2020-04-08

Ինչպես Apple-ը դարձավ աշխարհի ամենաթանկ առևտրային կազմակերպությունը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Apple-ը սմարթֆոնների, ծրագրային ապահովման և պլանշետների խոշորագույն արտադրողներից մեկն է ամբողջ աշխարհում։ Իր բարձր որակի շնորհիվ Apple-ի արտադրանքը գնահատվում է ամենուրեք։ Ներկա պահին Apple ընկերությունը գնահատվում է ավելի քան 1 տրլն դոլար։ Ընկերությունը անընդհատ փորձում է կատարելագործել իր արտադրանքը և փնտրել նորարարական լուծումներ գոյություն ունեցող խնդիրների համար։

 

Ընկերության պաշտոնական ծնունդը 1976 թվականի ապրիլի 1-ն է։ Այդ օրը Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին իրենց առաջին համակարգիչը, որը ստացավ Apple Computer անվանումը։

 

Apple Computer

 

Տարբերանշանի պատմությունը

Apple-ի առաջին տարբերանշանում պատկերված էր Իսահակ Նյուտոնը, ով հենված էր խնձորենուն։ Ծառի վերին ճյուղերից մեկից կախված էր կծած խնձորը, որը որոշ տեսակետների համաձայն կապված է նաև աստավածաշնչյան գայթակղության հայտնի իրավիճակի հետ (Apple-ի համակարգիչները նույնքան գայթակղիչ են, որքան աստվածաշնչյան խնձորը)։ Պետք է նշել նաև, որ Macintosh մոդելի համակարգիչները անվանվել են խնձորի տեսակի անվան պատվին, որը շատ էր սիրում էր Սթիվ Ջոբսը։

 

Սակայն առաջին տարբերանշանը հիշվող չէր և դրանով չէր համապատասխանում զանգվածային վաճառքների համար։ Այնուհետև Apple-ի տարբերանշանի պատմությունը մտավ նոր փուլ։ Դիզայներ Ռոբ Յանոֆը փողոցով զբոսնելուց մտավ տեղական սուպերմարկետը և գնեց մի քանի խնձոր։ Տուն գալուց հետո նա սկսեց կտրտել դրանք և նայել տարբեր անկյուններից, ինչից հետո պատկերեց մոնոխրոմ «կծած» խնձոր։

 

Ջոբսը հավանեց այդ էսքիզը, սակայն որոշեց, որ ավելի լավ կլինի ներկել այն։ Գովազդային գործակալության ղեկավարը դեմ էր այս որոշմանը, քանի որ այն ժամանակ գունավոր տպագրությունը շատ թանկ արժեր։ Սակայն Ջոբսը հետ չկանգնեց իր որոշումից, և շուտով Apple-ի համակարգիչների վրա հայտնվեց խնձորի հայտնի տարբերանշանը։

 

Գույների հերթականությունը ընտրվել էր պատահականորեն։ Միայն ամենավերին հատվածում գտնվող կանաչ գույնը ընտրել էր Ջոբսը։ Խնձորի տեսքը չէր փոխվում ավելի քան քսան տարի, որից հետո այն սկսեց ներկվել սև, սպիտակ և մոխրագույն գույներով։

 

 

Առաջին համակարգիչները

1976 թվականի գարնանը կենցաղային տեխնիկայի ամերիկյան խանութներում հայտնվեց Apple Computer I մոդելը, որն արժեր 666,66 դոլար։ Մի քանի ամիսների ընթացքում հիմնադիրներին հաջողվում է պատրաստել և վաճառել 175 այդպիսի համակարգիչներ։ Հաջորդ տարի ընկերության տնօրենի պաշտոնը սկսեց զբաղեցնել Մայքլ Սքոթը։

 

Ի հայտ եկավ համակարգչի նոր մոդելը, որը կրում էր Apple II անվանումը։ Դա առաջին համակարգիչն էր, որն ուներ գունավոր գրաֆիկա։ Դրանով Apple ընկերության զարգացումը մտնում է նոր փուլ։ Տեխնիկայում ներդրված էին փոքրիկ խոսնակ և հատուկ հրամաններ՝ ձայնը կառավարելու համար։ Համակարգիչն ուներ նաև սնուցման համակարգ և ստեղնաշար։ Apple II-ը բեկումնային արտադրանք էր այն ժամանակաշրջանի համար։ Այն դարձավ առաջին համակարգիչը, որը վաճառվեց ավելի քան 1 միլիոն անգամ։ Պետք է հիշատակել, որ մինչև 1993 թվականը վաճառվեց ավելի քան 5 միլիոն Apple II մոդելի համակարգիչ։

 

Apple II

 

Macintosh

1980-ականների սկիզբը բավական դժվար ժամանակաշրջան էր ընկերության համար։ Աշխատակիցների ոչ պատշաճ վարքագծից դժգոհ լինելու պատճառով Ջոբսը ստիպված էր աշխատանքից ազատել 40 հոգու։ Այդ տարիներին էլ Apple-ը դուրս եկավ NASDAQ ֆոնդային բորսա։ Սակայն այդ քայլը սպասվող ազդեցություն չունեցավ, ընկերության բաժնետոմսերն անկում էին ապրում, իսկ թերթերում սկսեցին լուրեր շրջանառվել ընկերության մոտակա մայրամուտի մասին։

 

Իրավիճակը սկսեց փոխվել 1983 թվականին, երբ ընկերության նախագահ դարձավ տաղանդավոր մենեջեր Ջոն Սքալլին։ Մինչ Apple-ում պաշտոն ստանձնելը նա բավական մեծ հաջողություններ գրանցեց Pepsi ընկերությունում։

 

1984 թվականի մարտի 22-ին Apple-ը հանրությանը ներկայացրեց առաջին Macintosh-ը, որը արմատապես փոխեց մարդկանց պատկերացումը անհատական համարկագիչների նկատմամբ։ Macintosh-ը հանդիսացավ առաջին տեխնիկան, որի մոնոբլոկում առկա էր միջին վիճակագրական օգտատիրոջն անհրաժեշտ ցանկացած գործիք։ Այդ իրադարձութունը նոր փուլ էր Apple-ի պատմության մեջ։ Պետք է նշել նաև, որ Macintosh-ի գովազդային հոլովակն արժանացավ Կաննի մրցանակի։ Մինչ այժմ այն համարվում է ամենայուրահատուկ գովազդներից մեկը Apple-ի պատմության մեջ։

Macintosh

 

Macintosh-ը վաճառվում էր 2495 դոլարով։ Նրա ստեղծողները փորձում էին նախագծել այնպիսի մի տեխնիկա, որը հաշված րոպեներում կարող էր հասկանալ յուրաքանչյուր օգտատեր՝ չունենալով որևէ որակավորում։

 

Ժամանակը գնում էր, և նոր օպերացիոն համակարգ ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ։ Երկարատև քննարկումներից հետո որոշվեց օգտագործել NeXT անվանումով ընկերության ժամանակակից լուծումները։ Նոր նախագծված օպերացիոն համակարգը ստացավ Mac OS X անվանումը և կառուցված էր այնպես, որ հին օգտատերերը կարող էին առանց մեծ դժվարությունների անցնել նոր օպերացիոն համակարգի օգտագործմանը։

 

Սթիվ Ջոբսի ընկերությունից դուրս գալը և վերադարձը

1985 թվականը բեկումնային էր Apple-ի պատմության մեջ։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Սթիվ Վոզնյակին և Սթիվ Ջոբսին պարգևատրում է շքանշանով ՏՏ ոլորտում գրանցած հաջողությունների համար։ Նույն տարում Ջոբսը լքում է ընկերությունը՝ վիճելով տնօրենների խորհրդի անդամների հետ։ Դրա հետ մեկտեղ անհատական համակարգիչների վաճառքի ծավալները և բաժնետոմսերի գները կտրուկ անկում են ապրում։ Մասնագետները դա կապում էին Ջոբսի լքելու հետ, քանի որ նա շատ յուրօրինակ կերպով էր գովազդում ընկերության արտադրանքը։ Եվ շատերը կարծում էին, որ դրանով ընկերության զարգացման պատմությունը մոտենում էր ավարտին։ Սակայն ընկերությունը շարունակում է մնալ շահութաբեր և չի դադարեցնում իր գործունեությունը։

 

 

1995-97 թվականներին Apple-ը սկսում է կորուստներ կրել, իսկ 1990-ականների վերջերին դրանք հասնում էին գրեթե 2 մլրդ ԱՄՆ դոլարի։ Տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց վերադարձնել Սթիվ Ջոբսին։

 

2000-ականների հեղափոխությունը

2001 թվականին համակարգչային տեխնիկայի շուկայում հայտնվեց iPod երաժշտական նվագարկիչը։ Իր հնարավորությունների շնորհիվ այդ կոմպակտ սարքավորումն անմիջապես մեծ տարածում ստացավ ամբողջ աշխարհում։ 2003 թվականին համացանցում բացվեց առցանց խանութ, որտեղ վաճառվում էր երաժշտություն այդ նվագարկիչներով լսելու համար։ Առցանց խանութը ստացավ iTunes Store անվանումը։

iPod

 

2007 թվականին ընկերությունը ներկայացրեց առաջին սմարթֆոնը՝ iPhone-ը։ Իսկ 2008 թվականին համացանցում բացվեց App Store անվանումով նոր առցանց խանութ, որի աշխատանքի մեխանիզմների և վճարման քաղաքականությունը ընդհանուր առմամբ կրկնում է iTunes-ին։

 

iPhone

 

Apple-ը չէր բավարարվում գրանցված հաջողություններով։ Ընկերությունը անընդհատ շարունակում էր փնտրել սպառողական նոր շուկաներ՝ եկամուտներն ավելացնելու նպատակով։ 2010 թվականին առաջին անգամ շուկա մուտք գործեց առաջին պլանշետը՝ iPad անվանումով։ Իրացման առաջին ամսվա ընթացքում վաճառվեց ավելի քան 1 միլիոն պլանշետ։

iPad

 

Apple-ի 2000-ականների հսկայական քայլերը նրան թույլ տվեցին 2011 թվականին դառնալ աշխարհի ամենաթանկ առևտրային կազմակերպությունը։ Այժմ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է 1,15 տրլն ԱՄՆ դոլար, և այդ ցուցանիշով Apple-ը զիջում է միայն Microsoft-ին (1,26 տրլն ԱՄՆ դոլար)։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր