2020-03-30

Pepsi-ի պատմությունը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Չնայած որ շատերի կողմից Pepsi-ն համարվում է առողջության համար վնասակար, այն ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքներից է ամբողջ աշխարհում։ Pepsi-ի հիմնադիրը Կալեբ Բրեդհեմն է, ով ապրում էր Հյուսիսային Կարոլինայում։ Կալեբն ուներ իր սեփական փոքր բիզնեսը՝ դեղատունը։ Ազատ ժամանակ նա սիրում էր փորձարկումներ անել բաղադրամասերով՝ ցանկանալով ստանալ մի ըմպելիք, որը հետագայում կնվաճի ամբողջ աշխարհը։ 1898 թվականին Կալեբին հաջողվեց ստեղծել մի ըմպելիք, որի հետագա մեծ հաջողությունների մասին դժվար էր պատկերացնել։ Ըմպելիքի անվան վրա նա երկար ժամանակ չծախսեց՝ այն անվանելով ուղղակի «Brad’s drink» (Բրեդի խմիչք)։ Ըմպելիքի մեջ դեղագործն ավելացնում էր գազավորված ջուր, շաքար, վանիլ և կոլա բույսի ընկույզները։ Ըմպելիքը սկսեց վաճառվել որոշ խանութներում ու դեղատներում և ներկայացվում էր որպես օրգանիզմի ամրացման, մարսողության լավացման և տրամադրության բարձրացման միջոց։

 

Որոշ ժամանակ անց Կալեբը որոշեց փոխել ըմպելիքի անվանումը։ Նա ցանկանում էր ըմպելիքի անվան մեջ արտահայտել դրա ողջ բաղադրության էությունը։ Ապրանքը վերանվանվեց Pepsi-Cola՝ պեպսին և կոլա բաղադրամասերի պատճառով։ Նոր անվանումով Pepsi-ի հաջողությունը ապշեցնող էր, և Կալեբը որոշում ընդունեց բացել սեփական արտադրական ընկերությունը։ Արդյունքում հիմնադրվեց PepsiCo ընկերությունը։

 

 

Բաղադրատոմսի բացահայտումը

1920-ականներին շաքարի ամերիկյան շուկան վերապրում էր վատ ժամանակներ, որի «մեղավորներից էր» Առաջին աշխարհամարտը։ Քանի որ շաքարը Pepsi-Cola-ի հիմնական բաղադրիչներից էր, ընկերությունը վնասներ էր կրում և գտնվում էր սնանկացման եզրին։ Իրավիճակը փրկելու համար Կալեբ Բրեդհեմը որոշեց աշխարհին բացահայտել ըմպելիքի պատրաստման գաղտնիքը։ Նա ենթադրում էր, որ ցույց տալով այն փաստը, որ ըմպելիքը չի պարունակում առողջության համար վտանգավոր նյութեր, կնպաստի վաճառքի ծավալների ավելացմանը։ Այդ քայլը, սակայն, չփրկեց ընկերությանը, որին արդյունքում գնեց պետությունը։ Ընկերությունը վերանվանվեց National Pepsi-Cola Company-ի, սակայն դա երկար ժամանակ չտևեց։ Loft inc․-ի նախագահ Չարլզ Գուտը որոշ ժամանակ անց գնեց այն։ National բաղադրիչը հեռացվեց անվանումից։ Արդյունքում ընկերության զարգացումը կտրուկ տեմպ ստացավ։

 

Մեծ ճգնաժամի տարիներին բազում ընկերություններ խուճապի մեջ էին։ Շատերին Ճգնաժամը պարզապես «ջնջեց» շուկաներից։ Pepsi-Cola Company-ն նույնպես տուժեց, սակայն վնասն այդքան ահռելի չէր։ Իրավիճակը հաղթահարելու համար Pepsi-ն ստիպված իջեցրեց սեփական արտադրանքի գները։ Pepsi-Cola-ի ստանդարտ շիշն արժեր 5 ցենտ, երբ միևնույն ժամանակ մրցակիցների նմանատիպ արտադրանքը վաճառվում էր կրկնակի կամ եռակի գնով։ Գնի իջեցման արդյունքում ըմպելիքն ավելի արագ էր վաճառվում, ինչն օգնեց ընկերությանը չսնանկանալ այդ դժվար ժամանակահատվածում։

 

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Pepsi-Cola Company-ն որոշեց իր լոգոյում օգտագործել եռագույն թագի նշանը՝ ցույց տալով իր աջակցությունն ամերիկացի զինվորներին։ Այդ քայլի շնորհիվ սպառողների վստահությունը ապրանքանիշի նկատմամբ զգալիորեն աճեց։

 

Pepsi-Cola-ի պատմության ամենահետաքրքիր դրվագներից մեկն այն է, որ այն դարձավ առաջին արտասահմանյան ապրանքը, որն ազատորեն սկսեց շրջանառվել նախկին ԽՍՀՄ-ի տարածքում։ Դա տեղի ունեցավ 1970-ականներին։ Ընկերության նախագահն էր Դոնալդ Քենդալը, ով անձամբ մեկնեց ԽՍՀՄ-ի մայրաքաղաք բանակացությունների համար։ Քանի որ ԽՍՀՄ-ում արտասահմանյան շատ քիչ ապրանքներ կային, Pepsi-Coal-ի մուտքը շուկա դարձավ իրական մարքեթինգային պայթյուն։

 

1980-ականները ամենահաջողն էին Pepsi-Cola-ի պատմության մեջ։ Վաճառքի ծավալները տպավորում էին նույնիսկ ընկերության գլխավոր մարքեթոլոգներին։ Այդ տարիներին Pepsi-ն գնեց նաև խմիչքների հայտնի բրենդ Seven-Up-ին։ Մի շարք ամսագրերի համաձայն՝ այդ ժամանակահատվածում Pepsi-ն դարձավ ամենահայտնի ընկերությունն աշխարհում։

 

Գովազդներ

Pepsi-Cola-ն իր գովազդներում աստղերի ներգրավման տեսանկյունից առաջատար ընկերություններից է։ 1980 թվականին Pepsi-ի գովազդում նկարահանվել է բոլոր ժամանակների փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնը։ Հետագա տարիներին գովազդի նկարահանումներին մասնակցել են երգիչուհիներ Թինա Թըրները, Գլորիա Էստեֆանը, երգիչ Լայոնել Ռիչչին։ Արդեն 2000-ականներին թողարկվեց մեծ աղմուկ բարձրացրած գովազդը առաջին կարգի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին Բրիթնի Սփիրսը, Բիյոնսեն, Փինքը և Էնրիկե Իգլեսիասը։ Իսկ Բրիթնի Սփիրսը ռեկորդ սահմանեց՝ այդ պահին ամենամեծ գովազդային հոնորարը ստանալով՝ 94 միլիոն դոլար։ Pepsi-ի հետ համագործակցել են նաև երգչուհի Ֆերգին, մոդել Այշվարիա Ռայը և ֆուտբոլիստներ Թիերի Անրին ու Լիոնել Մեսսին։ Ոչ մի այլ ընկերություն չի կարող պարծենալ այդքան շատ աստղերի հետ աշխատանքով, որոնք մեծ ներդրում են իրականացրել Pepsi բրենդի զարգացման և կայացման գործում։

 

 

Pepsi-ն նաև առաջին ընկերությունն է, որն իր գովազդներում կիրառել է «երկնային» գովազդը (skywriting-ը)։ Այդ նպատակով 1932 թվականին Pepsi-ն վարձել էր օդաչու Էնդի Սթինիսին, ով թռչում էր ԱՄՆ տարբեր քաղաքների վրայով՝ երկնքում պատկերելով «Pepsi» անվանումը։ Դրա հետ միաժամանակ պատկերները տպագրվում էին նաև տեղական թերթերում։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Pepsi-ն ուներ արդեն 14 այդպիսի օդաչուներ, որոնք 10 տարվա ընթացքում «Pepsi» անվանումը պատկերեցին 2 225 անգամ ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կանադայում, Կուբայում և Հարավային Ամերիկայում։

 

Երկու «կոլաների» պայքարը

Coca-Cola-ի և Pepsi-Cola-ի միջև մրցակցությունը ամենաերկարատև և քննարկվող պայքարներից է մարքեթինգի պատմության մեջ։ Այն շարունակվում է ավելի քան 100 տարի։ Մրցակցությամբ հանդերձ երկու ըմպելիքներն ունեն բազում ընդհանրություններ։ Երկուսն էլ ստեղծվել են դեղագործների կողմից։ Երկուսն էլ սկզբնապես օգտագործվում էին որպես «դեղամիջոց», երկուսն էլ ունեն գրեթե նույն բաղադրատոմսն ու համը և երկուսն էլ ստեղծվել են գրեթե նույն ժամանակաշրջանում (Կոկա-կոլան ստեղծվել է 12 տարի ավելի վաղ)։ Իրենց ամբողջ գոյության ընթացքում և մինչև այժմ երկու «հսկաները» մրցակցել են իրենց գործունեության տարբեր ոլորտներում՝ տարբերանշանի, գնային քաղաքականության, բաղադրատոմսի բարելավման, նոր տարածքների նվաճման, գովազդային հարցերում։

 

 

 

Այս պայքարի հաղթողին որոշելու համար իրականացվում էին նաև այսպես կոչված «կույր թեստեր», որոնց մասնակիցներին առաջարկվում էր երկու ըմպելիք՝ առանց որևէ նույնականացման նշանների, իսկ համտեսումից հետո մասնակիցները պետք է ընտրեին այն ըմպելիքը, որը նրանց ավելի շատ էր դուր եկել։ Տարբեր տարիներին այդպիսի թեստերի հաղթողներ են եղել և՛ Pepsi-ն, և՛ Coca-Cola-ն։ Հետաքրքիրն այն է, որ Pepsi-Cola-ի իրականացրած հետազոտություններում հաղթում էր հենց Pepsi-ն, իսկ Coca-Cola-ի իրականացրած հետազոտություններում՝ Coca-Cola-ն։

 

Չնայած, որ Pepsi-Cola-ն վաճառվում է գրեթե յուրաքանչյուր խանութում, միևնույն է, Coca-Cola-ն շարունակում է պահել առաջատարի դիրքերը։ Գուցե ամենամեծ պատճառը այն է, որ Coca-Cola-ն ստեղծվել է ավելի վաղ։ Այդ ժամանակահատվածում նրան հաջողվել է գրավել շուկան, իսկ Pepsi-ն ստիպված է պայքարել գրավված տարածքների համար, որը միշտ չէ, որ ավարտվում է հաջողությամբ։ Երկրորդ պատճառն այն է, որ Coca-Cola-ն արդեն տևական ժամանակ ամենաճանաչելի ապրանքանիշն է աշխարհում։ Մի շարք գլոբալ հետազոտությունների համաձայն՝ ապրանքանիշի ճանաչելիությունը կազմում է 98 տոկոս։ Coca-Cola-ն ԱՄՆ-ի խորհրդանիշներից է, իսկ երկու խորհրդանիշ ըմպելիքներ չեն լինում։ Շատ փորձագետներ կարծում են, որ Coca-Cola-ն մրցակցից առաջ է անցել նաև գովազդի ոլորտում իր կրեատիվությամբ։ Եթե համեմատվեն գովազդները, ապա կարելի է նկատել, որ Coca-Cola-ն միշտ շեշտը դնում է դասականի և հավերժական արժեքների վրա։ Իսկ Pepsi-Cola-ն ավելի շատ խորհրդանշում է նորարությունը և երիտասարդությունը։ Դեռևս Coca-Cola-ի ռազմավարությունն ավելի արդյունավետ է, սակայն ապագայում իրավիճակը կարող է փոխվել։ Pepsi-Cola-ն դեռ կարող է զարմացնել իր հավերժ մրցակցին։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր