2020-04-15

Google. Ավտոտնակից մինչև վերազգային կազմակերպություն

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Google-ն աշխարհի ամենահաջողակ ընկերություններից է։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 800 մլրդ դոլարը, իսկ Statista հեղինակավոր վիճակագրական ծառայության համաձայն անհատական համակարգիչների օգտատերերի ավելի քան 90 տոկոսը գերադասում է Google-ը այլ որոնողական համակարգերից։

 

Հիմնադրումը

Ինտերնետ-հսկայի պատմությունը սկսվել է 1996 թվականին։ Սթենֆորդի համալսարանի ասպիրանտներ Սերգեյ Բրինը և Լարրի Փեյջը ավտոտնակում համառորեն աշխատում էին ինտերնետ-որոնողական համակարգի նախագծի վրա, որը հետագայում ստացավ «BackRub» անվանումը։

 

Նրանց հաջողվեց նախագծել որոնողական նոր ալգորիթմ, որը հիմնված էր վեբ-էջի հետադարձ հղումների վրա և կոչվում էր PageRank։ Այն թույլ էր տալիս հարցումով գտնված բոլոր էջերը դասակարգել ըստ դրանց վրա կատարված հղումների քանակի։ Արդյունքում ամենապահանջված էջերը հայտնվում էին որոնման ցուցակի սկզբում։

 

 

Նոր որոնողականման համակարգը սկսեց արագ տարածվել։ Արդեն երկու տարի անց յուրանքչյուր օր որոնողական այդ համակարգը կիրառում էր ավելի քան 10 հազար օգտատեր։ Ծառայությունը հավաքում էր համալսարանի ինտերնետ տրաֆիկի ավելի քան կեսը, ինչը բերեց դասախոսական և ղեկավար կազմի դժգոհությանը։ Այն կանգնել էր փակման եզրին։

 

Ինչպես հայտնվեց  Google-ը

Որոնողական համակարգի նկատմամբ աշխատանքները շարունակելու նպատակով Փեյջը և Բրինը սկսեցին ներդրող փնտրել։ Նրանց օգնեց գործարար Էնդի Բեքտոլշեյմը, ով 100 հազար դոլարի չափով ներդրում կատարեց։ Անհրաժեշտ էր արագ հիմնադրել ընկերությունը։ Այդպես 1998 թվականին պաշտոնապես հայտնվեց Google Inc.-ը, որը գրանցվեց Կալիֆոռնիայի Մենլո Պարկ քաղաքում։

 

Սկզբնապես ընկերությունում աշխատում էին 4 հոգի, սակայն պարզ ինտերֆեյսի և արագության շնորհիվ Google-ը սկսել էր արագորեն ճանաչում ձեռք բերել։ Տարվա վերջին Google-ում ինդեքսավորված էջերի քանակը հասավ գրեթե 60 միլիոնի։ Օգտատերերի թիվն աճեց մի քանի անգամ։ Google-ը տարին ավարտեց հայտնվելով PC Magazine-ի կողմից ստեղծված 100 լավագույն կայքերի վարկանիշում՝ առաջ անցնելով իր մրցակիցներից։ Ընկերության և նրանց «կախարդական» արտադրանքի մասին գրել էին ԱՄՆ-ի գրեթե բոլոր հայտնի տեղեկատվական կազմակերպությունները։

 

Անվանումը

Նոր որոնողական համակարգին անհրաժեշտ էր անվանում։ Փեյջը և Բրինն ընտրեցին Googol անվանումը, որը բաղկացած էր 1-ից և հարյուր հատ 0-ներից, ինչը խորհրդանշում էր տեղեկատվության առատությունը Համաշխարհային սարդոստայնում։

 

Բառի գրվածքը հնչեղության բարելավման համար ենթարկվել է փոքրիկ փոփոխության։ 1997 թվականին գրանցվել google.com դոմենը։

 

Մեկ այլ տարբերակի համաձայն անվանման փոփոխությունը եղել է պատահական, երբ նրանց առաջին ներդրողը սխալմամբ նշել էր գոյություն չունեցող Google Incorporated-ը և հիմնադիրները ստիպված եղան գրանցել ընկերությունը այդ անվան տակ։

 

 

Զարգացումը

1999 թվականի գարնանը Google-ի երիտասարդ թիմը տեղափոխվեց Պալո Ալտո, որտեղ տեղակայված էին Սիլիկոնյան հովտի շատ այլ ինովացիոն ստարտափեր։ Ընկերությունն արդեն ուներ լիարժեք գրասենյակ և 8 աշխատակից։ Յուրաքանչյուր օր հարցումների քանակը ավելանում էր գրեթե կես միլիոնով։

 

Google-ի զարգացման առաջին փուլի ձեռքբերումները նպաստեցին առաջին գործընկերների ի հայտ գալուն։ 1999 թվականին Փեյջը և Բրինը սկսեցին բանակցել երկու խոշոր վենչուրային ընկերությունների հետ։ Պայմանագրի պայմանների քննարկումը տևեց ավելի քան 1 տարի։ Կողմերը վերջապես եկան համաձայնության։ Google-ի ղեկավարման կազմում ընդգրկվեց գործընկերների առաջադրած թեկնածուն։ Այդպես ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակվեց Էրիկ Շմիդտը, իսկ Google-ը գործընկերներից ստացավ 25 միլիոն դոլար։ Ֆինանսական ներդրումները օգտագործվեցին առաջնակարգ մասնագետների ներգրավման, հզորությունների մեծացման և ենթակառուցվածքների վրա։

 

Մոնետիզացիա

2000 թվականին ընկերության զարգացումը մտնում է նոր փուլ։ Չնայած հիմնադիրների դիմադրությանը, Google-ը սկսեց տեքստային գովազդներ վաճառել։ Ընկերության հետագա պատմության մեջ գովազդային հայտարարությունները մեծ դեր խաղացին և այսօր էլ հանդիսանում են Google-ի եկամուտների գլխավոր աղբյուրը։

 

Google-ի համար մեծ նշանակություն ուներ նաև գործընկեր-կայքերի զարգացումը, որոնք առևտրային հղումներով մուտքերի դիմաց իրենց կայքերում տեղադրում էին Google-ի գովազդները։ Գործընկեր-կայքերում տեղադրված գովազդներից եկամուտները այժմ կազմում են ընկերության վաճառքների ավելի քան 50 տոկոսը։

 

Եկամուտների ավելացումը 2003 թվականին Google-ին (որը արդեն մի քանի անգամ մեծացրել էր աշխատակիցների թիվը) թույլ տվեց Մաունթին-Վյուում վարձակալել 4 շինություններ, որտեղ և այսօր էլ գտնվում է Google-ի գլխավոր գրասենյակը։ Ընկերությունը աստիճանաբար գրավում էր համացանցի դեռևս ձևավորվող շուկան։ Բրիտանական Interbrand-ի վարկածով Google-ը ճանաչվեց տարվա բրենդ՝ վարկանիշում առաջ անցնելով Coca-Cola-ին և Apple-ին։

 

Նախնական հրապարակային առաջարկը (IPO)

2002 թվականին Google-ի գովազդային վաճառքները հասան 440 միլիոն դոլարի, իսկ ընկերության արժեքը գնահատվում էր մի քանի միլիարդ։ Գործընկերները, ովքեր ցանկանում էին իրենց ներդրումներից ավելի շատ գումարներ վաստակել, պահանջում էին, որ Google-ը իրականացնի IPO (ընկերության բաժնետոմսերի առաջին հրապարակային վաճառքը)։

 

Գործընթացը իրականացվեց 2004 թվականի օգոստոսի 19-ին։ Բաժնետոմսի սկզբնական գինը 85 դոլար էր։ Մի քանի օրվա ընթացքում այն հասավ 136 դոլարի։ Google-ին հաջողվեց ներգրավել 1,67 մլրդ դոլար, իսկ այդ IPO-ն մտավ 25 խոշորագույնների ցանկի մեջ։

 

Առաջին տեղաբաշխման ժամանակ իրացվեցին Google-ի 20 միլիոն բաժնետոմսեր։ Ընկերության հիմնադիրները դարձան միլիարդատերեր, իսկ մի շարք բաժնետերեր՝ միլիոնատերեր։ Բորսայում հայտնվելուց սկսած՝ Google-ի բաժնետոմսերը տարեկան կայուն աճ են ցուցաբերում, ինչպես և ընկերության ֆինանսական ցուցանիշները։

 

Բիզնեսի ընդլայնումը

Google-ի ղեկավարները սկզբնապես էլ հասկանում էին, որ համակարգչային բազայում և որոնողական նոր տեխնոլոգիայի մեջ իրենց առավելությունը կարող է արագ վերանալ, եթե ընկերությունը չշարունակի առաջ անցնել իր մրցակիցներից։ Որոնողական համակարգի կատարելագործման հետ մեկտեղ սկսվեցին մի շարք ծառայությունների նախագծումը և մեծ ներուժ ունեցող ինովացիոն կազմակերպությունների գնման գործընթացը։

 

2001 թվականի ամռանը առաջացավ պատկերների որոնման ծառայությունը։ Այնուհետև դուրս եկան Google News-ը, Google Alerts-ը, Google Desktop Search-ը, Gmail փոստային ծառայությունը, Google Translate- ը, բացատրական բառարանը և մի շարք այլ ծառայություններ։

 

2006 թվականի աշնանը Google-ը ձեռք է բերում Jotspot ընկերությանը, որը զբաղվում էր վիքիտեխնոլոգիաների նախագծմամբ, իսկ նոյեմբերին իրականացնում է իր ամենամեծ գնումը՝ Youtube-ի ձեռքբերումը 1,65 միլիարդ դոլարով։

 

Նախագծվեցին նաև հարմարավետ և ամենօրյա օգտագործման օնլայն ծառայություններ։ Դրանցից հայտնի են Google Maps-ը, Docs-ը, Earth-ը։

 

2011 թվականին Google-ը նախագծեց նաև Chrome օպերացիոն համակարգը (ՕՀ)։ Բեկումնային էր նաև Android անվճար հարթակի տրամադրումը սմարթֆոնների շուկաների համար, որը դարձավ ամենատարածված և պահանջված ՕՀ-ն ամբողջ աշխարհում։

 

Google ընկերությունը կարողացավ հաջողության հասնել շատ կարճ ժամանակահատվածում։ Արդեն 2014 թվականին ընկերության կապիտալիզացիան հատել էր 400 մլրդ դոլարի սահմանագիծը, իսկ 2020 թվականի հունվարին՝ գերազանցեց 1 տրիլիոնը։

 

Հետևելով արտադրության դիվերսիֆիկացման սկզբունքին՝ 2015 թվականին Փեյջը և Բրինը որոշեցին վերակազմակերպել Գուգլը։ Այսպես հիմնադրվեց Alphabet Inc. հոլդինգը, որի գլխավոր ակտիվը շարունակում է մնալ Google-ը։

 

 

Տարբերանշանի պատմությունը

Առաջին տարբերանշանը նախագծվել էր Սերգեյ Բրինի կողմից, որն իր հիմնական տեսքը պահպանեց մինչև 1999 թվականը։ Այնուհետև, երբ ընկերությունը սկսեց մեծ ճանաչում ձեռք բերել, հիմնադիրները որոշեցին փոխել նաև տարբերանշանը։ Այսպես Google-ի նոր տարբերանշանը նախագծվեց Սթենֆորդի համալսարանի դիզայնի դասախոս Ռութ Քեդարի կողմից, որն էլ հաստատվեց 1999թ․ մայիսի 31-ին։ 2015 թվականին ընկերության տարբերանշանը մի փոքր փոփոխության ենթարկվեց, որը կապված էր ընկերության վերակազմակերպման հետ։ Շրջված “e” տառը խորհրդանշում է, որ Google-ը միշտ էլ մնալու է յուրահատուկ։

 

Խոշոր միջոցառումների և տոների ժամանակ, ինչպես օրինակ օլիմպիական խաղերի դեպքում Google-ը պատրաստվում է յուրահատուկ կերպով և տարբերանշանի փոխարեն օգտագործում է «դուդլներ», որոնք տեղի ունեցող միջոցառումների վերաբերյալ նկարներ կամ անիմացիաներ են։

 

 

Հայացքը դեպի ապագա

Այսօր Google-ն իրենից ներկայացնում է վերազգային կազմակերպություն, որը 2015 թվականի հոկտեմբերից մտնում է Alpahabet Inc.-ի կազմի մեջ։ Ընկերությունը միլիարդավոր գումարներ է ներդնում ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում, չնայած որ գործունեության հիմնական ոլորտը շարունակում է մնալ համացանցային գովազդի և որոնողական համակարգի կատարելագործումը։

 

Իրականացվում է նաև Google Assistant-ի ծառայությունների ընդլայնումը՝ այլ լեզուների ընդգրկման ճանապարհով։ Այժմ գլխավոր ուշադրությունը ուղղվում է արհեստական բանականությանը, որի մի մասն է նաև Gmail-ի ծառայությունների մեջ «խելացի» պատասխանների ներդրումը։

 

Ընդլայնվում է նաև թարգմանչի հնարավորությունները, որն այժմ հասանելի է ավելի քան 110 լեզուներով։

 

Ընկերությունը շարունակում է իր վերընթաց պատմությունը՝ ղեկավարվելով համաշխարհային տեղեկատվական համակարգը կատարելագործելու, այն ավելի հասանելի դարձնելու և աշխարհի ամբողջ բնակչության համար օգտակար լինելու առաքելությամբ։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր