Շուկայի ձևավորման տեսությունը

ԷՌոթի Նոբելյան մրցանակ ստանալու ելույթի ամփոփումը: Էլվին Էլիոթ Ռոթը 2012թ. արժանացել է Նոբելյան մրցանակի «Շուկայական համակարգերի ձևավորման պրակտիկայի և կայուն բաշխման տեսության» համար

 

Երբ մենք մտածում ենք շուկաների մասին, շատ հաճախ նկատի ենք ունենում ապրանքային շուկաները: Օրինակ, Նյու Յորքի ֆոնդային բորսայում 100 բաժնետոմս գնելու դեպքում պարտադիր չէ վաճառողին համոզել, որ լավ կվերաբերվեք այդ բաժնետոմսերին: Պետք չէ անհանգստանալ, արդյոք վաճառողը լավ է հոգացել բաժնետոմսերի մասին, երբ դրանք իր մոտ էր, թե՝ ոչ: Գինը կատարում է «ամբողջ աշխատանքը»: Նյու Յորքի բորսան «հայտնաբերում է» գին, որի դեպքում առաջարկը հավասար է պահանջարկին:

 

Բայց շատ շուկաներում գները չեն կատարում «ամբողջ աշխատանքը»: Օրինակ, Հարվարդն ու Սթենֆորդը ամերիկյան համալսարաններ են, որոնց ուսման վարձերը բարձր են, բայց վարձերի մեծությունը չի որոշում, թե ով է հաճախելու այդ համալսարաններ և ով՝ ոչ: Նախ դիմորդներն են ընտրում, թե որ համալսարանում են ցանկանում սովորել։ Եվ հետո Սթենֆորդն ու Հարվարդն են ընտրում նրանց, ում ցանկանում են տեսնել որպես համալսարանի ուսանող:

 

Այսպիսով, համալսարանները չեն հենվում միայն գների վրա: Դուք պարզապես չեք կարող ասել Սթենֆորդին, որ հաճախելու եք այդ համալսարան. նա պետք է ընդունի ձեզ: Աշխատուժի շուկաները նույնպես կախված չեն միայն գներից։ Դուք Google-ին չեք կարող պարզապես ասել, որ աշխատանքի եք գնալու այդտեղ: Նա պետք է վարձի ձեզ:

 

Յեյլի համալսարանը չի ​​կարող պարզապես ասել ուսանողներին, որ հաճախեն Յեյլ: Յեյլը ուսանողների համար պետք է մրցի Հարվարդի և Սթենֆորդի հետ:

 

Google-ը պարզապես չի կարող վարձել նրան, ում ցանկանում է: Google-ը աշխատողների համար ստիպված է մրցել Facebook-ի հետ: Այսպիսով, դրանք շուկաներ են (matching markets), որոնցում դուք չեք կարող պարզապես ընտրել այն, ինչ ցանկանում եք (նույնիսկ, եթե կարողանաք դա թույլ տալ), դուք նույնպես պետք է ընտրվեք:

 

Այսպիսով, համալսարանի ընդունելությունն ու աշխատաշուկան երկկողմանի համադրելի շուկաների օրինակներ են (matching markets), որտեղ երկու կողմերն էլ ունեն նախապատվություններ:

 

Ոսանողների և համալսարանների համադրելիության ալգորիթմը, որն իր կառուցվածքով նման է քլիրինգային պալատին, հակիրճ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ․ ուսանողներից հարցնում ենք,- «Ո՞րն է ձեր ընտրած առաջին համալսարանը, ո՞րն է ձեր երկրորդ ընտրությունը, ո՞րն է ձեր երրորդ ընտրությունը: Գրեք այն»: Եվ մենք ասում ենք համալսարաններին. «Դասակարգեք ուսանողներին» ըստ նախընտրությունների կամ առաջնահերթությունների։ Մենք վերցնում ենք ներկայացված պատասխանները և դրանք ներմուծում համակարգիչ: Այս առաջին քայլում որոշ համալսարաններ ստանում են առաջին հայտով բազմաթիվ դիմումներ: Բայց համալսարաններն անմիջապես չեն ընդունում դիմած անձանց և ըստ նախապատվության պահում են «ամենանախընտրելի» անձանց անունները և մերժում են մնացածներին։ Եվ սպասում են մինչև երկրորդ հայտով դիմած ուսանողների անունները ստանալուն։ Եվ այդպես շարունակ։ Իսկ մերժված ուսանողները դիմում են իրենց ընտրած հաջորդ համալսարանը․ յուրաքանչյուր համալսարան դիտարկում է նոր հայտերը՝ դրանք համեմատելով «հին» չմերժված հայտերի հետ, նորից կատարում է ընտրություն, և այդպես շարունակ։

 

Ալգորիթմը դադարում է միայն այն դեպքում, երբ ոչ մի ուսանող այլևս չի մերժվում, ինչը, ի վերջո, պետք է տեղի ունենա, քանի որ ոչ մի ուսանող երկու անգամ չի դիմում միևնույն համալսարանը։ Երբ ալգորիթմը դադարում է, համալսարանները վերջապես ընդունում են բոլոր այն ուսանողներին, որոնց դիմումները նրանք պահել էին: Այդ պատճառով սա անվանվեց հետաձգված ընդունման ալգորիթմ, քանի որ ընդունումները հետաձգվում են մինչև վերջ, երբ բոլոր հայտերը դադարեցվեն: Ի՞նչ է նշանակում, որ ալգորիթմը տալիս է կայուն համընկնում: Դա նշանակում է, որ չկա մի ուսանող և համալսարան, որոնք չհամապատասխանեն միմյանց և ովքեր կգերադասեին լինել ընտրված միմյանց կողմից:

 

Հիշեք, որ սա ալգորիթմ է, որի մի կողմն առաջարկում է, իսկ մյուսը՝ ընդունում կամ մերժում։ Պարզվում է, որ առաջարկող կողմի համար միանգամայն անվտանգ է բացահայտել իր իրական նախասիրությունները:

 

Նմանապես, շատ ապակենտրոնացված շուկաներում բացահատվել է, որ տեղեկատվության փոխանցումը և ընտրանքները պահպանելը (օրինակ, թույլ տալով մարդկանց, ովքեր նախկինում ընտրություն էին կատարել, փոխել իրենց կարծիքը) օգնում է շուկային ավելի լավ աշխատել։

 

Շուկայի «դիզայները» պետք է շատ մտածի այն մասին, թե ինչ է ազատ շուկան: Կարծում ենք, որ ազատ շուկան այն շուկան է, որն ունի կանոններ և ինստիտուտներ, որոնք դրան թույլ են տալիս գործել ազատ: Երբ մենք խոսում ենք ազատ պտտվող անիվի մասին, նկատի չունենք անիվ, որը կապ չունի որևէ այլ բանի հետ: Մենք նկատի ունենք անիվ, որն ունի առանցք և առանցքակալներ: Ազատ շուկային անհրաժեշտ են ինստիտուտներ, որոնք թույլ կտան նրան լավ աշխատել: Նյու Յորքի ֆոնդային բորսայի նման շուկաները շատ կանոններ ունեն։ Դրանք laissez-faire շուկաներ չեն. կանոններ ունեն առավոտյան բացելու և ցերեկը փակվելու մասին, և դրանք օգնում են պահպանել շուկան: Եվ բորսան ունի կանոններ, որոնք օրենքի ուժ ունեն և դրանք նպատակ ունեն ապահովելու հասարակ ներդրողների մասնակցությունը շուկայում:

 

Այսպիսով՝ այն, ինչը Նյու Յորքի ֆոնդային բորսային թույլ է տալիս լավ աշխատել, կանոնների լավ ամբողջություն է: Հենց այդպես մենք պետք է մտածենք ազատ շուկաների մասին. մի շարք կանոններով շուկաներ, որոնք նրանց թույլ են տալիս ազատ աշխատել։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր