի կողմից տրված ամբողջ վարկերի 5-7%-ի շրջանակներում, իսկ համավարակից հետո ավելացել է ընդամենը 1%-ով և այս պահին գտնվում է 7%-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ վարկառուների առնվազն 93%-ը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում են իրենց պարտավորությունները, և վարկերը վերցրել են որոշակի նպատակից ելնելով, և էապես բարելավել իրենց բարեկեցությունը:
  2. Մասսայական վարկային արձակուրդը՝ այստեղ պետք է կողմնորոշվենք, որովհետև էական տարբերություն կա արձակուրդի և համաներման միջև, հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների: Ֆինանսական գնի մասին քիչ ուշ, սակայն բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության՝ վարկառուները կսկսեն չվճարել, ենթադրելով, որ ապագայում ներվելու են։ Մեր սեփական փորձը նույնպես վկայում է հենց դրա մասին, երբ ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում։ Այսինքն, այդ մարդիկ ունեն ոչ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Ստացվում է այնպես, որ պարտաճանաչ վճարողները չեն խրախուսվում: Իսկ ընտրովի մոտեցման դեպքում, գործնականում անհնար է որոշել, թե ում պետք է արձակուրդ տրամադրվի՝ առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը, չհաշված բոլոր ադմինիստրատիվ ծախսերը, ինչը կարող է տանելի չլինել:
  3. Բանկերը հանդիսանում են ընդամենը միջնորդներ, ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները։ Ընդ որում, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը, և մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին, թե արդյո՞ք նրանք պատրաստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ ի օգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների: Հակառակ դեպքում, երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սննկացմանը, ինչը նշանակում է, որ ավանդատուները, անկախ իրենց կամքից, կորուստներ են կրելու:
  4. Բնականաբար, ցանկացած վարկ սպասարկող քաղաքացի, ով վարկային պարտավորություն է ստանձնել առանց իր բյուջեն գնահատելու, ընթացիկ ծախսերը կրճատելու, կամ ապագա եկամուտները ավելացնելու հեռանկարի, մեզ պնդելու է, որ վարկը դա բեռ է և ինքը ճկում է դրա տակ: Սակայն այդ նույն քաղաքացուն, եթե մենք հարցնեինք վարկ ստանալու պահին, ապա վստահ եմ, որ բոլորը կասեին, որ վարկը դա բարօրություն է, քանի որ թույլ է տալիս լուծել իրենց այդ պահի խնդիրը: Եվ մենք, միաժամանակ, չպետք է մոռանանք հարցնել այն վարկառուներին, ովքեր լավ պատմություն ունենալով, արդեն իսկ օգտվում են վարկային քարտերի օգտագործման դեպքում մինչև 50 օր արտոնյալ զրո տոկոսով վարկային գծերից, կարողանում են ժամանակավոր լուծել իրենց եկամուտների անկման կամ հետաձգման հարցերը, հիփոթեքային վարկավորման միջոցով կարողանում են լուծել իրենց բնակարանի հարցերը, կամ ՓՄՁ-ները՝ իրենց բիզնեսի աճի հարցերը: Եվ, ինչպես նշեցի ու կրկնեմ, որ այդպիսի վարկառուների քանակը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդրահարույց վարկառուների քանակին:
  5. Պայմանագրի ազատության դրույթը գործում է բոլոր կողմերի համար, իհարկե, սպառողների շահերի պաշտպանության մեր կողմից սահմանված խստագույն պահանջները հաշվի առնելով: Եթե այդ պահանջները կատարված են, ապա Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային  բանկը դա ինքնուրույն բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Զուգահեռ անցկացնելով այլ ձեռնարկատիրական գործունեության հետ, կարելի է ասել, որ նույն կերպ կարող ենք պահանջել, որ մթերային խանութները ճգնաժամի պայմաններում իրենց հաճախորդներին սպասարկեն պարտքով կամ կոմունալ ծառայություններ տրամադրող կազմակերպությունները սպասարկեն անվճար:
  6. Վերջապես, թվեր հնչեցին, մի քանի երկրների փորձը բերվեց. ՀՀ-ում վարկառուների աջակցության ծրագրերը՝ ԿՈՎԻԴ 19-ի համավարակի դեպքից ի վեր, նույնպես տպավորիչ են: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 միլիոն հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.5 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17 հազար իրավաբանական անձիք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգրկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորումներից է, քանի որ վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական կազմակերպությունները: Ընդ որում` սա բիզնեսի սոցիալական պատասխանատվության բացառիկ դեպքերից է, երբ բիզնեսը աջակցել է հասարակությանը՝ առանց պետության կողմից լրացուցիչ օժանդակություն ստանալու:

 

Այսպիսով, երբ տեսնում ես պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող տևել երկար: Հավաստիացնում եմ, և պարոն Մելքումյանն էլ դրա մասին շեշտեց, որ ունենք լուրջ վերլուծական կարողություններ, որ եթե Կենտրոնական բանկի խորհուրդը, լինելով անաչառ պրոֆեսիոնալների խումբ, որոնցից երեքին արդեն իսկ նշանակել է Ազգային Ժողովը, գնահատեր, որ որևէ կերպ խաթարվել է այդ հավասարակշռությունը, ինչի մասին ես ներկայացրեցի, երբեք չի վարանի միջամտել՝ քաղաքացիների շահը պաշտպանելու համար:

 

Իսկ ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքների սահմանափակումներին և քննարկվող մարդկանց վարկային բեռի խնդրին, այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ կարող ենք անել և ինչից պետք է զերծ մնալ: Մասնավորապես՝

  1. Պետք է տարանջատենք բանկերի կողմից տրված վարկերը վարկային որոշ կազմակերպությունների կողմից տրամադրվող բարձր տոկոսադրույքով վարկերից, որոնց տեսակարար կշիռը շատ փոքր է ընդհանուր վարկավորման մեջ. թվերը հնչեցին: Վերջիններս վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամուտի կայուն ու վստահելի աղբյուր, և չեն կարող համարվել լոմբարդային վարկեր, որովհետև լոմբարդային վարկը հենց գրավով վարկն է: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում: Պե՞տք է նման բիզնես գոյություն ունենա Հայաստանում, թե՞ ոչ: Այս հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք, թե ո՞րն է դրա այլընտրանքը: Մարդն ունի փողի կարիք՝ շատ շտապ ու շատ կարևոր վճարում, գնում, մուծում կատարելու համար: Եվ չունի բանկից վարկ ստանալու հնարավորություն: Եվ դիցուք՝ գոյություն չունեն վարկային այդ կազմակերպություններ: Որտե՞ղ է գնալու այդ մարդը, և մենք ունեցել ենք նման փորձ մեր երկրում, ի՞նչ իրավիճակ ենք ստանալու մենք՝ որպես հասարակություն: Պատասխանը, նաև պատմությունն է մեզ պարզ դարձնում, մենք ստանալու ենք այն, ինչ ժամանակին ունեցել ենք․կրիմինալն է մտնելու այդ հարցերի մեջ, մարդկանց տոկոսով փող են տալու, հետո մարդկանց ունեզրկելու են, ծեծելու են, ահաբեկելու են, երբեմն անգամ դա կյանքի գին է արժենալու։ Մինչդեռ այսօր վարկառուն՝ իր վրա պարտավորություն վերցնելով, ի սկզբանե տեղեկացվում  է վարկավորման պայմանների մասին և մի քանի տեղ ստորագրությամբ հավաստում է դա, որ գիտակցում է, թե ինչ բեռի տակ է մտնում, և կորուստներն էլ ահռելի են վարկային կազմակերպությունների։ Այնպես չի, որ երբ չեն վճարում, այն վատ հետևանքներն են լինում, որ մենք նախկինում ունեինք:
  2. Արդյո՞ք ճիշտ է ինչ-որ կերպ սահմանափակումներ մտցնելը, օրինակ՝ տոկոսադրույքի սահմանափակում: Միանշանակ, կարծում ենք մենք՝ ո՛չ: Դա խեղաթյուրում է շուկան և կարող է հանգեցնել հետևյալ երկու տարբերակներից միայն մեկի: Առաջին, որ ֆինանսական հաստատությունները կդադարեցնեն վարկավորումը՝ կլինեն խուսափողական, քանի որ վարկի տոկոսադրույքն այլևս համարժեք չի լինի վարկային ռիսկին, այսինքն, չի ծածկի կորուստները, այդ վարկի գինը: Սա նշանակում է, որ հազարավոր մարդիկ այլևս չեն կարողանա անհրաժեշտության դեպքում ստանալ վարկային միջոցներ: Եվ երկրորդ, որ ֆինանսական կազմակերպությունները սկսեն թերագնահատել ռիսկը՝ կարծելով որ այն ցածր է և մտնեն ավելի ռիսկային դաշտ՝ բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ: Այս երկու դեպքում էլ վարկավորման աճի կտրուկ նվազում կարող ենք տեսնել: Կան նաև հետազոտություններ, որ տոկոսադրույքի սահմանափակումը ավելացնում է մարդկանց վարկային բեռը, քանի որ մարդիկ ցածր տոկոսադրույքի պարագայում էլ ավելի շատ են վարկ վերցնում: Այնպես որ, կարծում ենք նման վարչական սահմանափակումները կարող են միայն խեղաթյուրումներ առաջացնել:
  3. Փոխարենը մենք առաջարկում ենք պատասխանատու վարկավորման հայեցակարգը, որի հարցով տևական քննարկումներ ենք ունեցել Ազգային ժողովում՝ տարբեր շահառուների մասնակցությամբ: Արդյունքում արվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն մյուս տարվա սկզբին և կխստացնեն վարկերի տրամադրումը այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար վարկային պատմություն և եկամուտի աղբյուր՝ վարկերը սպասարկելու համար:

 

Ամփոփելով, երեք հարց եմ ուզում կարևորել՝

  1. Բոլոր ճգնաժամերի արդյունքում ֆինանսական համակարգը չունի փախուստի տեղ և մշտապես կրում է անորոշություններ ու ցնցումների գին, ինչը վճարվում է բանկերի սեփականատերերի գրպանից: Բացի այդ, և՛ սահմանադրությամբ, և՛ օրենսդրությամբ մենք չենք կարող մասնավոր սեփականատերերի վրա, բացի հարկերից ու պարտադիր պետական վճարներից, այլ ֆինանսական բեռ դնել: Հետևաբար, վարկային պարտավորությունների որևէ զիջում ունի իր ֆիսկալ՝ հարկաբյուջետային գինը և լուծումը հասարակության համաձայնության դաշտում է, որտեղ հարկատուները ունեն որոշիչ ձայնի իրավունք: Հետևաբար, «Հասարակական համերաշխությունից պատասխանատվություն շատ բարակ գիծ է», և մեզանից պահանջվում է խոհեմություն և պրոֆեսիոնալ մոտեցում՝ այն չանցնելու և հարկատուների փոխարեն որոշումներ չկայացնելու համար:
  2. Այսօրվա ֆինանսական կայունությունը, որն ապացուցել է իր կենսունակությունը վերջին տարիների մի քանի ճգնաժամերի արդյունքում, նորանկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, և քաղաքական ու զգացմունքային որոշումները կարող են շատ հեշտ խաթարել այդ կայունությունը: Հեռու պետք չէ գնալ, և մեր հարևան ու տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների զարգացումները դրա վառ ապացույցն են: Դա երիտասարդների համար, բայց մեր սերունդը պետք է որ լավ հիշի նաև անկախության առաջին տարիների բանկերի մասսայական սնանկացումները ու դրանց հետևանքները:
  3. Վարկերի հասանելիությունը պետք է գերիշխի այն խնդիրներին, որոնք մենք այսօր քննարկում ենք՝ «շատ թե քիչ» հարցը չի, այլ վարկերի հասանելիության, քանի որ հետևանքները նույնպես կարող են լինել անդառնալի: Նույնպես դժվար չէ հիշել, որ ոչ վաղ անցյալում, վարկերի հասանելիությունը շատ ցածր էր և հասարակության մեջ կար զգալի դժգոհություն առ այն, որ մարդիկ չեն կարողանում վարկեր վերցնել, և դա միայն վերնախավին է հասու: Իսկ խնդիրները պետք է լուծել նորմատիվային դաշտի կարգավորումների օգնությամբ, և ոչ թե տոկոսադրույքները սահմանափակելու կամ շուկայական մեխանիզմները խաթարելու միջոցով:

 

Նյութի սկզբնաղբյուրը` www.lragir.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր