Ֆինլանդիայի դպրոցական կրթությունը

Ֆինլանդիան դարասկզբին հայտնվեց ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում. 15-ամյա երեխաների գիտելիքները ստուգող PISA միջազգային թեստավորումը ցույց էր տվել, որ ֆիններն աշխարհի ամենախելացի երեխաներն են: Բարձր հորիզոնականներում էին նաև Սինգապուրը, Չինաստանը և այլ արևելյան երկրներ, որոնք աշխարհին հայտնի են ուսուցման խիստ մեթոդներով ու «մեքենայացված» թեստերով: Ինչպես ԱՄՆ-ում, այդպես էլ Ֆինլանդիայում չկան արևելյան երկրներին բնորոշ «մահացու» մեթոդներ, սակայն, ի տարբերություն ամերիկացիների, ֆինն աշակերտների կատարողականը անհամեմատ բարձր է:

 

Ուրեմն, ո՞րն է ֆիննական կրթության «գաղտնիքը»

 

Ֆիննական կրթության հիմքում արժեքներն են, որոնք ունեն սոցիալ-մշակութային ենթատեքստ: Կարելի է խորը կապ տեսնել ֆինների մեծ մասի կողմից դավանվող լյութերականության ու ֆիննական կրթական համակարգի միջև: Սկսենք նրանից, որ գրագիտությունը համարվում է լյութերականության առանցքային արժեքներից մեկը. 19-րդ դարում քահանան հրաժարվում էր ամուսնացնել այն ֆինն զույգին, որից թեկուզ մեկը կարդալ չգիտեր: Բացի այդ, ֆիննական կրթությունը բնորոշող շատ սկզբունքներ, ինչպիսիք են հավասարությունը, կրթական գործընթացում «թույլերին» աջակցելը, մայրենի լեզվին առաջնահերթ տիրապետելը և այլն, գալիս են լյութերական եկեղեցու դրույթներից:

 

Ֆինլանդիայի կրթական համակարգը

 

Կայուն արժեքների հիման վրա Ֆինլանդիան կարողացել է ստեղծել ճկուն կրթական համակարգ (նկ. 1): Ֆիննական կրթության ամենակարևոր սկզբունքը կրթական հնարավորությունների հավասարությունն է. անվճար է ոչ միայն դպրոցական, այլև բուհական կրթությունը: Սա ապահովելու համար պետությունը հսկայական ծախսեր է կատարում կրթության վրա. ոլորտի պետական ծախսերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 23%-ը և ՀՆԱի 5.3%-ը, ի համեմատություն մեր երկրի՝ համապատասխանաբար մոտ 8.4 և 2.7%-ի:

Գծ. 1. Ֆիննական կրթական համակարգը

 

Ֆինլանդիայում երեխայի վաղ մանկության կրթությունն ու խնամքը ապահովում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք որոշակի գումար են գանձում ընտանիքի վճարունակությունից ու երեխայի հաճախելու տևողությունից կախված: Ուսումնական ծրագրերի հիմքերը մշակվում են Ֆինլանդիայի կրթության ազգային գործակալության կողմից և ճկուն կերպով հարմարեցվում սովորողի անհատական բնութագրիչներին: Մանկապարտեզների հիմնական նպատակներն են երեխայի խնամքը, առողջությունը, զարգացումը և սովորելու համար հիմքերի ստեղծումը:

 

Մինչտարրական կամ նախադպրոցական կրթությունը միամյա միջանկյալ օղակ է վաղ մանկության կրթության և հիմնական դպրոցի միջև: 2015 թվականից Ֆինլանդիայում նախադպրոցական կրթությունը պարտադիր է բոլոր երեխաների համար. այն, ի տարբերություն մանկապարտեզների, լիովին անվճար է: Նախադպրոցական կրթությունն իրականացվում է առավելագույնը 13 երեխայից կազմված խմբերում, որոնցից յուրաքանչյուրը ունի մի ուսուցիչ, իսկ եթե ուսուցիչն ունի օգնական, խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 20 երեխա:

 

Իննամյա հիմնական կրթությունը պարտադիր է 7-16 տարեկան բոլոր երեխաների համար: Հիմնական կրթությունն ապահովող համապարփակ դպրոցների մեծ մասը գործում է տեղական ինքնակառավարման մարմինների հովանու ներքո, աշակերտների միայն 2%-ն է հաճախում մասնավոր, որոշակի թեքումով դպրոց, սակայն մասնավոր դպրոցները ևս ֆինանսավորվում են պետության կողմից: Այնտեղ երեխաներին տրամադրում են անվճար գրքեր, ուսումնական նյութեր և տաք սնունդ: Տրամադրվում է նաև անվճար տրանսպորտ կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, եթե տնից դպրոց հեռավորությունը գերազանցում է 5 կմ-ը կամ եթե ճանապարհը դժվարանցանելի ու վտանգավոր է:

 

Ֆիննական համապարփակ դպրոցում ուսումնական տարին ունի 190 օր, կազմված է աշնանային և գարնանային շրջափուլերից: Ֆինն երեխաներին չեն ծանրաբեռնում, չեն ստիպում շուտ արթնանալ․ այստեղ դասերը սկսվում են առավոտյան 9։00-ին կամ 9։45-ին, ավարտվում՝ 14։00-ին կամ 14։45-ին։ Ընդմիջումներն ավելի երկար են, քան այլ երկրներում։ Կարիք չկա երեխաներին տանջել․ այստեղ ստանդարտացված թեստեր չկան, երեխաները սովորում են կյանքի, ոչ թե քննությունների համար։ Գնահատման համակարգը 10 միավորանոց է, մինչև երրորդ դասարանը ընդհանրապես չեն գնահատում, 4-7-րդ դասարաններում գնահատում են բանավոր, միայն տվյալ երեխայի ներկայությամբ։ Ֆինները դեմ են աշակերտների միջև մրցակցությանը. նրանք քաջալերում են համագործակցությունը։

 

Ֆիննական համապափակ դպրոցում ուսումնասիրում են մայրենի լեզու և գրականություն, օտար լեզու (3-րդ դասարանից), բնապահպանություն, քաղաքացիական իրավունք, կրոն կամ էթիկա, պատմություն, հասարակագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա, երաժշտություն, ​​վիզուալ արվեստ, արհեստ և տնային տնտեսագիտություն։ Ուսումնական ժամանակի 1/3-ը կազմում են լեզուները, մյուս 1/3-ը՝ գիտությունն ու մաթեմատիկան, 12%-ը՝ հասարակագիտությունն ու հումանիտար գիտությունները, իսկ մնացած ժամանակը՝ արվեստը, ֆիզկուլտուրան, կրոնը կամ էթիկան և այլն։ Ֆինլանդիայում կարծում են, որ երաժշտական որևէ գործիքի տիրապետելը նույնքան կարևոր է, որքան մաթեմատիկան։

 

Ֆիննական հասարակության մեջ ուսուցիչն ունի բարձր հեղինակություն։ Սա մասամբ պայմանավորված է այն բանով, որ երբ Ռուստաստանը փորձում էր իր մշակույթն ու լեզուն տարածել Ֆինլանդիայում, ֆինն ուսուցիչները համառորեն հրաժարվեցին ռուսերեն դասավանդել դպրոցում: Սա ազգային մշակույթի պահպանության շատ կարևոր քայլ էր ու չմոռացվեց: Ֆիննական դպրոցում ուսուցիչը նույն դասարանին դասավանդում է 6 տարի անընդմեջ՝ այդկերպ դառնալով երեխաների ընկերը, ով համագործակցում է նաև երեխայի ընտանիքի հետ: Ուսուցիչների նկատմամբ շատ բարձր պահանջներ կան, մեծ մասը ունի մագիստրոսի աստիճան, իսկ դիմողների միայն 10%-ն է կարողանում ընդունվել դպրոց։

 

Կրթական հավասարության հասնելու համար երեխաներին տրվում է նաև երկարաժամկետ, ճկուն ու անվճար կրթական աջակցություն, ընդ որում՝ կարևոր է, որ առկա խնդիրը հնարավորինս շուտ, օրինակ՝ վաղ մանկության կրթության ժամանակ բացահայտվի, քանի որ որքան շուտ բացահայտվի, այնքան ավելի պատշաճ և արագ կարելի է լուծել: Բացի կրթական աջակցությունից համապարփակ դպրոցներում կան նաև առավոտյան և երեկոյան լրացուցիչ դասեր, որոնք նախատեսված են հավելյալ դասերի կարիք ունեցող երեխաների համար: Այդ դասերը կամավոր են և վճարովի. տեղական ինքնակառավարման մարմինը գանձում է առավելագույնը 120 եվրո տարեկան 570 ժամի համար, և 160 եվրո՝ 760 ժամի համար:

 

Ֆիննական կրթության առանձնահատկություններից է նաև արվեստի հիմնական կրթությունը: Այն արտադասարանական է, կարող է իրականացվել երաժշտական դպրոցներում, արվեստանոցներում և այլ մշակութային հաստատություններում: Արվեստի դասերը անվճար չեն, սակայն օրենքը պարտադրում է, որ արվեստի կրթության կազմակերպումը չունենա շահույթ հետապնդելու նպատակ, այսինքն՝ երեխաներից գանձվում է խելամիտ գումար ընթացիկ ծախսերը հոգալու համար: Որպես կանոն, այս կրթությունը ֆինանսապես հովանավորվում է նաև կառավարության, տեղական իշխանությունների և հիմնադրամների կողմից:

 

Հիմնական կրթությունը կարող է ներառել նաև կամավոր լրացուցիչ մեկ տարի: Ի դեպ, Ֆինլանդիայում նախատեսվում է երկարացնել պարտադիր կրթությունը մինչև 18 տարեկանը:

 

Հիմնական կրթությունից հետո աշակերտների մի մասը շարունակում է կրթությունը կամ ընդհանուր ավագ դպրոցներում, կամ մասնագիտատեխնիկական հաստատություններում: Ընդհանուր ավագ դպրոցներ սովորաբար ընտրում են այն աշակերտները, ովքեր ցանկանում են հետագայում ընդունվել համալսարան. ավագ դպրոցը աշակերտին լիովին պատրաստում է ընդունելության քննությանը: Իսկ մասնագիտատեխնիկական հաստատությունները օգնում են խորանալ որևէ ոլորտում ու ավարտելուց հետո մասնագիտական աշխատանք գտնել, բայց եթե սովորողը որոշի մասնագիտատեխնիկական հաստատությունից հետո բուհ դիմել, ընդունելության քննությունը հանձնելն ավելի դժվար կլինի:

 

Մասնագիտատեխնիկական հաստատություններն առաջարկում են 164 բաժիններ, որոնց մեջ կան նախնական մակարդակի 43, հետագա մակարդակի 65 և մասնագիտական մակարդակի 56 բաժիններ: Նախնական և հետագա որակավորումները ըստ «Կրթության միջազգային չափորոշիչների դասակարգման» (ISCED) համարվում են 3-րդ մակարդակի որակավորում (ինչպես ընդհանուր ավագ դպրոցը), իսկ մասնագիտական որակավորումը համարվում է 4-րդ մակարդակի որակավորում (համեմատության համար նշենք, որ համալսարանի բակալավրիական աստիճանը համարվում է 6-րդ մակարդակի որակավորում): Մասնագիտատեխնիկական հաստատություններ դիմողների առավել նախընտրած  ոլորտներն են սոցիալական և առողջապատության, բիզնեսի և ռեստորանային ոլորտները:

 

Ֆիննական ազգային քննությունը միակ լուրջ քննությունն է ֆիննական կրթական համակարգում։ Այն հանձնում են ավագ դպրոցի ավարտին համալսարան կամ կիրառական գիտությունների համալսարան ընդունվելու համար։ Պարունակում է 4 թեստ, որոնցից պարտադիր է միայն մայրենի լեզուն, մյուս երեքը կարող են ընտրել հետևյալ առարկաներից՝ երկրորդ ազգային լեզու, անգլերեն, մաթեմատիկա, որևէ հումանիտար կամ բնական գիտություն:

Մեծահասակների կրթությունը կոչված է զարգացնելու ցկյանս ուսումնառության հայեցակարգը։ Այն իրականացվում է տարբեր հաստատությունների միջոցով, որոնք կարող են ստեղծված լինել տեղական ինքնակառավարման մարմինների, կենտրոնական կառավարության, տարբեր հիմնադրամների, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից: Կան գիշերային (օրինակ՝ ժողովրդական դպրոցները), երկարաժամկետ, կարճաժամկետ, երեկոյան դասընթացներ, հեռավար ուսուցում և այլն:

 

Ֆիննական կրթության ներկան

 

Սակայն ֆիննական կրթության մասին աշխարհում ավելի շատ գեղեցիկ միֆեր կան, քան ճշմարտություն: Իրականությունն այն է, որ ֆինն երեխաների կատարողականը, ընդհանուր առմամբ, անկում է ապրել (գծ. 2): Ֆինլանդիան վերջին տարիներին զիջել է իր դիրքերը PISA թեստավորման արդյունքներում (գծ. 3):

Գծ․ 2․ Ֆինն երեխաների հավաքած միավորները PISA միջազգային թեստավորման 3 առարկաների գծով (2000-2018 թթ)

 

Գծ. 3. Ֆինլանդիայի միջին դիրքերը PISA թեստավորման շրջանակներում (2000-2018թթ.)

 

Հնարավոր պատճառները փորձել է բացահայտել Ֆինլանդիայի կրթության քաղաքականության պրոֆեսոր և ֆիննական կրթության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պասի Սահլբեգը: Օգտվելով Սահլբերգի դիտարկումներից՝ առանձնացնենք 3 պատճառ, որոնք կարելի է անվանել նաև վարկած.

 

Պատճառ 1. Դարասկզբի բումից հետո ֆիններն սկսեցին իրենց ուշադրությունը կենտրոնացնել, այսպես կոչված, կրթական զբոսաշրջիկների վրա, ովքեր մեծ խմբերով գալիս էին Ֆինլանդիա հաջողակ կրթության «գաղտնիքի» հետևից: Ֆինները զբաղված էին աշխարհին իրենց մեթոդները սովորեցնելով, արդյունքում աչքաթող արեցին սեփական դպրոցները:

 

Պատճառ 2. 1970-ականներից մինչև 2000-ականներն ընթացող ֆիննական կրթական բարեփոխումների կարևոր քայլերից մեկը դպրոցների ցուցանիշների նկատմամբ կենտրոնացված ու վերստուգողական համակարգն էր, որն իր դրական արդյունքը տվեց դարի սկզբին: Այդ արդյունքից գոհացած՝ Ֆինլանդիան որոշեց ազատականացնել դպրոցները, թողնել ինքնազարգացման և «ինքնահոսի»: Սակայն սա այնքան էլ ճիշտ որոշում չէր:

 

Պատճառ 3. Ֆիննական կրթական մոդելից ու սկզբունքներից դասեր քաղելով՝ աշխարհի շատ երկրներ սկսեցին ինտենսիվորեն պատրաստվել PISA-ի թեստավորմանը մասնակցելու համար: Արդյունքում ոչ թե Ֆինլանդիան զիջեց, այլ մյուս երկրները գերազանցեցին՝ օգտվելով ֆիննական փորձից:

 

Գծանկար 2-ից կարելի է նաև նկատել, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում երեխաների կատարողականի ամենամեծ անկումը գրանցվել է մաթեմատիկայից: Շատ մանկավարժներ, ինչպես օրինակ՝ Լանդելը, այն կարծիքին են, որ ֆինն երեխաների՝ մաթեմատիկայից թույլ լինելը բացատրվում է այն բանով, որ երբ արևելյան շատ երկրներ կրթական ծրագրում աստիճանաբար մեծացնում են մաթեմատիկայի մասնաբաժինը, ֆիննական դպրոցում մաթեմատիկային ուշադրություն են դարձնում գրեթե այնքան, որքան ֆիզկուլտուրային կամ երաժշտությանը:

 

Այժմ Ֆինլանդիայում կրթության գլխավոր մարտահրավեր է համարվում երեխաների կատարողականի միջև տարբերությունների խորացումը, որը մեղմելու համար մանկապարտեզներում և համապարփակ դպրոցներում 2020-2022թթ. իրականացվում է Կրթության որակի ու հավասարության ծրագիրը: Ֆինլանդիայի Կրթության և մշակույթի նախարարությունը մինչև 2020 թվականի ավարտը պատրաստվում է հրապարակել կրթական քաղաքականության ծրագիր մինչև 2030 թվականի համար։ Այդ ծրագիրը նպատակ ունի լուծել առաջացած խնդիրները ու վերականգնել ֆիննական կրթության բարձր որակը:

 

Այս թեմայով՝

2020-06-15  Իսրայելի դպրոցական կրթությունը

2020-05-23  Ճապոնիայի դպրոցական կրթությունը

2020-04-13  Չինաստանի դպրոցական կրթությունը

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր