2020-06-27

Աշխարհի խոշորագույն բեռնափոխադրողը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

DHL-ին պատկանում են փաստաթղթերի և ծանրոցների արագ առաքման միջազգային առաջատարի դիրքերը։ Ընկերությունն իրեն դրսևորել է որպես հուսալի լոգիստ և արագ սուրհանդակ աշխարհի 120 երկրներում (այդ թվում Հայաստանում)։ Սկզբնական «դռնեդուռ»  առաքման սկզբունքը զգալիորեն հեշտացրեց գործարար մարդկանց կյանքը՝ բացառելով ժամանակի ավելորդ կորուստը փոստային գործընթացների վրա։ DHL-ն իրականացնում է արագ և ապահով առաքում ինչպես ցամաքային, այնպես էլ օդային և ջրային տրանսպորտի միջոցով։ Կարևոր է նշել, որ առաքանու չափսերը և փխրունության աստիճանը չեն ազդում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակի վրա։

 

DHL-ը Հայաստանում

 

Ընկերության առանձնահատկությունները

 

DHL-ը բեռների և փաստաթղթերի առաքման ճյուղի իրավացի հիմնադիրն է։ Ընկերության առջև դրված խնդիրների լուծման համար ներգրավվում են տրանսպորտի բոլոր տեսակները։ Նորարարական առաքիչը ընկերությունների և խոշոր կազմակերպությունների համար բացեց փոխացդեցության լայն հորիզոններ և նպաստեց միջազգային կապերի ամրապնդմանը արտասահմանյան գործընկերների միջև։

 

DHL-ը հապավում է, որը կազմված է հիմնադիրների ազգանունների առաջին տառերից։ Ադրիան Դելսին, Լարրի Հիլլբլոմը և Ռոբերտ Լիննը՝ բոլորը Կալիֆոռնիայից են։

 

Ընկերությունը հիմնադրվել է 51 տարի առաջ, սակայն արդեն ձեռք է բերել միջազգային ճանաչում լոգիստիկայի և արագ բեռնափոխադրումների ոլորտում։ Ընկերության հաջողություններից կարելի է նշել հետևյալները.

 

  • Փաստաթղթերի, պայմանագրերի, բեռների փոխանցումը դարձել է ավելի հեշտ ուղարկողի և ստացողի համար։ Ընկերությունը առաջինն է առաջարկել առաքանիների մատակարարումը «դռնեդուռ» սկզբունքով
  • Բեռը տեղափոխվում է շատ կարճ ժամանակահատվածում։ Դրան հասնելու համար օգտագործում են օդային, ջրային և ցամաքային տրանսպորտի բոլոր տեսակները։
  • Երաշխավորվում է բեռի և փաստաթղթերի պահպանությունը։ Ծառայությունը համարվում էանվտանգ ամբողջ աշխարհում, ընկերության ծառայություններից օգտվում են բազմաթիվ հայտնի մարդիկ, նույնիսկ՝ Անգլիայի թագուհին։
  • Բեռի չափսերի սահմանափակումներ չկան։ Ընկերության պատմության մեջ եղել են բազմաթիվ մեծ բեռների փոխադրումներ աշխարհի տարբեր ծայրերից։ Օրինակ, մի անգամ աֆրիկյան ընձուղտին տեղափոխել են Անգլիայի մայրաքաղաք, հսկայական խոյադելֆինին տեղափոխել են Կանադա, իսկ 2012 թվականին Մոսկվայից Ֆրանսիա են տեղափոխվել 10 ազնվացեղ ձիեր։
  • DHL-ը մատուցում է փաստաթղթավորման բարձրորակ ծառայություններ, իրականացնում է գնային կայուն քաղաքականություն, ինչի շնորհիվ այն հասանելի է հասարակության լայն շերտերին։
  • Ընկերությունը աչքի է ընկնում բազմաթիվ նորարարական գաղափարների ներդրմամբ, որոնք զգալիորեն հեշտացնում են փոխանցումների գործընթացները։ Օրինակ, DHL-ը առաջին ընկերությունն էր, որը հնարավորություն տվեց վերահսկել առաքանին կոդերի միջոցով։
  • DHL-ը առաջին ընկերությունն է, որը սկսել է ինքնաթիռներ օգտագործել բեռների փոխադրման համար։ Վիճակագրության համաձայն յուրաքանչյուր րոպե DHL-ի մեկ ինքնաթիռ կատարում է թռիչք։

 

Հիմնադրումը և առաջին քայլերը

1969 թվականին երեք ձեռներեցներ հիմնադրեցին առաքման գործակալություն Սան Ֆրանցիսկոյում, որը զբաղվում էր նամակների և փաստաթղթերի արագ առաքումներով։ Ընկերության գլխավոր առանձնահատկությունը և նորույթը այն ժամանակներում կայանում էր նրանում, որ փաստաթղթերը անմիջապես հանձնվում էին ստացողին։

 

Առաքման առաջին ուղին միացնում էր Սան Ֆրանցիսկոն Հոնոլուլուին (Հավայան կղզիներ)։ Աշխատանքի նորարարությունն այն էր, որ մինչ բեռը տեղափոխվում էր նավով, դրա փաստաթղթերը ուղարկվում էին ինքնաթիռներով։ Այդպիսով մինչ ծանրոցի նավահանգիստ հասնելը մաքսային փաստաթղթերը արդեն պատրաստ էին։ Այդ հնարքը օգնում էր արագացնել առաքման գործընթացը։

 

Աշխատանքի այս սկզբունքը գնահատվեց այլ երկրների առաջատար ընկերությունների կողմից, ինչը առաջ մղեց ոլորտի զարգացումը։ Երկու տարվա ընթացքում DHL-ի ներկայացչություններ բացվեցին բազմաթիվ ասիական երկրներում։ 1972 թվականին DHL-ի ծառայություններին ծանոթացան Ճապոնիան, Ավստրալիան, Հոնկոնգը և Սինգապուրը։

 

Ընկերության զարգացումը ընդունել էր այնպիսի բարձր աճի տեմպեր, որ 1974 թվականին DHL-ն արդեն ուներ 314 աշխատակից և 3052 կորպորատիվ հաճախորդ։ Այդ նույն տարի բացվում է DHL-ի առաջին գրասենյակը Եվրոպայում՝ Լոնդոնում։ 1977 թվականին ընկերության ծառայություններից սկսում են օգտվել Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրները, և բացվում է նաև մեկ գրասենյակ Ֆրանկֆուրտում (Գերմանիա)։

 

Ծանրոցների դասակարգման սխալները բացառելու նպատակով DHL-ը որոշեց օգտագործել փաթեթավորման տարբեր գույներ։ Յուրաքանչյուր երանգը համապատասխանում էր որոշակի ուղուն, ինչը սխալի կատարումը դարձնում էր գրեթե անհնար։ Գույնզգույն փաթեթները դարձան ժամանակակից շտրիխ-կոդերի արժանի այլընտրանքը։

 

1979 թվականից սկսած ընկերությունը դուրս է գալիս նոր մակարդակի՝ սկսելով զբաղվել մաքսային ձևակերպմամբ բեռների փոխադրումներով։ Մինչ այդ կատարվում էր միայն նամակների և փաստաթղթերի առաքումը։

 

 

Սուրհանդակային ծառայությունից մինչև միջազգային ալյանս

DHL-ը շարունակեց իր հաջողությունը մի շարք լուրջ ձեռքբերումներից հետո։ 1983, 1985, 1993 թվականներին բացվում են միջազգային տեղափոխման և դասակարգման կենտրոններ Ցինցինատիում (ԱՄՆ), Բրյուսելում և Բահրեյնում։ Դրանք հագեցված են նորագույն սարքավորումներով և զբաղվում են փոխադրումների գործընթացների մշակմամբ ամբողջ աշխարհում։

 

Ընկերությունը շարունակում է նվաճել աշխարհը արագ առաքումների իր պրոֆեսիոնալությամբ։ Բացվում են գրասենյակներ Արևելյան Եվրոպայում (1983թ․), ԽՍՀՄ-ում (1984թ․) և Չինաստանում (1985թ․)։

 

1990 թվականը ռազմավարական նշանակություն ունեցավ կազմակերպության համար։ Ձևավորվեց ալյանս Japan Airlines-ի, Nissho Iwa-ի և Lufthansa-ի հետ։ 1990-ականների վերջին իրականացվեց ինքնաթիռների պարկի սրընթաց նորացում։

 

2003 թվականին ընկերությունը միավորվեց Postbank և Deutsche Post ընկերությունների հետ։ Դա բերեց տարբերանշանի, փաթեթավորման և տրանսպորտի արտաքին տեսքի փոփոխություններին։ Հետագայում ընկերությունը շարունակում է գնել բեռնափոխադրումներ իրականացնող այլ ընկերությունների բաժնետոմսերը՝ դրանով ընդլայնելով սեփական հորիզոնները։

 

Ընկերությունը նաև մեծապես աջակցում է տարերային աղետներից տուժածներին։ Ասիայում կործանարար 2004-2005 թթ․-ի ցունամիներից հետո DHL-ն անմիջապես օգնություն ցուցաբերեց տուժածներին՝ տեղափոխելով բազմաթիվ հումանիտար օգնության պարագաներ և իրականացնելով դրամական միջոցների հավաքագրում։ DHL-ը ստեղծել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման երեք խմբեր, որոնք տեղակայված են Դուբայում, Պանամայում և Սինգապուրում։

 

2007 թվականին ընկերությունը դարձավ առաջին լոգիստիկ կազմակերպությունը, որը պատրաստ էր քայլեր ձեռնարկել շրջակա միջավայրի առողջացման համար։  Նախաձեռնության էությունը ածխաթթու գազի արտանետումների 30 տոկոսով նվազեցումն էր 13 տարիների ընթացքում։

 

DHL-ի հայտնի գովազդային արշավներից մեկը

Մրցակիցների դեմ պայքարը

DHL-ն աչքի է ընկնում ոչ միայն հաջողակ գործունեությամբ և հուսալիությամբ, այլև մրցակիցների դեմ տարատեսակ գործիքների կիրառումով։ Ոչ մեկ անգամ է, երբ ընկերությանը հաջողվել է խաղալ մրցակիցների նյարդերի հետ իրենց գովազդների միջոցով։

 

UPS (United Parcel Service, Inc.)  և TNT (Thomas Nationwide Transport) մրցակիցների հետ պայքարի վառ օրինակներից է «տրոյական ծանրոցների» դեպքը։ Բեռների տուփերը ներկված էին հատուկ ներկերով, որոնք  ջերմաստիճանի տատանումների դեպքում փոխում էին իրենց գույները։ Տուփերի վրա գրված էր «DHL-ն ավելի արագ է»։ Բեռները ուղարկվել էին մրցակիցներին փոխադրման նպատակով։ Ուղարկման պահին տուփերը լիովին սև էին, սակայն որոշ ժամանակ անց, ջերմաստիճանի փոփոխության հետևանքով գրվածքը սկսում էր տեսանելի դառնալ։ Արդյունքում ստացվում էր, որ մրցակիցները տեղափոխում էին գովազդային գրվածքներով բեռներ՝ միաժամանակ վնաս հասցնելով սեփական հեղինակությանը և գովերգելով DHL-ին։ Այդ դեպքը ոչ միայն հումորային բնույթ կրեց, այլև զգալիորեն մեծացրեց բրենդի ճանաչումը աշխարհում։

 

Ընկերության գլխավոր մրցակիցը Federal Express-ն է (Fedex)։ Սակայն նորարարական գաղափարները, ագրեսիվ քաղաքականությունը և կարգավորված աշխատանքը DHL-ին թույլ են տալիս պահել մատուցվող ծառայությունների բարձր մակարդակը։

 

Ընկերությունն այսօր

DHL-ն այսօր իրենից ներկայացնում է բեռների փոխադրման հզոր ալյանս, որի առանձնահատկությունները վառ դրսևորվում են հետևյալ փաստերում․

 

  • Բեռների, փաստաթղթերի տեղափոխում աշխարհի ավելի քան 120 000 քաղաքներ։
  • Գլոբալ IT գործառնական կառուցվածքը DHL-ին թույլ է տալիս մշակել տեղեկատվության շատ մեծ ծավալներ։ Օրինակ, Պրահայի կենտրոնը օրական կարողանում է մշակել 60 մլն գործարք։
  • Փոխադրումների տարեկան քանակը գերազանցում է 1 մլրդ առաքանին:
  • 2019 թվականի տվյալներով ընկերությունն ունի ավելի քան 380 հազար աշխատակից։
  • DHL-ն ունի ավելի քան 5000 գրասենյակներ և 76 հազար մեքենաներ ամբողջ աշխարհում
  • 252 ինքնաթիռները թույլ են տալիս DHL-ին գերակայել Եվրոպայի օդային բեռնափոխադրումների ոլորտում։

 

Ընկերությունը բաժանված է 4 դուստր ընկերությունների՝ DHL Express-ի, DHL Danzas Air & Ocean-ի, DHL Freight-ի և DHL Solutions-ի։ Յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը։ Այդպիսի դասակարգումը թույլ է տալիս գրագետ  բաշխելև կազմակերպել բեռնափոխադրումների գործընթացը և առավելագույնս կրճատել առաքման ժամանակահատվածը։

 

Ծառայության հասանելիությունը աշխարհի գրեթե յուրաքանչյուր վայրում, հաճախորդների նկատմամբ անհատական վերաբերմունքը, փոխադրումների հուսալիությունը ապահովում են DHL-ի բարձր վարկանիշը արագ առաքումների ծառայություն մատուցող ընկերությունների շրջանում։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր