Լյուդվիգ ֆոն Միզես․ laissez-faire-ի (տնտեսությանը չմիջամտելու) պաշտպանը

20-րդ դարի ամենանշանավոր տնտեսագետներից և փիլիսոփաներից մեկը՝ Լյուդվիգ ֆոն Միզեսն իր տնտեսագիտական հայացքները մշակել է այն հիմնարար աքսիոմի վրա, որ անհատները գործում են նպատակաուղղված՝ ցանկալի նպատակներին հասնելու համար։ Թեև նրա տնտեսական վերլուծությունն ինքնին «արժեքներից ազատ» էր (զերծ սուբյեկտիվ արժեքների կամ ստանդարտների սահմանած չափանիշներից) այն իմաստով, որ կապ չուներ տնտեսագետների արժեքների հետ, Միզեսը հանգել է այն եզրակացության, որ մարդկության համար միակ կենսունակ տնտեսական քաղաքականությունը եղել է անսահմանափակ laissez-faire-ի (տնտեսությանը չմիջամտելու), ազատ շուկայի և մասնավոր սեփականության իրավունքի անարգել իրականացման քաղաքականությունը, երբ կառավարությունը խստորեն սահմանափակվում է իր տարածքային գոտու սահմաններում անձի և սեփականության պաշտպանությամբ։

 

1920-ական թվականներին լինելով Ավստրիայի կառավարության գլխավոր տնտեսական խորհրդատուն, Միզեսը միայնակ կարողացավ դանդաղեցնել գնաճը Ավստրիայում։ Նա մշակեց իր «մասնավոր դասընթացը», որը գրավեց Եվրոպայի երիտասարդ նշանավոր տնտեսագետներին, սոցիոլոգներին և փիլիսոփաներին: 1926 թվականին Միզեսը հիմնադրեց Գործարար պարբերաշրջանների հետազոտության ավստրիական ինստիտուտը։ Որպես տնտեսագիտության «Նորավստրիական դպրոցի» հիմնադիր` Միզեսի գործարար պարբերաշրջանների տեսությունը, որը գնաճի և անկումների պատճառ էր համարում կենտրոնական բանկերի կողմից խրախուսվող ինֆլյացիոն բանկային վարկը, 1930-ականների սկզբին Անգլիայում ընդունվել է երիտասարդ տնտեսագետների մեծամասնության կողմից՝ որպես Մեծ Դեպրեսիայի լավագույն բացատրություն: Նրա ամենաազդեցիկ աշակերտը՝ Ֆրիդրիխ Հայեկը, հետագայում զարգացրել է Միզեսի՝ գործարար պարբերաշրջանների տեսությունը և դրա համար տնտեսագիտության ոլորտում արժանացել Նոբելյան մրցանակի։

 

Միզեսը և Հայեկը

 

Իր առաջին մեծ, «Փողի և վարկի տեսությունը» աշխատության (1912թ․) մեջ Միզեսը կատարեց այն, ինչ համարվում էր անհնարին խնդիր. ինտեգրել փողի տեսությունը սահմանային օգտակարության և գների ընդհանուր տեսության հետ: Քանի որ հայտնի տնտեսագետ Բյոմ-Բավերկը և նրա մյուս ավստրիացի գործընկերները չընդունեցին նրա ինտեգրումը, Միզեսը ստիպված էր ինքնուրույն գործել և հիմնադրեց «նորավստրիական» դպրոցը։ Իր փողի տեսության մեջ Միզեսը վերակենդանացրեց Բրիտանական արժութային դպրոցի վաղուց մոռացված սկզբունքը, որը հայտնի էր մինչև 1850-ական թթ․-ը։ Ըստ այդ սկզբունքի՝ հասարակությունն ընդհանրապես չի շահում փողի առաջարկի ցանկացած ավելացումից։ Փողի և բանկային վարկի ավելացումն առաջացնում է միայն գնաճ և գործարար պարբերաշրջաններ, և հետևաբար կառավարության քաղաքականությունը պետք է պահպանի 100 տոկոսանոց ոսկու ստանդարտին համարժեքը:

 

Միզեսն այս գաղափարներին ավելացրեց իր գործարար պարբերաշրջանների տեսության տարրերը. այն է՝ բանկերի կողմից վարկերի ընդլայնումը, բացի գնաճ առաջացնելուց, անխուսափելի է դարձնում անկումները՝ հանգեցնելով «անարդյունավետ» ներդրումների, այսինքն՝ գործարարներին դրդելով չափից ավելի ներդրումներ կատարել կապիտալ ապրանքների «ավելի բարձր կարգերի» մեջ (հաստոցներ, շինություններ և այլն) և ոչ բավարար ներդրումներ՝ սպառման ապրանքների մեջ:

 

Խնդիրն այն է, որ բիզնեսին տրվող բանկային վարկերը քողարկվում են կեղծ խնայողությունների ներքո և գործարարներին ստիպում են հավատալ, որ կապիտալ ապրանքների արտադրության մեջ ներդրումներ կատարելու համար ավելի շատ խնայողություններ կան, քան սպառողներն իսկապես ցանկանում են խնայել: Հետևաբար, գնաճի թռիչքային բարձրացումը պահանջում է անկում, որը դառնում է ցավոտ, բայց անհրաժեշտ գործընթաց, որի միջոցով շուկան վերացնում է չհիմնավորված ներդրումները և վերականգնում է սպառողական նախապատվություններն ու պահանջները լավագույնս բավարարող ներդրումային և արտադրական կառուցվածքը։ Միզեսը խորհուրդ է տվել վերելքի փուլում անհապաղ դադարեցնել բոլոր բանկային վարկերն ու դրամական էքսպանսիան, իսկ անկման փուլում՝ չմիջամտելու խիստ ռեժիմ սահմանել՝ անկման ուղղիչ ուժերին թույլ տալով որքան հնարավոր է արագ ինքնուրույն լուծել խնդիրը:

 

Ավելին, Միզեսի համար միջամտության վատագույն ձևը կլիներ գների կամ աշխատավարձի մակարդակի աջակցությունը՝ հանգեցնելով գործազրկության, փողի առաջարկի ավելացումը կամ սպառումը խթանելու նպատակով պետական ծախսերի ավելացումը: Միզեսի համար անկումն անբավարար խնայողությունների և չափից շատ սպառման խնդիր էր, այդ պատճառով կարևոր էր խրախուսել խնայողություններն ու տնտեսումը, այլ ոչ թե հակառակը, և կրճատել պետական ծախսերը, այլ ոչ թե ավելացնել դրանք:

 

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո սոցիալիզմը հաղթանակ էր տարել Ռուսաստանում ու Եվրոպայի մեծ մասում, և Միզեսը հրապարակեց իր հայտնի «Տնտեսական հաշվարկ սոցիալիստական համագործակցությունում» հոդվածը (1920թ․), որում նա ցույց տվեց, որ սոցիալիստական պլանավորման խորհուրդը չի կարողանա պլանավորել ժամանակակից տնտեսական համակարգը։ Սոցիալիստական կառավարությունը չէր կարող կատարել տնտեսական հաշվարկներ, որոնք անհրաժեշտ էին բարդ տնտեսության արդյունավետ կազմակերպման համար։ Բացի այդ, արհեստական շուկաներ ստեղծելու ոչ մի փորձ չի աշխատի, քանի որ գնագոյացման և ծախսերի (ինքնարժեքի) հաշվարկման իրական համակարգը պահանջում է սեփականության իրավունքի փոխանակում, հետևաբար նաև՝ մասնավոր սեփականություն արտադրության միջոցների նկատմամբ։

 

Միզեսն այդ հոդվածը զարգացրել է իր «Սոցիալիզմ» գրքում (1922թ․), որը մինչ օրս շարունակում է մնալ սոցիալիզմի՝ երբևէ գրված առավել մանրակրկիտ բազմակողմանի քննադատությունը: Միզեսը ոչ միայն ցույց է տալիս սոցիալիզմի անհնարինությունը, այլև կապիտալիզմը պաշտպանում է սոցիալիստների և այլ քննադատների ներկայացրած հիմնական փաստարկներից: Կենտրոնացված պլանավորմամբ համակարգը շուկայական գները չի կարող փոխարինել տնտեսական հաշվարկի որևէ այլ ձևով, քանի որ նման այլընտրանք գոյություն չունի: Եթե սոցիալիզմը տնտեսական աղետ լիներ, կառավարության միջամտությունը չէր կարող աշխատել և անխուսափելիորեն կտաներ սոցիալիզմի։

 

Միզեսը զարգացրեց այդ գաղափարներն իր «Ինտերվենցիոնիզմի քննադատություն» գրքում (1929թ․), իսկ լիբերալիզմի իր քաղաքական փիլիսոփայությունը ներկայացրեց «Լիբերալիզմ» գրքում (1927թ․): «Ինտերվենցիոնիզմի քննադատություն» գրքում Միզեսը բացատրում էր այն խնդիրները, որոնք առաջանում են, երբ պետությունը պայքարում է տնտեսության վրա ավելի ու ավելի մեծ վերահսկողության համար: Ապա բացատրում է պետական միջամտության (ինտերվենցիոնիզմի) վնասակար հետևանքները՝ քննարկելով դրա ազդեցությունն աշխատավարձի, գների, գործազրկության և գնաճի վրա: Նրա կարծիքով պետական միջամտության քաղաքականությունն իր էությամբ անկայուն է, քանի որ այն նոր խնդիրներ է ստեղծում, որոնք, կարծես, թե պահանջում են հետագա միջամտություններ, ինչն իր հերթին չի լուծում խնդիրը: Ինտերվենցիոնիզմի վերջը սոցիալիզմն է, որից տրամաբանորեն կարելի է խուսափել միայն դեպի ազատ շուկաներ կտրուկ շրջադարձով։

 

1940 թվականին արտագաղթելով Միացյալ Նահանգներ՝ Միզեսը հրապարակեց կարևոր և ազդեցիկ երկու գիրք։ Մասնավորապես, նրա «Բյուրոկրատիա» գիրքն (1944թ․) անգերազանցելի վերլուծություն էր այն մասին, թե ինչու կառավարության գործողությունը պարտադիր պետք է լինի «բյուրոկրատական» և տառապի բյուրոկրատիայի բոլոր հիվանդություններով:

 

Միզեսի առավել փառահեղ նվաճումը նրա «Մարդկային գործունեություն» գիրքն (1949թ․) էր՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գրված տնտեսագիտության տեսության առաջին բազմակողմանի գիտական աշխատանքը։ Գրքում նա պնդում է, որ ազատ շուկայական տնտեսությունը ոչ միայն գերազանցում է պետական պլանավորման ցանկացած համակարգին, այլև, ի վերջո, ծառայում է որպես քաղաքակրթության հիմք:

 

Լյուդվիգ ֆոն Միզես «Մարդկային գործունեություն», 1949թ․

 

1973 թվականին Միզեսի մահից հետո նրա տնտեսագիտական ուսմունքն ու ազդեցությունը վերածնվեցին։ Վերահրատարակվել են Միզեսի գրքերը, թարգմանվել և հրատարակվել են նրա հոդվածների ժողովածուները։ Միզեսը laissez-faire-ի (տնտեսությանը չմիջամտելու) խիստ պաշտպան էր. նա կողմ էր, որ կառավարությունը ոչ մի տեղ չմիջամտի տնտեսությանը: Նա դեմ էր նաև մաքսատուրքերին, ներգաղթի սահմանափակումներին։ Միզեսը կարողացավ ցույց տալ, որ

 

  • ազատ շուկաների ընդլայնումը, աշխատանքի բաժանումը և մասնավոր կապիտալ ներդրումները մարդկության բարեկեցության և բարգավաճման միակ հնարավոր ճանապարհն են,

 

  • սոցիալիզմը կործանարար կլինի ժամանակակից տնտեսության համար, քանի որ հողի և կապիտալ ապրանքների մասնավոր սեփականության բացակայությունը խոչընդոտում է ցանկացած տեսակի ռացիոնալ գնագոյացմանը կամ ծախսերի գնահատմանը,

 

  • կառավարության միջամտությունը, բացի շուկային խոչընդոտելուց և խեղելուց, կլիներ անարդյունավետ և կուտակային՝ անխուսափելիորեն հանգեցնելով սոցիալիզմի, եթե չչեղարկվեր միջամտությունների ամբողջ ցանցը։

 

Միզեսի ինստիտուտը

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր