2019-12-25

Ինչպես են բյուջետային ավիաընկերություններն եկամուտներ ստանում

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Ավիաընկերությունների բիզնես-ոլորտը չափազանց բարդ է և մրցակցային։ Մեծ թվով ավիաընկերություններ հազիվ որոշակի եկամուտներ են ստանում, իսկ մյուսները պարբերաբար վնասներ են կրում։ Իսկ երբ խոսքը գնում է բյուջետային ավիաընկերությունների՝ լոուքոսթերների մասին, ամեն ինչ էլ ավելի է բարդանում։ Յուրաքանչյուր սխալ կարող է շատ թանկ արժենալ։ Լոուքոսթերների գործունեության ոլորտում եկամուտներ կարող են ստանալ միայն այն ավիաընկերությունները, որոնք չափազանց արդյունավետ գործունեություն են իրականացնում։

 

Մի շարք խոշոր ավիաընկերություններ (օրինակ Delta Airlines-ը հիմնել է Song լոուքոսթերը, իսկ Lufthansa-ն՝ Eurowings լոուքոսթերը) փորձել են գործունեություն ծավալել բյուջետային ավիափոխադրումների ոլորտում, սակայն նրանց չի հաջողվել արդյունավետ գործել երկար ժամանակահատվածում և նրանք դադարեցրել են բյուջետային ավիափոխադրումների իրականացումը։ Դա այն ոլորտն է, որտեղ հաջողության են հասել միայն «ընտրյալ» ավիաընկերությունները։ Չնայած Ասիայում և Ամերիկայում կան մի քանի հաջողակ բյուջետային ավիաընկերություններ, դրանց «հայրենիքը» կարելի է համարել Եվրոպան։ Աշխարհի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունները գործում են Եվրոպայում (Ryanair, EasyJet)։ Նրանք գրեթե միշտ իրենց տոմսերը վաճառում են 100 եվրոյից էժան և, միևնույնն է, մեծ շահույթներ են ապահովում։ Լոուքոսթերները կարող են շահույթներ ստանալ էժան տոմսերի պայմաններում, քանի որ հետևում են հետևյալ 5 սկզբունքներին․

 

Ստանդարտացում։ Բյուջետային ավիաընկերությունները հետևում են ինքնաթիռների միատեսակության բարձր աստիճանին: Օրինակ՝ Ryanair (Իռլանդիա) ավիաընկերության օդային նավատորմի բոլոր ինքնաթիռները Boeing 737 մոդելի են: Սրանով լոուքոսթերները տարբերվում են սովորական մեծ ավիաընկերություններից, ինչպիսիք են KLM-ը (Նիդեռլանդներ) և Lufthansa-ն (Գերմանիա), որոնք իրենց նավատորմում ունեն տարբեր մոդելների ինքնաթիռներ։ Մեկ տեսակի ինքնաթիռ ունենալու առավելությունն այն է, որ ինքնաթիռը սպասարկող անձնակազմին ավելի հեշտ և արագ է լինում մարզել: Ryan Air-ում բոլորը սովոր են աշխատել նույն տեսակի ինքնաթիռների վրա՝ օդաչուներից մինչև մաքրող անձնակազմ: Աշխատակիցները հանգիստ կարող են փոխարինել մեկը մյուսին, քանի որ սպասարկումը յուրատեսակ հմտություններ չի պահանջում:

 

Ի տարբերություն սովորական ավիաընկերությունների, ստանդարտացման շնորհիվ լոուքոսթերներում աշխատակիցները ավելի արագ են տեղափոխվում ուսման կորով դեպի վեր: Ժամանակի ընթացքում անձնակազմը դառնում է էլ ավելի արդյունավետ: Լոուքոսթերները նախընտրում են իրենց ինքնաթիռները միշտ օդում պահել: Նրանք դադարներ գրեթե չեն ունենում՝ բացառությամբ մաքրելու և սպասարկելու նպատակով: Ինքնաթիռների կահավորման ստանդարտացման շնորհիվ դրա մաքրումը և սպասարկումը ավելի արագ է լինում, ինչը նշանակում է, որ ինքնաթիռը ավելի երկար է լինում օդում և ավելի մեծ շահույթներ է բերում ընկերությանը։

 

Այս տեսակի ինքնաթիռները որպես կանոն ունեն միևնույն դասի նստատեղեր՝ նվազագույն տարածությամբ, ինչը հնարավորություն է տալիս ավիաընկերություններին առավելագույն քանակությամբ տոմսեր վաճառել։ Բյուջետային ավիաընկերությունները որպես կանոն չեն տրամադրում առաջին կամ բիզնես դասի նստատեղեր։ Միայն որոշակի նստատեղեր (որպես կանոն, որոնք մոտ են վթարային ելքերին) ունեն ավելի մեծ տարածություն ոտքերի համար։ Բյուջետային ավիաընկերությունները այդ տեղերը վաճառում են հավելավճարով։

 

Ստանդարտացման մյուս կողմը այն է, որ բյուջետային ավիաընկերությունները չեն կազմակերպում տարանցիկ չվերթներ։ Դա կապված է այ բանի հետ, որ տարանցիկ չվերթների դեպքում սովորաբար գործում է տոմսերի գնման և ուղեբեռի փոխանցման այլ գործընթաց։ Քանի որ դա կարող է վնասել լոուքոսթերների պարբերական աշխատանքին, այդպիսի գործընթացներից նրանք պարզապես խուսափում են։

 

Նոր օդային նավատորմ և երիտասարդ անձնակազմ։ Տարածված կարծիք է, որ բյուջետային ավիաընկերություններն օգտագործում են բավականին հին ինքնաթիռներ՝ ծախսերն իջեցնելու նպատակով: Իրականում, ի տարբերություն սովորական ավիաընկերությունների, բյուջետային ավիաընկերություններն ունեն ավելի նոր օդային նավատորմ: Բանը նրանում է, որ նոր ինքնաթիռները տեխնոլոգիական առումով ավելի առաջադեմ են, ուստի նվազեցնում են վառելիքի սպառումը:

 

Բյուջետային ավիաընկերությունների անձնակազմը որպես կանոն երիտասարդ է լինում և քիչ փորձառություն է ունենում։ Բյուջետային ավիաընկերությունները ինքնաթիռների սպասարկման համար հաճախ պատրաստում են նորեկներին, որոնք բազմամյա ուսուցում չեն անցնում։ Դրա շնորհիվ բյուջետային ավիաընկերությունները կարող են ձեռք բերել ավելի էժան աշխատուժ, քան սովորական ավիաընկերությունները։ Աշխատակիցները անցնում են նվազագույն պատրաստում անվտանգության մասով։ Մի քանի շաբաթ անց նրանք անցնում են աշխատանքի և «ուսումը շարունակում» սեփական փորձի հիման վրա իրական օդանավերում։

 

Ավելի «էժան օդանավակայաններ»։ Բյուջետային ավիաընկերությունների ինքնաթիռները գրեթե երբեք չեն թռչում հիմնական օդանավակայաններից: Հիթրոուի (Լոնդոն) և Շառլ Դե Գոլի (Փարիզի) նման օդանավակայանների ծառայությունները թանկ են, քանի որ դրանք ամեն օր մեծ թվով թռիչքներ են ունենում: Այս պատճառով բյուջետային ավիաընկերությունները օգտագործում են մեծ քաղաքներին մոտ (սովորաբար 100-120 կմ հեռավորության վրա) գտնվող փոքր քաղաքների օդանավակայանները։ Փոքր քաղաքների օդանավակայանները իրենց պատվերների մեծ մասը ստանում են բյուջետային ավիաընկերություններից, ինչպիսիք են Ryanair-ը և EasyJet-ը (Մեծ Բրիտանիա)։ Արդյունքում բյուջետային ավիաընկերությունների ազդեցությունը կամ իշխանությունը այդ օդանավակայանների նկատմամբ մեծ է լինում։ Լոուքոսթերները բանակցելու միջոցով կարողանում են ստանալ ցածր գներ՝ ստացած առավելությունները փոխանցելով իրենց հաճախորդներին (տոմսերը էժան վաճառելով)։ Նույնիսկ եթե բյուջետային ավիաընկերությունները չվերթներ են իրականացնում դեպի մեծ քաղաքների հիմնական օդանավակայաններ, ապա դա սովորաբար տեղի է ունենում գիշերային ժամերին: Սա հնարավորություն է տալիս բյուջետային ավիաընկերություններին նվազագույնի հասցնել իրենց ծախսերը:

 

Ավտոմատացում։ Էժան ավիաընկերությունները գինը իջեցնելու համար մեծապես ապավինում են ավտոմատացմանը:  Նրանք երբեք չեն տրամադրում թղթային տոմսեր և հավելյալ վճարներ են գանձում, եթե հաճախորդը ցանկանում է ստանալ տոմսերի թղթային տարբերակը։ Բացի դրանից, գրանցումը գրեթե միշտ կատարվում է առցանց եղանակով։ Ավտոմատացման շնորհիվ բյուջետային ավիաընկերությունները գրեթե չեն ունենում գրասենյակային անձնակազմ։ Պարզեցված են նաև ուղեբեռի գրանցման հետ կապված գործընթացները, ինչը, բնականաբար, նվազեցնում է պահանջվող աշխատակիցների քանակը։ Եվրոպայում նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենքները ավտոմատացումը դարձնում են չափազանց կենսունակ տարբերակ՝ թույլ տալով ավիաընկերություններին զգալիորեն կրճատել իրենց ապագա ծախսերը։

 

Մասշտաբի էֆեկտ։ Բյուջետային ավիաընկերությունները պետք է իրականացնեն լայնամասշտաբ գործունեություն։ Հաջողակ ավիաընկերությունը, ըստ էության, չի կարող ունենալ փոքր նավատորմ։ Դա կապված է այն բանի հետ, որ մատակարարներից ցածր գներ ստանալու համար լոուքոսթերները պետք է մեծածավալ գործարքներ կատարեն։ Փոքր ավիաընկերությունը գնի շուրջ բանակցելու գրեթե շանս չունի և ավելի հավանական է, որ վնասներ կկրի, քան կշահի։

 

Ուղեբեռ և սնունդ։ Բյուջետային ավիաընկերությունները ծախսերը նվազեցնելու համար տոմսի գնի մեջ չեն ներառում նաև սննդի և ուղեբեռի արժեքները։ Սովորաբար հաճախորդը կարող է իր հետ ուղեբեռ վերցնել և սնունդ ստանալ հավելավճարի դիմաց։ Սակայն կան որոշ ավիաընկերություններ, (օրինակ ռուսական Պոբեդան), որոնք սնունդ տրամադրելու ծառայություն ընդհանրապես չունեն։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր