Ոչինչ այնքան թանկ չէ, որքան անվճար պետական ծառայությունը

Ջեֆրի Ա. Թաքեր

Ամերիկացի տնտեսագետ, գրող, «Տնտեսական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի» գլխավոր խմբագիր

 

Լսում եմ, թե այս օրերին ինչպես են քաղաքական գործիչներն իրենց խոստումները շռայլում: Ու ինչպես միշտ նույն մտքերն են… Իշխանությունը տվեք նրանց և կունենաք անվճար առողջապահություն, անվճար կրթություն քոլեջներում: Կենսական անհրաժեշտության ամեն ինչ անվճար կդառնա: Աշխատատեղերը մանանայի պես կթափվեն երկնքից: Կունենաք երաշխավորված եկամուտ: Կերաշխավորվի կենսաթոշակը:

 

Կարող է տպավորություն ստեղծվել, որ կառավարությունը բարի փերի է, ով ապրանքներ ու ծառայություններ է տալիս մարդկանց՝ առանց անհանգստացնելու նրանց, որ դրա փոխարեն որոշակի եկամտից հրաժարվեն: Դա աշխարհ է առանց գների, առանց պահանջարկի, առանց ծախսերի, առատաձեռնություն է, որն առաջանում է, որովհետև հզոր մարդիկ օրենք են ընդունել, որ այդպես լինի: Օրենքն ապահովում է այդ թղթի կտորի ուժը:

 

Դա երևակայություն է: Կառավարության իրականությունն արմատապես այլ է: Ամեն ինչ գին ունի: Գնագոյացումը չի ենթարկվում շուկայական մրցակցության կարգապահությանը: Դա ոչ ռացիոնալ գնագոյացում է, որը մշակվել է պետական չինովնիկի կողմից: Այնտեղ միշտ ինչ-որ հանգամանքներ կան, իսկ դրանք արհամարհելը պատժվում է ազատության ու սեփականության զրկանքով:

 

Սա կառավարության վերահսկողության տակ գտնվող մեր կյանքի առօրյա իրականությունն է: Բարեգործության նման զգացողություններից բոլորովին հեռու լինելով՝ այն շահագործող է և հաճախ նաև դաժան: Դրա առօրյա փորձը պետք է նախազգուշացնող լինի յուրաքանչյուրի համար, ով մտածում է կառավարության վերահսկողության՝ դեպի կյանքի այլ ոլորտներ ավելի մեծ խորությամբ ու լայնությամբ ընդլայնման մասին:

 

Եկեք պարզապես դիտարկենք մի պարզ դեպք, երբ կառավարությունը վերահսկում է ձեր ավտոմեքենան այստեղից այնտեղ տեղափոխելու ձեր կարողությունը: Ես պատմում եմ այս պատմությունը ոչ այն պատճառով, որ այն առանձնապես անսովոր է, ուղղակի սա մտքիս մեջ էր, քանի որ տեղի է ունեցել ընդամենը երեք օր առաջ:

 

Իմ ընկերը մեկ այլ ընկերոջ հետ պատրաստվում էր կարճ ճանապարհորդության մեկնել դեպի քաղաք: Նրանք պատրաստվում էին գիշերել այնտեղ: Ճանապարհ ընկան անհոգ երջանկության և սպասման զգացումով: Մի քանի մղոն անց նրանց հետևում կապույտ լույսեր հայտնվեցին: Ոստիկանը կանգնեցրեց և պահանջեց նույնականացման փաստաթղթերը: Վարորդը հարցրեց, թե ինչու իրեն կանգնեցրին, սակայն ոստիկանը չասաց: Փաստաթղթերը ստուգելուց հետո ոստիկանը պարզաբանեց, որ ստուգում էր համարանիշերն ու անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրները:

 

Մի քիչ սպասելուց հետո նա վերադարձավ և հայտարարեց, որ վարորդական իրավունքը կասեցված է: Իմ ընկերը ցնցված էր: Խնդիրն արագության գերազանցման համար չվճարված ակտն էր: Բայց ընկերս նշեց, որ իրականում նա վճարել է ակտը: Էլեկտրոնային շտեմարանը դա ցույց չէր տալիս: Ոստիկանն ասաց, որ կարող էր ձերբակալել, բայց կարեկից կլինի ու պարզապես ավտոմեքենան կառգրավի: Այսպես հրամայեց՝ թողնելով նրանց ճանապարհի եզրին: Նրանք խնդրեցին օգնել, որ գոնե ինչ-որ կերպ տուն հասնեն: Ոստիկանը ողորմածորեն համաձայնեց դա անել:

 

Նրանց հանգստյան օրերը «փչացան»: Երբ երկուշաբթի օրը վերաբացվեց ավտոմեքենաների վարչությունը, ընկերս զանգահարեց: Պարզվեց՝ ոստիկանը սխալվել էր: Նա պարզապես ի սկզբանե չպետք է կանգնեցներ ընկերոջս: Հիմա ո՞րն է բողոքը: Ընկերս կարող էր մի քանի օր վատնել դատարանում փաստաբանի հետ: Արդյունքում՝ տեսուչն ընդամենը փոքրիկ նկատողություն կստանա: Կամ գուցե չի էլ ստանա: Վատագույն դեպքում նրան ժամանակավորապես կհեռացնեն, բայց դա էլ հավանական չէ:

 

Իհարկե ժամանակ խնայելու համար ընկերս կարող էր ընդամենը գումար վճարել: Ես հիմա որոշ մոտավոր թվեր եմ ասելու, քանի որ վճարումներ դեռ չեն եղել: Ուրեմն՝ նա կվճարի քարշակման, տուգանային հրապարակում պահելու, վարորդական իրավունքի վերականգնման, դատարանի և որոշ այլ ծառայությունների վճարներ: Ի վերջո, այն կարժենա մոտավորապես 1000 ԱՄՆ դոլար՝ ավելացրած հանգստյան օրերի արձակուրդը բաց թողնելու ծախսը ու սպառնալիքների ճնշումը, որ նրան կձերբակալեն, ու կառավարությունն էլ ավտոմեքենան ժամանակավորապես «կգողանա»:

 

Եվ դեռ այդ ամենը սխալմունք էր:

Իրականում սա այն ամենի գինն է, ինչը պետությունն անում է ձեզ համար:

 

Կամ պատկերացնենք մի դեպք, երբ որևէ սխալմունք չի եղել: Ես իմ անձնական օրինակը կպատմեմ: Ավտոմեքենա էի գնել ուրիշ նահանգից: Այն նահանգում, որտեղ ուզում եմ ավտոմեքենան վարել, այն օրինական դարձնելու համար ես ստիպված էի վճարել գրանցման ու թույլտվության վճարները, վճարովի ավտոճանապարհների համար էլեկտրոնային տուրքերը, արտանետումները փոխհատուցող հարկերը, սեփականության իրավունքի տուրքը, գույքահարկը, ապահովագրության կանխավճարը, առաջին ամսվա ապահովագրությունը, տեղական կառավարության տուրքը, գրանցման և փաստաթղթավորման վճարները և այլ ծախսեր, որոնք չեմ հիշում, ընդհանուր առմամբ՝ 1300 ԱՄՆ դոլար: Բոլորը՝ պարտադիր: Եվ սա պարզապես նրա համար, որ կարողանաս ավտոմեքենադ այստեղից այնտեղ տեղափոխել: Եթե ես չկարողանայի վճարել սրանցից որևէ մեկը, ինձ կարող էին կանգնեցնել և ձերբակալել, իսկ ավտոմեքենաս՝ առգրավել:

 

Այս օրինակում, իհարկե, ենթադրվում է, որ ինձ չեն տուգանում: Բայց տուգանել կարելի է գրեթե ամեն ինչի համար: Տուգանքի չափը ամբողջությամբ որոշվում է չինովնիկի կողմից: Դա այնքան բարձր չէ, որ ստիպի ձեզ բողոքել, բայց նաև այնքան ցածր չէ, որ պետությունը, ցանկալի եկամուտը չստանալով, սովի մատնվի:

 

Շուկայում գների վրա մշտական ճնշում կա: Յուրաքանչյուր ձեռնարկատեր փորձում է կրճատել հաճախորդներ ներգրավելու ծախսերը: Իսկ պետությունը միշտ փորձում է բարձրացնել պետության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները հնարավորինս մեծ օգուտներ ստանալու համար:

 

Եթե դուք երբևէ հայտնվել եք ավտոճանապարհային հարցերով դատական գործընթացի մեջ, դուք հաստատ գիտեք, թե ինչ է շորթումը (ռեկետ): Ձեզնից ամեն քայլափոխի փող են ուզում, ամեն թղթի կտորի համար, այդ շենքում կատարված ամեն շարժի համար: Դրանք անկանոն են և անընդհատ շատանում են: Իսկական զոհերն իհարկե աղքատներն են, ովքեր մշտապես թալանվում են այն փողի համար, որը չունեն (ուստի նրանք փող ունենալու համար ստիպված են ստեղծագործ լինել, և ո՛չ միշտ օրինական ճանապարհով):

 

Պետական ծառայությունների ողջ աշխարհը լցված է գներով: Դուք այլընտրանք չունեք: Ուր էլ որ գնաք, պետք է վճարեք: Եվ հաշվի առեք, որ ձեր հարկերն արդեն վճարում են այդ բոլոր ծառայությունների համար, որոնք ձեզ տրամադրվում են գնագոյացման հիմունքներով: Վճարովի ավտոճանապարհները, գործընթացային վճարները, դատական տուրքերը, գրանցման վճարները, օգտագործման վճարները, ուշացման վճարները, տուգանքները և այսպես շարունակ: Գործնականում կառավարությունը չի վարանում գումար գանձել ձեզանից այն ամենի համար, ինչը ձեզ անվճար են տրամադրում:

 

Դուք չեք կարող խուսափել դրանցից: Կան բժշկական խնամքի, բջջային հեռախոսի, ծխախոտի, խմիչքի, ֆիքսված կապի, ինքնազբաղվածության, ավիատոմսերի, բենզինի, էլեկտրաէներգիայի, ջրի, հեռուստատեսության, աղբահանության, հյուրանոցային հարկեր և նույնիսկ հատուկ հարկ նրանց համար, ովքեր որոշում են հրաժարվել իրենց քաղաքացիությունից, քանի որ այդպես նրանք այլևս ազատված են բոլոր հարկերից: Նյու Յորքում կա նույնիսկ «բեյգլ» (հացաբուլկեղենի տեսակ) կտրելու հարկ, էլ չեմ ասում հազարավոր ակցիզային հարկերը:

 

Եվ նկատի ունեցեք, որ բազմաթիվ ծառայությունների գոյության համար դուք արդեն հարկեր եք վճարում: Կառավարությունը մեկ անգամ հարկում է ձեզ ծառայությունը մատուցելու համար և կրկին հարկում է, եթե դուք օգտվում եք այդ ծառայությունից: Ես հիմա չեմ կարող գտնել մի բան, որը կառավարությունն ամբողջապես անվճար է մատուցում:

 

Այս փաստը պետք է առնվազն պարզ դարձնի, թե որքանով են հավաստի այն պնդումները, որ ապագայում ինչ-որ կախարդական եղանակով դուք կառավարությունից անվճար բաներ կստանաք: Յուրաքանչյուր նման խոստում պետք է դիմավորել ակնթարթային, սովորական և էմպիրիկորեն ստուգված անվստահությամբ:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր