Վերադարձ ոսկո՞ւն

Հենրի Հեզլիթ

Արտատպված է The Freeman պարբերականի 1965թ. հոկտեմբերյան համարից։

 

Այս տարվա փետրվարին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը հանկարծակիի բերեց ֆինանսական աշխարհը՝ կոչ անելով վերադառնալ ոսկու միջազգային ստանդարտին։ Ամերիկայի եւ Բրիտանիայի ֆինանսական կառավարիչներն ի պատասխան հայտարարեցին, որ դա առհավետ անցյալում մնացած աշխարհի վերականգնման մի կոչ է ընդամենը։

 

Նշանավոր տնտեսագետներից ոմանք, սակայն, իրենց զորակցությունը հայտնեցին Դը Գոլի առաջարկին՝ փաստարկելով, որ վերջին քսան տարիներին աշխարհի գրեթե բոլոր երկրներում գրանցված դրամական քրոնիկական գնաճին կարող է վերջ դնել միմիայն վերադարձը ոսկով անմիջականորեն փոխարկելի ազգային արժույթներին։

 

Ի՞նչ է ոսկու ստանդարտը, ինչպե՞ս է առաջ եկել, ինչո՞ւ եւ ե՞րբ են հրաժարվել դրանից։ Եւ ինչո՞ւ է այժմ աշխարհի տարբեր հատվածներում առաջ քաշվում դրա անհապաղ վերականգնման պահանջը։

 

Այս հարցերի պատասխանները լավագույնս ընկալելու համար հայացք նետենք պատմության խորքը։ Պրիմիտիվ հասարակություններում փոխանակման ձեւն ապրանքափոխանակությունն էր։ Զբաղվածության եւ արտադրության աճող բաժանմանն ու մասնագիտացմանը զուգընթաց՝ անհատի համար դժվարացավ գտնել հենց նրան, ով բախտի բերմամբ կունենար իրեն պետք եկածը եւ միաժամանակ կցանկանար ձեռք բերել իր ունեցածը։ Ուստի, մարդիկ փորձեցին իրենց ապրանքը նախ փոխանակել մի բանի, որից գրեթե բոլորը ցանկանում են ունենալ, որպեսզի հետագայում դա իր հերթին փոխանակեն հենց այն բանի հետ, ինչը հարկավոր է իրենց։ Լայն սպառման այդ ապրանքը դարձավ փոխանակման միջոց՝ փող։

 

Մարդկության պատմության ընթացքում իբրեւ փոխանակման ընդհանուր միջոց ծառայել են միանգամայն տարբեր բաներ՝ անասունները, ծխախոտը, գոհար քարերը, ազնիվ մետաղները, մասնավորապես՝ արծաթն ու ոսկին։ Եւ ոսկին է, որ վերջապես դարձավ գերիշխող՝ «ստանդարտ» փող։

 

Ոսկին հսկայական առավելություններ ուներ։ Այն կարելի էր ձեւել գեղեցիկ զարդերի ու զարդանախշերի։ Լինելով ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ հազվագյուտ՝ ոսկին համակցում էր չափազանց բարձր արժեքը համեմատաբար նվազ կշռի եւ ծավալի հետ։ Արդյունքում այն կարելի էր հեշտորեն պահել եւ պահեստավորել։ Ոսկին պահպանվում էր անվերջ երկար՝ չէր փչանում եւ չէր ժանգոտում, այսինքն՝ ոչ միայն դիմացկուն էր, այլեւ՝ գործնականում հարատեւ։ Ոսկին կարելի էր կռել ու կոփել գրեթե ցանկացած ձեւի, կարելի էր ճշգրտորեն բաժանել կամայական թվով մասերի, չափի կամ կշռի միավորների։ Հայտնի էին դրա իսկության ստուգման քիմիական եւ այլ միջոցներ։ Եւ քանի որ ոսկին հնարավոր էր նաեւ հատել՝ վերածելով հստակ կշռով դրամների, բոլոր այլ ապրանքների գները կարելի էր արտահայտել ոսկու միավորներով։ Բոլոր այս հանգամանքների բերմամբ՝ ոսկին դարձավ ոչ միայն փոխանակման միջոց, այլեւ՝ «արժեքի ստանդարտ»։

 

Պատմական տվյալները ցույց են տալիս, որ ոսկին իբրեւ փողի տեսակ գործածվելիս է եղել դեռեւս 3,000 տարի առաջ, իսկ առաջին ոսկեդրամները հատվել են՝ սկսած մ․թ․ա․ 800-700 թվականներից։

 

Այդուհանդերձ, ոսկու ամենամեծ առավելություններից մեկը նաեւ դրա խնդրահարույց կողմն է։ Կշռի եւ ծավալի համեմատ մետաղի բարձր արժեքն ավելացնում է դրա գողության ռիսկը։ Տասնվեցերորդ դարում եւ նույնիսկ ընդհուպ մինչեւ տասնիններորդ դարը (ինչպես կարելի է տեղեկանալ Բեն Ջոնսոնի եւ Մոլիերի պիեսներից եւ Ջորջ Էլիոթի եւ Բալզակի նովելներից) ոմանք իրենց ոսկու գրեթե ամբողջ կարողությունը պահում էին տանը։ Հետզհետե, սակայն, մարդկանց մեծագույն մասը սովորություն դարձրեց ոսկին հանձնել սեղանավորներին (դրամափոխ, բանկիր) ի պահ, ինչի դիմաց վերջիններս թողարկում էին մուրհակներ։

 

Բանկերի ծագումը

 

Այնուհետեւ ի հայտ եկան այնպիսի զարգացումներ, որոնք ոչ ոք թերեւս չկարողանար ի սկզբանե կանխատեսել։ Սեղանավորների գանձարաններում ոսկի պահ տված մարդիկ գլխի ընկան, որ գնում կատարելիս կամ պարտք վերադարձնելիս կարիք չկա անձամբ գնալու գանձարան՝ ոսկու ետեւից, այլ ընդամենը կարելի է սեղանավորին հանձնարարագիր ուղղել՝ վճարելու անհրաժեշտ քանակի ոսկի այն անձին, որից բան էին գնել։ Երկրորդ անձն իր հերթին կարող էր որոշել, որ չունի բուն ոսկու կարիքը, ուստի հանգիստ սրտով կարող է դա թողնել սեղանավորի մոտ ապահով պահված, եւ ընդամենը որոշակի գումարի վճարման հանձնարարագիր տալ երրորդ անձին։ Եւ այսպես շարունակ։

 

Սա է, ահա, բանկերի, բանկնոտների ու չեկերի ծագումը։ Եթե վճարման հանձնարարագրի հեղինակն ինքը սեղանավորը կամ բանկիրն էր եւ այդպիսիք թողարկում էր դրա կրողին վճարման ենթակա կլոր գումարների համար, դա կոչվում էր բանկնոտ։ Եթե վճարման հանձնարարագրի հեղինակը ոսկու օրինական սեփականատերն էր, եւ այդպիսին թողարկում էր զանազան գումարների համար, որոնք հարկ էր վճարել կոնկրետ անձանց, դա կոչվում էր չեկ։ Ու թեեւ բանկնոտների շրջանառությամբ պայմանավորված՝ ոսկու սեփականատերը մշտապես փոխվում էր, բուն ոսկին այլեւս գրեթե երբեք չէր լքում գանձարանը։

 

Երբ սեղանավորներն ու բանկերը հայտնաբերեցին, որ հաճախորդները հազվադեպ են պահանջում բուն ոսկին, զգացին, որ կարող են ապահով կերպով թողարկել ոսկու վճարում խոստացող ավելի մեծ թվով բանկնոտներ, քան իրական ծավալի ոսկի ունեն իրենց ձեռքում՝ հուսալով, որ բոլորի կողմից իրենց ոսկու համաժամանակյա պահանջի հավանականությունը չափազանց ցածր է։

 

Կար եւս մի պատճառ, որով այս պրակտիկան թվում էր ապահով եւ անգամ խոհեմ ու շրջահայաց։ Ազնիվ բանկը ոչ միայն թողարկում էր ավելի մեծ թվով բանկնոտներ՝ պարտատոմսեր, քան իրական ոսկի ուներ իր գանձարանում, այլեւ դրամ էր փոխ տալիս վարկառուներին՝ երաշխավորելով այն վերջիններիս ունեցած գնայուն գույքով։ Բանկում պահվող ոսկու պաշարից ավելի քանակությամբ թողարկված բանկնոտները եւս երաշխավորված էին այդ ակտիվներով։ Ազնիվ աշխատող բանկի ակտիվները, այսպիսով, շարունակում էին առնվազն հավասար մնալ նրա պասիվներին (պարտավորություններին)։

 

Կար, սակայն, մի նրբություն։ Բանկի բոլոր այն պասիվները, որոնք ոսկով էին, վճարելի էին ըստ պահանջի՝ առանց նախնական հայտի, իսկ ակտիվները, որոնք ըստ մեծ մասի բաղկացած էին հաճախորդներին տրված վարկերից՝ վճարելի էին միայն ապագա ինչ-որ մի պահի։ Բանկը կարող է լինել վճարունակ՝ solvent, այն իմաստով, որ նրա ակտիվների արժեքը համապատասխանում է պասիվների արժեքին, բայց այն միշտ գոնե մասամբ անվճարունակ էր՝ illiquid[1]։ Եթե բոլոր ավանդատուները միաժամանակ պահանջեին իրենց ոսկին, բանկը չէր կարողանալու վճարել բոլորին։

 

Այսպիսի իրավիճակ կարող է տասնամյակներ շարունակ այդպես էլ չառաջանալ։ Ուստի, գրեթե բոլոր երկրներում բանկերը հարմար համարեցին ընդլայնելու հատկացվող վարկերը, մինչեւ որ բանկնոտային եւ ցպահանջ ավանդային պարտավորությունների (այսինքն՝ «փողի») թիվը սկսեց բազմակի գերազանցել իրենց գանձարաններում պահվող ոսկու քանակը։

 

Մասնակի պահուստներով համակարգ

 

Այսօր Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր 1 դոլարի ոսկու դիմաց շրջանառության մեջ առկա է 11 դոլարի դաշնային պահուստային բանկնոտ եւ ցպահանջ ավանդային պարտավորություն, այսինքն՝ 11 դոլար փող։ Ընդհուպ մինչեւ 1929 թվականը այս իրադրությունը, այսինքն՝ ոսկու ստանդարտի գոյությունը ոսկու սոսկ «մասնակի» պահուստի առկայությամբ, հսկայական թվով ֆինանսիստների կողմից ընդունվում էր իբրեւ ողջախոհ՝ համարվելով անգամ հնարավոր համակարգերից լավագույնը։

 

Երկու հանգամանք, սակայն, հաճախ աչքաթող էր արվում։ Առաջինը՝ եթե շրջանառվում է, ասենք, չորս, հինգ կամ տասն անգամ ավելի բանկնոտ եւ ցպահանջ «փող», քան կա ոսկի, որի երաշխավորությամբ այդ փողը թողարկվել էր, նշանակում է, որ փողի առատության պայմաններում գները լինում են անհամեմատ՝ չորս, հինգ կամ տասն անգամ ավելի բարձր, քան կլինեին, եթե լիներ ուղիղ այնքան փող, որքան կա ոսկի։ Եւ բիզնեսը կառուցվում ու կախվածություն է ձեռք բերում այդ փողից եւ աշխատավարձերի ու գների այդ մակարդակից։

 

Այժմ, եթե տվյալ պայմաններում որեւէ մեծ բանկ կամ ընկերություն ձախողվի, ընկնեն արժեթղթերի գները կամ որեւէ իրադարձություն դառնա վստահության ճգնաժամի աղբյուր, ապրանքների գները կսկսեն ընկնել. սա իր հերթին կհարուցի ավելի մեծ թվով ձախողումներ՝ բանկերը կհրաժարվեն վարկերը թարմացնելուց՝ պահանջելով նախ վճարել հները, ապրանքը կմնա շուկայում թափված։ Փոխատվությունների ծավալների կրճատմանը համընթաց՝ կկրճատվի բանկնոտների եւ դրանց դիմաց դրված ավանդների թիվը։ Կարճ ասած՝ կսկսի ընկնել ինքնին դրամի առաջարկը։ Սա իր հերթին կհանգեցնի թե՛ գների ու գնումների, թե՛ վստահության հետագա անկմանը։

 

Սա է յուրաքանչյուր մեծ դեպրեսիայի պատմությունը եւ հենց սա է, որ տեղի ունեցավ 1929-1933 թվականների Մեծ դեպրեսիայի ժամանակ։

 

Վերելքից մինչեւ գահավիժում

 

Որոշ տնտեսագետներ պնդում են, որ 1929 թվականին եւ դրանից հետո տեղի ունեցածը ոսկու ստանդարտի «տապալումն էր»՝ բարձրաձայնելով, թե մենք երբեւէ այլեւս չպետք է վերադառնանք դրան կամ կրկին կախված լինենք դրանից։ Բայց այլ տնտեսագետներ հակաճառում են, որ «տապալվեց» ոչ թե ոսկու ստանդարտը, այլ անխոհեմ պետական ու տնտեսական քաղաքականությունը, որն էլ կործանեց դա։ Ըստ նրանց՝ անզուսպ վարկային էքսպանսիան (ընդլայնումը) ի վերջո միշտ անխուսափելիորեն հանգեցնում է վարկի ծայրահեղ կրճատման։ Հեշտ վարկով եւ էժան փողով խթանված վերելքին հարկադրաբար հաջորդելու են գալիս ճգնաժամն ու գահավեժ անկումը։

 

Այնինչ, 1944 թվականին Նյու Հեմփշիր նահանգի Բրեթոն Վուդզ ավանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում 44 պետությունների պաշտոնական ներկայացուցիչները բրիտանացի Ջոն Մեյնարդ Քեյնսի եւ ամերիկացի Հարի Դեքստեր Ուայթի ազդեցությամբ որոշեցին հիմնել միջազգային արժութային նոր համակարգ՝ Արժույթի միջազգային հիմնադրամ, որում առաջատար երկրների կենտրոնական բանկերը կհամագործակցեն միմյանց հետ՝ փոխհամաձայնեցնելով սեփական արժութային համակարգերը։ Անդամ բոլոր երկրները հիմնադրամին ավանդ կտան որոշակի «մասնաբաժին», որի միայն մեկ քառորդը պարտադիր պիտի լինի ոսկով, իսկ մնացյալը կարող է լինել սեփական արժույթով։ Բոլորը իրավունք կունենան օգտվելու հիմնադրամից՝ արագորեն վարկեր կամ տարադրամ ստանալու նպատակով։

 

Միայն Միացյալ Նահանգներն էր, որ բացահայտ կերպով հանձն առավ բոլոր ժամանակներում իր արժույթը փոխարկելի պահել ոսկու։ Միեւնույն ժամանակ, սակայն, երկրի սեփական քաղաքացիները մնում էին դոլարի փոխանակման այդ արտոնությունից զրկված, քանի որ նրանց առհասարակ արգելված էր ոսկի պահել (բացառությամբ՝ զարդերի կամ ատամների տեսքով). նման արտոնություն շնորհված էր միայն օտարերկրյա կենտրոնական բանկերին եւ միջազգային պաշտոնական հաստատություններին։ Մեր կառավարությունն իր վրա պարտավորություն վերցրեց ըստ պահանջի ոսկու փոխարկել օտարերկրյա դոլարային միջոցները՝ 1 ունցիայի դիմաց 35 դոլար անփոփոխ փոխարժեքով։ Այս սակագնով երկկողմանի փոխարկելիությունը նշանակում էր, որ մեկ դոլարը համարժեք էր ոսկու ունցիայի մեկ երեսունհիգերորդին։

 

Մյուս արժույթներն այսքան ուղղակիորեն կապված չէին ոսկուն։ Դոլարին նրանք կապված էին միայն ու միայն այդ երկրների տված խոստմամբ՝ թույլ չտալ, որ իրենց արժույթը տատանվի (դոլարային հաշվարկով) ընդունված անվանական արժեքի 1 տոկոսից ավելի միջակայքում։ Մնացյալ երկրները կարող էին դոլար կուտակել՝ համարելով դա սեփական երկրի պահուստի մի մասը՝ նույն հիմքով, ինչ եթե դոլարը ոսկի լիներ։

 

Արժույթի միջազգային հիմնադրամը նպաստում է գնաճին

 

Համակարգը լավ չգործեց։ Չկա ոչ մի փաստական ապացույց առ այն, որ դա «կրճատել է անդամների միջազգային վճարային հաշվեկշռի անհավասարակշռության տեւողությունը կամ մակարդակը», ինչը հռչակված վեց հիմնարար նպատակներից մեկն էր։ Այն չի ապահովել կայուն գնողունակություն եւ արժեք առանձին անդամների արժույթների համար։ Սույն կենսական անհրաժեշտությունը նույնիսկ չի էլ եղել հռչակված նպատակների թվում։ Փաստացիորեն՝ այս համակարգի ներքո գնաճը եւ արժույթի արժեզրկումը միայն ահագնացել են։ Ըստ էության, 1949 թվականին Հիմնադրամի անդամ բոլոր 48 պետությունները (բացառյալ Միացյալ Նահանգները) նույն տարում՝ բրիտանական ֆունտի $4.03-ից մինչեւ $2.80 արժեզրկումից հետո, արժեզրկել են սեփական ազգային արժույթը, այսինքն՝ գցել դրա արժեքը։

 

Հիմնադրամի ներկայիս 102 անդամների գերակշիռ մեծամասնությունն (1965թ. դրությամբ, խմբ)  այդ հաստատությանն անդամակցելուց հետո կա՛մ ձեւականորեն արժեզրկել է ազգային արժույթը, կա՛մ թույլ տվել դոլարի համեմատ դրա արժեքի անկումը հետագայում։

 

Դոլարն ինքը 1945 թվականից ի վեր կորցրել է իր գնողունակության 43 տոկոսը։ Միայն վերջին տասը տարիներին գերմանական մարկը արժեզրկվել է 19 տոկոսով, բրիտանական ֆունտը՝ 26 տոկոսով, իտալական լիրան՝ 27 տոկոսով, ֆրանսիական ֆրանկը՝ 36 տոկոսով, իսկ հարավամերիկյան գլխավոր արժույթները՝ 92-95 տոկոսով։

 

Ավելին, երկու «կարեւորագույն» արժույթները, որոնք այլ երկրների կողմից կարող են օգտագործվել որպես պահուստ՝ բրիտանական ֆունտ-ստերլինգը եւ ԱՄՆ դոլարը, իրենց հերթին են «ախտահարված եղել» յուրահատուկ խնդիրներով։ Վերջին տասներկու ամիսների ընթացքում ֆունտը հարկ է եղել պարբերաբար փրկելու, ինչն արվել է Հիմնադրամի կամ ուրիշ երկրների խմբի կողմից 4 միլիարդ դոլարի հասնող հսկայական վարկերի ներարկմամբ։

 

Վճարային հաշվեկշիռ

 

1957 թվականի վերջերից սկսած՝ Միացյալ Նահանգներին լրջորեն նեղում է վճարային հաշվեկշռի լուրջ եւ ըստ երեւույթի քրոնիկական պակասորդը։ Վերջինս այն անվանումն է, որը տրվել է դոլարի քանակի այն ավելցուկին, որն ուղղվում է արտերկիր (արտաքին օգնության, ներդրումների, զբոսաշրջային ծախսերի, ներկրումների եւ այլ վճարումների համար), համեմատած դոլարի այն քանակի հետ, որը մտնում է երկիր (իբրեւ վճարում այլ երկրներ մեր արտահանման դիմաց եւ այլն)։ Վճարային հաշվեկշռի պակասորդը սկիզբ է առել 1957 թվականին՝ կազմելով տարեկան մոտ 3 միլիարդ դոլար։ 1964 թվականից սկսած յոթնամյա ժամանակաշրջանում վճարային հաշվեկշռի մեր համընդհանուր պակասորդը մոտեցել է 24.6 միլիարդ դոլարի։

 

Ի թիվս այլ խնդիրների, սա հանգեցրել է նաեւ Միացյալ Նահանգների ոսկու պաշարների անկմանը 22.9 միլիարդ դոլարից (1957 թ. վերջին) մինչեւ ներկայիս (1965 թ., խմբ) 13.9 միլիարդ դոլարի՝ 9 միլիարդ դոլարի կորուստ այլ երկրների օգտին։

 

Տեղի են ունեցել նաեւ այլ փոփոխություններ։ Վճարային հաշվեկշռի քրոնիկական պակասորդի հետեւանքով այլ պետություններ Միացյալ Նահանգներին ներկայացրել են 27.8 միլիարդ դոլարի կարճաժամկետ պահանջներ։ Դրանից 19 միլիարդը պահվում է օտարերկրյա կենտրոնական բանկերում եւ միջազգային կազմակերպություններում, որոնք ունեն դրա փոխարեն ոսկի պահանջելու օրինական իրավունք։ Իսկ սա 5 միլիարդ դոլարով ավելի է մեր ունեցած ամբողջ ոսկուց։ Նույնիսկ այս պահին (1965 թ. դրությամբ, խմբ) մեր ունեցած 13.9 միլիարդ դոլարի այն ոսկուց Գանձարանը դեռեւս օրենքով պարտավորված է պահել 8.8 միլիարդը՝ շրջանառվող թղթադրամի դիմաց։

 

Ահա թե ինչու են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ ողջ Արեւմտյան աշխարհի պաշտոնյաներն ու տնտեսագետներն այժմ քննարկում համաշխարհային արժութային բարեփոխման հարցը։ Նրանց մեծամասնությունը ներկայացնում է պահուստներն ավելացնելու եւ վճարունակությունը մեծացնելու առաջարկներ՝ պնդելով, թե ներկայիս վճարունակությունը բավարար չէ, այսինքն՝ չկա կամ շուտով չի լինելու բավականաչափ փող եւ վարկ համաշխարհային առեւտրի շարունակ աճող ծավալը վարելու համար։ Նրանց մեծամասնությունը հայտարարում է, թե ոսկու ստանդարտի «մոդան անցել է» եւ պնդում, որ աշխարհում այնուամենայնիվ չկա բավարար քանակությամբ ոսկի, որ ծառայի իբրեւ բազա ազգային արժույթների եւ միջազգային հաշվարկների համար։ Սակայն ոսկու լիակատար ստանդարտին վերադարձի ջատագովները, որոնք թեպետեւ ներկայումս լինելով փոքրամասնություն՝ այնուամենայնիվ ընդգրկում են աշխարհի ամենակարկառուն տնտեսագետներից ոմանց, տպավորված չեն դրամական հետագա էքսպանսիայի՝ դրամի ծավալի շարունակական ավելացման փաստարկներով՝ համոզված, որ սրանք ընդամենը փաստարկներ են հօգուտ հետագա գնաճի։ Եւ նրանք պնդում են, որ դրամական հետագա էքսպանսիան կամ գնաճը, իր առերեւույթ վտանգներից բացի, կլինի նաեւ միանգամայն անպտուղ նույն էքսպանսիոնիստների նպատակներն ի կատար ածելու գործում։

 

Ենթադրենք թե, ասում են ոսկու ստանդարտի ջատագովները, մենք կրկնապատկենք աշխարհում եղած փողի քանակը։ Երկարաժամկետ կտրվածքով, միեւնույն է, չենք կարողանալու վարել ավելի մեծ ծավալի բիզնես եւ առեւտուր, քան առաջ, քանի որ փողի քանակի ավելացման արդյունքը կլինի միայն այն, որ ընդամենը կբարձրացնենք աշխատավարձերն ու գները, որոնցով իրականացնում էինք մեր բիզնեսն ու առեւտուրը։ Այլ կերպ՝ փողի առաջարկի ծավալի կրկնապատկմամբ (մնացյալ պայմանների նույնության պարագայում) մենք կհասնենք միայն մեկ բանի՝ կրկնակի կկրճատենք դրամական միավորի գնողունակությունը։ Եւ ամբողջ այս գործընթացը նույնքան ծիծաղելի կլինի, որքան եւ՝ անօգուտ։ Բայց եւ սա է այն ցավալի դասը, որը գնաճի դիմող երկիրը վաղ թե ուշ սերտում է՝ ի դժբախտություն իրեն։

 

Շարունակելի ․․․

 

[1] Տեքստում առկա է բառախաղ՝ հիմնված solvent եւ illiquid բառերի հականիշ իմաստների վրա։

 

Թարգմանիչ՝ Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր