Աղքատություն և ֆինանսական զարգացում

Լայնորեն տարածված է այն տեսակետը, որ աղքատությունը բազմակողմ է և աղքատության կրճատումը հանգեցնում է տարատեսակ փոփոխությունների: Զարգացող երկրներում տնտեսական զարգացման խթանման հիմնական նպատակը միշտ մնացել է տնտեսական աճը և աղքատության կրճատումը: Երբ 1997թ. Մեծ Բրիտանիայում լեյբորիստական կառավարությունը եկավ իշխանության, ստանձնեց պարտավորություն՝ «կենտրոնացնել միջազգային ջանքերն աղքատության վերացման և տնտեսական աճի խրախուսման գործում, որը օգուտ կբերի աղքատներին»։ Արդյունքում այս գաղափարը ամրագրվել է միջազգային զարգացման մասին օրենքում, որը «աղքատության կրճատումը սահմանում է որպես զարգացման բրիտանական օժանդակության առանցքային նպատակ»:

 

Աղքատության խնդիրների վրա միջազգային ուշադրության կենտրոնացումը բարձրացել է հատկապես 1990-ական թթ. և 2000թ. ընդունված ՄԱԿ-ի հազարամյակների զարգացման հռչակագրով (MDGs), որով աղքատության կրճատումը սահմանվեց ՄԱԿ-ի առաջնահերթություններից մեկը:

 

Հայաստանում ևս աղքատության հաղթահարումը առաջնահերթ խնդիրներից է և կառավարության 08.08.2003, N 994-Ն որոշմամբ հաստատվեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»: Հայաստանի 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ծրագրով աղքատության հաղթահարումը սահմանված է որպես մարդկային կապիտալի զարգացման գրավականներից ու ՀԶԾ նպատակներից մեկը:

 

Կատարված տարբեր հետազոտությունների հիման վրա գերիշխող է դառնում այն տեսակետը, որ աղքատությունը որոշվում է ոչ միայն տնտեսական և նյութական հանգամանքներով, այլև բազմաչափ գործոններով, ինչպես նաև աղքատությունը չափվում է աղքատների տարբեր ընդունակություններով և հնարավորություններով: Օրինակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Զարգացման աջակցության կոմիտեն (DAC) 2001թ.-ին հայտարարել է «ԶԱԿ Աղքատության հաղթահարման ուղեցույցը»: Այստեղ ամփոփված սկզբունքները որոշում են աղքատությունը որպես «տնտեսական, մարդկային, քաղաքական, պաշտպանիչ և սոցիալ-մշակութային կարողությունների բացակայության իրավիճակ»:

 

Գոյություն ունեն տեսականորեն համոզիչ տեսակետներ այն մասին, որ ֆինանսական հատվածի զարգացումը որոշիչ դեր է խաղում տնտեսական աճի ձեռք բերման և աղքատության կրճատման համար: Ֆինանսական հատվածի զարգացումը կարող է ազդել աղքատության վրա երկու ձևով` ուղղակի և անուղղակի: Դրանցից առաջին կարևոր ուղղությունն այն է, երբ ֆինանսական հատվածի զարգացումը խթանում է աղքատության կրճատմանը տնտեսական աճի միջոցով: Դա գրականության մեջ հայտնի է “ծորելու” (trickledown) տեսություն անվանմամբ (երբ ամենաաղքատները աստիճանաբար օգուտ են ստանում ամենահարուստների հարստության աճման արդյունքում), որի դեպքում տնտեսական աճը “հոսում է” դեպի աղքատները  աշխատատեղերի և այլ տնտեսական հնարավորությունների ստեղծման միջոցով: Բացի այդ, տնտեսական աճը ստեղծում է նաև անհրաժեշտ պայմաններ այդ աճից օգուտների ավելի լայն տեղաբաշխման համար: Այստեղ ազդեցությունը դրսևորվում է տարբեր ձևերով հետևյալ կերպ: Առաջին, տնտեսական աճը կարող էր ստեղծել նոր աշխատատեղեր աղքատների համար: Երկրորդ, տնտեսական աճի ավելի բարձր տեմպերը կարող են օգուտներ բերել աղքատներին, քանի որ դա կարող է հանգեցնել որակավորված և չորակավորված աշխատուժի վարձատրության միջև տարբերությունների կրճատմանը: Երրորդ, տնտեսական աճի պատճառով հարկային մուտքերի աճը կարող է հանգեցնել պետության սոցիալական ծախսերի ավելացմանը (առողջություն, կրթություն և սոցիալական ապահովություն), որը օգուտ կբերի աղքատներին, ովքեր արդյունքում կարող են ավելի շատ ներդնել մարդկային կապիտալում: Չորրորդ, ավելի շատ ֆոնդեր հասանելի կդառնան աղքատներին նեդրումային նպատակների համար, որպես արդյունք ավելացնելով կապիտալի կուտակումը, որն էլ կհանգեցնի եկամուտների ավելացմանը:

 

Մյուս ուղղությունը վերաբերում է այն հանգամանքին, որ ֆինանսական հատվածի զարգացումը կարող է թույլ տալ աղքատներին ստանալ կամ ավելացնել ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորությունները, ինչպիսիք  են վարկերը և ապահովագրական ծառայությունները: Այն թույլ կտա ավելացնել աղքատների արտադրողական ակտիվները, որոնք կավելացնեն իրենց արտադրողականությունը և կբարձրացնեն իրենց տնտեսական ներուժը: Այս առումով, վարկային սահմանափակումները, որոնք ստացվում են տեղեկատվության անհամաչափության պատճառով, պարտադիր պայման են աղքատների համար, ովքեր ի վիճակի չեն ֆինանսավորելու իրենց սեփական նախագծերը կամ օգտագործել  գրավը բանկային վարկ ստանալու համար:

 

Տնտեսագիտական գրականության մեջ առկա է նաև տեսակետ, որ ֆինանսավորման հասանելության բացակայությունն այն հիմնական գործոններից է, որը գտնվում է քրոնիկ աղքատության հիմքում: Փոքր վարկավորման մեկ միավորին ընկնող բարձր ծախսերի պատճառով աղքատները չեն կարողանում պարտք վերցնել ապագայում ներդրումներ կատարելու համար: Օրինակ, վարկերի հասանելիության բացակայությունը հավերժացնում է աղքատությունը Պերուում, քանի որ աղքատները չեն կարողանում ապահովել իրենց երեխաներին համապատասխան կրթությամբ: Ընդ որում, աշխատող երեխաների քանակը վատ գործող ֆինանսական համակարգ ունեցող երկրներում բարձր է:

 

Անհրաժեշտ է նշել, որ աղքատությունը ստեղծվում է ոչ թե աղքատների կողմից, այլ ինստիտուտների և քաղաքականության կողմից, որոնք շրջապատում են նրանց։ Աղքատության վերացման համար այն, ինչ պետք է անենք ինստիտուտներում և քաղաքականություններում համապատասխան փոփոխությունների իրականացումն է և նորի ստեղծումն է։

 

Բարեգործությունը և պետական աջակցությունը աղքատության խնդրի լուծում չեն, դրանք միայն օգնում են աղքատության շարունակելիությանը։ Քանի որ դրանք ստեղծում են կախվածություն և անհատից վերցնում են աղքատության պատը ճեղքելու նախաձեռնությունը։ Յուրաքանչյուր անհատի մեջ աղքատության խնդրի պատասխանն է ստեղծագործական մտքի և էներգիայի ստեղծումը։

 

Աղքատներին կարելի է համեմատել Բոնսայի ծառերի հետ: Երբ մենք տնկում եք ամենաբարձր ծառի ամենալավ սերմերը 6 դյույմ խորություն ունեցող ծաղկամանի մեջ, մենք ստանում եք ամենաբարձր ծառի իդեալական կրկնօրինակը, սակայն այն տասից-քսան դյույմ բարձրությամբ է լինում: Ցանած սերմերը որակապես «վատը» չէին,  այլ հողը՝ հենքը, որը տրամադրել ենք սերմեր աճեցնելու համար, եղել է անբարենպաստ: Աղքատ մարդիկ բոնսայի մարդիկ են: Նրանց հետ չկա ոչինչ սխալական: Միայն հասարակությունը նրանց «աճելու» համար երբեք հիմք չի տվել:

 

Այսպիսով, եթե ֆինանսական շուկաները լինեին կատարյալ, ֆինանսների առկայությունը թույլ կտար մարդկանց ֆինանսավորել կրթությունը, վերապատրաստումը և գործարար հնարավորությունները, հիմնվելով միայն իրենց տաղանդի և նախաձեռնությունների վրա, այլ ոչ թե ծնողական հարստության կամ պետական աջակցության վրա: Քանի որ ֆինանսական շուկաները խորանում են և ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը բարելավվում է, տնային տնտեսությունները, որոնք նախկինում չունեին ֆինանսներին հասանելիություն, կարող են դառնալ հիմնական շահառուները: Այս շրջանակում, ֆինանսական զարգացումը կհավասարեցնի հնարավորությունները, նվազեցնելով սկզբնական հարստության կարևորությունը, և հետևապես, կլինի ի օգուտ աղքատների:

 

Այսինքն, աղքատների թաքնված ձեռնարկատիրական  ունակությունները կարելի է խթանել փոքր վարկերի միջոցով և նրանց ներգրավել մանր ձեռներեցության ոլորտ։ Սա կարող է նրանց թույլ տալ լինել ավելի ինքնուրույն, ստեղծել  զբաղվածության հնարավորություններ և ներգրավվել տնտեսապես արդյունավետ գործունեության մեջ: Այսպիսով, ֆինանսների հասանելիության մեծացումը կարող է դառնալ այն գործիքը, որը մեր հասարակությունը կմաքրի այնպիսի ախտից, ինչպիսին է աղքատությունը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր