2020-07-13

Ամենաազդեցիկ մկան պատմությունը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Ուոլթ Դիսնեյը «ամերիկյան երազանքը» կյանքի կոչած մարդկանց ամենավառ օրինակներից է։ Նա ծնվել է 1901 թվականին իռլանդական աղքատ ընտանիքում և իր առաջին գումարները վաստակեց դեռևս 7 տարեկանում։ Հարևանը նրան 5 ցենտ վճարեց իր ձիուն նկարելու համար։ Այդ ժամանակ դժվար թե որևէ մեկը կարող էր մտածել, որ Ուոլթն իր ունակությունների և նկարչության նկատմամբ սիրո շնորհիվ կարող է նվաճել ավելի քան 20 «Օսկար» և ստեղծել հաջողակ ընկերություն, որը վերածվեց մուլտիմեդիայի ոլորտի համաշխարհային կայսրության։

 

Բրենդի հիմնադրումը և առաջին հաջողությունները

Walt Disney-ի պաշտոնական պատմությունը սկսում է 1923 թվականին։ Այդ տարի Ռոյ և Ուոլթ եղբայրները Հոլիվուդում հիմնադրեցին փոքր անիմացիոն ստուդիա` «Disney Brothers Cartoon Studio» անվանումով, որն այդ տարիներին բավականին նոր ուղղություն էր։ Չնայած Ուոլթը շատ երիտասարդ էր, նա ուներ որոշակի փորձ, քանի որ արդեն աշխատել էր որպես նկարիչ մի քանի գովազդային տեսահոլովակների ստեղծման գործում։

 

Նոր ստուդիայի առաջին ֆիլմը լույս տեսավ 1924 թվականին։ Այն կոչվում էր «Ալիսայի օրը ծովում» (անգլ.՝ Alice’s Day at Sea), որը կապված էր Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հետ։ 1926-1927 թվականներին ստուդիան ստեղծեց մուլտֆիլմերի մի քանի դրվագներ, որոնցում գլխավոր դերը խաղում էր նույն Ալիսան։

 

 

Սակայն Ուոլթ Դիսնեյին համաշխարհային փառք բերեց մեկ այլ մուլտֆիլմ։ Ամեն ինչ սկսվեց 1927 թվականին  նկարահանված «Ճագար Օսվալդից»։ Այդ մուլտֆիլմը թույլ տվեց նրան հասկանալ, որ կենդանիների կերպարները բավական մեծ հաջողություն են վայելում և ստուդիան սկսեց աշխատել այդ ուղղությամբ։ Մեկ տարի անց ստեղծվեց լեգենդար Միքի Մաուսը։ 1928 թվականին Միքին դարձավ նկարների վրա հիմնված առաջին մուլտֆիլմի՝ «Վիլլի Շոգենավի» (անգլ.՝ Steamboat Willie) գլխավոր հերոսը։ Կերպարի ձայնի վրա աշխատում էր հենց Դիսնեյը։ Մուլտֆիլմը անհավանական հաջողակ նախագիծ էր և Դիսնեյ եղբայրների ստուդիայի հետագա զարգացման և ընդլայնման համար հսկայական հնարավորություններ բացեց։

 

Իննովացիոն մոտեցումները և Ուոլթ Դիսնեյի հանճարեղ գաղափարները

Ուոլթ Դիսնեյը համատեղում էր իր գերազանց նկարչական ունակությունները և ձեռնարկատիրական տաղանդը։ Դիսնեյին առանձնացնում էր այն, որ նա միշտ ձգտում էր ներդնել նոր տեխնոլոգիաներ և նորարարական մոտեցումներ ինչպես անիմացիաների ստեղծման, այնպես էլ կադրերի կառավարման գործում։

 

Այդպես Դիսնեյի ստուդիայում ստեղծվեց առաջին առևտրային ֆիլմը եռագույն Technicolor[1] տեխնոլոգիայով։ Խոսքը գնում է 1932 թվականի «Ծաղիկներ և ծառեր» մուլտֆիլմի մասին։ Մյուս կողմից Դիսնեյի ստուդիայում առաջին անգամ պատմության մեջ ներդրվել էր մուլտիպլիկատորների լրացուցիչ պարգևատրման համակարգը։ Նրանք ստանում էին պարգևավճարներ ղեկավարությանը ներկայացված յուրաքանչյուր աշխատող գաղափարի համար։ Հետագայում բոլոր խոշոր ստուդիաները, այդ թվում՝ նաև խորհրդային «Սոյուզմուլտֆիլմը» (ռուս.՝ «Союзмультфильм») ընդօրինակեցին այդ համակարգը։

 

Բազում իննովացիաներ ներդրվեցին 83 րոպե տևած «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմում։ Աշխատանքային գործընթացն արագացնելու համար Դիսնեյը նկարիչներին բաժանեց երկու խմբի։ Առաջին խմբի կազմի մեջ մտնում էին լավագույն նկարիչները, որոնք պատկերում էին մուլտֆիլմերի «առանցքային» կադրերը։ Իսկ լրացուցիչ և միջանկյալ կադրերը պատկերում էին ավելի մեծ թվով անիմատորներ (երկրորդ խումբը)։ Այս նորույթը բավականին կրճատեց մուլտֆիլմերի նկարահանման գործընթացը։

 

 

40-ականներին և 50-ականների սկզբներին ստեղծվեցին ևս մի քանի լիամետրաժ գլուխգործոցներ, ինչը մի քանի անգամ մեծացրեց ստուդիայի երկրպագուների թիվը։ Մեծ թվով երեխաներ և մեծահասակներ ուզում էին ավելի լավ ճանաչել իրենց սիրելի կերպարներին և տեսնել, թե ինչպես են նրանք ստեղծվում։ Արդյունքում Ուոլթ Դիսնեյի մոտ հանճարեղ միտք առաջացավ․ նա որոշեց կառուցել զվարճանքների այգի, որտեղ մուլտֆիլմի հերոսները կարող էին ավելի «մոտ» լինել իրենց հանդիսատեսներին։

 

1954 թվականին Ուոլթ Դիսնեյը գրավ դրեց իր գույքը, ձեռք բերեց 60 հեկտար հողամաս Նոր Օռլեանում և սկսեց «Դիսնեյլենդ» (անգլ.՝ Disneyland) այգու կառուցումը։ Դրա կառուցման համար ներդրվեց 17 մլն դոլար, սակայն նախագիծը շատ արդյունավետ էր և հետ բերեց կատարված ծախսերը մի քանի տարվա ընթացքում։ Շուտով զվարճանքների այգուց ստացվող եկամուտները գերազանցեցին ստուդիայից ստացվող եկամուտներին։ Այդ հարաբերակցությունը առկա է նաև այսօր․ ընկերությունն իր եկամուտների մեծ մասը ստանում է զվարճանքների այգիներից և մուլտֆիլմերի հերոսների օգտագործման իրավունքի վաճառքներից։

 

Բարդ ժամանակներ 1966-1984թթ

1966 թվականին կյանքից հեռացավ Ուոլթ Դիսնեյը։ Ընկերությունը սկսեց ղեկավարել նրա եղբայր Ռոյը, սակայն այդ փուլը երկար չտևեց, քանի որ վերջինս մահացավ 1971 թվականին։ Հիմնադիրների մահից հետո ընկերության համար սկսեց ոչ բարենպաստ ժամանակաշրջանը։ Դիսնեյի մուլտֆիլմերի հանդիսատեսների լսարանը զգալիորեն կրճատվեց, ինչի հետևանքով նվազեցին նաև ընկերության եկամուտները։

 

Ընկերությունը կարողացավ «մնալ ջրի մակերևույթին» զվարճանքների այգուց ստացվող եկամուտների հաշվին։ Այդ փուլում ընկերությունը չունեցավ ոչ մի շահութաբեր մուլտֆիլմ։

 

Դիսնեյլենդը Անահայմում (Կալիֆոռնիա)

Ուոլթ Դիսնեյը 1984 թ-ից այսօր

Իրավիճակը փոխվեց 1984 թվականին, երբ բիզնեսն անցավ նավթային միլիոնատերերի ձեռքը։ Նրանք վարձակալեցին փորձառու մենեջերների, որոնք կարգի բերեցին ընկերության ֆինանսական դրությունը։ Walt Disney-ի ապրանքանիշի ներքո 1990-ականներին լույս տեսան այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Գեղեցկուհին և հրեշը», «Առյուծ արքան»։

 

Նոր հազարամյակի գալուց ընկերության հետ սկսեց մրցակցել Pixar ընկերությունը։ Շուտով Walt Disney-ը գործընկերային հարաբերությունների մեջ մտավ այդ ընկերության հետ։ Pixar-ը զբաղվում էր ստեղծագործական մասով, իսկ Disney-ն իր վրա վերցրեց մուլտֆիլմերի մատակարարումը և առաջխաղացումը սեփական ցանցի միջոցով։ Սակայն մի քանի տարաձայնություններից հետո 2006 թվականին Disney-ը որոշեց գնել Pixar-ը 7,4 մլրդ դոլարով։ Այդ գործարքը թույլ տվեց Disney-ին ամրապնդել իր դիրքերը մուլտիմեդիայի շուկայում։

 

80-ականների կեսերից մինչ օրս Walt Disney-ի բիզնես ռազմավարության ամենավառ գծերից էր նոր ակտիվների գնումը կամ մրցակիցների կլանումը։ Դա վերաբերում է ոչ միայն Pixar-ին։ Ընկերությունը գնել է նաև Ջորջ Լուկասի Lucasfilm-ը, ինչպես նաև կոմիքսների[2] լեգենդար Marvel Entertainment ընկերությանը։

 

The Walt Disney Company-ն ներառված է Դոու Ջոնսի հեղինակավոր ինդեքսում[3]։ 2020 թվականի տվյալների համաձայն` ընկերության շուկայական արժեքը (կապիտալիզացիան) գերազանցում է 210 մլրդ ԱՄՆ դոլարը։ Այժմ Disney-ի ֆինանսական դրությունը բավականին կայուն է։ Ինչպես և նախկինում, ընկերությունն անընդհատ հետևում է տեխնոլոգիական ոլորտին և քայլում է ժամանակին համահունչ։ Պլանավորվում են նոր զվարճանքի այգիների բացումներ աշխարհի տարբեր ծայրերում։

 

 

[1] Հատուկ տեխնոլոգիա էր, որը թույլ էր տալիս ստանալ գունավոր պատկերներ

[2] Պատկերների միջոցով ստեղծվող պատմություն

[3] Ինդեքսի կազմի մեջ են մտնում ԱՄՆ արդյունաբերական 30 խոշորագույն կազմակերպությունները

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր