Մեծամասնության դիկտատուրան ծնում է բունտ՝ ընդդեմ ընտրախավի

Շատերը կհիշեն, որ Հայաստանում 2018 թվականի «թավշյա» հեղափոխության հաջողությունն ամենասկզբից չտեսնված հետաքրքրություն էր առաջացրել աշխարհում: Դա նկատելի էր համաշխարհային զանգվածային տեղեկատվության միջոցների բազմաթիվ ռեպորտաժներից եւ այլ հրապարակումներից: Այն ժամանակ դժվար էր ենթադրել, որ կառավարող վարչակարգերի դեմ պայքարն աներեւակայելի թափ կստանա ամբողջ աշխարհում:

 

Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքների ու բունտերի ալիքները փոթորկում են 2018 թվականի նոյեմբերից, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրացրեց վառելիքի հարկերը: Հանկոնգում անկարգությունները սկսվել են մարտ ամսում, երբ քաղաքագլուխ Քէրրի Լամը առաջարկել էր արտահանձնման մասին օրենք ընդունել մայրցամաքային Չինաստանում: Իսկ հոկտեմբերին Սանտյագո քաղաքը պայթում էր բունտերից` մետրոյով երթեւեկության գները բարձրացնելու մասին նախագահ Սեբաստյան Պինհերայի հրամանագրից հետո: Այսօրվա դրությամբ զանգվածային շարժումների ալիքն ընդգրկել է Լիբանանը, Իրաքը, Բոլիվիան, Վենեսուելան, Ալժիրը: Երեւան են գալիս նաեւ ներազգային տարաձայնությունների այլ տեսակներ, որոնցից է, օրինակ, կառավարություն կազմավորելու անկարողությունը: Այդ կարգի ճգնաժամ է նկատվում Իսրայելում եւ Իսպանիայում: Էլ չասած Մեծ Բրիտանիայի բրեքսիթի մասին` հիմնավոր տարաձայնությունները սկսում են ընդգրկել միջազգային կառույցները:

 

Հասկանալի է, որ նկարագրված գործընթացները վերլուծության են ենթարկվում մի շարք հետազոտողների ու քաղաքական դեմքերի կողմից: Հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն հանգամանքը, որ շատ բունտեր տեղի են ունենում տնտեսական բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում: Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը պնդում է, որ դա պատահական երեւույթ չէ` տնտեսական աճն առանց արդարության եւ տնտեսական կայունության` դեղատոմս է անկարգությունների համար, այլ ոչ թե՝ բարեկեցության: Դրա վկայությունն այն է, որ բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշների համաձայն` Փարիզը, Հոնկոնգը եւ Սանտյագոն տնտեսական հաջողությունների նմուշներ են: Սակայն, նրա կարծիքով, «բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը չափում է տնտեսության միջին եկամուտը, բայց եկամուտների բաշխման մասին ոչինչ չի ասում… ահա թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անարդարության զգացողությունը սկսում է զուգակցվել սոցիալական մոբիլության նվազման զանգվածային զգացողության հետ»:

 

Անկասկած, որոշ երկրներում կառավարությունների կազմավորման բնականոն գործընթացի ապահովման դժվարությունները եւս նույն անարդարության երեւույթի հետ են կապված: Քաղաքական կուսակցությունները չեն կարողանում ծրագրերի առումով գալ համաձայնության եւ ձեւավորել կոալիցիա: Այսինքն` հիմնախնդիրը շատ ավելի խորն է: Տեխնոլոգիական գործընթացը չտեսնված խնդիրներ է ստեղծել, որոնց մասին սկսում են ավելի ու ավելի շատ խոսել: Օրինակ կարող է ծառայել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը ֆրանսիացի դեսպանների` 2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդակցությունում, որտեղ նա տվել է նշյալ միտումների հստակ սահմանումը:

 

Նրա կարծիքով` «ներկա պահին մենք շուկայական տնտեսության աննախընթաց ճգնաժամ ենք ապրում: Մեր ձեւավորած հավասարակշռության հիմքում ընկած շուկայականը դարձել է կուտակային կապիտալիզմի տնտեսություն: Դրա շրջանակներում ֆինանսացումը եւ տեխնոլոգիական վերափոխումները հանգեցրել են հարստությունների մեծ կենտրոնացման «չեմպիոնների», այսինքն` մեր երկրների տաղանդավոր մարդկանց, ինչպես նաեւ գլոբալացման գործում հաջողությունների հասած խոշոր մետրոպոլիաների ու պետությունների ձեռքում: Շուկայական տնտեսությունը մինչեւ վերջերս ապահովում էր հարստությունների բաշխումը եւ հիանալի աշխատում էր տասնամյակների ընթացքում` հասնելով մարդկության պատմության մեջ չտեսնված սխրագործությունների. հարյուր միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում կարողացան դուրս գալ աղքատությունից: Այժմ գործընթացը ետ է շրջվում եւ տանում դեպի անհավասարություն: Այդ շուկայական տնտեսությունն է կազմավորում նախկինում չեղած անհավասարությունը, որը խոր փոփոխություններ կբերի մեր քաղաքական համակարգին: Առաջին հերթին՝ սասանվել է այդ տնտեսական կազմակերպության բուն լեգիտիմությունը: Ինչպե՞ս բացատրել քաղաքացիներին, որ կազմակերպությունը լավն է, եթե վերջիններս նրանում չեն գտնում իրենց տեղը: Բացի դրանից, այդ ամենը հարցականի տակ է դնում մեր ժողովրդավարությունների հավասարակշռությունը: Եթե միջին դասակարգը, որը մեր ժողովրդավարությունների միջուկն է, այլեւս դրանցում իրեն չի տեսնում, նրա մեջ ծագում են կասկածներ ու միանգամայն հասկանալի ձգտում ավտորիտար վարչակարգերի եւ ոչ լիբերալ ժողովրդավարությունների նկատմամբ: Ամեն դեպքում խոսքը վերաբերում է այն պարադիգմների համապարփակ փոփոխություններին, որոնց մասին մենք մինչեւ վերջերս չէինք մտածել»:

 

Մակրոնի` «միանգամայն հասկանալի ձգտում ավտորիտար վարչակարգերի եւ ոչ լիբերալ ժողովրդավարությունների նկատմամբ» արտահայտությունը շատ ճիշտ արտացոլում է լիբերալ ժողովրդավարությունում ծագած հակասությունը: Լիբերալ ժողովրդավարությունն ավելի հաճախ է հանդիպում իր փիլիսոփայության խոր հակասության հետ: Շուկայական տնտեսությունը տանում է անհավասարության չտեսնված աճի, իսկ ընտրազանգվածի ձայների մեծամասնության սկզբունքի վրա հիմնված ընտրությունների մեխանիզմը հայտնվում է մեծամասնության յուրահատուկ թելադրանքի ներքո: Ազատ շուկայական տնտեսության կողմնակիցներն անպաշտպան են մնում մեծամասնության թելադրանքի առջեւ ու ընտրություններում կորցնում քաղաքական դիրքերը: Տնտեսության մեջ առաջընթաց ապահովող կուսակցություններն ընտրողների մեծամասնության կողմից մերժվում են: Տարօրինակ թվացող այդ իրավիճակը վկայում է լիբերալ-ժողովրդավարական տիպի պետական իշխանության կազմավորման հարցում մեծամասնության սկզբունքի հակասականության մասին:

 

Այդ հանգամանքն ակնբախորեն դրսեւորվում է հատկապես այժմ, բայց տակավին 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին շատ տեսաբաններ «մեծամասնության» սկզբունքում սպառնալիքներ էին տեսնում: Այսպես` լորդ Աքթոնը իր աշխատություններում պնդում էր, որ «ժողովրդավարության ամենատարածված չարիքը մեծամասնության բռնակալությունն է կամ, ավելի ճիշտ, մեծամասնության կուսակցությունը, որն ուժի կամ խաբեության օգնությամբ մանիպուլացնում է ընտրական գործընթացը»: Այն մասին, որ համընդհանուր ընտրական իրավունքը եւ դրա հետ կապված` մեծամասնության կուսակցության թելադրանքը «հետզհետե հանգեցնում են ազատության ոչնչացման, պետության դերի ուժեղացման, քաղաքական անտարբերության եւ խնամակալության նկատմամբ քաղաքացիների ձգտման», դեռեւս 1930-ական թվականներին ասել է Ալեքսիս դը Թոքվիլը իր «Ժողովրդավորությունը Ամերիկայում» գրքում: Բայց կա մի բան, որ շատ հրատապ է հատկապես այսօր՝ Թոքվիլը տեսել է «մեծամասնության բռնակալության» մյուս երեսը` նյութական բարեկեցության պաշտամունքը, որը մերժում է էլիտար խավերի գոյության իրավունքը:

 

Այսինքն՝ հետազոտողները մեծամասնության թելադրանքի սկզբունքում տեսնում էին երկսայրի սուր, որն ունակ է որոշակի պայմաններում անլուծելի դիմակայություններ սադրել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ է կուտակվում եւ դեպի ուր է թեքվում մեծամասնության կամքը: Ինչպես տեսնում ենք, ժամանակը հաստատել է նշանավոր տեսաբանների մտավախությունները: Պետական իշխանություն կազմավորելու՝ մեծամասնության իրավունքների պահպանման պայմաններում անհավասարության աճը հանգեցնում է լիբերալ ժողովրդավարության ճգնաժամի՝ կառավարող ուժերի հարաճուն մանիպուլյացիաների եւ, միաժամանակ, ողջ աշխարհի կառավարող ընտրախավերի դեմ հարաճուն բունտերի: Ամենեւին պատահական չէ, որ բոլոր այդ զանգվածային շարժումների ընդհանրական կարգախոսը դառնում է «անհավասարության մերժումը»: Մարդկանց ավելի քիչ է հետաքրքրում վերացական առաջընթացը՝ մարդկանց հետաքրքրում է արդարությունը: Բայց քանի որ արդարությունը շատ սուբյեկտիվ հասկացություն է, ուստի առաջանալիք դիմակայությունների հետեւանքները հաշվարկելն այնքան էլ հեշտ չէ:

 

Հայաստանում զանգվածային շարժումն անարյուն էր եւ ի սկզբանե մերժում էր բունտային բնույթի գործողությունները (հրկիզումներ, ջարդեր, ոստիկանության հետ ծեծկռտուքներ): Նմանօրինակ կարգապահությունը՝ շարժման հստակ սահմանված նպատակների հետ մեկտեղ, ապահովեց ժողովրդի միասնությունը եւ արագ մաշեց այն ժամանակվա կառավարող վարչակարգի ռեսուրսները: Ոստիկանության եւ բանակի նկատմամբ վերահսկողություն պահելն անհնար էր: Սակայն աշխարհով մեկ տեղի ունեցող զանգվածային շարժումներում, որոնց մասին խոսվեց վերը, մենք տեսնում ենք տիպիկ բունտային բնույթ եւ նպատակների լղոզվածություն: Դրա հետեւանքը գրեթե բոլոր երկրներում հասարակությունների տրոհումն է: Դա սպառնում է, լավագույն դեպքում, շարունակական դիմակայությամբ ու տնտեսության կաթվածահարությամբ, վատագույն դեպքում՝ քաղաքացիական պատերազմով ու պետությունների փլուզմամբ:

 

Ճգնաժամն, իսկապես, դարակազմիկ բնույթ է կրում:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր