Ամենախորն անկումներից մեկը զբոսաշրջության ոլորտն ունի

Համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է։ Միջազգային ուղևորությունների անկման հետևանքով, ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) կանխատեսումների, զբոսաշրջության ոլորտում 100-120 միլիոն աշխատատեղեր վտանգի տակ են։ Ճանապարհորդությունների և զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կանխատեսում է, որ միջազգային ուղևորություններն այս տարի կարող են կրճատվել մինչև 25%-ով, իսկ ճանապարհորդությունների և զբոսաշրջության ոլորտի անկումը կարող է կազմել մինչև 30%, աշխատատեղերի կորուստը՝ մինչև 31% (100,8 մլն աշխատատեղ)։ ԶՀԿ-ն ակնկալում է միջազգային ուղևորությունների 60-80% անկում: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն իր 36 անդամ երկրների համար այս տարի կանխատեսում է միջազգային ուղևորությունների 40-70% անկում:

 

Բայց մինչ ԶՀԿ-ն նախազգուշացնում է, որ ճգնաժամը կարող է սպառնալ զբոսաշրջության ոլորտում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների առաջընթացին, ոլորտի այլ ներկայացուցիչներ կարծում են, որ այժմ առկա է վերականգնվելու հնարավորություն նոր, ավելի կայուն եղանակներով:

 

Գծապատկեր 1․ Միջազգային զբոսաշրջային ժամանումներն ըստ տարածաշրջանների, 2019թ․ և 2020թ․ 1-ին եռամսյակ (փոփոխությունը %-ով)

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպություն (UNWTO)

 

 

Համաձայն ԶՀԿ-ի՝ Կորոնավիրուսային համավարակը ամենավատ ճգնաժամն է, որի հետ բախվել է միջազգային զբոսաշրջությունը 1950 թվականին այդ ոլորտի վիճակագրական դիտարկումները սկսելուց ի վեր: Համավարակի ազդեցությունն 5 անգամ ավելի մեծ է, քան 2008/09 թթ․ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը։ Աշխարհում զբոսաշրջիկների ժամանումներն այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 22%-ով՝ միայն մարտ ամսին սահմանափակումների տարածման հետևանքով կրճատվելով 57%-ով: Դա մոտ 67 միլիոն չժամանած ուղևոր է:

 

Առաջին երեք ամիսների ընթացքում եկամուտների տեսքով չստացված զբոսաշրջային կորուստները գնահատվում են մոտ 80 միլիարդ դոլար, ինչը կարևոր արտահանում է, շատ երկրների համար եկամտի անհրաժեշտ աղբյուր: Ամենից շատ տուժել են ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ 33 միլիոն ավելի քիչ ժամանումներով, որին հաջորդում է Եվրոպան: Մինչ այժմ ամենաքիչ ազդեցությունն ունեցել է Մերձավոր Արևելքը: Ներկա պահին միլիոնավոր աշխատատեղեր վտանգված են տնտեսության ամենաաշխատատար ոլորտներից մեկում: Ակնկալվում է, որ զարգացող տնտեսություններն ամենաշատը կտուժեն:

 

Հասկանալու համար, թե որքանով է այդ վտանգը մեծ, ԶՀԿ-ն ուրվագծում է երեք սցենար, որոնք բոլորն էլ մեծ ազդեցություն ունեն ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային ոլորտի վրա: Այդ սցենարները ներկայացված են գծապատկեր 2-ում։

Գծապատկեր 2․ 2020թ․ միջազգային զբոսաշրջային ժամանումների երեք սցենարները (ամսական փոփոխություն նախորդ տարվա համեմատ %-ներով)

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպություն (UNWTO)

 

Ամենաթույլ ազդեցությունը կլինի սահմանների աստիճանական բացման և հուլիսի սկզբին ճանապարհորդության սահմանափակումների թուլացման վրա: Դա կհանգեցնի այցելուների թվի տարեկան 58% կրճատմանը: Եթե սահմանափակումների թուլացումը սկսվի սեպտեմբերի սկզբին, ապա այցելուների թվի ավելի մեծ անկում կլինի՝ 70%: Իսկ եթե սահմանափակումները չթուլացվեն մինչև դեկտեմբերի սկիզբը, ապա այցելուների թվի անկումը կարող է հասնել 78%-ի:

 

Կախված նրանից, թե երբ երկրները կթուլացնեն սահմանափակումները (հուլիսի սկզբին, սեպտեմբերի սկզբին, թե դեկտեմբերի սկզբին), զբոսաշրջությունից արտահանման եկամուտների կորուստները կտատանվեն 910 միլիարդ դոլարից մինչև 1,2 տրիլիոն դոլար, իսկ միջազգային զբոսաշրջիկների կորուստները՝ 850 միլիոնից մինչև 1,1 միլիարդ մարդ:

 

Այս թվերը պարզ ցույց են տալիս, որ անկախ ճանապարհորդության սահմանափակումների թուլացման ժամանակահատվածից, զբոսաշրջության վրա բացասական մեծ ազդեցությունն անխուսափելի է: Զբաղվածության իրական ծախսերն արդեն սկսում են զգացվել, երբ ավիաընկերությունները հայտարարում են հազարավոր աշխատատեղերի կորստի մասին:

 

Չնայած COVID-19-ի հետևանքով սահմանափակումների տնտեսական բեռին, պահանջարկը, բնականաբար, կվերականգնվի: Այստեղ կարևորն այն է, թե երբ և որտեղ զբոսաշրջության ոլորտը կվերականգնվի: Զբոսաշրջության ոլորտի վերականգման վերաբերյալ սպասումները ներկայացված են գծապատկեր 3-ում։

 

Գծապատկեր 3․ Զբոսաշրջային պահանջարկի վերականգնումը

Աղբյուրը՝ UNWTO

 

Գծապատկերից երևում է, որ զբոսաշրջության ոլորտի վերականգնում սպասվում է այս տարվա հուլիս ամսից հետո։ Ընդ որում՝ մինչև տարվա վերջ նախ կվերականգնվի ներքին պահանջարկը, նոր միայն միջազգային պահանջարկը, որը հիմնականում սպասվում է 2020 թվականի վերջին եռամսյակում։

 

Թեև վերականգնման նշաններ, հավանաբար, կլինեն մինչև 2020 թվականի վերջին եռամսյակը, ԶՀԿ-ի Փորձագետների խմբի հարցումը փաստում է, որ զբոսաշրջության ոլորտի վերականգման մեծ մասը մինչև հաջորդ տարի չի լինի: Փորձագետները կանխատեսում են, որ Մերձավոր Արևելքը, Եվրոպան, Աֆրիկան, Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, հավանաբար, այս տարի որոշակի վերականգնում կունենան, իսկ ամերիկյան ուղղությունները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն ավելի երկար: Ընդ որում, վերականգնումները կարող են տարբերվել ըստ ոլորտների։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ներքին պահանջարկն ավելի արագ կվերականգնվի, քան միջազգային պահանջարկը, իսկ ժամանցային ճանապարհորդությունները՝ հատկապես հարազատներին ու ընկերներին այցելությունները, պետք է վերականգնվեն ավելի շուտ, քան գործուղումները:

 

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականի 1-ին եռամսյակում զբոսաշրջային այցելությունները կրճատվել են 14,6 տոկոսով։

 

Գծապատկեր 4․ Զբոսաշրջային այցելությունները դեպի Հայաստան

 

Ճանապարհորդությունների և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի տվյալներով 2019 թվականին ճանապարհորդությունների և զբոսաշրջության ոլորտը ապահովել է Հայաստանի ՀՆԱ-ի 11,8%-ը, որը կազմել է 774,6 մլրդ դրամ (1,59 մլրդ ԱՄՆ դոլար)։ Ոլորտն ապահովել է ընդհանուր զբաղվածության 12,5%-ը կամ 124,6 հազ․ աշխատատեղ։ Մեր երկրում միջազգային այցելուների կատարած ծախսերը 2019 թվականին կազմել են 609.1 մլրդ դրամ կամ 1,25 մլրդ դոլար (ընդհանուր արտահանման 23,9%-ը)։ Իսկ թե երբ կսկսվի վերականգնվել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում, հիմնականում կախված է նրանից, թե ինչ ընթացք կունենա համավարակը՝ հաշվի առնելով ներկա պահին դեռևս վատթարացող իրավիճակը:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր