2020-08-01

LEGO-ի պատմությունը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Լեգոն (LEGO), անկասկած, ամենահայտնի բրենդն է խաղալիքների շուկայում։ Ընկերության հաջողությունը սկսվել է փոքրիկ բիզնես-գաղափարից, որի շնորհիվ Լեգոն այժմ ունի ավելի քան 80 տարվա հաջողակ պատմություն։

 

Հետպատերազմյան բարդ իրավիճակը

1930-ական թվականները բարդ ժամանակաշրջան էին, երբ ճգնաժամային իրավիճակ էր ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայի երկրների մեծ մասում։ Չնայած, որ Դանիան չէր մասնակցել պատերազմին, այնտեղ նույնպես ծանր իրավիճակ էր։ Գործազրկության մակարդակը բարձրանում էր, իսկ տնտեսական ճգնաժամը՝ ավելի խորանում։

 

Կառավարությունը չէր կարողանում հաղթահարել ճգնաժամը, և միայն 1939 թվականին հնարավոր դարձավ մեղմացնել այն, երբ մոտեցավ Երկրորդ աշխարհամարտը։ Դանիան պահում էր չեզոք դիրք, սակայն նույնպես կորուստներ էր կրում։ Աղքատությունը գնալով աճում էր։ Ինչպես հաճախ է լինում, այդ բարդ իրավիճակների արդյունքում «ուղեղները» սկսեցին բազմաթիվ գաղափարներ գեներացնել։ Այդպես ծանր տնտեսական իրավիճակի պայմաններում սովորական հյուսնի աշխատասենյակում առաջացավ Լեգո կոնստրուկտորի առաջին նախատիպը։

 

Գյուտարարը

Օլե Կիրկ Կրիստիանսենը ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրան հաջողվել է ավարտել միայն տարրական դպրոցը։ Այնուհետև նա աշխատանքի է անցել գործարանում որպես հյուսն։ 1932 թվականը ճակատագրական էր նրա համար։ Մեծ դեպրեսիայի պայմաններում գործարանը, որտեղ նա աշխատում էր, սնանկացավ և փակվեց։ Մահացավ նրա կինը, և Օլեն միայնակ մնաց իր չորս երեխաներ հետ ու առանց աշխատանքի։

 

Իր որդիներին սննդով ապահովելու համար նա բացեց իր սեփական արհեստանոցը սանդուղքների և արդուկման տախտակների արտադրության համար։ Այնուհետև նա սկսեց թողարկել նաև մանկական խաղալիքներ (մեքենաներ, կահույք), որոնք ժամանակի ընթացքում սկսեցին ավելի մեծ եկամուտներ բերել, քան հիմնական արտադրությունը։ Կրիստիանսենը որոշեց բոլոր ջանքերն ուղղել մանկական խաղալիքների արտադրության վրա։ Բիզնեսը սկսեց աստիճանաբար ընդլայնվել, և 1934 թվականին Կրիստիանսենը հորինեց բրենդի անվանումը, որը «LEg GOdt» (դան․՝ «խաղա լավ») բառակապակցության առաջին տառերի միավորումն է։

LEGO-ի առաջին փայտե խաղալիքները

 

Վերլուծելով սպառողների կարիքները և հաշվարկելով հնարավոր շահույթը՝ նա որոշեց մեծացնել արտադրանքի տեսականին՝ արտադրելով նաև պլաստիկ խաղալիքներ։ 1940-ականներին Օլե Կիրկը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղից նա ձեռք բերեց սարքավորում պլաստիկ խաղալիքներ արտադրելու համար։ Որպես հնարավոր արտադրանքի օրինակ, նրան տրամադրեցին  մի քանի դետալներ, որոնց մեջ էին նաև Kiddcraft ընկերության կողմից թողարկված պլաստիկ աղյուսները։

 

Գնահատելով այդ փոքր դետալների հնարավորությունները և հեռանկարները՝ Կրիստիանսենը սկսեց կատարելագործել դրանց դիզայնը և միացման եղանակները։ Այդպես ի հայտ եկավ առաջին կոնստրուկտորը, որն արտոնագրվեց 1950-ակնների սկզբին։

 

«Ոսկե հավկիթներ» բերող հավը

Առաջին կոնստրուկտորը կատարյալ չէր, սակայն միանգամից գրավեց երեխաների սրտերը։ Ընկերության շրջանառությունը աճում էր։ Գործարանում աշխատում էր ավելի քան 50 հոգի, իսկ Լեգոյի տարեկան եկամուտները հասնում էին 500 հազար դանիական կրոնայի (մոտ 80 հազար դոլար)։ Հաջողությունը ամրապնդելու համար ընկերությունը դիմում է նաև որոշակի մարքեթինգային քայլերի։ Առաջին անգամ որոշվեց ֆիլմ նկարահանել Լեգոյի խաղալիքների մասին։ Այնուհետև ստեղծվեց սովորական դետալների հիման վրա խաղային համակարգ, որով կարող էին խաղալ տարբեր տարիքի երեխաները և որն օգնում էր նրանց զարգացնել երևակայությունը։

 

1954 թվականին ընկերության ղեկը ստանձնում է Օլե Կիրկի որդի Գոթֆրիդը։ Նա շեշտը դնում է իննովացիաների անընդհատ կիրառման և արտադրության ընդլայնման վրա։ Գոթֆրիդը հրաժարվեց տեսականու ընդլայնման գաղափարից՝ ուժերը կենտրոնացնելով միայն մեկ ուղղության՝ կոնստրուկտորների արտադրության զարգացման վրա։ Նա մանրակրկիտ ստուգում էր դետալների արտադրության ողջ գործընթացը՝ սկսած հումքի ընտրությունից, վերջացրած խորանարդների օգտագործման եղանակների որոնումներից։

 

 

Զարմանալի է նաև այն, թե որքան մանրակրկիտ էին ստուգվում դետալների չափսերը և հատկանիշները։ Եթե վերցնել 1958 թվականին արտադրված մի դետալ և վերջին տարիներին արտադրված այլ դետալ, ապա դրանք կարելի է միացնել իրար առանց որևէ դժվարության։ Ընկերությունն անընդհատ մեծացնում էր իր վաճառքները՝ ավելացնելով տների կառուցման, ճանապարհային նշանների, ճանապարհների և այլ դետալներ։

 

Ընկերության ընդլայնումը և ճգնաժամերը

Երբ ընկերությունը սկսեց ընդլայնվել՝ դուրս գալով Դանիայի սահմաններից, սկզբնապես ամեն ինչ հարթ չէր ընթանում։ Օրինակ, Գերմանիայում Լեգոն ընդհանրապես չէր վաճառվում։ Լեգոն որոշում կայացրեց առաջին հերթին փորձել նվաճել Հյուսիսային Ամերիկան, այնուհետև շարժվել դեպի Եվրոպա։ Լեգոն չբացեց դուստր ընկերություններ, այլ դրա փոխարեն սկսեց վաճառել լիցենզիաներ տեղական ընկերություններին, որոնք արդեն փորձ ունեին խաղալիքների շուկայում։

 

1970-ականները ճգնաժամային էին ընկերության համար, որը կապված էր Լեգոյի արտադրանքի նկատմամբ հետաքրքրվածության անկման հետ։ Ընկերության նոր ղեկավար Կյելը (Օլե Կիրկի թոռը) որոշեց նորից շեշտը դնել իննովացիաների վրա։ Կոնստրուկտորի կազմի մեջ ներառվեցին էլեկտրական շարժիչներով գնացքներ, ինչպես նաև արտադրվեցին և կատարելագործվեցին այն ժամանակվա ամենահայտնի մուլտհերոսների և հեքիաթների խաղալիքները։ Ճգնաժամը հաջողվեց հաղթահարել։ Լեգոն յուրաքանչյուր տարի ավելացնում էր շահույթը մոտ 10 տոկոսով։

 

Մրցակիցների հետ պայքարը

Որպես այդպիսին Լեգոն սկզբնապես չուներ մրցակիցներ խաղալիքների շուկայում։ Միայն 1990-ականներին հայտնվեցին Mega Blocks և Tyco Toys խաղալիքներ արտադրող ընկերությունները։ Նրանք ամբողջովին չէին պատճենում Լեգոյի տեխնոլոգիաները, այլ հմտորեն ավելացնում էին որոշակի դետալներ՝ միաժամանակ կիրառելով նաև սեփական հեղինակային լուծումները։ Լեգոն սկսեց պայքարել նրանց դեմ դատական եղանակներով, սակայն որևէ լուրջ հաջողությունների չհասավ այդ գործում։

 

1988 թվականին ընկերությունը սկսեց իրականացնել աշխարհի ամենամյա առաջնություններ երեխաների շրջանում՝ կապված կոնստրուկտորների հավաքման հետ, ինչը լավ մարքեթինգային քայլ էր և բազում նոր հաճախորդներ ներգրավեց։ 2000-ականներին Լեգոն սկսեց գովազդել իրեն՝ լիամետրաժ մուլտֆիլմերի նկարահանումների և դրանց կերպարների խաղալիքների արտադրության ճանապարհով։

 

Լեգոն այսօր

Այսօր Լեգոն իր արտադրությունը կենտրոնացրել է Դանիայում, Արևելյան Եվրոպայի երկրներում և Մեքսիկայում։ Ընկերության շահույթը վերջին տարիներին գերազանցել է 1 մլրդ եվրոն։ Ընկերությունը շարունակում է կիրառել հիմնադրի որդեգրած սկզբունքները։ Լեգոն անընդհատ կիրառում է իննովացիաներ, հաջողությամբ հարմարվում շուկայի նոր պայմաններին և միաժամանակ պահպանում է կոնստրուկտորների դիզայնը և հավաքման կարևոր սկզբունքները։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր