Ուղեղները պետք է հավաքագրել ողջ աշխարհից

2019 թվականի վերջին հրապարակվեցին «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» կողմից մշակվող «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) թեստավորման արդյունքները, որոնք բնութագրում են մասնակից 79 երկրների կրթական համակարգերը՝ որպես գնահատման չափանիշ վերցնելով 15-ամյա երեխաների առաջադիմությունը ընթերցանությունից, մաթեմատիկայից և գիտությունից։

 

Պարզվում է՝ ամերիկյան դպրոցական կրթությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում․ ԱՄՆ-ն զբաղեցնում է 37-րդ տեղը մաթեմատիկայից, 18-րդ տեղը՝ գիտությունից և 13-րդ տեղը՝ ընթերցանությունից։ Սակայն միաժամանակ ամերիկյան բարձրագույն կրթական ծառայությունները լավագույններից են աշխարհում։ Ըստ Times Higher Education-ի հրապարակած վարկանշավորման՝ 2020 թվականի լավագույն 10 համալսարաններից 7-ը ամերիկյան են (200 լավագույնների մեջ՝ 60-ը)։ Այդ համալսարանները հիմք են ստեղծում գիտական նորարարական մտքի զարգացման համար, աշխարհին տվել ու տալիս են բազմաթիվ Նոբելյան դափնեկիրներ (հատկապես՝ Սթենֆորդի համալսարանը):

 

Այսպիսով՝ ԱՄՆ-ն ունի քիչ առաջադեմ աշակերտներ, բայց բարձրակարգ համալսարաններ․ ինչպե՞ս է դա լինում։ Ուղղակի, ԱՄՆ-ը կարողանում է գրավել ու հավաքագրել ուղեղներ ողջ աշխարհից:

 

Բարձրագույն կրթական ծառայությունները ամերիկյան արտահանվող ծառայությունների մեջ 5-րդ տեղում են։ 2018-19 ուսումնական տարում ամերիկյան բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրացի ուսանողների թիվը կազմել է 1 095 299 ուսանող։ Այդ թվի աճի դինամիկան ունի հետևյալ տեսքը․

 

Նկ․ 1․ Օտարերկրացի ուսանողների թվաքանակը ԱՄՆ-ում 1948-2019 թթ․

 

ԱՄՆ Պետական և առևտրի գերատեսչությունների առաջ խնդիր է դրված ավելացնել օտարերկրացի ուսանողների թիվը։ Ուսանողների ներգրավման հիմնական աղբյուրներն են Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք միասին ապահովում են օտարերկրացի ուսանողների թվաքանակի կեսից ավելին (նկ․ 2)։ Իսկ ԱՄՆ-ից դուրս սովորող ամերիկացի ուսանողները (մոտ 350 000) նախընտրում են եվրոպական երկրները (հատկապես Մեծ Բրիտանիան, Իտալիան և Իսպանիան), և միայն 4%-ն են ընտրում Չինաստանն ու Հնդկաստանը։

 

 

Նկ․ 2․ ԱՄՆ օտարերկրացի ուսանողների ներգրավման աղբյուրները

 

Օտարերկրացի ուսանողների ֆինանսավորման առաջնային աղբյուրներն են օտարերկրյա (62%) ու ամերիկյան (38%) հիմնադրամները: Օրինակ, հայազգի ուսանողներին ֆինանսավորող հիմնական կառույցը երկար տարիներ շարունակ եղել է «Լույս» հիմնադրամը, սակայն այժմ գլխավոր դերակատարումը պատկանում է «Իմ Քայլը» հիմնադրամին և ևս 16 այլ հիմնադրամների, որոնցից յուրաքանչյուրը սահմանում է տարբեր պայմաններ։ Օրինակ՝ «Իմ Քայլը» հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի առավելագույնը 50%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 25 հազար ԱՄՆ դոլար՝ ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում առնվազն 3 տարի աշխատելու պայմանով։ Այսպիսի պայմաններ էր սահմանում նաև «Լույս» հիմնադրամը։ Իսկ թե որքանով է նա հետևողական եղել այդ պայմանների կատարումը ապահովելու հարցում, դժվար է ասել, քանի ուսանողների վերադարձի մասին հաշվետվությունը բացակայում է: Այժմ պիտի հուսանք, որ «Իմ Քայլը» հիմնադրամը հաշվետու կլինի հանրության առաջ։

 

Նախորդ ուսումնական տարում հայաստանցի ուսանողների թիվը ԱՄՆ-ում կազմել է 328 ուսանող (նկ․ 3)։

 

Նկ․ 3․ Հայ ուսանողների թվաքանակը ԱՄՆ-ում 2013-19 թթ․

 

Իսկ Հայաստանում սովորում են ընդամենը 24 ամերիկացի ուսանողներ, ընդ որում՝ այս թիվը տարեցտարի նվազել է (նախորդ տարի՝ -40%-ով): Ամերիկացի ուսանողներին «Միջազգային բակալավրիատ» ծրագիր առաջարկում են հայաստանյան 3 հաստատություններ՝ «Քվանտ» վարժարանը, «Շիրակացու ճեմարանը» և Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan)։

 

Ամերիկյան բուհերի բարձր վարկանիշը պետական ռազմավարության և բրգաձև կառուցվածքով ղեկավարվող համակարգի արդյունք է։

 

Նկ․ 4․ Օտարերկրացի ուսանողների հավաքագրման գործընթացը ԱՄՆ-ում

 

Ամերիկյան կրթական ծառայությունները խթանող գերակա մարմինը ԱՄՆ Առևտրային Ծառայությունն է, որն ունի 1 330 առևտրի մասնագետներ՝ տեղակայված ԱՄՆ-ի մոտ 100 քաղաքներում և ավելի քան 75 երկրներում։ Իսկ օտարերկրացի ուսանողների հավաքագրման գործընթացը կազմակերպվում է ԱՄՆ Առևտրային Ծառայության աջակցությամբ և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հովանու ներքո գործող EducationUSA գլոբալ ցանցի միջոցով։

 

Ցանցի ներքո գործող խորհրդատվական կենտրոնները և մյուս ստորին օղակները կառավարվում են Տարածաշրջանային կրթական խորհրդատվության համակարգողների կողմից, ովքեր EducationUSA-ի  ուղղորդող և աջակցող խորհրդատուներն են։ Համակարգողներն իրենց գործունեությունը ծավալում են աշխարհագրական 6 տարածաշրջաններում՝ Արևելյան և Խաղաղօվկիանոսյան Ասիա, Եվրոպա և Եվրասիա, Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, Հարավային և Կենտրոնական Ասիա, Անդրսահարական Աֆրիկա և Արևմտյան կիսագունդ: Տարածաշրջանային համակարգողները ուսուցանում և առաջնորդում են խորհրդատվական կենտրոնների խորհրդատուներին՝ ապահովելու կենտրոնների սահուն գործունեությունը․

 

 

Նկ․ 5․ Տարածաշրջանային կրթական խորհրդատվության համակարգողների աշխարհագրությունը

 

EducationUSA-ը 425-ից ավելի խորհրդատվական կենտրոնների միջոցով խթանում է ամերիկյան բարձրագույն կրթական ծառայությունները՝ առաջարկելով ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն Միացյալ Նահանգների հավատարմագրված քոլեջներում և համալսարաններում ուսման հնարավորությունների մասին: Կենտրոնները սփռված են գրեթե բոլոր երկրներում, դրանք տեղակայվում են ԱՄՆ դեսպանատներում, Ֆուլբրայթի հանձնաժողովներում, Ամերիկյան խորհուրդներում, հասարակական կազմակերպություններում, արտասահմանյան համալսարաններում ու գրադարաններում:

 

EducationUSA-ի խորհրդատվական կենտրոնները, առաջարկվող ծառայություններից կախված, լինում են 3 տիպի՝ համապարփակ, ստանդարտ և հղումային: Համապարփակ կենտրոնները ուսանողներին առաջարկում են ամբողջական խորհրդատվություն, կազմակերպում են միջոցառումներ, ձևավորում լսարան։ Ստանդարտ կենտրոնները զիջում են համապարփակ կենտրոններին, քանի որ չեն աջակցում ֆինանսական միջոցների հայթայթման հարցում։ Իսկ հղումային կենտրոններում մատուցվում է նվազագույն խորհրդատվություն, տրամադրվում են տեղեկատու գրքույկներ։

 

 

Նկ․ 6․ EducationUSA-ի խորհրդատվական կենտրոնների աշխարհագրությունը

 

EducationUSA-ի խնդիրը ոչ միայն տեղեկատվություն տրամադրելն է, այլև հեղինակություն և լսարան ձևավորելը, գիտակրթական ներուժ ունեցող երիտասարդներին Նահանգներում բարձրագույն կրթություն ստանալու համար աջակցելը։ Կենտրոններն առաջարկում են 5 պարզ քայլ դեպի ամերիկյան կրթություն, ապա օգնում անցնել այդ հաջորդական քայլերով․

  1. Ուսումնասիրել ընտրության տարբերակները,
  2. Գտնել ֆինանսավորում (առաջարկում է նաև ֆինանսական աջակցության հնարավորություններ Opportunity Funds Program-ի միջոցով),
  3. Լրացնել դիմումը,
  4. Դիմել ուսանողական վիզայի համար,
  5. Պատրաստվել մեկնման։

 

EducationUSA-ը խորհրդատվական կենտրոն ունի նաև Հայաստանում։ Այն հիմնվել է 1992 թվականին և ղեկավարվում է «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» (կամ «Ամերիկյան խորհուրդներ») կազմակերպության կողմից: EducationUSA հայաստանյան գրասենյակը պատկանում է համապարփակ տիպի կենտրոնների թվին: Առաջարկվող բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը (TOEFL, IELTS, SAT, GRE, GMAT), վեբինար-զրույցները ԱՄՆ համալսարանների ներկայացուցիչների հետ, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:

 

EducationUSA-ը իր քարոզչական և ներգրավման քաղաքականությունը իրականացնում է հաջորդ օղակի կառույցների՝ Ամերիկյան անկյունների միջոցով։ Աշխարհում գոյություն ունեցող 650 անկյուններից 5-ը գտնվում են Հայաստանում, ընդ որում՝ 1-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում (Շիրակ, Լոռի, Սյունիք և Կոտայք)։ Ամերիկյան կենտրոնները հյուրընկալ միջավայր են, որտեղ այցելուները ծրագրերի ու դասախոսությունների, ինչպես նաև տեղում առկա գրքերի, ֆիլմերի ու ամսագրերի միջոցով կարող են ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին:

 

EducationUSA-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող կարևոր ծրագրերից է «Ուսանող-Դեսպաններ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ուսանողներից և դեսպաններից կազմված մի խումբ, որի անդամները նպաստում են ԱՄՆ-ի բարձրագույն կրթության հնարավորությունների մասին տեղեկությունների տարածմանը Հայաստանում: Այս ծրագրի միջոցով EducationUSA հայաստանյան գրասենյակը իր ծառայությունները հասանելի է դարձնում նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար: Յուրաքանչյուր մարզում կազմակերպվում է 10 դասախոսությունների շարք ԱՄՆ բարձրագույն կրթության, ԱՄՆ համալսարաններ գտնելու, դիմելու ընթացակարգի և ստանդարտացված թեստերի վերաբերյալ: Դասախոսությունների ընթացքում որպես  հյուր-խոսնակներ հանդես են գալիս Խաղաղության կորպուսի կամավորներ և ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանավարտներ: Նշանակալի է նաև «Մրցունակ Աշակերտների Ակումբ» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին նախապատրաստել ԱՄՆ համալսարաններ և քոլեջներ դիմելուն:

 

EducationUSA-ի գրասենյակները երբեմն տեղակայված են լինում Ֆուլբրայթի հանձնաժողովներում, որոնց ծրագրերի (օրինակ՝ Հայաստանում «Ֆուլբրայթ Հովնանյան» ուսանողական ծրագիրը) միջոցով ևս ներգրավում են օտարերկրացի ուսանողների։

 

Ամփոփելով նախորդ ուսումնական տարին՝ EducationUSA-ը հայտնում է, որ ողջ աշխարհում իրականացվել է 1 338 707 խորհրդատվություն, կազմակերպված բազմապիսի միջոցառումներին մասնակցել է  1 470 792 մարդ։ EducationUSA-ի գործունեության հարթակներից է համացանցը՝ սոցիալական մեդիա, ինտերակտիվ վեբինարներ, վիրտուալ աշխատաժողովներ, պաշտոնական կայքի լրահոս և այլն։ Սոցիալական մեդիայի ռազմավարությունը մշակելիս այն հարմարեցնում են ոչ միայն տարածաշրջանին, այլև, եթե հարկ կա, երկրին։ Այսպես, օրինակ՝ ռուսախոս երկրներում ներգրավում են Vkontakte-ի միջոցով, Չինաստանում՝ WeChat հավելվածի և միկրոբլոգինգային Sina Weibo կայքի միջոցով, Հարավային Կորեայում՝ Kakao Talk-ի և Nave-ի։ Այն դեպքում, երբ անհատական խորհրդատվական ներկայությունը հնարավոր չէ, ինչպես, օրինակ՝ Բելառուսում, Իրանում և Սիրիայում, EducationUSA խորհրդատվական կենտրոնները գործում են բացառապես վիրտուալ հարթակներում:

 

ԱՄՆ-ի ուսանողներ հավաքագրելու համակարգը լավագույնն է, սակայն միակը չէ։ Նմանատիպ համակարգեր ունեն նաև Մեծ Բրիտանիան («Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակի միջոցով) և Գերմանիան («DAAD»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով), նաև Ֆրանսիան, Չինաստանը, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Իսպանիան, որոնց գործունեությունը իրականացվում է հիմնականում դեսպանատների և համալսարանների օգնությամբ։ Այսպիով՝ ԱՄՆ-ը և մյուս զարգացած երկրները տաղանդներ փնտրելիս չեն սահմանափակվում միայն իրենց երկրի շրջանակներով։ Նրանք տաղանդներ ընտրում են աշխարհի ամբողջ 7 միլիարդ բնակչությունից։

 

Բնական է, Հայաստանը դեռևս չի կարող նման մոտեցում կիրառել։ Բայց, Հայաստանը կարող է և պետք է կտրուկ լավացնի իր դպրոցական և ԲՈՒՀ-ական կրթությունը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնի արտերկիր ուսման մեկնած շնորհալի երիտասարդներին Հայաստան վերադարձնելուն։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր