Էնգուս Դիթոն. Սպառում, աղքատություն և բարեկեցություն

2015թ. Փրինսթոնի համալսարանի տնտեսագետ Էնգուս Դիթոնին շնորհվել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակ «սպառման, աղքատության և բարեկեցության վերաբերյալ վերլուծության համար»: Նրա հետազոտությունը ցույց է տալիս մոտեցումների տպավորիչ լայնություն, հիմնական տեսություն, տեսությունների փորձարկման վիճակագրական մեթոդներ, առկա տվյալների որակի խորքային իմացություն և ծավալուն աշխատանքներ նոր տեսակի տվյալներ ստեղծելու ուղղությամբ:

 

Դիթոնի աշխատանքներում կիրառվել են նորարարական վիճակագրական մեթոդներ` հասկանալու, թե ինչն է շարժում մարդկանց գնումների սովորույթները և ինչպես կարող են կառավարություններն ավելի լավ թիրախավորել տնտեսական զարգացումը: Կարևորվել է ավելի ճշգրիտ միկրոտնտեսական տվյալների օգտագործումը` հասկանալու, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ` կասկածի տակ դնելով հայտնի ենթադրությունները և օգնելով լուծել սպառման և եկամտի միջև կապի վերաբերյալ ակնհայտ պարադոքսները:

 

Դիթոնը հիմնվել է Նոբելյան դափնեկիրներ Ֆրանկո Մոդիլյանիի և Միլթոն Ֆրիդմանի աշխատանքների վրա, որոնք վերաբերում են սպառման և եկամտի միջև գոյություն ունեցող կապին՝ հասկանալու, թե ինչպես են եկամուտների փոփոխություններն արտացոլվում սպառման մեջ: Նա պաշտպանում է սպառման մոդելների վերաբերյալ տվյալների շտեմարանի ստեղծման կարևորությունը աղքատության որոշիչ գործոնները հասկանալու համար: Ի հակադրություն նախկինում ընդունված ենթադրությունների՝ նա ցույց տվեց, որ մարդկանց եկամուտների ավելացումը հանգեցնում է ավելի լավ որակի սննդի ընդունելուն: Արդյունքում, նա ենթադրում է, որ գոյություն չունեն էմպիրիկ պատճառներ, որպեսզի տնտեսական աճը խթանելու փոխարեն աղքատների օգնության ծրագրերն ուղղվեն միայն սննդին, ինչպես խորհուրդ են տալիս որոշ հետազոտողներ:

 

Այն աշխատանքները, որի համար Դիթոնը պարգևատրվեց, պտտվում են երեք հիմնական հարցերի շուրջ.

  1. Ինչպե՞ս են սպառողները տարբեր ապրանքների միջև բաշխում իրենց ծախսերը: Այս հարցին պատասխանելը ոչ միայն անհրաժեշտ է փաստացի սպառման օրինաչափությունները բացատրելու և կանխատեսելու համար, այլև կարևոր է գնահատելու, թե ինչպես են քաղաքական բարեփոխումները, օրինակ, սպառման հարկերի փոփոխությունները, ազդում տարբեր խմբերի բարեկեցության վրա: 1980թ․-ին Դիթոնը մշակեց գրեթե իդեալական պահանջարկի համակարգ` ճկուն, բայց նաև պարզ միջոց՝ գնահատելու, թե ինչպես է յուրաքանչյուր ապրանքի պահանջարկը կախված բոլոր ապրանքների գներից և անձնական ​​եկամուտներից: Նրա մոտեցումը և նրա հետագա փոփոխությունները այժմ ստանդարտ գործիքներ են ինչպես ակադեմիական շրջանում, այնպես էլ քաղաքականության գործնական գնահատման մեջ:

 

  1. Որքա՞ն է ծախսում և որքա՞ն է տնտեսում հասարակությունը: Կապիտալի ձևավորումը և բիզնես ցիկլերի մասշտաբները բացատրելու համար անհրաժեշտ է հասկանալ եկամտի և սպառման միջև փոխկապվածությունը ժամանակի ընթացքում: 1990թ. մի քանի աշխատություններում Դիթոնը ցույց տվեց, որ սպառման տեսությունը չի կարող բացատրել իրական հարաբերությունները, եթե ելակետը համախառն եկամուտներն ու սպառումն են: Փոխարենը, պետք է ամփոփել, թե ինչպես են անհատները հարմարեցնում իրենց սպառումը իրենց անձնական ​​եկամտին: Այս հետազոտությունը պարզ ցույց տվեց, թե ինչու է անհատական ​​տվյալների վերլուծությունը առանցքային նշանակություն ունենում համախառն տվյալների մեջ մեր տեսած օրինաչափությունները բացատրելու համար, մոտեցում, որը սկսած այն ժամանակից լայնորեն ընդունվել է ժամանակակից մակրոտնտեսագիտության մեջ:

 

  1. Ինչպե՞ս լավագույն ձևով չափել և վերլուծել բարեկեցությունն ու աղքատությունը: Իր վերջին հետազոտություններում Դիթոնը կարևորում է, թե ինչպես կարելի է օգտագործել տնային տնտեսությունների անձնական ​​սպառման մակարդակը տնտեսական զարգացման մեխանիզմները բացահայտելու համար: Նրա հետազոտություններում առանցքային են տնային տնտեսությունների շրջանում անցկացրած հարցումները, որոնք օգնել են զարգացման տեսությունը տեսական դաշտից տեղափոխելու անհատական ​​ համախառն մանրակրկիտ տվյալների վրա հիմնված էմպիրիկ դաշտ:

 

2013թ․-ին Դիթոնը հրապարակեց «Մեծ փախուստը» վերնագրով գիրքը, որը հետազոտություն է հարստության, բարեկեցության և անհավասարության մասին: Ըստ Դիթոնի՝ «աշխարհը չափազանց անհավասար է», «այժմ կյանքն ավելի լավն է, քան պատմության ցանկացած ժամանակ»: Խոսքը «առաջընթացի և անհավասարության միջև անվերջանալի «պարի» մասին է, այն մասին, թե ինչպես է առաջընթացը ստեղծում անհավասարություն, և թե ինչպես անհավասարությունը երբեմն կարող է օգտակար լինել … և երբեմն էլ անօգուտ լինել առաջընթացի համար»: Նա պնդում է, որ աշխարհի ամենաաղքատ երկրներում աղքատության դեմ պայքարի հաջողության հիմնական խոչընդոտը վատ կառավարությունն է, այլ ոչ թե ռեսուրսների պակասը: Նա նաև քննադատում է աղքատներին գլոբալ օգնություն տրամադրելը՝ պնդելով, որ դա կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ բերել:

 

Դիթոնը աղքատության պաշտոնական շեմը սահմանելու քննադատ է, որը Համաշխարհային բանկը 1990 թվականից ի վեր օգտագործում է ամբողջ աշխարհում «զրկանքները» չափելու համար: Financial Times-ին տված հարցազրույցում Դիթոնը շեշտում է, որ աղքատության շեմը մոլորեցնող է. «Դուք ունեք մի գիծ, շեմ, որը ոչ ոք չգիտի, թե որտեղ այն դնել: Կարծում եմ, որ Համաշխարհային բանկը որոշակի ինստիտուցիոնալ կողմնակալություն ունի ավելի շատ աղքատություն բացահայտելու, այլ ոչ թե այն կրճատելու հարցում»:

 

Դիթոնի հետազոտությունը միավորում է նաև երկու կարևոր տարր՝ առողջություն և բարեկեցություն: Առողջությունն ու հարստությունը սերտ, չնայած ոչ կատարյալ ձևով փոխկապակցված են աշխարհի երկրներում: Ծնվելու ժամանակ եկամտի և կյանքի տևողության միջև կապը դրական է, բայց ոչ գծային:

 

Դիթոնը հիմնականում ագնոստիկ է եկամտի և առողջության կապի պատճառների հարցում: Նա հայտնում է, որ եկամտի համամասնական բարձրացումը կապված է կյանքի տևողության անընդհատ աճի` երկարակեցության հետ: Ժամանակի ընթացքում դիտարկվում է ինչպես առողջության, այնպես էլ եկամտի բարելավում, սակայն որոշ աղետալի ընդհատումներով (ինչպիսին էր, օրինակ 1958-1961 թվականներին «Մեծ ցատկը» Չինաստանում):

 

Առողջության բարելավումը կապված է ինչպես եկամտի, այնպես էլ գործնական գիտելիքների հետ, և Դիթոնը պնդում է, որ գիտելիքները կարևորագույն նշանակություն ունեն, և եկամուտը բարեկեցության այլ ասպեկտների խթանման գործոն է: Միկրոբներից հիվանդությունների առաջացման տեսության (անվանում են «միկրոբների տեսություն») հայտնաբերումը և տարածումը կարևոր էր ինֆեկցիոն հիվանդությունների և երեխաների մահացության մակարդակը նվազեցնելու համար: «Միկրոբների տեսության արդյունքների «վերափոխելն» անվտանգ ջրի ու սանիտարիայի պահանջում է ժամանակ, փող, ինչպես նաև պետական հնարավորություն. դրանք հասանելի չէին մեկ դար առաջ, և աշխարհի շատ մասերում դրանք այսօր էլ մատչելի չեն»:

 

Դիթոնը առաջ է բերում խնդիր. Ինչու՞ աղքատ երկրներում երեխաները պետք է մահանան, երբ նրանք կարող են չմահանալ, եթե ծնված լինեին հարուստ երկրներում: Տնտեսական աճը կարող է բերել առողջության բարելավում, բայց Դիթոնը օգտագործում է Չինաստանի օրինակը՝ ցույց տալու, որ «տնտեսական աճը բարեկեցության համար անհրաժեշտ առողջության բաղադրիչի «ինքնաբերաբար» բարելավում չի բերում: Չինաստանում կարևոր էր ​​քաղաքականությունը»: Իրականում նա պնդում է, որ «գոյություն չունի կապ» տնտեսական աճի արագության և մանկական մահացության աստիճանի անկման արագության միջև, երբ տվյալները վերլուծվում են ըստ երկրի:

 

Դիթոնը կոչ է անում սկսել գործընթաց, որը հնարավորություն կտա հասարակությանը հասկանալ, թե ինչպես են եկամուտը և առողջությունը փոխազդում, և ինչպես է առողջության ծախսերի աճը ազդում բարեկեցության այլ ասպեկտների վրա:

 

Ուսումնասիրելով Երկրորդ աշխարհամարտից հետո տնտեսական բարգավաճման գլոբալացումը` Դիթոնը փաստում է, որ հարյուր միլիոնավոր մարդիկ դուրս են եկել աղքատությունից և զրկանքներից: Մինչ հարուստ երկրները շարունակում են աճել, և նրանց միջին եկամուտները համընկնում են, աշխարհի բոլոր երկրների փորձը շատ ավելի բազմազան է: 1960թ․-ից 2010 թ. ընթացքում մի շարք երկրների (Չինաստան, Հոնկոնգ, Մալայզիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թայվան, Թաիլանդ և Բոտսվանա) տնտեսական աճը տարեկան ավելի քան 4 տոկոս էր, որը հանգեցրել է միջին եկամուտների յոթնապատիկ աճի: Բայց շատ այլ երկրներ ընդհանրապես չեն ունեցել տնտեսական աճ, և ոմանք (Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Գվինեա, Հաիթի, Մադագասկար, Նիկարագուա և Նիգերիա) իրականում ավելի վատ վիճակում են գտնվում այժմ, քան հիսուն տարի առաջ էին: Նա պնդում է, որ չնայած տնտեսական աճի և աղքատության ծավալների կրճատման միջև անհրաժեշտ կապ չկա, սակայն իրականում աշխարհում աղքատության կրճատման մեծ մասը պայմանավորված է բնակչության թվով աշխարհի երկու խոշորագույն երկրների՝ Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական աճով: Եվ քանի որ աշխարհի այդ երկու ամենամեծ երկրներն արագ զարգացող երկրների շարքում են, աշխարհում «միջին մարդն» ավելի լավ վիճակում է, քան «միջին երկիրը»:

 

Հիմնականում սա լավ է (չնայած ակնհայտորեն կարող էր ավելի լավ լինել), բայց մենք իրականում շատ բան չենք հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել: «Անհասկանալի են պատճառները, թե ինչու են որոշ երկրներ արագ աճում, իսկ ոմանք` դանդաղ»:

 

Առավել հակասականը «օգնության պատրանքն» է. «Սխալ համոզմունքն այն մասին, որ գլոբալ աղքատությունը կարող է վերացվել, եթե միայն հարուստ երկրների մեծահարուստները մեծ գումարներ տան աղքատ երկրների աղքատներին»: Օգնության այս «հիդրավլիկ» մոտեցումը սխալ է: Դիթոնը մնում է այն համոզման, որ «թե՛ տեսությունը, թե՛ փորձը ցույց են տալիս, որ տնտեսական աճն աղքատության ամենաապահով և տևական լուծումն է»:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր