1.7% գնաճ. ինչպես է այն ազդում քաղաքացու գրպանի ու տնտեսության վրա

Քաղաքացիները երբեմն թերահավատորեն են վերաբերվում պաշտոնական վիճակագրությանը, որի համար ունենում են թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։ Գնաճի մասին վիճակագրությունը ևս բացառություն չէ։ Այս հոդվածում փորձել ենք բացատրել, թե ինչու են գնաճի մասին կենցաղում մարդկանց արձանագրածն ու պաշտոնական կառույցների հրապարակած ցուցանիշները հաճախ տարբերվում։ Եվ թե ինչ իրավասություններ ունի պետությունը գնաճը կարգավորելու հարցում։

 

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հունիսին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, 1.7% գնաճ է գրանցվել։ Իսկ նախորդ ամսվա՝ այս տարվա մայիսի համեմատ 1.4% գնանկում է տեղի ունեցել։

 

Սրանք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ներկայացրած հաշվարկներն են։ Կոմիտեն սպառողական գների ինդեքսը հաշվարկում է ըստ սպառողական զամբյուղի, որում այս պահին ներառված է 430 անուն-ապրանք: Վիճկոմիտեն ուսումնասիրում է ապրանքների ու ծառայությունների գնային փոփոխությունները և մեկ ընդհանուր գնաճի միջին ցուցանիշ հրապարակում։

 

Հաճախ պատահում է, երբ քաղաքացին իր կենցաղում նկատում է, որ իր կողմից սպառվող ապրանքների մի մասը թանկացել է, իր ծախսերը մեծացել են, եկամուտն էլ սկսել է չբավականացնել։ Սակայն կարդում է, որ սպառողական գները կա՛մ աճել են փոքր չափով, կա՛մ նույնիսկ գնանկում է գրանցվել։ Այսինքն՝ կենցաղում իր արձանագրածը չի համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։ Եվ սա իր բացատրությունն ունի։

 

Ինչպես նշվեց, գնաճի ցուցանիշը մի քանի հարյուր ապրանքների ընդամենը միջին թիվն է։ Եվ այդ թվի ներքո տարբեր միտումներ կարող են թաքնված լինել։ Օրինակ՝ եթե սննդամթերքի գները միջինում աճել են շատ ավելի մեծ տեմպերով, քան ընդհանուր գնաճն է, ապա այն քաղաքացիները, որոնց ծախսերում սննդին ուղղվող գումարները մեծ կշիռ ունեն, բնականաբար ավելի մեծ գնաճ են արձանագրում իրենց կենցաղում։

 

Կամ, եթե ծխախոտն ու ալկոհոլը թանկացել են բարձր տեմպերով, հետևաբար այդ թանկացումն ավելի շատ զգում են այն քաղաքացիները, որոնք ավելի շատ են այն սպառում։

 

Ու եթե այս ընթացքում էժանացած է լինում կենցաղային տեխնիկան, կամ օրինակ՝ առողջապահական ծառայությունները, սննդամթերք ու ծխախոտ սպառող քաղաքացիները հնարավոր է չզգան էլ այդ գնանկումը, քանի որ տեխնիկան ու առողջապահությունը իրենց ծախսերում հետին պլան են մղված։

 

Փոխարենն այդ գնանկումը կարող է զգալ այն քաղաքացին, որի ծախսերում նշված ապրանքներն ու ծառայությունները համեմատաբար մեծ կշիռ ունեն։

 

Միջին վիճակագրական հայաստանցու համար սննդամթերքի գների տատանումներն առավել զգալի են։ Այդ մասին է փաստում այն, որ վերջին հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի տնային տնտեսությունների սպառողական ծախսերում ամենամեծ տեսակարար կշիռն ունի սնունդը։

 

Ինչպես կարելի է տեսնել 2018 թվականի աղքատության զեկույցում, որը ևս հրապարակում է Վիճակագրական կոմիտեն, հայաստանյան տնային տնտեսություններում մեկ հոգին ամսական ծախսում է միջինում 45 788  դրամ, որի 40.4%-ն ուղղվում է սննդին, 36.4%-ը՝ տարատեսակ ծառայություններին, որտեղ մեծ դեր ունեն կոմունալ ծառայությունները, 18.9%-ը բաժին է ընկնում ոչ պարենային ապրանքներին, 3.6%-ը՝ ծխախոտին, 0.7%-ն էլ՝ ալկոհոլին։

 

Եվ ինչպես կտեսնենք ավելի ներքևում գտնվող վիճակագրության մեջ, սննդամթերքը ավելի մեծ տեմպերով է թանկանում, քան ընդհանուր գնաճն է։ Հենց դրանով է բացատրվում այն, որ քաղաքացիներն իրենց կենցաղում ավելի մեծ գնաճ են արձանագրում, քան ներկայացվող գնաճի ինդեքսն է։

 

Հիմա վերադառնանք այս տարվա հունիսի գնաճին։ Ինչպես նշեցինք, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 1.7% գնաճ է գրանցվել։ Նախ այն մասին, թե ինչու է պետք գները համեմատել ոչ թե նախորդ ամսվա հետ, այլ՝ նախորդ տարվա նույն ամսվա հետ։ Պատասխանը շատ պարզ է՝ գներն ունեն սեզոնայնություն։ Ապրանքների մի մասը տարվա այս կամ այն ամսվա ընթացքում հասնում է իր ամենացածր մակարդակին, հետո՝ կրկին բարձրանում։ Օրինակ՝ չենք կարող բանջարեղենի ու մրգի հունիսյան գները համեմատել փետրվարի հետ, քանի որ պարզ է, որ ամռանը մրգի ու բանջարեղենի մեծ մասը էժանանում է։ Այդ պատճառով էլ համեմատությունը նախորդ տարվա նույն ամսվա հետ ավելի տեղին է։

 

Այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքի, ծխախոտի ու ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.9%-ով: Եթե այստեղ առանձնացնենք միայն սնունդը, ապա գնաճը 2% է, մինչդեռ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են 11.1%-ով։

Ծառայություններն այդ ընթացքում թանկացել են 1.3%-ով:

Իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում 0.2% գնանկում է գրանցվել։

 

Սննդի որոշ տեսակներ այս ընթացքում (2020թ. հունիսին՝ 2019 թվականի հունիսի համեմատ) էականորեն թանկացել են։ Օրինակ՝ ալյուրը և ձավարեղենը թանկացել են 10.6%-ով, մրգերը (թարմ և պաղեցված) միջինում թանկացել են 15.3%-ով, բանջարեղենը՝ 11.2%-ով և այլն։

 

Սակայն, միևնույն ժամանակ, էժանացել է, օրինակ, տավարի միսը (-3.3%,), թռչնամիսը (-12.6%), ձուկը և ծովամթերքը (-4.7%) և այլն։ Ամենադիպուկ օրինակներից է բենզինը, որն այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, -31.8-ով էժան է եղել։

 

Պարենային և ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ընդհանուր հաշվարկով գնաճը, ինչպես նշեցինք, կազմել է 1.7%։ Սա դուրս է գնաճի թիրախից, որը սահմանում է Կենտրոնական բանկը, և որոշ դեպքերում այն մտահոգիչ է տնտեսության համար։

 

Գնաճն ու տնտեսությունը. ուրախանա՞լ ցածր գնաճով, թե՞ մտահոգվել

 

Ցածր գնաճը տնտեսության համար ոչ միշտ է ուրախանալու առիթ. այն կարող է զսպել տնտեսական աճը, նվազեցնել պահանջարկը, երբ գնորդները սպասում են, որ գներն ավելի կնվազեն, դրա հետևանքով կարող է նվազել վաճառքով զբաղվող ընկերությունների շահույթը և այլն։ Դա կազդի ամբողջ տնտեսական ակտիվության վրա և կարող է ավելի մեծ բացական ազդեցություն ունենալ նույն քաղաքացու գրպանի վրա, քան այն դրական ազդեցությունը, որ ունենում է ցածր գնաճի ժամանակ։

 

Ցածր գնաճը տնտեսության համար նույնքան վտանգավոր է համարվում, որքան բարձր գնաճը։ Պարզապես, բարձր գնաճի պարագայում նաև սոցիալական դժգոհությունների ալիք է բարձրանում քաղաքացիների շրջանում։

 

Այսինքն՝ տնտեսության համար ոչ ցածր գնաճն է նպաստավոր, ոչ էլ՝ բարձրը։ Ամենաարդյունավետ տարբերակը գների կայունությունն է՝ չափավոր գնաճը։ Իսկ ո՞վ է որոշում այդ չափը։ Հայաստանում գնաճի կառավարումը Կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակում է, և դա համարվում է գլխավոր դրամատան գլխավոր գործառույթը։

 

Կենտրոնական բանկը թիրախավորում է 12-ամսյա գնաճի՝ 4%+/- 1.5% գնաճի միջակայքը։ Այսինքն, ըստ Կենտրոնական բանկի՝ գնաճի ցանկալի միջակայքը 2.5%-5.5%-ն է, որի պարագայում տնտեսությունը կարող է զարգանալ։

 

Թե՛ Կենտրոնական բանկը, թե’ պետությունը լիազորված չեն ուղղակիորեն զսպելու կամ բարձրացնելու գնաճը, քանի որ ընտրված է շուկայական տնտեսության մոդելը, երբ գինը որոշում է շուկան։ Փոխարենը, Կենտրոնական բանկին տրված են գործիքներ, որոնցով կարող է միջամտել գնաճին։

 

Առաջնային գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։ Սա այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը (ԿԲ) վարկեր է տրամադրում առևտրային բանկերին: Երբ ԿԲ-ն իջեցնում կամ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նշանակում է գնաճի և տնտեսական աճի հարցում խնդիրներ է տեսնում։

 

Դրա նվազումը որոշ ժամանակ անց (սովորաբար դա ամիսներ է տևում) հանգեցնում է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը, ինչը կարող է որոշակիորեն նպաստել տնտեսության աշխուժացմանը։ Մյուս կողմից էլ՝ դա կարող է սպառողական վարկերի բարձր աճ առաջացնել, նպաստել սպառման ավելացմանն ու բերել գնաճի։ Ամեն դեպքում, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը կարող է ամիսներ անց նպաստել տնտեսության աշխուժացմանը, որը Կառավարությանը ձեռնտու է։

 

Այս տարի ականատես ենք լինում, որ Կենտրոնական բանկն արդեն երրորդ անգամ է իջեցնում տոկոսադրույքը։ Ներկայում այն 4.5% է։ Վերջին անգամ նվազեցվել է հունիսի 16-ին՝ միանգամից 0.5 տոկոսային կետով։

 

Ցածր գնաճը շարունակվում է նաև այսօր։ Կստիպի՞ այն Կենտրոնական բանկին կրկին իջեցնել տոկոսադրույքը, թե՞ ոչ, հայտնի չէ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի վերջին գնաճի հաշվետվությունը ներկայացնելիս նշեց, որ տոկոսադրույքի վերաբերյալ առայժմ որոշումներ չկան։

 

«Խթանող լինել չի նշանակում անպայման տոկոսադրույք իջեցնել։ Մենք տոկոսադրույքի մասին որոշումները կայացնում ենք մեր Խորհրդի նիստերի ընթացքում։ Ու ամեն նիստից առաջ լայնածավալ քննարկումներ ենք ունենում, որի արդյունքում նոր որոշում ենք՝ իջեցնե՞լ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թե՞ ոչ, բարձրացնե՞լ, թե՞ պահել չեզոք։ Այս անգամ տոկոսադրույքի հետ կապված մենք մի քիչ ավելի կտրուկ գտնվեցինք։ Նախկին 0.25-ի փոխարեն այս անգամ 0.5 տոկոսային կետով իջեցրինք տոկոսադրույքը, որպեսզի խթանենք ամբողջական պահանջարկը։ Ցածր գնաճային միջավայրը մեզ թույլ տվեց այդ քայլն իրականացնել։ Տոկոսադրույքը միակ գործիքը չէ, որը Կենտրոնական բանկը կարող է կիրառել։ Այն հիմնական գործիքն է, որը մեզ արդյունավետորեն թույլ է տալիս հասնել մեր նպատակներին՝ կայուն մակրոմիջավայր և կայուն գնաճ պահպանել։ Կենտրոնական բանկը հավատարիմ մնաց իր հայտարարություններին, որոնք արվեցին մարտի սկզբին։ Մենք առևտրային բանկերին տալիս և տալու ենք անսահմանափակ քանակությամբ իրացվելիություն՝ մեր շաբաթական ռեպո գործիքի միջոցով»,- նշեց ԿԲ նախագահը։

 

Այսինքն՝ Կենտրոնական բանկը համարում է, որ այս պահին անում է առավելագույնը իր լիազորությունների շրջանակներում։ Սակայն որոշ տնտեսագետներ համարում են, որ գլխավոր դրամատունը կարող է ավելին անել։

 

Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համարում է, որ ցածր գնաճը Կենտրոնական բանկին թույլ է տալիս այս պահին ավելի համաձակ քայլերի դիմել դրամավարկային քաղաքականության հարցում։

 

Ըստ նրա՝ չնայած այս տարի ԿԲ-ն արդեն երեք անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն այդքանով չպետք է կանգ առնի։ «Արդեն երեք տարի է՝ ցածր գնաճ է գրանցվում։ ԿԲ-ն կարող է իրեն թույլ տալ ավելի իջեցնել տոկոսադրույքը։ Մենք ունեցել ենք ժամանակաշրջաններ, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է մինչև 3%-ի»,- «Հետքի» հետ զրույցում ասել է Բագրատ Ասատրյանը։

 

Հարցին՝ բանկերի կողմից ներկայում վարկավորման տեմպերի նվազումը չի՞ խանգարի, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման ազդեցությունը տնտեսության վրա զգացվի, տնտեսագետը պատասխանում է, որ բանկերը կներգրավեն այնքան փող, որքան կկարողանան «մարսել»՝ տրամադրել վարկերի տեսքով։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ hetq.am

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր