Գործազրկության «համավարակը»

Կորոնավիրուսի համավարակը կտրուկ փոխել է տնտեսական կյանքը ողջ աշխարհում: Համավարակի առաջացրած բացասական տնտեսական հետևանքների մեծ մասը փոխանցվում է աշխատողներին, քանի որ հանրային առողջության պահանջով ձեռնարկությունները ստիպված փակվել կամ փակվում են կամ կրճատում ծախսերը աշխատակիցներին ազատելու միջոցով:

 

Մինչ այժմ աշխատատեղերի ամենաշատ կորուստները գրանցվել են արտադրական և սպասարկման ոլորտներում, ներառյալ հասարակական սնունդը, տրանսպորտը, մանրածախ առևտուրը և մշակող արդյունաբերությունը: Աշխատատեղերի կրճատումներ կան նաև կրթության, ժամանցի, կառավարման ոլորտներում և նույնիսկ առողջապահական ծառայությունների աշխատողների մասով։

 

Միլիոնավոր ամերիկացիներ և եվրոպացիներ, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ձեռնարկությունների կանգնելու կամ փակվելու արդյունքում, գործազրկության նպաստ ստանալու համար դիմել են պետական կառույցներին։ Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների՝ մարտի վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքի բորսա ստիպված է եղել դիմել 6,6 մլն ամերիկացի։ Գործազրկության նպաստի համար առաջին անգամ դիմող ամերիկացիների թիվը մարտի երրորդ շաբաթվա ընթացքում 282 հազարից աճել է մինչև 3,28 միլիոն մարդու: Դա 1967 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Այս ռեկորդային թվերն անհամեմատ գերազանցում են ամենավատատես փորձագետների կանխատեսումները: Ընդհանուր առմամբ, մարտի երկրորդ կեսին ավելի քան 10 միլիոն ամերիկացիներ դիմել են գործազրկության նպաստ ստանալու համար:

 

ԱՄՆ-ում գործազուրկների թվի շատ թույլ տվյալներ են հայտնվել այն բանից հետո, երբ եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից հրապարակեցին իրենց աշխատաշուկաների ոչ պակաս մռայլ վիճակագրությունը: Եվ սա չնայած նրան, որ եվրոպական մի շարք երկրներում ձեռնարկատերերին ցուցաբերվող աջակցության ծրագրեր են հայտարարված, որպեսզի ձեռնարկատերերը չհեռացնեն իրենց աշխատակիցներին, այլ նրանց ուղարկեն տուն՝ վճարովի արձակուրդի:

 

Մարտի երկրորդ կեսին մոտ 4 միլիոն ֆրանսիացի, այսինքն՝ մասնավոր հատվածում զբաղված մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդը դիմել է գործազրկության ժամանակավոր նպաստ ստանալու համար:

 

Իսպանիայում, որը Միացյալ Նահանգներից հետո կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվով երկրների ցանկում երկրորդն է, գրանցվել է գործազրկության պատմական ռեկորդային աճ: Մարտին ավելի քան 800 հազար մարդ կորցրել է աշխատանքը:

 

Կորոնավիրուսի համավարակի ի հայտ գալու ժամանակ Պիրենեյան թերակղզում գործազրկության մակարդակն արդեն հասել էր 14%-ի: Հատկանշական է, որ գրեթե բոլոր նոր գործազուրկներն աշխատում էին ժամանակավոր պայմանագրերով: Իսպանիայում նման աշխատողները երկրի աշխատուժի ընդհանուր թվի ավելի քան քառորդ մասն են կազմում:

 

Մեծ Բրիտանիայում գործազրկության նպաստ ստանալու համար դիմել է շուրջ մեկ միլիոն մարդ, իսկ Իռլանդիայում՝ մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում գրեթե 34 հազար ընկերություն մասնակցել է աշխատատեղերի պահպանմանն ուղղված կառավարության ծրագրին:

 

Չնայած շատ երկրներ փորձել են տարբեր մեթոդներով կանխել աշխատանքից զանգվածային հեռացումները, այնուամենայնիվ, աշխատատեղերի փակման «համավարակից» խուսափել չի հաջողվել: Եվ այս ամենը տեղի է ունենում կորոնավիրուսի համավարակի ֆոնի վրա, որն արդեն վարակել է ավելի քան մեկ միլիոն մարդու և խլել ավելի քան 70 հազար մարդու կյանք:

 

Ինքնամեկուսացման, իշխանությունների կողմից սահամանափակումների և կարանտինի հետևանքով շատ ձեռնարկություններ են փակվել: Փաստացի միջազգային առևտուրը դադարել է, ֆինանսական շուկաների գործունեությունը՝ սառել: Համաշխարհային անկման վերաբերյալ «մռայլ» կանխատեսումները, որոնց համաձայն՝ կորոնավիրոսի հետևանքով տնտեսական անկումը 2009թ․-ի ճգնաժամից կլինի շատ ավելի խորը, սկսել են իրականություն դառնալ: Իսկ հումքի գների անկումից և դոլարի նկատմամբ տարբեր երկրների արժույթների արժեզրկումից հետո զարգացող տնտեսություններում ի հայտ են եկել պարտքային ճգնաժամի ամեն օր ավելացող վախեր:

 

Կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքներն իրենց արտացոլումն են գտել նաև վիրտուալ տիրույթում։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ում «գործազրկություն» բառով Google-ում որոնման հարցումներն ավելի հաճախակի են դարձել, քան 2008թ․-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Ըստ Alphabet-ի՝ մարտի սկզբից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում Google որոնողական համակարգում «գործազրկություն» բառով հարցումների քանակը գերազանցել է 2010 թվականի հուլիսի նմանատիպ հարցումների քանակը, երբ ԱՄՆ գործազրկության մակարդակը 9,5% էր, և 14,6 միլիոն մարդ աշխատանք էր փնտրում:

 

Հայաստանը ևս անմասն չի մնացել կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական հետևանքներից։ Սակայն քանակական որևէ գնահատական չկա, թե կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում քանի մարդ է կորցրել աշխատանքը։ Համենայն դեպս մյուս երկրների նման Հայաստանի պատկան կառույցները որևէ վիճակագրություն առայժմ չեն ներկայացրել։ Ակնհայտ է, որ բացի որոշ հիմնական ոլորտներից հատկապես տուժել են օրավարձով աշխատողները։ Նման վիճակագրության առկայությունը հնարավորություն կտա ավելի հասցեական դարձնել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը, ինչն էլ կբարձրացնի դրանց արդյունավետությունը։

 

Google որոնողական համակարգում «գործազրկություն» բառով որոնումների քանակը Հայաստանում նույնպես աճել է մարտ ամսին։

 

«գործազրկություն» բառով որոնումների հաճախականությունը վերջին 30 օրվա ընթացքում

 

Այս գծապատկերները ցույց են տալիս, թե որքան հաճախ է կոնկրետ տերմինը՝ տվյալ դեպքում «գործազրկություն» բառը, որոնվում ընդհանուր հարցումների քանակի համեմատ:

 

«գործազրկություն» բառով որոնումների հաճախականությունը վերջին 7 օրվա ընթացքում

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր