Քայլ 1․ Օբյեկտիվ անհրաժեշտություն

Գործարար միջավայրի և այն կարգավորող օրենսդրական դաշտի վերաբերյալ «Համակարգ» տնտեսական վերլուծական-տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած  քննարկումների  շրջանակներում ձեզ ենք ներկայացնում տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր Արամ Աշուղյանի հոդվածը՝ ֆոնդային շուկայի և գույքի ու եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ։

 

Ֆոնդային շուկա

«Տնտեսական հեղափոխություն. Չստացված կադրեր» հոդվածում ներկայացված էական նշանակության քայլերից առաջինն ու ամենակարևորը ֆոնդային շուկայի կայացումն է։ Եթե որևէ մասնագետ կասի, որ մենք ունենք ֆոնդային շուկա և ցանկացած ընկերություն կարող է ներդրումներ ապահովել, կամ որ գործում է դեպոզիտարիան և այլն, ապա հենց նման մասնագետներին պետք է հեռու պահել այս քայլի քննարկումներից։ Որովհետև մեզ այս փուլում պետք է ոչ այնպիսի ֆոնդային շուկա, ինչպիսինը «ունենք» հիմա՝ 100 տոկոս գրանցված բաժնետոմսերով, պետական ռեգիստրի նման գործարքները գրանցելով, գրանցման ու հաշվառման համար փողեր հավաքելով ու բաժնետերերին խստորեն հաշվառելով, այլ «ըստ ներկայացնողի» բաժնետոմսերի շրջանառություն ենթադրող, ընկերությունների կողմից բաժնետոմսերի հեշտ ու արագ տեղաբաշխման հնարավորությամբ ֆոնդային շուկա։ Ասեմ ավելին․ մեզ հիմա պետք կգար նույնիսկ բաժնետոմսերի արտաբորսայական շուկայի ձևավորումը՝ թույլատրումը, ու, դրա զարգացմանը զուգընթաց, կազմակերպված բորսաների ստեղծումն ու գործարկումը։

 

Ներկայումս աշխարհում դրանք արդեն զուտ ցանցային տեխնոլոգիաներ են և դասական առուծախի հարթակներ՝ սրահներ, չեն։ Ավելի ստույգ՝ առուծախի դասական ֆիզիկական հարթակն իր տեղը զիջել է համակարգչային տեխնոլոգիաներին, որոնց միջոցով ցանցային հարթակին միացած լիցենզավորված օգտատերերը իրականացնում են գործարքներ։ Այ, հենց սրան է պետք ձգտել, բայց սա ունի իր զարգացման ու կայացման օբյեկտիվորեն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարել։

 

Համեմատության համար բերեմ մի օրինակ․ եթե արտարժույթի սև շուկան գոյություն չունենար խորհրդային շրջանում, 90-ականներին դուրս չգար հրապարակ (տարերայնորեն ձևավորված մի քանի խոշոր ու բազմաթիվ մանր շուկաներ էին գործում երկրում), միանգամից հնարավոր չէր լինի ստեղծել արտարժույթի շուկա այն տեսքով, ինչ տեսքով որ հիմա ունենք․ փոխանակման կետերի առատություն, լիցենզավորված մասնակիցների մոտ գործարքները գրանցվում են շատ մեծ ճշգրտությամբ, նրանց գործունեությունը շատ մանրամասնորեն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից, գործում է միջբանկային արտարժույթի մեծածախ շուկա և այլն։

 

Ֆոնդային շուկայի կայացման գործում ամենամեծ խոչընդոտը ոլորտին առնչություն ունեցող կառույցների (ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ Ֆինանսների նախարարություն, Պետական Եկամուտների կոմիտե, ՀՀ Կենտրոնական բանկ, Դեպոզիտարիա) աշխատակիցների մտածելակերպն ու շահերն են՝ ազդեցության լծակները։

 

Նկատենք, որ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը որպես հիմնական նպատակներ սահմանում է․ «ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ զարգացման ապահովումը, արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը, արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը»:

 

Այնինչ, այս օրենքով կարգավորվող իրավահարաբերության հիմնական նպատակը ներդրումային կապիտալի դյուրին ու անհրաժեշտ ծավալի ներգրավումն է, բիզնեսի գնահատումն է, դրանց ծառայող միջոց է, մի բան, որը «օդի պես» անհրաժեշտ է մեր տնտեսությանը։ Իհարկե, վերոնշյալ նպատակները չափազանց կարևոր են, սակայն պետք է հասկանանք, որ դրանք հակակշռում են կապիտալի մատչելիությանը։ Համաշխարհային փորձում սկզբում եղել է մատչելի կապիտալ, հետո նոր այդ շուկայի կայացմանն ու զարգացմանը զուգընթաց ներդրվել է կարգավորման օրենսդրություն և այնպիսի խաղի կանոններ, որ և՛ լինի պատշաճ հսկողություն, և՛ չխոչընդոտվի, կամ՝ սակավ խոչընդոտվի կապիտալի շարժը, դրա ներգրավման դյուրինությունը։

 

Այս օրերին հսկայական կապիտալ կա կուտակված (անմիջականորեն և միջնորդավորված) նախկին իշխանության ներկայացուցիչների ձեռքին։ Եթե մի պահ մի կողմ թողնենք քաղաքական գործոնը, ապա այդ կապիտալը (ոչ միայն առաջին դեմքերի, այլև երկրորդ-տասներորդ օղակների նախկին չինովնիկների ահռելի կապիտալը) կարող է շրջանառվել բիզնեսում և չփախչել երկրից, կամ չդառնալ անշարժ գույք։ Ստացվել է մի պատային իրավիճակ․ եթե այսօր իշխանությունն իրականացրեց իր տված խոստումը և առգրավեց այդ կապիտալի մի մասը, ապա այն դուրս է քաշվելու բիզնեսից, արդյունքում՝ պետական եկամուտներն ավելանալու են, իսկ բիզնես միջավայրը «դրամահեղձ» է լինելու։

 

Պետք է կողմնորոշվել և գտնել մի այնպիսի լուծում, որ բոլոր մանր ու միջին «օլիգարխները դառնան սեփականատերեր»։ Դրան կարող է նպաստել բաժնետիրական կապիտալի համար օրենսդրական «հարմար» դաշտի ստեղծումը, իսկ քաղաքական կամ քրեական կապիտալի հետևից գնալ այլ ճանապարհներով, որի սաղմերն երևում են այս օրերին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական գործընթացներով։ Այն դեպքերում, երբ նախկին որևէ կոռուպցիոների վրա կհաստատվի որևէ գործ և նա ստիպված կլինի վճարել առաջադրված պարտքը (բյուջե վերադարձվող գումարների մասին է խոսքը), միևնույն է, նա կամ իր ունեցած այլ միջոցներից, կամ այս բաժնետոմսերի վաճառքից գոյացած միջոցներից կվճարի տվյալ տուգանքը:

 

Ի՞նչ է տալիս բաժնետիրական կապիտալի «հեշտ գործարկման համար պայմանների ստեղծումը» (եթե կարելի է այսպես արտահայտվել)։

 

Նախ, ներդրում անելը հեշտանում է ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, այն դեպքում, երբ թեկուզ մի փոքր դրամագլուխ ունեցող մարդը, տեսնելով, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրանալու միտում ունի, ձեռք է բերում ԱՄՆ դոլար և վաճառում այն ժամանակ, երբ սկսում է փոխարժեքն իջնել։ Ինչպես դրամական շուկային են պետք մանր ու միջին «ներդրողներ» (ֆինանսական շուկաներում նրանց երբեմն «սպեկուլյանտներ» են անվանում բառի ոչ «խորհրդային» իմաստով), այնպես էլ ֆոնդային շուկային են պետք մանր ներդրողներ։

 

Ավելի խոշոր և ինստիտուցիոնալ ներդրողներն այսօր էլ կարողանում են ներդրումներ անել, սակայն նրանք մի կարևոր պայման են դնում․ ունենալ գործադիր մարմին ձևավորելու ֆունկցիա։ Ինչու՞։ Որովհետև ներկա հարկային օրենսդրության և տնտեսության առկա իրավիճակում չափազանց մեծ է բիզնեսի ստվերային եկամուտների տեսակարար կշիռը, և ղեկավարել շատ դեպքերում նշանակում է բաժնետերերից (նաև պետությունից) թաքցնել եկամուտներ։

 

Հիմնավոր կարծիք կա, որ բաժնետերերն ավելի արդյունավետ են հսկում իրենց տնտեսական միավորի գործադիր մարմնի ղեկավարին՝ նրա կողմից եկամուտները հաշվառելու և հավելյալ ծախսեր չխցկելու առումով, քան վարչական մարմինը։ Վարչական մարմինը դա անում է տնտեսական միավորի շահույթից իր 20 տոկոսի համար (նաև եկամտային հարկի ու մյուս հարկերի համար), շրջանառությունից իր 1․5,  3․5,  5,  10․․․ տոկոսի համար, իսկ բաժնետերը՝ իր շահույթի 80 տոկոսի համար, արտոնյալ հարկման ռեժիմներում՝ 90, 95, 96,5, 98,5 տոկոսի համար։ Իսկ ծախսումները չձևակերպելու և այդպիսով իսկ խնայված հարկերի հաշվին շատ շահույթ ստանալու քննարկումներն ու որոշումները դժվար և ռիսկային կլինի կայացնել բազմաթիվ բաժնետերեր ունեցող ընկերություններում:

 

Պատկերացրեք, օրինակ մի խոշոր սուպերմարկետ բաժնետոմսեր թողարկի և դրանք տեղաբաշխվեն 20 000 ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև։ Այդ մարդիկ տվյալ (ըստ էության՝ իրենց) սուպերմարկետից առևտուր անելիս ինչպիսի՞ ռեակցիա կտան, եթե նրանց հանկարծ իրենց կողմից կատարված գնման դիմաց ՀԴՄ կտրոն չտան։ Նախ, կպահանջեն կտրոն, հետո երբ պարզեն, որ կտրոն չտրամադրելը պարբերական բնույթ է կրում, կհրաժարվեն այդ ընկերության բաժնետոմսերից և կգնեն այլ ընկերության բաժնետոմսեր։ Ինչու՞։ Որովհետև բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների վճարումը կատարվում է օրինական հասույթներից և ծախսերից: Թաքցնելով հասույթներ՝ հույս չկա, որ դրան համապատասխան ծախսեր են թաքցվում և հասանելիք շահաբաժինը նույնն է (օրինական բիզնես անելու մշակույթ չունեցող երկրում էս ինչերի՞ց ենք ստիպված խոսել)։

 

Սա հասարակական հսկողության մի պարզագույն օրինակ է։ Մենք սիրում ենք ասել՝ մասշտաբի էֆեկտ: Ահա սա էլ կարելի է դիտել որպես ներդրողների մասշտաբի էֆեկտ. հազարավոր մարդկանցով, հազարավոր ներդրողներով ստվերի շուրջ չեն պայմանավորվում: Իհարկե, ընկերության բաժնետոմսեր գնում և վաճառում են ոչ միայն հասույթների ճշգրիտ հայտարարագրմամբ, բայց դա նույնպես կարևոր գործոն է, այսպես ասած՝ «բիզնես վարելու մշակույթի գործոն»։ Այս փոքրիկ հոդվածում չանդրադառնանք բաժնետոմսի շուկայական գնի ձևավորման գործոններին, քանի որ նպատակը բաժնետերերի կողմից հնարավոր հասարակական հսկողության վրա շեշտադրումն է: Հարցը չափազանց տարողունակ է, և նրա մակերեսային քննարկումը, կարող է ավելի շատ հարցեր առաջացնել, քան առավելությունները նկարագրել:

 

Մի բան պարզ է. կապիտալ ներգրավող թիմը և մենեջմենթը բիզնես մշակույթի ուժով պետք է վստահություն ձեռք բերեն, որպեսզի կարողանան իրագործել իրենց բիզնես ծրագրերը: Մեկ-երկու անգամ կապիտալ ներգրավելով, սակայն արհեստականորեն բաժնետոմսերի գները գցելով, ներդրողներին հիասթափեցնելով՝ տվյալ թիմը չի կարող իր տեղը գտնել կապիտալի շուկայում: Ահա այս մշակույթը պետք է ձևավորվի, այն օրենքի ուժով չի կարող սահմանվել և կիրառության մեջ դրվել, դրա համար ավանդույթ է պետք։

 

Իսկ ինչպե՞ս է այսօր բիզնեսը կապիտալ ներգրավում: Հարյուր հազար ՍՊԸ-ներից և բաժնետիրական ընկերություններից մեկն է միայն գնում պետական ռեգիստրի գործակալություն և ավելացնում կազմակերպության կանոնադրական կապիտալը: Մնացածն իրենց հաշվապահների մակարդակով կազմված փոխառության պայմանագրերով գումար են ներգրավում, ամիսներ ու տարիներ անց չեն կարողանում գնահատել «ներդրված» կապիտալի արդյունավետությունը, ներդնում են «սև հաշվապահություն», հաճախ գժտվում են բաժնետերերով, որից հետո պարզում են, որ չեն կարողանում կիսել բիզնեսը բաժնետերերի միջև: Արդյունքում՝ բանաձևել ենք, որ «չկա օրթախ գործ Հայաստանում» (ներողություն խոսակցական և օտարահունչ բառի համար):

 

Գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրում

 

Ֆոնդային շուկայի ստեղծման, զարգացման համար անկյունաքարային կարևորություն ունի երկրում գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրումը, ինչին կարծես թե գնում ենք, որը շատ ճիշտ քայլ է, սակայն համարձակություն չկա այն կտրուկ անելու (կամ՝ կա արագ անելուն խոչընդոտող «հին կադրեր», օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ «հին կադրերի» մասին վերը բերված հիմնավորումն այս դեպքում էլ է գործում)։ Հարց է առաջանում. արդյո՞ք դրան գնում ենք գիտակցաբար, արդյո՞ք հասկանում ենք, թե դա ինչի հետ է կապված, ինչ դրական բաներ է իր հետ բերելու: Թե՞ դա անում ենք միայն վարչական լծակներ ներգրավելու համար, դրանցում չհայտարարագրված գույքը բռնագանձելու համար։ Ինձ մոտ տպավորություն կա, որ անում ենք վերջինիս համար։

 

Գույքի և եկամուտների հայտարարագրման ներդրմամբ անհրաժեշտ է մտածել և կազմակերպությունների վրայից «հանել» նրանց կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտներից հարկը պահելու և պետական բյուջե վճարելու պարտականությունը՝ հարկային գործակալի ֆունկցիան։ Սա կարելի է անել աստիճանաբար, սկզբում թողնել աշխատավարձերի ձևով վճարվող եկամուտները, այնուհետև դա էլ հանել։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ հարկային մարմինները շատ անթերի կերպով տեղեկանան, թե ով, ումից, երբ և որքան եկամուտ է ստացել։ Յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար տեղեկատվական համակարգերը կարող են գեներացնել եկամտային հարկի անհատական հաշվարկներ, որում արդեն հաշվի կառնվեն յուրաքանչյուր ֆիզիկական անձի արտոնությունները և կհաշվարկվեն հարկերը։ Օրինակ, հինգ երեխա ունեցող միայնակ մոր համար չի հաշվարկվի եկամտային հարկ այն դեպքում, երբ նա ողջ տարվա ընթացքում ստացել է, ասենք, ամսական 70՛000 (100՛000, 150՛000…) դրամ աշխատավարձ։

 

Քայլ 2, որի համար ոչ ոք չէր պախարակի

 

Արամ Աշուղյան

Տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր