2020-04-29

KFC. Գնդապետ Սանդերսի բիզնես-կայսրությունը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

KFC-ն ունի ավելի քան 90 տարվա պատմություն։ Ընկերությունը իրենից ներկայացնում է արագ սննդի ցանց, որի առանցքային բաղադրիչը թռչնամսից պատրաստած ճաշատեսակներն են։ KFC-ի հիմնադիրն է Հարլանդ Դեվիդ Սանդերսը, որն ավելի հայտնի է գնդապետ Սանդերս անվամբ։

 

Արագ սննդի ոլորտում առևտրի ծավալով KFC-ն զիջում է միայն  McDonald’sին։ KFC-ն ունի ավելի քան 22 հազար ռեստորան աշխարհի 136 երկրներում, իսկ աշխատողների թիվը անցել է 820 հազարը։

 

Ինչպես է ամեն ինչ սկսվել

KFC-ի ստեղծման պատմությունը սկսվել է Հենրիվիլ քաղաքում, որտեղ 1890 թվականին ծնվել է Հարլանդ Սանդերսը։ Նրա հայրը մահացել էր, երբ Հարլանդը ընդամենը 6 տարեկան էր։ Դեռ մանուկ հասակից սկսած նա հաճախ ստիպված էր ուտեստներ պատրաստել իր կրտսեր եղբոր և քրոջ համար։ Արդեն այդ ժամանակ Սանդերսի մոտ նկատվում էր սննդի պատրաստման տաղանդ։

 

13 տարեկանում Հարլանդը լքեց իր տունը՝ թողնելով ուսումը դպրոցում։ 3 տարվա ընթացքում նա ստիպված էր հաճախակի փոխել իր բնակության վայրը և հազիվ էր վաստակում օրվա ապրուստի համար։ 16 տարեկանում նա կեղծեց իր փաստաթղթերը և ծառայության անցավ ԱՄՆ բանակում։ Բանակից վերադառնալուց հետո Հարլանդը սկսեց աշխատել տարատեսակ ոլորտներում՝ լինելով դարբնի օգնական, ինչպես նաև երկաթգծերի սպասավոր։ Սակայն ոչ մի աշխատավայրում նա երկար չմնաց։

 

Հերթական տեղափոխությունը Սանդերսների ընտանիքին բերեց Կենտուկի նահանգ։ Այդտեղ սկզբնապես Սանդերսն աշխատում էր որպես անվադողերի վաճառող, իսկ այնուհետև «Standard Oil» բենզալցակայանի մենեջեր։ Սակայն տեղի շրջաններում երաշտից հետո բենզինի նկատմամբ պահանջարկը կտրուկ անկում ապրեց։ Սանդերսին հաջողվեց համաձայնության հասնել տեղական «Shell Oil» ընկերության ղեկավարության հետ և վարձավճարով վերցնել նոր տարածք։ Այդպես Կորբին քաղաքում հանրապետական նշանակության ճանապարհի խաչմերուկում հայտնվեց Սանդերսի բենզալցակայանը։

 

Կորբինի բենզալցակայանը

 

Բենզալցակայանին կից Սանդերսը որոշեց նաև սուրճ վաճառել։ Նա տեղադրեց սեղան ու 6 աթոռ և սկսեց իր հաճախորդներին առաջարկել տնական ուտեստներ։ Թռչնամսի պատրաստումը նրա մոտ ամենից հեշտն էր։ Սանդերսն անընդհատ փորձարկումներ էր անում, և սրճարանը աստիճանաբար սկսեց ավելի շատ եկամուտներ բերել նրան, քան բենզալցակայանը։

 

Այնուհետև նա տեղադրեց հայտարարություն այն մասին, որ այդտեղ կարելի էր գնել Հարլանդ Սանդերսի կենտուկիական տապակած թռչնամիս։ Այդպես առաջացավ ապագա հայտնի ուտեստի ֆիրմային անվանումը։

 

Գնդապետի կոչումը

4 տարի անց Հարլանդը գնեց ևս մեկ բենզալցակայան, որին կից կառուցեց ավելի մեծ ճաշարան։ Նա շարունակում էր կատարելագործվել՝ անցնելով հյուրանոցային տնտեսության դասընթացներ և ստեղծելով մի շարք ֆիրմային ուտեստներ հավի տապակած մսից։

 

Սանդերսը խոհանոցում, 1930թ․

 

Սանդերսի գնդապետի կոչումը կապված չէր բանակում ծառայության հետ։ Կենտուկի նահանգում գոյություն ուներ Kentucky Colonels միաբանություն (Կենտուկիի գնդապետներ), որտեղ ընդունվում էին միայն անձինք, ովքեր որոշակի ձեռքբերումներ ունեին հասարակության մեջ։ 1936 թվականին նահանգապետը Սանդերսին շնորհեց գնդապետի կոչում հասարակական սննդի ոլորտում գրանցած հաջողությունների համար։

 

Նոր ռեստորանը

Իր արժանիքների ճանաչումը Հարլանդին հրեց բիզնեսի հետագա ընդլայնմանը։ Նա մեծացնում է ռեստորանը, իսկ ավելի ուշ ձեռք է բերում նաև հյուրանոց։ Բացման արարողության ժամանակ Սանդերսը հայտնվեց թիթեռ-փողկապով և յուրօրինակ կոստյումով։ Այդպիսի արտաքին տեսքը դուր եկավ հանրությանը։ Այդ պահից սկսած՝ բոլոր հասարակական վայրերում Սանդերսին տեսնում էին միայն սպիտակ կոստյումով։

 

Ռեստորանում գործերը շատ լավ էին ընթանում, իսկ Fried Chicken ուտեստը վայրկյանապես վաճառվում էր։

 

 

Տապակման նոր տեխնոլոգիան

Հաճախորդների թվի ավելացումը բերեց այն մտքին, որ անհրաժեշտ էր նվազեցնել ուտեստի պատրաստման ժամանակահատվածը։ Նոր կաթսաների ներկայացումներից մեկի ժամանակ Սանդերսը ծանոթացավ հատուկ արագ պատրաստման համար նախատեսված ճնշման կաթսաներին, որոնք անմիջապես ձեռք բերեց։

 

Նա կրճատեց հավի պատրաստման ժամանակահատվածը միչև 15 րոպե։ Հաջորդ տարիները Սանդերսն անցկացրեց համեմունքների և ջերմաստիճանային լավագույն համադրության ստեղծագործական որոնումների համար։ 1940 թվականի հուլիսին Հարլանդը ստեղծեց իր լեգենդար բաղադրատոմսը, որը բաղկացած էր 11 տեսակի խոտաբույսերից և համեմունքներից։ Սանդերսը այն միշտ գաղտնիության մեջ էր պահում, ինչի շնորհիվ էլ նա կարողացավ մեծ եկամուտներ ստանալ։ Գաղտնի տեղեկատվություն էր նաև թռչնի տապակման և սոուսի պատրաստման մեթոդը։

 

Ցանցի հիմնադրումը

1952 թվականին Սանդերսը եկավ այն մտքին, որ անհրաժեշտ էր բիզնեսը վարել նոր ձևով։ Նա որոշեց վաճառել իր գյուտը երիտասարդ ձեռներեց Պիթ Հարմանին։ Այդպիսով փորձառու Սանդերսը որոշեց ֆրանչայզինգային պայմանագիր կնքել մի շարք ռեստորանների հետ։

 

 

Սանդերսին հաջողվեց համաձայնության գալ Հարմանի հետ, ում ռեստորանի վերևում հայտնվեց ցուցանակ՝ Kentucky Fried Chicken անվանումով։ Այդպես առաջացավ բոլորին հայտնի բրենդը։ Սկսվեց արագ սննդի ապագա հսկայական կայսրության ստեղծման պատմությունը։

 

Հարմանի պնդմամբ թռչնամսի տապակման ուտեստի ավելացումը մի քանի անգամ մեծացրեց իր ռեստորանի եկամուտները։

 

Ցանցի ընդլայնումը

1950-ականների կեսերին ԱՄՆ-ում սկսվեց ճանապարհաշինության ազգային ծրագրի իրականացումը։ Պլանով նախատեսված էր, որ բանուկ խաչմերուկը, որտեղ գտնվում էին Սանդերսի ռեստորանը և հյուրանոցը, պետք է տեղափոխվեր 7 մղոն այլ կողմ։

 

Այս հանգամանքը ստիպեց գնդապետին նոր քայլի դիմել։ Նա վաճառեց իր անշարժ գույքը և սկսեց ճանապարհորդել տարբեր քաղաքներով՝ իր մեքենայում տանելով նաև այն ամենը, ինչն անհրաժեշտ էր իր ֆիրմային ուտեստների պատրաստման համար։ Սկզբից նա թռչնամիսը պատրաստում էր միայն ռեստորանի աշխատողների համար։ Եթե նրանց դուր էր գալիս, Հարլանդը առաջարկում էր ներկայացնել այն նաև հաճախորդներին։ Դրանով հանդերձ նա միշտ ներկայանում էր իր հայտնի կերպարանքով՝ սպիտակ կոստյումով, ձեռնափայտով և ուշադիր հետևում էր հաճախորդների արձագանքին։

 

1950-ականների վերջին KFC-ի հիմնադիրը համագործակցում էր ավելի քան 200 ռեստորանների հետ։ Տապակած թռչնամիսը դարձավ արագ սննդի կետերի հիմնական ուտեստը՝ դուրս մղելով այդ դերում այն ժամանակվա խորհրդանիշ համբուրգերին։ 1964 թվականին ֆրաչայզինգային ցանցը ընդլայնվեց մինչև 600 ռեստորանի, ինչի արդյունքում KFC-ն դարձավ ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպությունը ԱՄՆ-ում։

 

Բիզնեսի վաճառքը

Այդ ժամանակ Սանդերսին բիզնեսի վաճառքի վերաբերյալ գործնական առաջարկությամբ դիմեց իր որդու իրավաբան Ջոն Բրաունը։ Բրաունը և այլոք կարծում էին, որ 74-ամյա Սանդերսը կորցրել է բիզնեսի նկատմամբ իր հետաքրքրությունը։

 

Բանակցություններից հետո Սանդերսը համաձայնեց գործարք կնքել։ Նա ստացավ 2 միլիոն դոլարի «ցմահ կենսաթոշակ», ինչպես նաև ընկերության արտադրության որակը կառավարելու և ընկերության գլխավոր դեմքը լինելու հնարավորություն։ Բրենդի նկատմամբ իրավունքները ստանձնեցին Ջոն Բրաունը և Ջեք Մեսսին, ով ֆինանսավորեց այդ գործարքը։

 

Ջեք Մեսսին, Հարլանդ Սանդերսը և Ջոն Բրաունը

 

KFC-ն սկսեց զարգացման նոր փուլ թևակոխել։ Երիտասարդ ղեկավարները մտցրեցին աշխատանքի նույն կանոնները բոլոր սննդի կետերի համար, ներդրեցին «դեպի դուրս» վաճառքի համակարգը (ինչը ենթադրում էր, որ հաճախորդները կարող էին գնել և իրենց հետ տանել ուտեստը՝ առանց ռեստորանում նստելու)։ Ղեկավարները սննդի կետերին արգելեցին նաև վաճառել սեփական արտադրանքները՝ առաջնահերթ դարձնելով միայն KFC-ի ֆիրմային ուտեստները։

 

Բոլոր ռեստորանները ստացան միատեսակ արտաքին տեսք, որի հիմնական խորհրդանիշներն էին կարմիր և սպիտակ գույները։ Ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Լուիսվիլ, որտեղ այն գտնվում է մինչև այսօր։

 

Վաճառքների ծավալով KFC-ն ԱՄՆ-ում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ 1970 թվականին ընկերությունն ուներ ավելի քան 3000 սննդի կետեր 48 երկրներում։

 

Սակայն առևտրի կետերի կտրուկ ընդլայնումը սկսեց վատ ազդեցություն ունենալ KFC-ի ուտեստների որակի վրա, և ընկերությունը սկսեց առաջին անգամ կորուստներ կրել հաշվետու ժամանակաշրջաններում։

 

Ղեկավարության հաճախակի փոփոխություններ

Հետագա 15 տարիների ընթացքում ընկերության ղեկավարությունը բազմիցս փոխվել է։ Բրաունը դառնալով ընկերության միանձյա ղեկավար՝ այն վաճառեց Heublein ընկերությանը, որը զբաղվում էր ալկոհոլի մասնագիտացված վաճառքով։

 

Heublein-ի ղեկավարությունը մի շարք անհաջողություններից հետո՝ 1983 թվականին վերավաճառեց ցանցը ընկերությանը, որը զբաղվում էր ծխախոտային ապրանքների արտադրությամբ և վաճառքով։ Իսկ 1986 թվականին R. J. Reynolds-ը KFC-ն վաճառեց PepsiCo ընկերությանը։ KFC-ի ղեկավարության հաճախակի փոփոխությունները բացասաբար ազդեցին ցանցի կետերի սեփականատերերի վրա, ովքեր պարբերաբար կորուստներ էին կրում։

 

Գնդապետի մահը

1980 թվականին ընկերության հիմնադիր գնդապետ Սանդերսը մահացավ լեյկեմիայից։ Նույնիսկ իր կյանքի վերջին փուլում նա ակտիվորեն զբաղվում էր պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմամբ՝ հաճախակի այցելելով ցանցի տարբեր կետերը։ Նրա կերպարանքը մտավ ազգային մշակույթի պատմության մեջ և մինչ այսօր կիրառվում է ընկերության բոլոր առևտրային կետերում։

 

 

PepsiCo-ի քաղաքականությունը

PepsiCo-ի ներկայացուցիչը սկսեց խիստ քաղաքականություն կիրառել ցանցի կետերի նկատմամբ։ Մեծ դժգոհություն առաջացավ հատկապես այն ժամանակ, երբ գլխավոր գրասենյակին կատարվող վճարի չափը։

 

Դրա հետ մեկտեղ ցանցում փոփոխություններ կատարելու, նոր կառավարման համակարգչային համակարգը ներդնելու համար ծախսվեց ավելի քան 110 մլն դոլար։

 

PepsiCo-ի կազմում 5 տարվա ընթացքում KFC-ի առևտրային կետերի քանակը ավելացավ 2000-ով՝ հասնելով 8500-ի։

 

1991 թվականին որոշում ընդունվեց որպես պաշտոնական անվանում օգտագործել KFC կրճատված տարբերակը։

 

Եթե ԱՄՆ-ում ընկերության գործերը լավ չէին ընթանում, ապա այլ երկրներում պատկերը ճիշտ հակառակն էր։ Տպավորում էին ընկերության հաջողությունները հատկապես ասիական երկրներում։ Չինաստանում առևտրային կետերը այնքան արագ էին ավելանում, որ շուտով դրանք իրենց քանակով շրջանցեցին ամերիկյան արագ սննդի կետերին։ Ընկերության վաճառքների ավելի քան կեսը բաժին էր ընկնում արտասահմանյան ռեստորաններին։

 

Ընկերության գործունեության խնդիրները վերացնելու համար Pepsi-ն դիմեց կադրային փոփոխությունների։ Ընկերության ամերիկյան բաժանմունքի տնօրեն նշանակվեց Դեվիդ Նովակը, ով կարողացավ լուծել բոլոր կոնֆլիկտային իրավիճակները և բարելավել ընկերության ֆինանսական ցուցանիշները։ 1996 թվականին Նովակը նշանակվեց KFC-ի գլխավոր տնօրենի պաշտոնում։ 1999 թվականին ընկերության արժեքը հասավ ռեկորդային 75 միլիոն դոլարի։

 

Հետագայում PepsiCo-ն իր կազմից դուրս բերեց KFC-ին և վերակազմակերպեց այն։ 2002 թվականից KFC-ն ընդգրկված է Pepsi-ին պատկանող Yum! Brands-ի կազմում։

 

 

Տարբերանշանի փոփոխությունը

KFC-ի առաջին տարբերանշանը նախագծվել է 1952 թվականին դիզայներական ընկերության կողմից։ Այն բաղկացած էր «kentucky fried chicken» գրվածքից և առանձին պատկերված Հարլանդ Սանդերսի նկարից։

 

Նույն գործակալությունը մասնակցել է նաև 1978 թվականի տարբերանշանի նախագծման աշխատանքերին։ Ոչ մեծ փոփոխության արդյունքում Սանդերսի պատկերը դարձավ ավելի բարիդրացիական։

 

1991 թվականին տարբերանշանում առաջին անգամ հայտնվեց բոլորին հայտնի KFC հապավումը։ Իսկ 2006 թվականի տարբերանշանում Սանդերսի պատկերը խոշորացվել է։ Առաջին անգամ նա պատկերվել է կարմիր գոգնոցով, ինչը ցույց է տալիս, որ գնդապետը իրական շեֆ-խոհարար էր, այլ ոչ թե հորինված կերպար։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր