Խնդիրներ գիտելիքների գնահատման համակարգում

2020թ. բուռն քննարկումներ ու թեժ բանավեճեր եղան ՀՀ Հանրակրթության պետական նոր չափորոշիչների վերաբերյալ: Հրապարակվեցին քննադատական կարծիքներ, դիտողություններ, կոնկրետ առաջարկություններ: Այդուհահդերձ, ՀՀ կառավարությունը 04.02.2020թ. հետևողականորեն հաստատեց մի շարք թերություններ և բազմաթիվ վիճարկելի դրույթներ ունեցող փաստաթուղթը:

 

Այն որ, ուսումնական շաբաթը 6-օրյայից 5-օրյա դարձնելու և սովորողին 7 տարեկանի փոխարեն 6 տարեկանից դպրոց տանելու շնորհիվ 10-ամյայից 12-ամյայի վերածած դպրոցական կրթության համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, կրթական նոր չափորոշիչների ջատագովներն էլ են ընդունում (https://escs.am/am/news/7863): Բայց որ իրենց քայլերով այդ խնդիրներին նոր խնդիրներ են ավելացնում, նկատել չեն ուզում:

 

Բազմիցս առիթ ունեցել եմ բարձրաձայնելու կրթական հաստատություններում սովորողի գիտելիքների գնահատման հարափոփոխ, ոչ միասնական և կրթական նոր չափորոշիչներով վերջնականապես դեգրադացվող համակարգի թերությունների մասին: (Օր.՝ այստեղ)

 

Չափորոշիչների հեղինակները գնահատման նոր համակարգի հիմքում դրել են երկու առանցքային «նորամուծություններ»՝
Ա) 1-ինից մինչև 5-րդ դասարանի 1-ին կիսամյակը ներառյալ հանվում է թվային գնահատման սկզբունքը: Գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով (կետ 41):

Բ) Թվային գնահատման սանդղակի կիրառման դեպքում էլ «որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ» (կետ 36):

 

Այս «նորամուծությունները» շարունակությունն են տարիներ ի վեր տվյալ ոլորտում ընթացող դեգրադացման գործընթացների:

 

ՆԱԽ:
Տարիներ ի վեր, կրթական համակարգի միջազգայնացման քողի տակ, կատարվում են գնահատման համակարգերի փոփոխության ոչ ցանկալի գործընթացներ: Նախկինում լայնորեն կիրառվող՝ գիտելիքների գնահատման 5-միավորանոց համակարգում նվազագույն դրական գնահատականը «3»-ն էր (է): Այդ ընտրությունը հիմնավորված էր (է) կրթական ընդհանուր քաղաքականությամբ: Սովորողի գիտելիքները «բավարար» կարող են գնահատվել, երբ նա յուրացրած լինի դասընթացի սահմանված ծրագրի կեսից ավելին, այսինքն սովորողի «կատարողականը» պետք է կազմի նվազագույնը 60%: («3»-ը կազմում է 5-միավորանց սանդղակի 60%-ը):

 

Կրթական համակարգում վճարովի հատվածի ձևավորման և մրցակցային սկզբունքների ներմուծմանը զուգահեռ արդարացիորեն սկսեցին կիրառվել գիտելիքների գնահատման առավել զգայուն սանդղակներ: ՀՀ մասնագիտական կրթական հաստատություններում լայն տարածում գտավ 20-միավորանոց համակարգը, որտեղ սկզբում «10», իսկ հետո «8» միավորը սահմանվեց որպես նվազագույն դրական գնահատական: Դրանք 20-միավորանոց սանդղակում ունեն համապատասխանաբար՝ 50% և 40% տեսակարար կշիռ: Փաստորեն, նվազագույն դրական գնահատականի շեմն իջեցվեց սկզբում 10, ապա 20%-ով: Դժվար չէ նկատել, որ 20-միավորանոց սանղղակը 5-միավորանոցի փոխակերպելու պարագայում առաջինի «8» միավորը համապատասխանում երկրորդի «2»՝ «անբավարար» գնահատականին: Նույնն է պատկերը նաև հանրակրթական հաստատություններում կիրառվող 10-միավորանոց սադնղակի դեպքում, որտեղ նվազագույն դրականի շեմը սահմանված է «4» միավորը:

 

Իհարկե, ցածր դասարաններում, երբ դեռ դպրոցական կրթական համակարգին փոքրերի ադապտացվելու գործընթացներ են ընթանում, և դեռ նոր են ձևավորվում նրանց գիտելիքները թվերի մասին, գնահատման անվանական-բնութագրական եղանակը կիրառելն արդարացված է մի շարք առումներով: Սակայն երբ սովորողն արդեն որոշակի պատկերացումներ ունի թվերի, թվաբանական գործողությունների մասին, գնահատման թվային եղանակը չկիրառելը և միայն բնութագրականով սահմանափակվելը ճիշտ չէ: Թվային-միջակայքային գնահատման համակարգը պետք է ներմուծվի աշակերտների թվաբանական գիտելիքների ձևավորմանը զուգնթաց, երբ նրանք արդեն իսկ ունեն թվերի բաղդատման և դրանց հետ որոշակի գործողություններ կատարելու հմտություններ:

 

Զարմանալի է, թե ինչու թվայնացող աշխարհում, գիտելիքների ու տեղեկատվության թվայնացման 21-րդ դարում մեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խուսափում է տարրական և միջին դասարաններում (օր.՝ 2-րդ դասարանի 2-րդ կիսամյակից սկասած) գիտելիքների գնահատման թվային-միջակայքային եղանակը կիրառելուց:

 

ԵՐԿՐՈՐԴ:
Ի՞նչ է նշանակում՝ «10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ» (կետ 36):
Այս կեղծ հումանիստական թեզ-դիրքորոշմամբ տգիտությունը խրախուսելուն զուգահեռ ի՞նչ մտածելակերպ, ի՞նչ աշխարհայացք, ի՞նչ հոգեբանություն են ցանկանում սերմանել չափորոշիչների հեղինակները կրտսեր սերնդի, ապագա քաղաքացիների գիտակցության ու ենթագիտակցության մեջ:

 

Այն՝ որ չկա՞ անհաջող վիրահատություն: Կա կատարված աշխատա՞նք:
Այն՝ որ չկա՞ անիրազեկ ու անհաջողակ քաղաքական ու պետական գործիչ: Չկա՞ նախարարության անբավարար գործունեություն: Պարզապես կան հաջողության տարբեր աստճաննե՞ր, և չկա՞ անհաջողություն:
Այն՝ որ չկա՞ անհաջող կառավարում. յուրաքանչյուր կառավարում արդեն իսկ «հաջողության որոշակի մակարդա՞կ է»:
Այն՝ որ չկա՞ պարտություն: Ամեն մի մասնակցություն պատերազմում արդեն իսկ հաջողության որոշակի մակարդակ է, եթե անգամ պարտվե՞լ ենք:

 

Ստիպված եմ հերթական անգամ ներկայացնել հետևյալ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Գիտելիքների և հմտությունների գնահատման բառային-բնութագրական սկզբունքը որպես հիմնական պետք է կիրառել հանրակրթական դպրոցի 1-ին դասարանում և 2-րդ դասարանի 1-ին կիսամյակում: Դրանից հետո նպատակահարմար է անցնել քանակական գնահատման: Իսկ բառային-բնութագրական սկզբունքը, կարող է կիրառվել, ավելին՝ ցանկալի է կիրառել որպես օժանդակ միջոց:

 

2. Կրթական հաստատություններում կիրառվող գնահատման սանղդակներում բավարար գիտելիքի նվազագույն շեմը աստիճանաբար բարձրացնել մինչև 60%-ը՝ նկատի ունենալով հաստատված ծրագրային նյութի 60%-ի յուրացումը և կամ կատարողականը: Այս սկզբունքը գործում է աշխարհի առաջատար կրթական հաստատություններում, ինչպես նաև հայաստանյան առանձին բուհերում:

 

Հովհաննես Հովհաննիսյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր