Դպրոցների ֆինանսավորման վաուչերային համակարգը Վրաստանում

ՀՀ վարչապետի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին ընդունված «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» որոշման ընդհանուր նկարագրում, հիշեցնելով Հայաստանում ԱԱՀ-ով չհարկվող գործարքների չափազանց լայն շրջանակի և ԱԱՀ-ից ազատման արտոնությունների հասցեականության պակասի մասին, քննարկվում է ԱԱՀ-ով հարկել նախկինում չհարկվող որոշակի գործարքներ, այդ թվում՝ կրթական ծառայությունները: Փոխարենը առաջարկվում է մեծացնել պետական պատվերի շրջանակներում սովորող ուսանողների տեղերի թիվը, ամբողջությամբ ֆինանսավորել կոնկրետ հեռանկարային մասնագիտություններով մասնագետների պատրաստումը կամ այլ ուղիով «պետության աջակցությունը դարձնել առավել թիրախային ու արդյունավետ»:

 

Դժվար չէ նկատել, որ կրթական ծառայությունները ԱԱ հարկման դաշտ բերելը հանգեցնելու է դրանց թանկացմանը, բարձրանալու են ուսման վարձավճարները: Այդ փոփոխությունից հատկապես կտուժեն մասնավոր ուսումնական հաստատությունները, որոնք առանց այն էլ գտնվում են անհավասար մրցակցային պայքարի մեջ: Կրթական ծառայությունների շուկայում իր մենաշնորհն ավելի խորացնելով՝ պետությունը վնասում է կրթական ծառայությունների շուկայի առանց այն էլ թույլ մրցակցությանը:

 

Ավելի քան 50 տարի առաջ Նոբելյան մրցանակակիր, ազատական տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենը, կարևորելով կրթական համակարգում ազատ շուկայական մրցակցության դերը, առաջարկում էր ներմուծել դպրոցների վաուչերային համակարգը «կրթության որակի բարելավման, պետական ծախսերի վերահսկման ու կրթության մասնավորեցման» համար: Ընդհանուր առմամբ, դպրոցների վաուչերային համակարգը կարելի է բնորոշել 4 հատկանիշներով՝ ընտրության ազատություն, արդյունավետություն, հավասարություն և սոցիալական համախմբվածություն: Կարևոր է հատկապես մասնավոր և պետական դպրոցների միջև հավասարությունը, որը նպաստում է շուկայական մրցակցության զարգացմանը:

 

Այժմ դպրոցների վաուչերային համակարգի փորձեր կան աշխարհի տարբեր կողմերում: Այդպիսի մի փորձ մշակվել է մեր հյուսիսային հարևան Վրաստանում: Համակարգը պարբերաբար գնահատվում ու ըստ այդմ խմբագրվում է: Թեպետ կան դեռ բազմաթիվ խնդիրներ, սակայն վրացական փորձի և նրանց բախված խնդիրների լուսաբանումը կարևոր օրինակ կլինի Հայաստանի համար, որը նույնպես ունի խորհրդային կրթական փորձի պատմություն, ինչպես Վրաստանը:

 

Խորհրդային միության փլուզումից հետո Վրաստանում դպրոցները ֆինանսական միջոցներ ստանում էին համայնքային բյուջեից, սակայն սա առաջացնում էր մի շարք խնդիրներ: Ամենաբարդը թափանցիկության ու հաշվետվողականության պակասն էր: Չկար ֆինանսավորման հստակ մեխանիզմ. ամեն տնօրեն վերցնում էր այնքան, որքան կարողանում էր: Մեծանում էր կոռուպցիայի ռիսկը: Կարևոր էին նաև «բարեկամական կապերը», տնօրենի հեղինակությունը, երբեմն նաև համառությունն ու ճարպկությունը:

 

1990-ականների վերջին վրացիների հայացքը ուղղված էր դեպի օտարերկրյա կրթական համակարգերը. ուսումնասիրվեցին հիմնականում ԱՄՆ-ի, Չիլիի և «ասիական վագրերի» փորձը: Միջազգային խորհրդատվությամբ մշակվեց ֆինանսավորման նոր համակարգ, որը հիմնված էր սովորողների թվի վրա: Սակայն համակարգի առանցքային տարրերից մեկը վաուչերների գաղափարն էր, որն առաջին անգամ ներկայացվեց 2005 թվականին մշակված «Հանրակրթության մասին» օրենքով:

 

Վաուչերային համակարգի հիմնական գաղափարը այն է, որ պետությունը հարկ վճարողներին վերադարձնում է կրթության բյուջեի իրենց հատվածը և թույլ տալիս, որ նրանք տնօրինեն, այսինքն՝ ընտրեն այն դպրոցը, որն ուզում են: Բոլոր դպրոցների համար ստեղծվում են նույն հնարավորությունները և նրանք սկսում են մրցել աշակերտների, այսինքն` ֆինանսավորման համար: Դպրոցներին մրցակցության համար տրվում է լայն ինքնավարություն: Վաուչերային համակարգի ներդրմամբ դպրոցները նաև պատասխանատու են դառնում իրենց միջոցների կառավարման, ինչպես նաև պետությանը ավելի հաշվետվողական լինելու համար: Դպրոցի տարածքը նախկինում պատկանում էր պետությանը, օրինակ՝ գտնվում էր Տնտեսական զարգացման նախարարության տիրապետման ներքո: Այժմ դրանք դպրոցի տիրապետության տակ են, ուստի դպրոցը տարածքի մի մասը կարող է, օրինակ, վարձակալության տալ սննդի ծառայություն մատուցող որևէ ընկերության և հավաքագրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

 

Վրաստանում վաուչերային համակարգը գործարկվել է 2006 թվականից: Ըստ վիճակագրության, դրանից հետո կտրուկ աճել է մասնավոր դպրոցներում սովորողների թիվը: Աճել է նաև մասնավոր դպրոցների թիվը, այդ տարում՝ 48%-ով, մինչդեռ նախորդ տարիների տարեկան աճը միջինում 10% էր:

 

Ներդրվելուց հետո համակարգը պարբերաբար ենթարկվում է որոշակի փոփոխությունների: Սկզբում ֆինանսավորման միակ չափանիշը դպրոցում աշակերտների թիվն էր, ապա կարևորվեց նաև աշխարհագրական դիրքը, ըստ որի՝ տարբերակվեցին քաղաքային, գյուղական և լեռնային դպրոցների վաուչերներ: Դպրոցների ազատ ընտրությունը առաջացրեց գերբեռնված ու թերբեռնված դպրոցներ, ինչը հանգեցրեց խիստ անհավասար ֆինանսավորման: Ավելացնելով կրթության ոլորտի պետական ծախսերը` նախարարությունը մեծացրեց նորմատիվային վաուչերի չափը՝ 200 լարիից դարձնելով մոտ 325 լարի: Սակայն անհավասարությունը բոլորովին էլ չմեղմվեց, քանի որ խնդիրը միայն ֆինանսական միջոցների անբավարարությունը չէր: Հետագա տարիներին Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսեց մշակել ֆինանսավորման նոր բանաձև, որի նպատակն էր կարգավորել ֆինանսական հավասարակշռությունը:

 

Նոր ու այժմ գործող բանաձևով վաուչերային համակարգից դուրս են մնում մինչև 169 աշակերտ ունեցող պետական դպրոցները, որոնք ֆինանսավորվում են ըստ իրենց կարիքների, այսինքն՝ խորհրդային սկզբունքով կամ, այլ կերպ ասած, առանց որևէ մեխանիզմի: 170-ից ավելի աշակերտ ունեցող հանրային դպրոցների համար սահմանվում է ֆինանսական նորմա, որը 300 լարի է ու ստանդարտ վաուչերի գործակիցներ՝ կախված դասարանից ու դպրոցում աշակերտների թվից:

 

Գծ. 1. Վաուչերային համակարգի ֆինանսավորման մեխանիզմը Վրաստանի հանրային դպրոցներում

 

Ստանդարտ վաուչերի արժեքը որոշվում է ֆինանսական նորման (300 լարի) համապատասխան գործակցի հետ բազմապատկելով: Այսինքն՝ հանրային դպրոցում սովորողի ստանդարտ վաուչերը կարող է լինել 414-540 լարի: Բացի ստանդարտ վաուչերից, դպրոցները ստանում են նաև բազային ֆինանսավորում՝ 25-55 հազար լարի՝ կախված աշխարհագրական դիրքից և այլ գործոններից:

 

Վրաստանի դպրոցների վաուչերային համակարգում մասնավոր դպրոցները մի փոքր անտեսված են իրենց ֆինանսավորման սկզբունքով. ստանդարտ վաուչերի արժեքը 300 լարի է, իսկ գործակիցներ չկան: Բացի այդ, մասնավոր դպրոցների աշակերտները զրկված են մի շարք իրավունքներից, որոնք ունեն աշակերտները պետական դպրոցներում: Օրինակ՝ կառավարությունը բոլոր առաջին դասարանցիներին տետրեր է տրամադրում, բացի մասնավոր դպրոցի աշակերտներից: Իսկ 2013 թվականից կառավարությունը գործարկեց անվճար դասագրքերի համակարգ, որի ընթացքում աշակերտները դրանք ստանում են և ուսումնական տարվա ավարտին վերադարձնում դպրոց: Այս արտոնությունը վերաբերում է միայն պետական դպրոցների աշակերտներին. եթե մասնավոր դպրոցների աշակերտները սոցիալապես անապահով ընտանիքներից չեն, ստիպված են գնել իրենց գրքերը: Այս մոտեցումը ավելի ուժեղ մրցակցային կարողություններով է օժտում պետական դպրոցներին ու սպառում է ազատ շուկայական մրցակցություն ստեղծելու հնարավորությունը, մի բան, որը հանդիսանում է վաուչերային համակարգի ստեղծման դրդապատճառներից մեկը:

 

Որոշակի խնդիր կա ֆինանսավորման անհամաչափ բաշխման հետ կապված: Քանի որ հանրապետությունում ավելի շատ են մինչև 169 աշակերտ ունեցող դպրոցները, ստացվում է այնպես, որ դպրոցների մեծ մասը դուրս է մնում վաուչերային համակարգից ու ֆինանսավորվում է ըստ կարիքների: Թվերը ցույց են տալիս, որ հանրապետության դպրոցների մոտ 60%-ը, որտեղ սովորում է բոլոր աշակերտների թվի ընդամենը 19%-ը, ստանում է ընդհանուր ֆինանսական միջոցների մոտ 40%-ը: Այդ փոքր դպրոցները հիմնականում գյուղական կամ լեռնային շրջանների դպրոցներ են, որոնցում մեկ աշակերտին բաժին ընկնող ֆինանսավորումը կարող է հասնել մոտ 5000 լարիի, մինչդեռ քաղաքային դպրոցներում մեկ աշակերտին բաժին ընկնող ֆինանսավորումը կարող է լինել մինչև մոտ 860 լարիի (540 լարի՝ ստանդարտ վաուչեր + 320 լարի՝ բազային ֆինանսավորում)։ Բայց պետք է նկատել, որ սա բնական է, քանի որ փոքր դպրոցները կամ ուղղակի փոքր կառույցները գոյատևման համար սովորաբար ավելի մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, քան մեծերը:

 

Վրաստանի կառավարության առաջիկա քայլերից է կրթության ոլորտում պետական ծախսերի ավելացումը և ՅՈւՆԵՍԿՕ-ի նպատակադրած 15-20%-ին հասնելը (այժմ 12.9% է): Այնտեղ դպրոցների ֆինանսավորման վաուչերային համակարգը դեռևս ունի շտկումների ու շարունակական բարելավման կարիք, ինչպես գոյություն ունեցող ցանկացած համակարգ: Կրթական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու գաղափարը քննարկելիս կարելի է որպես հնարավոր այլընտրանք դիտարկել դպրոցների ֆինանսավորման վաուչերային համակարգի վրացական փորձը ու լրջորեն գնահատել այդպիսի մի մոդելի ստեղծման հնարավորությունները Հայաստանում:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր