Ֆրիդրիխ Հայեկ. Ինչն էր համարվում ճանապարհ դեպի ստրկություն

Տնտեսական ազատության և ազատ շուկայի վերաբերյալ քննարկումներում հաճախ հանդիպող անուններից մեկը Ֆրիդրիխ Հայեկն է։ Ազատականության հետևորդների բնորոշմամբ՝ եթե քսաներորդ դարի որևէ տնտեսագետ եղել է «Վերածննդի մարդ», ապա այդ մարդը Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկն էր: Նա հիմնարար ներդրում է ունեցել ոչ միայն տնտեսագիտության, այլև քաղաքական տեսության և հոգեբանության մեջ: Նրա աշխատություններից շատերն այնքան նշանավոր են, որ մարդիկ դրանք դեռ կարդում են դրանց գրվելուց ավելի քան հիսուն տարի հետո: Այսօր տնտեսագիտության գծով ասպիրանտներից շատերն, օրինակ, ուսումնասիրում են Հայեկի՝ 1930-ական և 1940-ական թվականների հոդվածները տնտեսագիտության և գիտելիքների վերաբերյալ՝ դուրս բերելով գաղափարներ, որ իրենց ավագ գործընկեր տնտեսագետներից ոմանք դեռևս ամբողջովին չեն հասկացել: Իր «Հրամայող բարձունքները» գրքում ամերիկացի տնտեսագետ Դանիել Երգինը Հայեկին անվանում է քսաներորդ դարի երկրորդ կեսի ականավոր տնտեսագետ:

 

Հայեկը տնտեսագիտության ավստրիական դպրոցի ամենահայտնի պաշտպանն էր: Առաջին աշխարհամարտից հետո, Վիեննայի համալսարանում իրավագիտության և քաղաքագիտության դոկտորի աստիճան ստանալով, Հայեկն այլ երիտասարդ տնտեսագետների հետ միասին միացավ հայտնի տնտեսագետ, դասական լիբերալիզմի կողմնակից Լյուդվիգ ֆոն Միզեսի մասնավոր սեմինարին, որը 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկի՝ Ջոն Մեյնարդ Քեյնսի «Քեմբրիջյան խմբակի» ավստրիական համարժեքն էր: 1927թ.-ին Հայեկը դարձավ նորաստեղծ Գործարար պարբերաշրջանների հետազոտության ավստրիական ինստիտուտի տնօրեն, իսկ 1930-ականների սկզբին տեղափոխվեց Լոնդոնի տնտեսագիտության դպրոց, որտեղ մնաց տասնութ տարի։

 

Տնտեսագիտության ավստրիական դպրոցի հայտնի ներկայացուցիչները

 

1920-ականներից 1930-ական թվականներին Հայեկի աշխատությունների մեծ մասը նվիրված է եղել գործարար պարբերաշրջանների ավստրիական տեսությանը, կապիտալի և դրամական տեսություններին։ Հայեկը կապ է տեսել այդ երեք տեսությունների միջև։ Նա պնդում էր, որ ցանկացած տնտեսության գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես են համակարգվում մարդկանց գործողությունները։ Ինչպես Ադամ Սմիթը, նա նույնպես նկատել է, որ գների համակարգը (ազատ շուկան) հիանալի համակարգում է մարդկանց գործողությունները, եթե նույնիսկ այդ համակարգումը չի մտնում որևէ մեկի մտադրությունների մեջ: Հայեկը գտնում էր, որ շուկան տարերային կարգ է։ Տարերային ասելով Հայեկը ենթադրում էր չպլանավորված վիճակ․ շուկան ոչ մեկի կողմից չէր նախագծվել, այլ դանդաղ զարգացել էր մարդկային գործողությունների արդյունքում։ Սակայն շուկան աշխատում է ոչ կատարյալ։ Հայեկին հետաքրքրում էր, թե ինչն է ստիպում շուկային չհամակարգել մարդկանց ծրագրերն այնպես, որ ժամանակ առ ժամանակ մեծ թվով մարդիկ գործազուրկ լինեն։

 

Ըստ նրա՝ պատճառներից մեկը կենտրոնական բանկի կողմից փողի առաջարկի ավելացումն էր։ Իր «Գներ և արտադրություն» գրքում Հայեկը պնդում էր, որ նման աճը կհանգեցնի տոկոսադրույքների նվազմանը, ինչը վարկն արհեստականորեն էժան կդարձնի: Այդ ժամանակ գործարարները կապիտալ ներդրումներ կկատարեն, որոնք նրանք չէին անի, եթե հասկանային, որ վարկային շուկայից խեղաթյուրված գնային ազդակ են ստանում։ Բայց կապիտալ ներդրումները միատարր չեն։ Երկարաժամկետ ներդրումներն ավելի զգայուն են տոկոսադրույքների նկատմամբ, քան կարճաժամկետ ներդրումները, ճիշտ այնպես, ինչպես երկարաժամկետ պարտատոմսեր են ավելի զգայուն տոկոսադրույքների նկատմամբ, քան գանձապետական մուրհակները։ Դրա համար էլ արհեստականորեն ցածր տոկոսադրույքները ոչ միայն արհեստականորեն մեծ ներդրումների պատճառ են հանդիսանում, այլև՝ ոչ արդյունավետ ներդրումների՝ չափազանց մեծ ներդրումներ երկարաժամկետ նախագծերում կարճաժամկետ նախագծերի համեմատ, և վերելքը վերածվում է անկման: Հայեկը անկումը դիտում էր որպես առողջ և անհրաժեշտ ճշգրտում։ Նա պնդում էր, որ անկումներից խուսափելու համար պետք խուսափել այդ անկումներն առաջացնող վերելքներից:

 

Հայեկը գիտական հակասությունների մեջ է մտնում Քեյնսի հետ, ով տնտեսագիտական մի ամբողջ ուղղության հիմնադիր էր։ Քեյնսը տնտեսության պետական կարգավորման կողմնակից էր, իսկ Հայեկը՝ ազատ շուկայի։ Հայեկը կարծում էր, որ գործազրկության դեմ պայքարի քեյնսյան քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցներ գնաճի, և  գործազրկության մակարդակը ցածր պահելու համար կենտրոնական բանկը ստիպված կլիներ ավելի արագ ավելացնել փողի առաջարկը՝ հանգեցնելով ավելի բարձր գնաճի: Հայեկի այս միտքը, որը նա արտահայտել էր դեռևս 1958 թվականին, այժմ ընդունվում է առաջատար տնտեսագետների կողմից։

 

1930-ականների վերջին և 1940-ականների սկզբին Հայեկը բանավեճ սկսեց այն մասին, թե կարող է արդյոք սոցիալիստական պլանավորումը աշխատել։ Նա պնդում էր, որ այն չի կարող։ Ըստ Հայեկի՝ պատճառը, որ սոցիալիստ տնտեսագետները կարծում էին, թե կենտրոնացված պլանավորումը կարող է աշխատել, այն էր, որ նրանք կարծում էին, թե պլանավորողները կարող են վերցնել տրված տնտեսական տվյալները և ռեսուրսները համապատասխանաբար բաշխել: Սակայն Հայեկը նշեց, որ այդ տվյալները «տրված» չեն։ Այդ տվյալները գոյություն չունեն և չեն կարող գոյություն ունենալ որևէ բանականության մեջ։ Ավելի շուտ, յուրաքանչյուր անհատ ունի կոնկրետ ռեսուրսների և դրանց օգատգործման համար պոտենցիալ հնարավորությունների մասին գիտելիքներ, որոնք կենտրոնացված պլանավորողը չի կարող երբեք ունենալ։ Հայեկի խոսքով ազատ շուկայի արժանիքը կայանում է նրանում, որ այն մարդկանց առավելագույն ազատություն է տալիս օգտագործելու այն տեղեկատվությունը, որը միայն նրանք ունեն։ Այլ կերպ ասած՝ շուկայական գործընթացը ստեղծում է տվյալները։ Առանց շուկաների տվյալները գրեթե գոյություն չունեն։ Անհատների իրենց գիտելիքների հիման վրա գործելու կարևորությունը Հայեկի համար հեղափոխական հոդվածի թեմա հանդիսացավ՝ «Գիտելիքների օգտագործումը հասարակության մեջ» խորագրով։ Առաջատար տնտեսագետները և նույնիսկ շատ սոցիալիստ տնտեսագետներ այժմ ընդունում են Հայեկի փաստարկը:

 

1944 թվականին Հայեկը քննադատեց սոցիալիզմը բոլորովին այլ տեսանկյունից։ Նա շատ ուշադիր հետևում էր 1920-ական թվականների և 1930-ականների սկզբի Գերմանիային։ Բրիտանիա տեղափոխվելուց հետո նա նկատեց, որ շատ բրիտանացի սոցիալիստներ պաշտպանում էին մարդկանց կյանքի նկատմամբ կառավարական վերահսկողության (պետական կարգավորման) այն նույն քաղաքականություններից որոշները, որոնք նա պաշտպանված էր տեսել Գերմանիայում 1920-ական թվականներին: Դրա համար Հայեկը գրեց «Ճանապարհ դեպի ստրկություն» գիրքը, որպեսզի իր բրիտանացի համաքաղաքացիներին նախազգուշացնի սոցիալիզմի վտանգների մասին։ Նրա հիմնական փաստարկն այն էր, որ մեր տնտեսական կյանքի նկատմամբ կառավարական վերահսկողությունը (պետական կարգավորումը)  հավասար է ամբողջատիրության (տոտալիտարիզմի)։ «Տնտեսական վերահսկողությունը միայն վերահսկողություն չէ մարդկային կյանքի մի բնագավառի նկատմամբ, որը կարող է առանձնացվել մնացածից, դա միջոցների նկատմամբ վերահսկողությունն է մեր բոլոր նպատակների համար»։ Հասարակության կողմից կոլեկտիվիզմի և կենտրոնացված պլանավորման օգտին տնտեսական ազատության մերժումը Հայեկն անվանել է «ճանապարհ դեպի ստրկություն», ինչը հանգեցնում է մարդու կողմից ոչ միայն տնտեսական, այլև հիմնական ազատության կորստին:

 

«Ճանապարհ դեպի ստրկություն», 1944թ․

 

Այս գիրքը բարձր է գնահատել նաև Քեյնսը։ Գրքի վերաբերյալ Քեյնսն ասել է․ «Իմ կարծիքով սա փառահեղ գիրք է․․․ Բարոյապես և փիլիսոփայորեն ես գործնականորեն ամբողջությամբ համաձայն եմ դրա հետ, և ոչ միայն համաձայն եմ, այլև խորապես համաձայն եմ»։

 

Չնայած Հայեկը «Ճանապարհ դեպի ստրկություն» գիրքը նախատեսել էր միայն բրիտանական լսարանի համար, այն նաև լավ տարածում ունեցավ Միացյալ Նահանգներում: Այս գրքով Հայեկը հաստատվեց որպես աշխարհի առաջատար դասական լիբերալ։ Այն մեծ ազդեցություն ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի վրա։ Հայեկի աշխատություններն ընդունվեցին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վարչակազմերի կողմից, որոնք Հայեկի առաջարկությամբ կրճատեցին պետական ծախսերը, տնտեսության մեջ չեղարկեցին պետական վերահսկողությունը և սահմանփակեցին արհմիությունների մենաշնորհային ազդեցությունը։

 

Մի քանի տարի անց հայտնի տնտեսագետներ Միլթոն Ֆրիդմանի, Ջորջ Սթիգլերի և այլոց հետ նա ստեղծեց Մոն Պելերինի միությունը, որպեսզի դասական լիբերալները կարողանային հանդիպել յուրաքանչյուր երկու տարին մեկ և բարոյական աջակցություն ցուցաբերել միմյանց։

 

Մոն Փելերին միության առաջին հանդիպումը, հիմնադիր անդամներ Ֆրիդրիխ Հայեկի (ձախից, սեղանի շուրջ) և Լյուդվիգ ֆոն Միզեսի (առաջին շարքում, աջից երկրորդը) հետ, Մոն Փելերին, Շվեյցարիա, 1947թ.

 

«Ազատության սահմանադրությունը» գրքում Հայեկը ներկայացրել է իր տեսակետը քաղաքական տեսության մեջ կառավարության պատշաճ դերի մասին։ Իրականում դա ավելի լայն տեսակետ էր կառավարության պատշաճ դերի վերաբերյալ, քան նրա դասական լիբերալ գործընկերներից շատերինը: Նա քննարկում էր ազատության սկզբունքները և իր քաղաքական առաջարկները հիմնավորում այդ սկզբունքներով։ Օրինակ, Հայեկի գլխավոր առարկությունը պրոգրեսիվ հարկման դեմ ոչ թե այն էր, որ դա հանգեցնում է անարդյունավետության, այլ այն, որ դա խախտում է հավասարությունը օրենքի առաջ։

 

1962թ.-ին Հայեկը վերադարձավ Եվրոպա՝ որպես Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանի տնտեսական քաղաքականության պրոֆեսոր։ Նրա հրապարակումները զգալիորեն դանդաղեցին 1970-ականների սկզբին։ 1974 թվականին Հայեկը տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը կիսեց շվեդ Գուննար Մյուրդալի հետ՝ փողի տեսության ու տնտեսական տատանումների վերաբերյալ նորարարական աշխատանքի և տնտեսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ երևույթների խորը վերլուծությունների համար։ Այս պարգևը կարծես նոր կյանք ներշնչեց նրան, և նա նորից սկսեց աշխատություններ հրատարակել ինչպես տնտեսագիտության, այնպես էլ քաղաքականության ոլորտում: Ութսունինը տարեկանում Հայեկը դեռ աշխատություններ էր հրապարակում։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր