2020-07-27

Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած հետազոտության, քանի որ կորոնավիրուսային համավարակի պատճառով փակվել են մանկապարտեզներն ու նախակրթարանները, աշխարհում առնվազն 40 միլիոն երեխա նախադպրոցական տարում բաց է թողնում վաղ մանկական ուսումնառությունը։

 

Ուսումնասիրության միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունների «Ինոչենտի» կենտրոնն անդրադարձել է աշխարհում երեխաների խնամքի և վաղ մանկական ուսումնառության վիճակին և վերլուծել, թե ինչպես է կորոնավիրուսի պատճառով այս կարևորագույն ծառայության դադարեցումն ազդել ընտանիքների վրա։

 

«Կորոնավիրուսային համավարակի պատճառով կրթական ծառայությունների ընդհատումները հնարավորություն չեն տալիս երեխաներին իրենց կրթության համար լավագույն սկիզբ ապահովել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Երեխաների խնամքն ու վաղ մանկական ուսումնառությունը այնպիսի ամուր հիմնաքարեր են, որոնց վրա է կառուցվում երեխաների զարգացման յուրաքանչյուր հետագա փուլ: Համավարակն այդ հիմնաքարի ամրությունը լուրջ վտանգի տակ է դնում»։

 

Երեխաների խնամքը գլոբալ ճգնաժամի օրերին. համավարակի ազդեցությունը աշխատանքային և ընտանեկան կյանքի վրա հետազոտությունը փաստում է, որ արգելափակումների պատճառով շատ ծնողներ կանգնել են երեխաների խնամքն ու աշխատանքը համատեղելու խնդրի առջև։ Ընդ որում, կանայք այս հարցում անհամաչափ բեռ են կրում, քանի որ, միջինում երեք անգամ ավելի ժամանակ են տրամադրում երեխաների խնամքին և տնային հոգսերին, քան տղամարդիկ։

 

Մինչև համավարակը երեխաների խնամքի և վաղ մանկական ուսումնառության կենտրոնների ոչ մատչելի, անորակ լինելու կամ հեռու գտնվելու պատճառով շատ ծնողներ ստիպված են եղել իրենց մանկահասակ երեխաներին թողնել անվտանգության և զարգացման առումով կասկածելի միջավայրում, իսկ մոտ 35 միլիոն երեխաների դեպքում՝ առանց մեծահասակների հսկողության (գլոբալ կտրվածքով)։

 

166 երկրներից կեսից էլ պակասն են տրամադրել անվճար նախակրթական ծրագրեր առնվազն մեկ տարի։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշն ընկել է՝ կազմելով 15 տոկոս։

 

Տանը մնացած բազմաթիվ մանկահասակ երեխաներ չեն ստանում առողջ զարգացման համար անհրաժեշտ խաղի և վաղ ուսումնառության հնարավորություն և աջակցություն։ Հաշվետու ցածր և միջին եկամուտ ունեցող 54 երկրում 3-ից 5 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսը իրենց տանը բնակվող որևէ մեծահասակի կողմից չի ստացել սոցիալական, հուզական և ճանաչողական ակտիվության խթանում։

 

Ըստ զեկույցի, մանկապարտեզների և նախակրթարանների պակասի պատճառով շատ ծնողներ, մասնավորապես ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող կանայք, ստիպված են լինում մանկահասակ երեխաներին իրենց հետ աշխատանքի տանել։ Աֆրիկայում 10 կանանցից գրեթե 9-ը, իսկ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում՝ յուրաքանչյուր 10 կնոջից գրեթե 7-ը ոչ ֆորմալ զբաղվածություն ունեն և սոցիալական պաշտպանության ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն։ Շատ ծնողներ ներգրավված են ոչ վստահելի և վատ վարձատրվող աշխատանքում, ինչը նպաստում է աղքատության միջսերնդային շրջանի շարունակականությանը։

 

Ընտանիքների զարգացման և սոցիալապես միասնական հասարակություն ձևավորելու համար մատչելի, որակյալ մանկապարտեզների և նախակրթարանների առկայությունը հույժ կարևոր է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում է երեխայի խնամքի հասանելի և մատչելի ծառայությունների ապահովումը ծնունդից մինչև առաջին դասարան։

 

Ուղեցույցում ներկայացված են ընտանիքահեն ծառայությունների ծրագրեր, այդ թվում՝

  • Վճարովի ծնողական արձակուրդ յուրաքանչյուր ծնողի համար՝ ապահովելով, որ ծնողական արձակուրդից հետո բաց չառաջանա մինչև երեխայի՝ մատչելի մանկապարտեզ հաճախելը։
  • Աշխատող ծնողների կարիքները բավարարող ճկուն աշխատանքային գրաֆիկ։
  • Սոցիալական պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ դրամական փոխանցումներ, որ կհասնեն ոչ ֆորմալ զբաղվածության մեջ ընդգրկված ընտանիքներին։

 

«Կորոնավիրուսային համավարակը երեխայի խնամքին առնչվող ճգնաժամն է՛լ ավելի է խորացնում»,- ավելացրել է Ֆորը։ «Ծնողները կառավարության և գործատուի կողմից աջակցության կարիք ունեն՝ ապահովելու իրենց երեխաների ուսումնառությունն ու զարգացումը»։

 

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին դիմակայելու համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է հետևյալ գործողությունները՝

  • Ստեղծել է կորոնավիրուսի թեմային նվիրված և պարբերաբար թարմացվող հատուկ լրահոս, որի շնորհիվ ծնողները կարող են ստանալ վստահելի տեղեկատվություն ամենատարբեր թեմաներով
  • Նախաձեռնել է #LearningAtHome կամ #ՏանըՀավեսԷ արշավը: Արշավի էջում ծնողները կարող են գտնել տանը երեխաների հետ նպաստավոր ժամանակ անցկացնելու բազմաթիվ քայլեր, ինչպես նաև երեխաների հետ միասին դիտել ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանի «Նռան հատիկը» և «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքերի ընթերցումը:
  • Իրականացնում է ֆոնդահայթայթում, որից հանգանակված գումարն ամբողջությամբ ուղղվելու է նախակրթարաններին ու դպրոցներին հիգիենայի և պաշտպանիչ պարագաների տրամադրմանը:

 

Աղբյուրը՝ ՅՈՒՆԻՍԵՖ

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր