Բյուջեի ծախսերի և տնտեսական զարգացման միջև կապը

Պետական ծախսերի և տնտեսական աճի փոխկապվածութան խնդիրը տնտեսագետների և քաղաքական գործիչների կողմից ամենաշատ քննարկվող հարցերից մեկն է։ Տնտեսական վերլուծաբանները տնտեսական աճի վրա պետական ծախսերի ազդեցության ուսումնասիրման համար օգտագործում են երկու հիպոթեզներ՝ Վագների օրենքը և Քեյնսյան հիպոթեզները։

 

Վագների օրենքը պետության դերի ընդլայնման մասին է, որը ցույց է տալիս, որ պետական ծախսերն էնդոգեն (ներածին) են տնտեսական աճի համար, և որ պետական ծախսերի համար գոյություն ունեն երկարաժամկետ միտումներ՝ աճելու ազգային եկամտի որոշ ագրեգատներին, մասնավորապես՝ համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ) համապատասխան։ Տնտեսագետ Վագները ենթադրում էր, որ պետական ծախսերն էնդոգեն գործոն են կամ արդյունք, և ոչ թե տնտեսական զարգացման պատճառ: Այսինքն՝ պետական ծախսերն աճում են տնտեսական աճի հետևանքով: Մյուս կողմից, Քեյնսյան տեսակետի կողմնակիցները նշում են, որ պետական ծախսերի ընդլայնումն արագացնում է տնտեսական աճը: Այսպիսով, պետական ծախսերը դիտարկվում են որպես «էկզոգեն (արտածին) ուժ», որը փոխում է համախառն արդյունքը:

 

Քեյնսյան դպրոցի ներկայացուցիչների կարծիքով ակտիվ ֆիսկալ քաղաքականությունը տնտեսական ակտիվությունն ու տնտեսական աճը խթանելու կառավարություններին հասանելի կարևոր գործիք է: Պետական ծախսերն ավելացնելու և/կամ հարկերը կրճատելու միջոցով կառավարությունները կարող են փոխհատուցել տնտեսական ակտիվության դանդաղ տեմպը, հետևաբար, հարկաբյուջետային քաղաքականությունը դիտվում է որպես պետական քաղաքականության հակացիկլային գործիք, որը մեղմում է արտադրության և զբաղվածության կարճատև տատանումները:

 

Այս երկու հիպոթեզներից բացի, Նոբելյան մրցանակակիր Սոլոուն իր տնտեսական աճի նեոդասական մոդելում ցույց է տվել, որ տնտեսական աճի վրա պետական ծախսերի երկարաժամկետ ազդեցությունը բացակայում է։ Տնտեսական աճի նեոդասական մոդելները ենթադրում են, որ հարկաբյուջետային քաղաքականությունը չի կարող հանգեցնել երկարաժամկետ տնտեսական աճի միտումների փոփոխությունների: Այսինքն՝ երկարաժամկետ տնտեսական աճը պայմանավորված է բնակչության աճով, աշխատուժի աճի և տեխնոլոգիական առաջընթացի տեմպերով, որոնք էկզոգեն են:

 

Հետազոտող Բարրոն իր էնդոգեն տնտեսական աճի մոդելում պնդում է, որ ՀՆԱ-ի աճը բացասական է՝ կապված պետական սպառման ծախսերի հետ: Նա նաև պնդում է, որ ներդրումային և արտադրական գործունեությանն ուղղված պետական ծախսերը պետք է դրական ազդեն տնտեսական աճի վրա, մինչդեռ պետական սպառման ծախսերը, ենթադրվում է, որ «արգելակում» են տնտեսական աճը:

 

Որոշ տնտեսագետների կարծիքով՝ կենտրոնացված ծախսերը տնտեսական աճի զսպող գործոն են, այսինքն՝ ՀՆԱ-ում պետական ծախսերի տեսակարար կշռի և տնտեսական աճի տեմպերի միջև կապը բացասական է: Դրանց հիմնական փաստարկը հետևյալն է․ որքան քիչ միջոցներ է պետությունը վերաբաշխում պետական բյուջեի միջոցով, այնքան ավելի շատ միջոցներ կմնան մասնավոր հատվածում, և այս միջոցները կօգտագործվեն ավելի արդյունավետ, որն էլ տնտեսական աճի տեմպերի արագացման լուրջ աղբյուր է: Տվյալ տեսական ենթադրության հիման վրա նոր դասականների հաշվարկները ցույց են տալիս, որ եթե պետական ծախսերը գերազանցում են որոշակի «ստանդարտ» չափը 10%-ով, ապա տնտեսական աճի տեմպի դանդաղումն առնվազն 1%-ով անխուսափելի է:

 

Ռուս տնտեսագետները պետական բյուջեի միջոցով վերաբաշխվող ՀՆԱ-ի ծավալների և տնտեսական աճի տեմպի ցուցանիշների դինամիկ շարքերի հետազոտման հիման վրա ՌԴ համար հաշվարկել են պետական ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերության ցուցանիշի կրիտիկական արժեքը (36-38 տոկոս), որից հետո պետական ծախսերի հետագա աճը սահմանափակում է տնտեսական աճը, ինչի հետևանքով տնտեսության անկումը դառնում է անխուսափելի: Տնտեսությունը տնտեսական աճի ամենաբարձր տեմպերին հասնում է, երբ ՀՆԱ-ում պետական ծախսերի տեսակարար կշիռը 18-21% միջակայքում է:

 

ՀՀ-ում պետական ծախսերի ու տնտեսական աճի փոխազդեցության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է քանակապես գնահատել պետական ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի վրա: Այս քանակական գնահատականն իրականացնում են պետական ծախսերի մուլտիպլիկատորի միջոցով։

 

Պետական եկամուտներն ու ծախսերն ունեն փոփոխությունների և շտկման միտում և, հետևաբար, գտնվում են պետության կողմից անմիջական կարգավորման և վերահսկման ներքո: Այս գործընթացի վրա ազդեցության հիմնական գործոններն են գների բարձրացումը, փոխարժեքի փոփոխությունը և վարկային տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ տնտեսության ցիկլային տատանումների վրա պետական ազդեցության մեխանիզմը թույլ է տալիս անկման ժամանակ պետական ծախսերը մեծացնել և այդպիսով բարձրացնել արդյունքը։ Պետական ֆիսկալ քաղաքականությունն արտահայտում է ոչ միայն պետական ծախսերի ծավալների փոփոխության ազդեցությունն ազգային տնտեսության վրա, այլ նաև բյուջեի եկամտային հատվածի ձևավորման արդյունավետությունը, առաջին հերթին հարկման մեխանիզմի միջոցով: ՀՆԱ-ի աճը փակ տնտեսության մեջ կախված է ոչ միայն սպառողական և պետական ծախսերից, ներդրումներից, այլ նաև պետական բյուջեի հարկային մուտքերից:

 

ՀՆԱ-ի և համախմբված բյուջեի ծախսերի ցուցանիշները 2011-2018 թթ․ ներկայացված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1․ ՀՆԱ-ի և բյուջեի փոխկապվածության ցուցանիշները ՀՀ-ում, 2011-2018 թթ․

 

Այսպիսով, դիտարկվող ժամանակաշրջանում տնտեսական աճին պետական ծախսերի նպաստման գործակիցների փոփոխություններն անհամաչափ բնույթ են կրել: Ընդ որում՝ ո’չ պետական ծախսերի մեծությունը, ո’չ տնտեսական աճի տեմպերը, ո’չ պետական ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը վճռորոշ ազդեցություն չեն ունեցել տնտեսական աճին պետական ծախսերի նպաստման ցուցանիշի դինամիկայի վրա։ Նույնիսկ, երբ տնտեսական աճը երկնիշ էր, տնտեսական աճին պետական ծախսերի նպաստման ցուցանիշը տատանվում էր 0․2 գործակցի սահմաններում:

 

Այսպիսով, տնտեսական աճի վրա պետական ծախսերի ազդեցության ցուցանիշի փոքր արժեքը վկայում է ՀՀ-ում պետական ծախսերի կառուցվածքի և ուղղությունների անարդյունավետության մասին: Դա, առաջին հերթին, պետական ծախսերի կառուցվածքում բարձր արդյունավետությամբ ծախսային հոդվածների փոքր տեսակարար կշիռ ունենալու արդյունք է, իսկ պետական ծախսերի ընդհանուր մուլտիպլիկատիվ ազդեցությունը չափազանց փոքր է: Բացի այդ, չի կարելի բացառել նաև այն փաստը, որ բյուջեի ծախսային հոդվածների որոշակի մաս ենթարկված է կոռուպցիոն ռիսկերի:

 

Եվ վերջապես, տնտեսական աճի վրա պետական ծախսերի ազդեցության ցուցանիշի ոչ մեծ արժեքի էական պատճառներից մեկը տնտեսության մեջ պետության կողմից ներդրված ռեսուրսների բաշխման ու «օգտագործման» մեխանիզմների անարդյունավետությունն է (հատկապես, եթե դրանք պետական պարտքի տեսքով են):

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր