Գիտությունը՝ ռազմավարական որոշումներում

Արեգ Դանագուլյան

Միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

 

Նախորդ հոդվածներից մեկում գրել էի այն մասին, թե ինչպես հայ գիտնականները կարող են մասնակցել հայկական ռազմարդյունաբերության զարգացմանը: Հույս ունենալով քաջալերել գիտնականների ու ինժեներների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին՝ թվարկեցի մի քանի կոնկրետ տեխնիկական խնդիրներ, որոնցում նրանք կարող են մեծ ներդրում ունենալ: Բայց գիտնականների դերը կարող է շատ ավելի մեծ լինել, քան զուտ տեխնիկական խնդիրների լուծումը: Գիտնականները կարող են ներդրում ունենալ շատ ավելի վերացական հարցերում, ինչպիսին հակառակորդի ունակությունների գնահատումը և օպտիմալ ռազմական քայլերի ընտրությունն է:

 

Մեր հասարակությունում ընդունված է մտածել, որ մարտական և ռազմավարական որոշումների ընդունման պրոցեսին կարող են մասնակցել միայն զինվորականները: Վերջապես՝ ի՞նչ կարող է իմանալ ֆիզիկոսը կամ մաթեմատիկոսը պատերազմական իրականություններից: Բայց դիտարկելով ուրիշ երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձը, պարզվում է, որ ռազմական շատ հարցեր կարող են ունենալ մաթեմատիկական և ֆիզիկական լուծումներ: Սրա համար դիտարկենք մեկ պատմական օրինակ:

 

Գերմանական տանկային խնդիրը

 

Երկրորդ աշխարամարտի վերջին՝ 1944-ի գարնանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան («դաշնակիցները») ծրագրում էին երկկենցաղ մարտական գործողություններով գրավել Ֆրանսիայի Նորմանդիա շրջանը` այսպիսով սկսելով Եվրոպայի ազատագրումը և նացիստական Գերմանիայի վերջնական ջախջախումը: Այս մեծածավալ գործողության նախօրեին դաշնակիցների շարքերում կար մի մեծ մտավախություն: Դա գերմանական Պանտերա V-ն էր (Panzerkampfwagen V Panther)` արագաշարժ, լավ զրահավորված և մեծ տրամաչափի հրանոթով մի տանկ, որը դաշնակիցների տանկիստների ահուսարսափն էր: Կային Պանտերայի թվաքանակի տարբեր գնահատականներ. ըստ լրտեսական տվյալների՝ Գերմանիան ամեն ամիս հազարավոր Պանտերաներ էր արտադրում: Կարծես խելագարություն լիներ կռվի բնվել այդպիսի ահեղ տանկային ուժի հետ: Բայց դաշնակիցների մաթեմատիկոսները լրիվ ուրիշ կարծիքի էին:

 

Նորմանդիայում իջնելուն նախորդող մարտական գործողությունների ժամանակ (Իտալիայում և Հյուսիսային Աֆրիկայում) դաշնակիցներին հաջողվել էր խոցել և հետո զննել որոշ քանակությամբ Պանտերաներ: Այդ տանկերի դետալներից հավաքվեցին դրանց սերիական համարները: Այստեղ պետք է նշել, որ ամեն դետալի սերիական համարը տալիս է այդ դետալի արտադրման հաջորդական տեղը․ 1023 համարը նշանակում է, որ այդ դետալը արտադրական պրոցեսում 1023-րդն է: Պարզվեց, որ վերցնելով ամենաբարձր գրանցված սերիական համարը և դիտված դետալների ընդհանուր քանակը, կարելի է մոտավոր որոշել դետալների ու, հետևաբար, հենց Պանտերաների իրական քանակը, հետևյալ բանաձևով`

 

N = m(1+1/k)-1,

 

որտեղ N-ը տանկերի կանխատեսված քանակն է, m-ը՝ ամենաբարձր «խոցված» սերիական համարն է, իսկ k-ն` խոցված տանկերի քանակն է: Սերիական համարը հաջորդական է, իսկ խոցված տանկերն «ընտրված» են պատահականորեն: Այս N փոփոխականն իհարկե նաև որոշ անորոշություն ունի: Սակայն մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ ընդամենը k=20 խոցված տանկերի պարագայում անորոշությունը կազմում է ընդամենը 10%, որը միանգամայն բավարար է մարտավարական որոշումների համար:

 

Շարադրածս, իհարկե, վերին աստիճանի պարզեցված նկարագրություն է։ Կան բազմաթիվ նրբություններ, որոնք ես բաց եմ թողնում՝ հոդվածը չծանրաբեռնելու համար: Վիքիպեդիայում կա մի հրաշալի հոդված, որտեղ դուք կարող եք ավելի մանրամասն իմանալ այս հետաքրքիր «տանկային խնդրի» և դրա այլ կիրառումների մասին:

 

Դաշնակիցների մաթեմատիկոսները հաշվեցին, որ 1940-1942 թթ․ Գերմանիան ամսական արտադրում էր ընդամենը 246 Պանտերա: Լրտեսական տվյալների վրա հիմնված «ավանդական» հետախուզությունը շարունակում էր պնդել, որ գերմանացիները ամսական արտադրում էին հազարից ավելի Պանտերա: Գերմանիայի կապիտուլյացիայից հետո դաշնակիցները բացեցին գերմանական արխիվները և գտան իրական թիվը, այն էր՝ ամսական 245 տանկ: Այսպիսով՝ մաթեմատիկոսները արտակարգ ճշգրտությամբ կարողացան հաջողացնել այն գործը, որը լրիվ տապալվեց ավանդական հետախույզ-լրտեսների կողմից:

 

Մաթեմատիկոսները արտակարգ ճշգրտությամբ կարողացան հաջողացնել այն գործը, որը լրիվ տապալվեց ավանդական հետախույզ-լրտեսների կողմից

 

Մաթեմատիկական այս գնահատականը լրիվ փոխեց դաշնակիցների ռազմավարությունը և թույլ տվեց համարձակորեն բացել նոր ճակատ՝ Նորմանդիայում, և այսպիսով արագացնել պատերազմի ընթացքն ու ավարտը:  Նացիզմը չդիմացավ դաշնակիցների և ԽՍՀՄ-ի երկակի ճնշմանը և մեկ տարվա ընթացքում ջախջախիչ պարտության մատնվեց:

 

Եթե ռազմական մասնագետները չլսեին մաթեմատիկոսներին, ապա գուցե նրանք հետաձգեին նորմանդական գործողությունը և բաց թողնեին ռազմավարական այս հնարավորությունը, ինչն իր հերթին թույլ կտար գերմանացիներին ավելի լավ պատրաստվել հարձակմանը: Դա էլ իր հերթին կձգձգեր պատերազմը և գուցե հանգեցներ միլիոնավոր նոր զոհերի:

 

Կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր հանգամանքի: Այս խնդիրը լուծելու համար բացարձակապես պետք չէր, որ մաթեմատիկոսներն ունենային ռազմական փորձ կամ ռազմական գիտելիքներ: Բավական էր միայն մեկ բան՝ որ ռազմական մասնագետները կարողանային նրանց ճիշտ բացատրել խնդիրը: Դրանից հետո խնդիրը շատ կոնկրետ է: Պայման`

 

● N անհայտ քանակությամբ «առարկաներ»՝ համարակալված 1-ից մինչև N,

 

● k պատահական դիտումներ,

 

● ամենամեծ դիտումը` m։

 

Պահանջ՝ գտնել N-ը: Այստեղ «առարկան» կարող է լինել Պանտերա տանկը, խոցված Բայրաքթար կամ Հարոպ ԱԹՍ-ը, կամ էլ ձեր մեքենան։ Դա արդեն երկրորդական է:

 

Այլ օրինակ՝ Իսկանդե՞ր, թե՞ Էլբրուս

 

Ահա մի խնդիր մաթեմատիկական հանելուկներ սիրող ընթերցողների համար:

 

Ինչպես գիտեք հայկական զինանոցում կա երկու հիմնական տեսակի մարտավարական բալիստիկ հրթիռ՝ 9K720 «Իսկանդերն» ու Ռ-17 «Էլբրուսը»: Պատկերացրեք, թե դուք ՀՀ պաշտպանության նախարարն եք, որը ամենինչից բացի մի-քիչ էլ մաթեմատիկա գիտի (երանի՜): Եվ դուք պետք է որոշում ընդունեք. եղած սահմանափակ բյուջեով ավելի նպատակահարմար է գնել Իսկանդերնե՞ր, թե՞ Էլբրուսներ: Պայման`

 

1. Ենթադրենք՝ Իսկանդերը ունի 500 կգ պայթուցիկ լիցքով մարտագլխիկ, իսկ Էլբրուսը՝ 1000 կգ: Թերմոդինամիկա չիմացողների համար տամ մի հուշում` պայթյունի ոչնչացման շառավիղը կախված է պայթուցիկ լիցքի զանգվածից հետևյալ կախմամբ՝ պայթյունի ոչնչացման շառավիղը համեմատական է լիցքի զանգվածի խորանարդ արմատին։ Ֆիզիկոսները կարող են դուրս բերել այս բանաձևը՝ հաշվի առնելով, որ պայթյունի կործանարար հիմնական մեխանիզմը հարվածային ալիքի ճնշումն է:

 

2. Նաև ենթադրենք, որ Իսկանդերը արժե հատը $1 միլիոն, իսկ «էժանանոց» Էլբրուսը` $ 50 000:

 

3. Էլբրուսն իհարկե էժան է և ունի հզոր մարտագլխիկ… բայց շատ կարևոր են հրթիռների ճշտգրտությունները։ Իսկանդերի CEP-ը կազմում է 40 մ, իսկ հնացած Էլբրուսինը՝ 500 մ:  Ինչ բան է CEP (Circular Error Probable, Круговое вероятное отклонение)․ դա այն շրջանն է, որի կենտրոնը համընկնում է թիրախի հետ, իսկ շառավիղն այնպիսին է, որ շրջանի մեջ կընկնեն արձակված հրթիռների կեսը: Կարող եք ենթադրել, որ թիրախից շեղումը նկարագրվում է գաուսյան կախմամբ: Հուշում՝ այստեղ ձեզ պետք կլինի որոշ թվային ինտեգրում, կարող եք գործածել Wolfram Alpha-ն:

 

4. Ենթադրենք՝ դուք նշանառում եք «կետային» թիրախներ, որոնք ոչնչանում են, եթե դրանցից 40 մ հեռավորության վրա պայթի 500 կգ պայթուցիկ:

 

5. Խնդրի պարզության համար կարող եք անտեսել բոլոր մնացած ֆինանսական ծախսերն ու օպերատիվ բարդությունները:

 

(Ինչպես կինոյի վերջում են ասում՝ վերը բերված թվերը ենթադրական են, իսկ հնարավոր զուգատիպությունները իրական թվերի հետ՝ բացարձակապես պատահական:)  Հարցեր՝

 

1․ Ո՞ր զինատեսակը դուք կորոշեիք ձեռք բերել (և կարևորը՝ ինչու), այս մարտական խնդիրը ավելի ադրյունավետ կատարելու համար:

 

2. Կարո՞ղ եք առաջարկել բանաձև, որը ցույց է տալիս հրթիռի «արդար» գնի կախումը իր CEP արժեքից:

 

3. Ինչպե՞ս է փոխվում ձեր լուծումը հարց (1)-ին, եթե պայմանի 4-րդ կետում ենթադրում ենք «փափուկ» թիրախներ, որոնք ոչնչնանում են 300 մ հեռավորությունից:

 

Այս խնդրի լուծումը՝ հաջորդ հոդծվածում:

 

Վերջաբան

 

Իհարկե, սխալ կլինի այս գրածիցս գալ եզրակացության, որ ռազմական բոլոր խնդիրներն ունեն զուտ մաթեմատիկական լուծումներ: Իհարկե՝ ոչ: Բնականաբար՝ մեծ կարևորություն ունի բարձրորակ ռազմական մասնագետների միտքը, որը հիմնված է ռազմական գիտելիքի և մարտական փորձի վրա: Այս հոդվածով ես միայն փորձում եմ շեշտել երկու բան: Առաջինը, որ գիտնականները կարող են ակտիվ օգնել ռազմական մասնագետներին՝ ավելի արդյունավետ որոշումներ կայացնելու գործում: Եվ երկրորդ, որ զինվորականները կորցնում են մտավոր մեծ ռեսուրս, երբ չեն ներառում գիտնականներին: Այս նպատակին հասնելու համար պահանջվում է գիտնականների և զինվորականների միջև սերտ համագործակցություն: Զինվորականները պետք է մաթեմատիկա իմանան, իսկ գիտնականները պետք է ռազմական գործի հետ կապված որոշ սխեմատիկ պատկերացումներ ունենան:

 

Սա անհնար բան չէ: ԱՄՆ-ում արդեն կա լավ կայացած և լայնորեն կիրառվող այդպիսի պրոցես՝ դեռ Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից: Տանկային խնդրի օրինակը նման շա՜տ պատմություններից միայն մեկն է:

 

Սրա մասին ավելի մանրամասն՝ նույնպես հաջորդ հոդվածում:

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ www.civilnet.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր