«Ուղեղների արտահոսք». Թուրքիա և Իրան

Շարունակելով ներկայացնել հարևան երկրներից «ուղեղների արտահոսքն» ու այդ երկրներում այն կանխելու ուղղությամբ իրականացվող գործողությունները՝ այսօր կանդրադառնանք Թուրքիային ու Իրանին։

 

Թուրքիա

 

Տարիներ շարունակ Թուրքիան ջանքեր էր ներդնում կրթական համակարգը զարգացնելու համար, սակայն բարձրագույն կրթության ոլորտում բախվում էր որակյալ կադրերի բացակայության խնդրին: Այս խնդիրը բացահայտելուց հետո՝ 1929 թվականին Ազգային կրթության նախարարությունը հրապարակում է Օրենք №1416-ը «Ուսանողներին օտար երկրներ ուղարկելու մասին» և օրենքից բխող կրթաթոշակային ծրագիրը: Օրենքի համաձայն՝ կրթաթոշակ ստացող և արտերկիր մեկնող ուսանողները պարտավորվում էին ուսման ավարտից անմիջապես հետո վերադառնալ Թուրքիա: Այսպիսով՝ արտերկիր «գործուղված» ուսանողները ձեռք բերած գիտելիքներով պետք է բարելավեին սեփական երկրի կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին: Սակայն ուսանողների չվերադառնալու բարձր մակարդակի և վերադարձած ուսանողների՝ իրենց առաքելությունը չկատարելու պատճառով ծրագիրը բազմիցս քննադատվել է:

 

Թուրք ուսանողների համար հիմնական ուղղությունը ավանդաբար եղել է Գերմանիան, սակայն այն այժմ իր դիրքերը զիջում է Մեծ Բրիտանիային (39%) և ԱՄՆ-ին (32%): Ըստ թուրքական IEFT կազմակերպության հրապարակած զեկույցի` 2016 թվականի տվյալներով արտերկրում սովորում է մոտ 87 000 ուսանող Թուրքիայից, իսկ ըստ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի տվյալների` 45 473 ուսանող: Նույն թվականին, Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհրդի ղեկավարի հայտարարության համաձայն, Թուրքիայում սովորում է մոտ 150 000 օտարերկրացի ուսանող: Այս դեպքում ևս UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի տվյալները բավականին տարբեր են. ըստ վերջինիս` Թուրքիայում սովորում է 87 903 օտարերկրացի

 

 

Նկ. 1. Ուսանողների ներհոսքը դեպի Թուրքիա և արտահոսքը Թուրքիայից 2004-17 թթ.` ըստ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) տվյալների

 

 

Գծապատկերից կարելի է նկատել, որ 2012 թվականից սկսած Թուրքիայում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը սկսել է գերազանցել արտերկրում սովորող թուրք ուսանողների թվին։

 

Տարբեր համալսարաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ թուրք ուսանողների մոտավորապես կեսը չի վերադառնում Թուրքիա: Սակայն վերադարձողներն էլ չեն կարողանում իրականացնել իրենց առաքելությունը, քանի որ բախվում են թուրքական բուհերի պահպանողական մթնոլորտին, որում չկան հստակ ստանդարտներ, և որոշումները կայացվում են կամայականորեն:

 

Իրան

 

 2005 թվականին Իրանում մշակվել է 20-ամյա հեռանկարային ծրագիր, որն իրականացվում է 5-ամյա պլաններով: Կառավարությունը բարձրագույն կրթության որակը բարելավելու ճանապարհով ձգտում է հնարավորինս շատ օտարերկրացի ուսանողներ հավաքագրել: 2010-15 թթ. պլանով նախատեսվել էր հավաքագրել 25 000 օտարերկրացի ուսանող, սակայն այժմ Իրանում, ըստ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի տվյալների, սովորում է մոտ 21 000 ուսանող (նկ. 2): Նրանց մեծ մասը Աֆղանստանից, Սիրիայից, Իրաքից, Պակիստանից և Թուրքիայից է:

 

Նկ. 2. Ուսանողների ներհոսքը դեպի Իրան և արտահոսքը Իրանից 2004-17 թթ.` ըստ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) տվյալների

 

Իրանից «ուղեղների արտահոսքը» սկսվել է դեռևս 1979 թվականին` Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումից հետո: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների` 1990-ականներին Իրանը ունեցել է «ուղեղների արտահոսքի» շատ բարձր ցուցանիշ. երկիրը լքում էր բարձրագույն կրթություն ունեցողների 15%-ը: Ըստ հեղինակավոր շատ պարբերականների` Իրանից «ուղեղների արտահոսքը» դեռ շարունակվում է, սակայն Իրանի կառավարությունը 2019 թվականին հերքեց այդ լուրերը` հայտարարելով, որ Իրանից արտերկիր է մեկնում ուսանողների ընդամենը 1%-ը, մինչդեռ համաշխարհային միջինը 3% է, իսկ, օրինակ, տարածաշրջանի արաբական երկրներում` 30%: Ըստ գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարիի` այս հարաբերակցությունը փաստում է, որ Իրանը լքած մոտ 55 000 ուսանողները ստեղծում են ոչ թե «ուղեղների արտահոսք», այլ «ուղեղների շրջանառություն»: Սաթարին նաև հավաստում է, որ արտերկիր մեկնած իրանցիների մեծ մասը վերադառնում է Իրան: Վերադարձողների 25%-ին պետությունը ապահովում է համալսարաններում գիտական աշխատանքով, իսկ մնացածը աշխատում են կամ մասնավոր ընկերություններում, կամ ստեղծում են սեփական բիզնես:

 

Իրանցի ուսանողների նախընտրած ուղղություններն են ԱՄՆ-ն, Թուրքիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան: Հետաքրքիր է, որ չնայած EducationUSA-ը Իրանում չունի ներկայացուցչություն դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով, սակայն արտերկրում սովորող պարսիկների 38%-ը սովորում է ԱՄՆ-ում:

 

Արտերկրում պարսիկ ուսանողների թվաքանակը սկսել է շատ դանդաղ աճել (նկ. 2), գնալով ավելի քիչ ուսանողներ են մեկնում արտերկիր և ավելի ու ավելի քչերը` վերադառնում: Գլխավոր պատճառը երկրում արժութային ճգնաժամերն են (նկ. 3), որոնց միջով պարբերաբար անցնում է Իրանի տնտեսությունը: Օրինակ` 2012 թվականին, որպես միջուկային զենքի սպառնալիք, ԱՄՆ-ն պատժամիջոց կիրառեց Իրանի Կենտրոնական բանկի դեմ, որի արդյունքում 10 օրվա ընթացքում  պարսկական ռիալը արժեզրկվեց 1/3-ի չափով: Ձգտելով պահպանել արտարժույթի պահուստները` կառավարությունը գրեթե արգելեց դոլար գնել, արտերկրում կրթություն ստացող ուսանողները ստիպված էին շատ թանկ արտարժույթ գնել ու ամեն վայրկյան հաշվել, թե որքան է դոլարն այդ պահին և որքան կլինի վաղը: Այսպիսի ճնշման պարագայում պարսիկ ուսանողները, ովքեր «մինչև մեկնելը երդվել էին վերադառնալ Իրան, այլևս քիչ հավանական են համարում, որ կվերադառնան այնպիսի անկայուն տնտեսությամբ երկիր, ինչպիսին Իրանն է»:

 

Նկ. 3. Արժութային ճգնաժամերն Իրանում (1988-2018 թթ.)

 

Թուրքիան ու Իրանը օտարերկրացի ուսանողների թվաքանակով գերազանցում են Հայաստանին ու հարևան մյուս երկրներին, սակայն երկրում ուսանողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած տեսակարար կշռով (Թուրքիայում՝ 1․5%, Իրանում՝ 1%) ունեն ամենացածր ցուցանիշները․

 

 

Բնակչության մեծ թվով պայմանավորված՝ Թուրքիայից ու Իրանից ուսանողների արտահոսքները բացարձակ արժեքով ևս ամենամեծն են, սակայն տեսակարար կշռով դրանք ամենացածր ցուցանիշներն են (Թուրքիայից՝ 1%, Իրանից՝ 1․5%): Կարելի է նկատել, որ Թուրքիան միակ երկիրն է Հայաստանի և հարևան երկրների հետ համեմատած, որում օտարերկրացի ուսանողների թվաքանակը ավելի մեծ է, քան երկիրը լքող ուսանողների թվաքանակը։ Այսինքն՝ Թուրքիան կարողացել է այնքան բարելավել բուհական համակարգի որակը, որ հասել է բարձրագույն կրթության արտահանման և ներմուծման դրական հաշվեկշռի։

 

Այս թեմայով՝

2020-01-23  Ուղեղները պետք է հավաքագրել ողջ աշխարհից

2020-02-26  Սինգապուրի պայքարը «ուղեղների արտահոսքի» դեմ

2020-02-28  Չինաստանի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի պայքարը «ուղեղների արտահոսքի» դեմ

2020-03-09  «Ուղեղների արտահոսք»․ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

2020-03-15  Փյունիկը` մոխիրներից դեպի վերածնունդ. Հարավային Կորեա

 

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր