2020-02-11

Անսպասելի գերշահույթ

Ռոբերտ Անդերսոն (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Ազատ շուկայական տնտեսական համակարգի բոլոր դրսեւորումների շարքում ամենաշատ հակասականությամբ շղարշված է անհատի կողմից շահույթ գոյացնելու գործում շուկայի կատարած դերը։ Շահույթ ստանալու մասին ցանկացած քննարկման շուրջ ասես խտանում է ներողամտություն հայցելու մի մթնոլորտ, եւ սա՝ նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք ընդհանրապես գովաբանում են շուկայական հասարակությունը։

 

Ընկերությունները կարծես պարտավորված զգան արդարանալու եւ պաշտպանելու հերթական ֆինանսական հաշվետվությունները՝ շահույթի յուրաքանչյուր աճին հակադրելով նախորդող փուլերի վնասը եւ «անբավարար» շահույթը։ Շահույթի համեմատական փոքրությունը ցուցադրվում է ներդրված կապիտալի, տարեկան վաճառքի ծավալների եւ ընդհանուր աշխատավարձերի զուգահեռ վկայակոչմամբ։ Հանրային կապերի վարչությունները, մտահոգ, ահաբեկված դողում են զեկուցվող ընդհանուր հաջողության ցուցանիշներից եւ զինվում սպասվող անխուսափելի հարձակումներին ընդառաջ։

 

Վերջիններիս մեջ ամենից սարսափելին արագ եւ անսպասելի գերշահույթ քաղելու մեղադրանքն է։ Եթե «նորմալ» շահույթն ինչ-որ կերպ դեռ հանդուրժելի է հասարակության կողմից, ապա այսպես կոչված «նորմալությունից» բարձր ցանկացած պատկեր անխտիր ենթարկվում է չարաշահման մեղադրանքով հանրային պարսավանքի։ Արդյունքում նուրբ խորամանկությամբ եզրակացվում է, որ անսպասելի գերշահույթը գոյանում է ուրիշի վնասի հաշվին։ Եւ եթե հանրությունը կարող է մատների արանքով նայել թեթեւ անարդարություններին, մեծ շահույթներ նա պարզապես չի հանդուրժում։

 

Շահույթի դեմ զանգվածային հարձակումն այն հավատի արտացոլումն է, ըստ որի՝ շահույթն ավելորդություն է, ինչի վերացումը կհանգեցնի մարդկային բարօրության աճի, որ շահույթը ձեռք է բերվում այլոց գրպանի հաշվին՝ «անաշխատ» եւ «անարդար»։ Շահույթի գաղափարին ներհակ այս մտածողությունը բխում է նրանից, որ մարդիկ չեն հասկանում շահույթի ճշմարիտ էությունն ու աղբյուրը, շահույթի եւ վնասի միջեւ գոյություն ունեցող համապարփակ փոխհարաբերությունը եւ հիմնարար կարեւորությունը շուկայական համակարգի գործառնության հարցում։ Մարդիկ չեն հասկանում, որ շահույթի, անգամ չափից մեծ կամ անսպասելի գերշահույթ կոչվածի դեմ գրոհը նշանակում է հարձակում ինքնին շուկայական համակարգի վրա։

 

Ազատ շուկայական գնագոյացման համակարգում շահույթը ցույց է տալիս, թե ո՛ր արտադրողներն են լավագույնս բավարարել սպառողների ցանկությունները։ Այն ի հայտ է գալիս սպառողի պահանջները կանխատեսելու եւ դրանց ծառայելու գործում ամենից հաջողակ արտադրողների կողմից նախօրոք ձեռնարկված քայլերի արդյունքում։ Շահույթը ցույց է տալիս, թե արտադրողն անցյալում որքան լավ է շահագործել սուղ ռեսուրսներն ի սպաս սպառողների կարիքների։ Շահույթը փորձառության ցուցիչն է, գոհացուցիչ ծառայության մատուցման համար շնորհված պարգեւատրությունը։ Շահույթի ձեռքբերումը, սակայն, նույն բանը չէ, ինչ գրանցված շահույթի հանրագումարը, այսինքն՝ նախկինում ստացված շահույթը նվազագույն իսկ հստակությամբ չի ուղենշում ապագա արտադրողական գործունեությունը, թեեւ անցյալում վաստակած լինելու փաստը կարող է որոշակի հույս ներշնչել ապագա շահույթի առումով։ Եւ միեւնույն է, արտադրության որոշակի ոլորտում նախկին շահութաբեր գործունեությունը ոչինչ չի երաշխավորում ապագայի առումով, եւ անցյալի շահութաբեր գործունեության նմանակման փորձերը հանգեցրել են բազում ծրագրերի ձախողման։

 

Շահույթ գոյացնելու հնարավորությունը բխում է ժամանակի ընթացքում սպառողների արժեքների փոփոխությունից եւ գների վրա դրանց արտացոլումից։ Շահույթ է ձեռք բերում նա, ով ճշտիվ կանխատեսում է շուկայական գներում արտացոլվող արժեքների զարգացման միտումները եւ ըստ այդմ քայլեր ձեռնարկում։

 

Հարմարվելով փոփոխություններին

Եթե մարդն ամենագետ լիներ կամ նրա արժեքներն անփոփոխ մնային, շահույթի եւ վնասի հասկացություն գոյություն չէր ունենա։ Սակայն սխալականությունն ու փոփոխությունը մարդկային կյանքի մի մասն են եւ անհրաժեշտաբար ազդում են մարդու տնտեսական վարքի վրա։

 

Այսօրվա շուկայական գները սպառողների երեկվա արժեքների եւ դրանց ծնած արտադրության արդյունքն են։ Այդպես ձեւավորված գները, սակայն, կարող են լինել կամ շատ թանկ կամ շատ էժան՝ համեմատած վաղվա շուկայական պայմանների հետ, որոնց մասին կարելի է կանխավ իմանալ՝ միայն ապագան իմանալով, ինչն անհնարին է։

 

Անդուհանդերձ, շահույթ հետապնդողը պետք է փորձի անել անհնարինը։ Ապագայի անորոշությունը մարդկային գործունեության շարժիչն է, եւ որքան էլ ապագա գներն անորոշ լինեն, դա չի կարող ետ պահել պոտենցիալ շահույթ հետապնդողին գործնական քայլերից։ Շահույթի հնարավորությունն է, որ ձեռներեցին օժտում է արտադրելու շահագրգռվածությամբ եւ խթանով։ Նա առանձնացնում է այդ պահին շուկայում եղած այն ռեսուրսները, որոնք իր կարծիքով վաղը կունենան ավելի բարձր շուկայական արժեք։ Եթե սպառողների ապագա արժեւորման մասին նրա կանխատեսումը ճիշտ լինի, կգոյանա շահույթ, որի մեծությունը կախված կլինի ապագա շուկայական գների փոփոխության չափից եւ կանխատեսման հետքերով գործնական քայլերի դիմելու՝ ձեռներեցի վճռականությունից։

 

Երբ գների աճը մեծ է, առնչակից ռեսուրսների սեփականատերը մեծ շահույթ է ստանում։ Այսպիսի զարգացումներն «ավելորդ», «անհարկի» կամ «քամու բերած» գերշահույթ որակելը մեծապես ապակողմնորոշիչ է։ Այն, որ մարդը չի կանխատեսել գների փոփոխության ճշգրիտ չափը, մեզ հիմք չի տալիս զրկելու ռեսուրսների սեփականատիրոջը վաստակի իր իրավունքից։

 

Անսպասելի գերշահույթի հասկացությունն ընդամենը նկատել է տալիս, որ մեծ օգուտներ կարող են գոյանալ սպառողների արժեւորումներում տեղի ունեցող կտրուկ եւ նշանակալի փոփոխություններից եւ շուկայական գների վրա դրանց արդյունարար ազդեցությունից։ Առնչակից ռեսուրսների սեփականատերը մի օր հանկարծ նկատում է, որ իր սեփականության արժեքը կտրուկ եւ զգալիորեն աճել է։ Եւ հակառակը՝ եթե սպառողի գնահատումը թեքվի հակառակ ուղղությամբ, շուկայական գները կարող են նույնքան անսպասելի եւ կտրուկ անկում ունենալ՝ առաջ բերելով «քամու տարած» գերկորուստներ համապատասխան ռեսուրսների սեփականատերերի համար։

 

Անսպասելի գերշահույթն ու գերվնասը սոսկ ընդգծում են արտադրական գործունեության ռիսկերը, որ առաջ են գալիս սպառողների արժեւորման փոփոխություններից։ Թեեւ ձեռնարկատերը փորձում է հաշվարկել գալիք շուկայական դրությունը, նա ամենիմաց չէ։ Ուստի, ապագա գների թերագնահատումը կարող է հանգեցնել ավելի մեծ շահույթի, քան սպասվում էր գործարար որոշման ընդունումից առաջ։

 

Վստահելի ուղեվար

Միեւնույն ժամանակ, բարձր շահույթը դառնում է նաեւ նոր մրցակցության ներհոսքի մագնիս։ Շահույթի եւ վնասի համակարգն իբրեւ ուղեվար ունենալով՝ մրցակից ձեռներեցները որոշում են, թե ռեսուրսներն ինչպես են ուղղորդվելու ապագա սպառմանը։ Նախանշվող շահութաբերությունն իր կողմն է ձգում ձեռներեցների արտադրողական կապիտալը, սակայն վերջնական շահույթը որոշվում է սպառողների գործողությունների արդյունքում։ Վերջիններիս կարիքները գնահատելու՝ ձեռներեցի խորաթափանցությունը որոշիչ դեր ունի նրա կողմից ապագա շահույթ կամ վնաս գոյացնելու գործում։

 

Սահուն աշխատող շուկայի էական գործոններից մյուսը մեծապես պախարակված ու հանիրավի զրպարտված սպեկուլյանտն է։ Իբրեւ ձեռներեց՝ նա գործում է սպառողների արժեքային փոփոխություններին ընդառաջ։ Նրա կողմից ռեսուրսների առքուվաճառքը կարգաբերում է շուկան՝ նվազեցնելով գների անկայուն տատանումները, եւ արդյունքում՝ ցածր պահելով օգուտի ու վնասի ահագնությունն ու խստությունը։ Սպեկուլյանտի ճշգրիտ կանխատեսումը մեղմում է ինչպես ռեսուրսների գնորոշման սխալները, այնպես էլ սպառողների փոփոխական ճաշակին ի պատասխան գոյացող արդյունարար մեծ շահույթները կամ վնասները։ Հասկանալով, ահա, որ օգուտի եւ վնասի հիմքը սպառողի գործողություններն են՝ միանգամայն անտեղի է շահույթ կոչվածը որակել «արդար», «նորմալ», «ավելորդ» եւ նման այլ ածականներով։

 

Առկա ռեսուրսներն ապագա գործածությանն ուղղորդելու ձեւերի եւ հնարավորությունների վերաբերյալ ձեռներեցների որոշումները կայացվում են ապագայի շուկայում սպառողների քայլերը մեկնաբանելու հիման վրա։ Շահույթն ու վնասը ձեռներեցին վերադարձնելով՝ սպառողը մշտապես ազդակներ է հղում շուկայի արտադրողներին առ այն, թե ինչպես ուղղորդել սուղ ռեսուրսները սպառողի կարիքների լավագույն բավարարմանը։ Ձեռներեցի եւ սպառողի միջեւ այս հարաբերությունը բավականին նման է չեղյալ ճանաչելի խնամառությանը։ Խնամառու-ձեռներեցը ռեսուրսները հատկացնում է հօգուտ խնամատու-սպառողի՝ փոխհարաբերություն, որը հավերժացվում է շահույթով կամ չեղյալ ճանաչվում վնասով։ Շահույթի եւ վնասի ազդանշանային համակարգի միջոցով սպառողը ղեկավարում եւ ուղղորդում է արտադրողին։

 

Գործարարության խթանը շահույթ ստանալու գայթակղությունն է։ Գալիք շուկայական դրության վերաբերյալ գործարար որոշումների կայացմամբ՝ ռեսուրսները շարունակաբար ուղղորդվում են խոստումնալից շահագործման։ Նախնական որոշման հիմնավորությունն արտացոլվում է ձեռնարկման բերած շահույթի կամ վնասի տեսքով։ Եթե չլիներ նախնական որոշման հիմնավորվածությունն ապագա շահույթով հաստատելու հեռանկարը, չէր ձեռնարկվի եւ ոչ մի արտադրական գործունեություն, չէր լուծվի ռեսուրսների տարաբաշխման հարցը, շուկայում չէր լինի որեւէ արձագանք սպառողի արտահայտած ցանկություններին եւ, ի վերջո, շուկան կվերածվեր քաոսի։

 

Գլխավորը սեփականության իրավունքի հարցն է

Չափից մեծ շահույթի կամ գերշահույթի գաղափարը պարուրող հակասականության բուն արմատները հասնում են այն խնդրին, թե ով պետք է լինի շուկայական գների ապագա չկանխատեսված փոփոխությունների շահառուն։ Եւ դրանում հիմնարար դեր ունի սեփականության իրավունքի հարցը։ Ազատ շուկայական համակարգում ձեռներեցը ռիսկի է ենթարկում իր սեփականությունը, երբ ապագա շահույթի հույսով այն ներդնում է արտադրության մեջ։ Եթե ապացուցվի սպառողների ապագա պահանջարկի մասին իր դատողության ճշմարտացիությունը, նրա սեփականության արժեքը կաճի՝ բերելով շահույթ։ Ստացվում է, որ ձեռքբերված օգուտի չափը որոշում է սպառողը։ Մասնավոր սեփականության շուկայական համակարգում, ուրեմն, օգուտը պիտի բաժին հասնի սեփականատիրոջը։ Նույնաբար, նրա ուսերին կբարդվի նաեւ անսպասելի գերվնասի ամբողջ բեռը։ Եթե իր սեփականությունը մարդն ուղղում է մի գործունեության, որը հետագայում մերժվում է սպառողների փոփոխված արժեքների պատճառով, ապա սեփական սխալական որոշման պատասխանատուն մնում է նույն այդ ձեռներեցը։ Սպառողի կողմից գնում կատարելու հարցում հանկարծակի ձեռնպահությունն անկում է հարուցում գործարարի սեփականության արժեքում՝ պատճառելով վնաս։ Այսինքն, շուկայական այս համակարգում ձեռներեցն իր սեփականությունը պարտադիր կերպով ենթարկում է ռիսկի, իսկ արդյունքը լինում է կա՛մ օգուտը, կա՛մ վնասը, որը գոյանում է ըստ սպառողի ճաշակի փոփոխության։

 

Բացահայտ սխալ է, ուստի, այն պատկերացումը, իբր անսպասելի գերշահույթը գոյանում է ի հաշիվ կամ ի վնաս ուրիշի։ Այն գոյանում է միեւնույն ուժից, որը կարող է նաեւ անսպասելի գերվնաս հարուցել։ Եւ այդ ուժը սպառողի արժեւորման փոփոխակիությունն է։ Առհասարակ, անսպասելիությունը ապագային ներհատուկ անորոշության արդյունքն է, եւ դրա պտուղները պետք է բաժին հասնեն միայն սեփականատերերին, որոնք էլ ենթարկում են իրենց ունեցվածքը արտադրության ռիսկերին։

 

Շահույթն ու վնասը բխում են սպառողի արժեքների փոփոխությունից

Հասկանալով, որ շահույթն ու վնասը բխում են սպառողի արժեքների փոփոխությունից՝ ակնհայտ է դառնում նաեւ, որ անսպասելի գերշահույթը կամ գերվնասը վերացնելն անհնարին է։ Սխալականությունն ու փոփոխությունը մեր էության մի մասն են, եւ դրանք անխուսափելի են դարձնում թե՛ մեծ սխալները, թե՛ հսկայական փոփոխությունները։ Ձեռներեցին զրկելով սխալի կամ փոփոխության հետեւանքով գոյացող օգուտից կամ վնասից՝ մենք չենք վերացնի օգուտը կամ վնասը ինքնին, այլ կվերացնենք ձեռներեցին՝ խախտելով շուկան եւ, ի վերջո, բոլորին թողնելով պետական վերահսկողության հարկադրանքի ներքո։

 

Քանի դեռ սպառողները շարունակեն իրենց փոփոխվող արժեքներն արտահայտել շուկայում, շահույթը, սպասված թե ոչ, շարունակելու է նյութականանալ։ Միակ հարցն այն է, թե արդյոք ձեռներեցի սեփականության արժեքի աճը պետք է բաժին հասնի սեփականատիրո՞ջը, թե՞ որեւէ ուրիշի։ Երբ պետությունը փորձում է իրեն կարգել գերշահույթի շահառու, դրանով միմիայն խախտում ու խզում է շուկայի արտադրողական գործընթացները՝ խոչընդոտելով առաջարկի ու պահանջարկի բնական ճշգրտման ազատ շուկայական գործընթացը։ Արդյունքում, հետզհետե խորանում է հավասարակշռության սկսված ապակայունացումը։ Ավելին արտադրելու՝ սպառողի հղած հրատապ ազդակը, որն էլ հենց գերշահույթի բուն էությունն է, չի հասնում արտադրողի ականջին եւ չի մղում նրան գործի, քանի որ նրա դիմաց շուկան փակ է այլեւս։ Դա բերում է ներգրավված ռեսուրսների գներիի հետագա անխուսափելի աճին։ Այսպիսով, գերշահույթի բռնագրավումը ոչ միայն հակարդյունավետ է, այլեւ սպառողին զրկում է անկախությունից հասարակության կառուցման գործում։

 

Եթե անձն իբրեւ սպառող պիտի պահպանի իր անհատական ազատությունը, եթե պիտի մնա ինքնիշխան ուժ հասարակության կառուցման գործում, ապա նա պետք է ազատորեն կարողանա իր փոփոխվող արժեքները լիովին արտացոլել շուկայական գնում։ Իսկ սրա համար անհրաժեշտ է, որ շահույթի եւ վնասի ազդանշանը մնա միջամտությունից զերծ, քանի որ դա միակ ազդակն է, որին ձեռներեցը կարող է արձագանքել ողջամտորեն եւ ըստ էության։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր