Հասարակական ընտրության պարադոքսը

Հասարակական ընտրության տեսության առարկան տնտեսական և քաղաքական երևույթների փոխադարձ կապի ուսումնասիրությունն է: Տնտեսագիտությունը և քաղաքագիտությունն ընկալվում են որպես գիտության առանձին ճյուղեր: Դրանք ունեն ուսումնասիրության տարբեր առարկաներ և մեթոդաբանություն: Քաղաքագիտության դրույթների համաձայն, քաղաքական մարդը հետապնդում է հասարակական շահ: Տնտեսագիտությունը ելնում է այն դրույթից, որ տնտեսական մարդն ունի իր մասնավոր շահը: Հասարակական ընտրության տեսությունը միավորում է այս երկու մոտեցումները` ցույց տալով, որ քաղաքական մարդը կարող է նաև տնտեսական մարդ լինել:

 

Հասարակական ընտրության տեսությունը և քաղաքագիտությունն ուսումնասիրության միևնույն առարկան ունեն` պետություն, հասարակական ընտրության կանոններ, ընտրողի վարքագիծ և այլն, սակայն ունեն ուսումնասիրության տարբեր մեթոդաբանություն:

 

Հասարակական ընտրության հիմքում ընկած է մի գործընթաց, որի միջոցով անհատական ընտրության արդյունքները միավորվում են և վերածվում կոլեկտիվ արդյունքի: Այս տեսության շրջանակներում քաղաքականության ոլորտը դիտարկվում է որպես շուկայի տարատեսակ: Ընդ որում, և’ շուկան, և’ պետությունը ծառայում են անհատական նախապատվությունների իրացմանը:

 

Հասարակական ընտրության անարդյունավետ արդյունքները

Հասարակությունը կոլեկտիվ որոշման միջոցով պետք է ընտրություն կատարի պետական քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես՝ ինչպիսի՞ և ի՞նչ ծավալի հասարակական բարիքներ են անհրաժեշտ, ինչպիսի՞ հարկային քաղաքականություն պետք է իրականացվի, ի՞նչ պայմաններում, ինչպիսի՞ սահմաններում և ինչպիսի՞ մեթոդներով պետք է լինի պետական միջամտությունը և այլն:

 

Քաղաքական թեկնածուները հասարակությանն են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը և հասարակությունն ընտրում է այն, որն առավելապես է բավարարում իր պահանջներին: Հաղթող է համարվում այն թեկնածուն, ով առավելագույն ձայներ է հավաքել: Ընտրության նման մոտեցումը թույլ է տալիս որոշ չափով բացահայտել հասարակության իրական նախընտրությունները, սակայն այն ունի նաև որոշ թերություններ: Մենք գիտենք, որ եթե հասարակական բարիքի արտադրության ընդհանուր օգուտները գերազանցում են այդ բարիքի արտադրության ընդհանուր ծախսերը, ապա հասարակության բարեկեցությունը բարձրանում է: Սակայն, հասարակության ընտրությունը միշտ չէ տնտեսապես արդյունավետ լինում կամ հանգեցնում հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացման (կարող է ընտրության միջոցով «դեմ» քվեարկել արդյունավետ քաղաքական ծրագրին):

 

«Դեմ» քվեարկելու անարդյունավետության օրինակ

Ենթադրենք, հասարակական բարիքի (օրինակ՝ ազգային անվտանգության) արտադրության ընդհանուր ծախսերը 600.000 դրամ են: Ենթադրենք նաև, որ հասարակությունը բաղկացած է միայն երեք անդամից և հասարակական բարիքի արտադրության ծախսը հարկերի տեսքով նրանց միջև բաժանվում է հավասարաչափ: Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը պետք է վճարի 200.000 դրամ հարկ: Գծապատկեր 1-ում ցույց է տրված, որ առաջին ընտրողը պատրաստ է վճարել 500.000 դրամ, երկրորդը` 150.000 դրամ, երրորդը` 100.000 դրամ: Չնայած մարդիկ միշտ չեն քվեարկում ելնելով իրենց սեփական տնտեսական շահերից, սակայն  այս դեպքում, երկրորդ և երրորդ ընտրողն, ամենայն հավանականությամբ, «դեմ» կքվեարկեն, քանի որ յուրաքանչյուրի ծախսը՝ հարկը 200.000 դրամ է, և նրանք պատրաստ չեն այդքան վճարել:

 

Գծապատկեր 1. «Դեմ» քվեարկելու արդյունքները

 

Այս դեպքում տվյալ հասարակական բարիքի արտադրությունը կամ չի իրականացվի կամ էլ կիրականացվի թերի, քանի որ մեծամասնությունը քվեարկեց «դեմ»: Չնայած տվյալ հասարակական բարիքի արտադրությունը տնտեսապես արդարացված էր, քանի որ արտադրության ընդհանուր օգուտները` 750.000 դրամ (500.000+150.000+100.000=750.000) գերազանցում էին դրա արտադրության ընդհանուր ծախսերը` 600.000 դրամը:

 

«Կողմ» քվեարկելու անարդյունավետութան արդյունքները

Այժմ դիտարկենք օրինակ, որի դեպքում տվյալ հասարակական բարիքի արտադրությունը խրախուսվում է հասարակության մեծամասնության կողմից, չնայած համախառն ծախսերը գերազանցում են համախառն օգուտները:

 

Ենթադրենք, հասարակական բարիքի արտադրության ընդհանուր ծախսերը 600.000 դրամ են: Ենթադրենք, հասարակությունը բաղկացած է միայն երեք անդամից և հասարակական բարիքի արտադրության ծախսը հարկերի տեսքով նրանց միջև բաժանվում է հավասարաչափ (յուրաքանչյուրը պետք է վճարի 200.000 դրամ հարկ): Գծապատկեր 2-ում ցույց է տրված, որ առաջին ընտրողը դեմ է քվեարկելու, քանի  պատրաստ է վճարել 100.000 դրամ, երկրորդ և երրորդ ընտրողները կքվեարկեն «կողմ», քանի որ պատրաստ են վճարել 250.000-ական դրամ: Արդյունքում հասարակական բարիքի արտադրության ծրագիրը կընդունվի, չնայած այս դեպքում այդ բարիքի արտադրությունը հիմնավորված չէ, քանի որ դրա արտադրության ընդհանուր օգուտները (100.0000+250.000+250.000=500.000 դրամ) ավելի քիչ են քան արտադրության ընդհանուր ծախսեր (600.000 դրամ):

 

Գծապատկեր 2. «Կողմ» քվեարկելու արդյունքները

 

Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ յուրաքանչյուրն ունի միայն մեկ ձայն, անկախ նրանից՝ ինչքան է կորցնում կամ շահում տվյալ հասարակական բարիքից: Եթե ձայներ գնելը չլիներ քրեորեն պատժելի, ապա առաջին օրինակի դեպքում առաջին ընտրողը կկարողանար գնել մյուս երկու ընտրողների ձայները` ապագայում անձնական շահ ստանալու ակնկալիքով:

 

Սովորական շուկայում սպառողը կարող է որոշում կայացնել չգնել տվյալ ապրանքը` անկախ մեծամասնության կողմից այդ ապրանքի նկատմամբ վերաբերմունքից: Սակայն հասարակական ընտրության միջոցով ցանկացած բարիք «գնելը» բարդ է, քանի որ կախված է մեծամասնության կողմից կայացրած որոշումից:

 

Դեմոկրատական երկրներում հասարական ընտրությունն իրականացվում է քվեարկության միջոցով: Մեծամասնության կողմից քվեարկության միջոցով որոշումների կայացումը կարող է հանգեցնել տնտեսապես ոչ արդյունավետ արդյունքների և մյուսները պետք է համակերպվեն դրա հետ ու ստիպված լինեն կամ վճարել անարդյունավետ ընտրության համար կամ չստանալ հնարավոր արդյունավետ ընտրության պտուղները: Վերոնշյալ օրինակների հիմնական թեման այն էր, որ անարդյունավետությունը կարող է հանգեցնել հասարակական բարիքի ինչպես գերարտադրության, այնպես էլ թերարտադրության: Արդյունքում, որոշ դեպքերում, պետությունը հասարակությանը չի կարողանում ապահովել այն հասարակական բարիքներով, որոնց արտադրությունը տնտեսապես արդարացված է, այլ ապահովում է այն հասարակական բարիքներով, որոնց արտադրությունը տնտեսապես արդարացված չէ

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր