Ինչպես են սահմանվում աշխատավարձերը․ մաս 3

Փերսի Լ. Գրիվզ (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Խնայողները կարող են խրտնել

Այս ամենը շատ հեռու չէ իրականությունից։ Տարիներ շարունակ՝ 1837 թվականից մինչեւ 1947-ը, Միացյալ Նահանգներում գործում էր Fall River Line կոչվող շոգենավը, որը գիշերային փոխադրումներ էր կատարում Նյու Յորքի գեղեցիկ նավահանգստի եւ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքին մերձակա Ֆոլ Ռիվերի միջեւ։ Շատերի համար սա հաճելի ուղեւորություն էր, ինչպես նաեւ բեռնափոխադրության էժան տարբերակ։ Սակայն, արհմիությունները շարունակաբար բարձրացնել տվեցին իրենց անդամների աշխատավարձերը, մինչեւ որ շոգենավը հարկադրաբար արտամղվեց բիզնեսից։

 

Այս դրվագը մեզ շատ բան ունի սովորեցնելու։ Բիզնեսմենը, ներդրողը, խնայողը՝ բոլորը կարող են ընկնել ծուղակը։ Որոշակի կապիտալում իրենց փողը ներդնելու պահից սկսած նրանց ձեռքերն այլեւս կապված են։ Երբ արհմիությունները հնարավորություն ունեն բարձրացնել տալու իրենց աշխատավարձերն այնքան, որ բիզնեսը չկարողանա այլեւս ամբողջությամբ ծածկել մաշվածքի եւ շահատոկոսների ծախսերը, ներդրողները դեռ կշարունակեն վարել իրենց գործերը, քանի որ նույնիսկ նվազագույն շահույթն ավելի լավ է, քան երբ ամբողջ ներդրումը դուրս ես գրում իբրեւ անդառնալի կորուստ։ Բայց ինչպե՞ս է սա ազդում պոտենցիալ ներդրողի վրա… Դուք ինքներդ, եթե որեւէ խնայողություն ունենայիք, կատարվածը տեսնելով՝ երբեւիցե կփորձեի՞ք մտնել մրցակցային դաշտ կամ նմանատիպ ծառայություն կազմակերպել այլուրեք։

 

Խնդիրը ծառանում է նաեւ աշխատողների առջեւ։ Այո, արհմիությունները կարող են ժամանակավորապես բարձրացնել որոշ աշխատողների եկամուտը։ Սակայն դա նաեւ նվազեցնում է բանվորի համար ընթացող մրցակցությունը՝ ի վերջո կրճատելով բարձր վճարվող աշխատատեղերի թիվը։ Իրական կյանքում գործիքները, մեքենաները եւ այլ կապիտալ ապրանքները մեկը մյուսի ետեւից մաշվում ու դուրս են գալիս գործածությունից։ Բայց դա տեղի չի ունենում միաժամանակ։ Գրամեքենան մաշվում է եւ փոխարինվում։ Երբեմն մաշվում են այլ՝ ոչ շատ մեծ մեխանիզմներ, սակայն ամբողջական գործարանները հազվադեպ են մաշվում բոլորը միանգամից։ Արհմիությունները կարող են սեղմել աշխատավարձերը վերեւ այնքան, որքան դեռ հնարավորություն է մնում փոխարինելու մաշվող մասերը եւ շարունակելու աշխատանքը։ Սա թույլ է տալիս ձեւավորված եւ գործող բիզնեսին մնալ ջրի երեսին, սակայն մեծապես ապախրախուսում է նոր բիզնեսի հիմնումը։

 

Արհմիութենական այս քաղաքականությունը, այսպիսով, միտում ունի խեղդելու հենց այն, ինչը խրախուսում է աշխատավորների համար ընթացող մրցակցությունը եւ բարձրացնում աշխատավարձերը։ Եթե մենք ցանկանում ենք ստանալ ավելի բարձր իրական աշխատավարձ, ավելի բարձր իրական եկամուտ, այսինքն՝ ավելի շատ ապրանքներ եւ ծառայություններ, ապա ավելի շատ պիտի ունենանք խնայողություններ եւ աշխատուժի դաշտում մրցակցող բիզնեսներ։ Արհմիութենական քաղաքականությունը, որով աշխատավարձերը բռնությամբ բարձրացվում են ազատ մրցակցային շուկայում հնարավոր մակարդակից վեր, կրճատում է թե՛ խնայողությունները, թե՛ աշխատավորի համար մրցակցող գործատուների թիվը։ Այսօրինակ քաղաքականության պայմաններում խնայողություններ ունեցող մարդիկ ձգտում են եղած միջոցները պահել դոշակի տակ կամ հանել երկրից դուրս։

 

Աշխարհի շատ վայրերում մեծ թվով մարդիկ հենց այսպիսի պայմանների պատճառով իրենց խնայողությունները դուրս են հանում երկրից, քանի որ այլեւս չեն զգում, որ դրանք սեփական երկրում ներդնելն ապահով է։ Լինում են մարդիկ, որոնք դադարում են խնայողություն անելուց։ Ի՞նչ իմաստ ունի խնայել, եթե դա միեւնույն է բռնագրավելու են։ Ինչո՞ւ չծախսես, քեֆ չանես ու չվայելես, քանի կաս։ Կան մարդիկ, որ շարունակում են իրենց խնայողությունները ներդնել պետական պարտատոմսերում՝ հավատացած, թե այդտեղ դրանք ավելի ապահով կլինեն, քան մասնավոր ձեռնարկություններում։ Սակայն նրանց փողը հետագայում ծախսվելու է ձայներ գնելու վրա, իսկ պետական պարտքի վրա կուտակվող շահատոկոսներն աստիճանաբար դառնալու են հավելյալ բեռ հարկատուների եւ աշխատավորների համար։ Այսինքն, տեսնում ենք, որ եթե արհմիութենական աշխատավարձերը հարկադրաբար սահմանում ենք շուկայական դրույքաչափերից բարձր, դրանով սպանում ենք ոսկե ձվեր ածող, այսինքն՝ բոլորի համար աշխատավարձի բարձրացում ապահովող սագին՝ թույլ չտալով, որ ներդրվող խնայողություններն աճեն՝ շարունակաբար բարելավելով բոլորի կենսապայմանները։

 

Միայն խնայողություններն են ունակ մեղմելու տնտեսական դժվարությունները

 

Բազմաթիվ երկրներում պաշտպանված չեն ո՛չ մասնավոր սեփականությունը, ո՛չ ներդրումները։ Անգլիայից անկախանալուց հետո Ներուն հայտարարեց, որ Հնդկաստանն օտարերկրյա կապիտալի ներգրավման կարիք եւ ցանկություն ունի։ Նա ընդունեց, որ թեեւ Հնդկաստանն իսկապես ցանկանում է ընթանալ սոցիալիզմի ուղով, այնուամենայնիվ, եթե մարդիկ իրենց կապիտալը ներդնեն երկրում, իրենք կխոստանան «առնվազն տասը տարի» չբռնագրավել այն։ Խելքը գլխին որեւէ ոք կամ հենց դուք ինքներդ որքա՞ն գումար կներդնեք այսպիսի պայմաններում։

 

Եթե աշխատավորները ցանկանում են բարձր տեսնել իրենց աշխատավարձերը, պետք է որդեգրեն խնայողությունները խրախուսող քաղաքականություն։ Արեւմուտքում այս խնդիրը մենք ունեցել ենք բազում տարիներ շարունակ՝ գրեթե ողջ դարի ընթացքում։ Այդուհանդերձ, այն դեպքերում, երբ արհմիութենական աշխատավարձերն աճում են առավել արտադրողական ոլորտներում, որոնք արհմիությունները կարող են հեշտորեն կազմակերպել եւ որոնք մենք կոչում ենք նեղ թողունակությամբ տնտեսության ճյուղեր (bottleneck industries), ինչպիսին տրանսպորտն է, արհմիությունները կարող են կասեցնել արդյունաբերության այլ ճյուղեր։ Ոմանց աշխատավարձը նրանք, իհարկե, բարձրացնում են, սակայն աշխատավարձ բարձրացնելիս աճում են նաեւ գները, իսկ գնի բարձրացման պարագայում գնվում է պակաս ապրանք, ինչը նշանակում է, որ կազմակերպված արտադրություններում զբաղվածությունը նվազում է։ Այս ճյուղերում աշխատանք ձեռք բերելու հնարավորությունից զրկված՝ աշխատավորները ստիպված են լինում մրցակցել այլ՝ պակաս վարձատրվող ոլորտներում։ Սա ավելի է նվազեցնում աշխատավարձերը, եթե իհարկե սույն ոլորտում եւս աշխատավորները չկազմեն քաղաքական արտոնություններով օժտված արհմիություններ։ Արդյունքում ամեն ինչ հանգում է նրան, որ ավելի մեծ թվով աշխատավորություն է մրցակցության մեջ նետվում տակավին քիչ վճարվող աշխատուժի հետ։

 

Չափից դուրս ցածր աշխատավարձերի դեմ այսօր առավել տարածված բալասանը նվազագույն աշխատավարձի մասին օրենքն է, ըստ որի՝ գործատուն չի կարող աշխատանքի ընդունել օրենքով սահմանվածից ցածր վարձավճարով։ Միացյալ Նահանգներում դա ներկայումս կազմում է ժամում 1.60 դոլար։ Մեր երկրում դիկտատուրա չկա, ու քանի դեռ չկա, գործատուն գործի կընդունի միայն այն դեպքում, երբ հույս ունի ետ ստանալու այդ 1.60 դոլարը սպառողից։ Եթե սպառողը համարի, որ մարդու ներդրումը գնահատելի է միայն 1.50, գործատուն նրան երբեք չի վճարի 1.60։ Գործատուն ընդամենը սպառողի գործակալն է։

 

Այսպիսով, մարդը մնում է օրենքով գործազուրկ, քանի որ նրան աշխատանքի ընդունելն ապօրինություն է։ Նա օրինականորեն չի կարող վաստակել այնքան, որքան կվաստակեր ազատ շուկայում, այսինքն՝ այն առավելագույնը, որը յուրաքանչյուր սպառող կվճարեր նրա ներդրման դիմաց։ Այս նպատակով հնարվել է գործազրկության ապահովագրությունը՝ այսպիսի մարդկանց մասին հոգալու համար։ Երբ գործազրկության ապահովագրության վճարների ժամկետն անցնում է, մնում է պետական օժանդակությունը կամ նպաստը, ինչը հավելյալ բեռ է դառնում հարկատուների ուսերին, որոնք, ըստ էության, արդյունքում նույն իրենք՝ աշխատավորներն են։ Այսպիսի քաղաքականության միակ հնարավոր ելքը գների եւ հարկերի աճն է, արտադրության անկումը եւ աղքատության տարածումը։

 

Լավագույն նպատակներ, բայցեւ տնտեսական հարցերի նվազագույն ըմբռնում ունեցող մարդիկ շարունակաբար փորձում են օգնել տնտեսական սանդուղքի ներքեւում կանգնածներին՝ պետական միջամտության կոչ անելով։ Մենք արդեն ընդունել ենք Ազգային արդյունաբերության վերականգնման մասին օրենքը (National Recovery Act), որը պիտի օգներ ե՛ւ բիզնեսին, ե՛ւ աշխատավորությանը՝ թույլատրելով նրանց պետական օգնությամբ կազմակերպվել՝ սահմանելու համար բարձր գներ եւ բարձր աշխատավարձեր։ Ունենք Գյուղատնտեսության կարգավորման մասին օրենք (Agriculture Adjustment Act), ունենք Արժեթղթերի վաճառքի մասին օրենք (Securities and Exchange Act)։ Առհասարակ, մենք շատ ունենք բարեհունչ անվանումներով եւ առաջաբաններով ակտեր՝ իբրեւ մեր լավագույն մտադրությունների արտացոլում։

 

Այնինչ իրական հարցը միշտ նույնն է՝ իսկապե՞ս այսպիսի օրենքները գործուն միջոցներ են ցանկալի կամ նախանշված արդյունքներին հասնելու համար։

 

Ազգային արդյունաբերության վերականգնման մասին օրենքը ազգային ոչ մի վերականգնում չի բերել։ Գյուղատնտեսության կարգավորման մասին օրենքը չի հարմարեցրել գյուղատնտեսությունը սպառողների ցանկություններին։ Փոխարենը՝ արդյունքում մենք արտադրում ենք ավելցուկ ավելցուկի ետեւից։ Մենք միլիարդավոր հարկային դոլարներ ենք նվիրել ֆերմերներին եւ, երեսունհինգ տարի անց, դեռ շարունակում ենք նվիրել, այնինչ գյուղատնտեսության խնդիրները կան ու մնում են մինչ օրս։ Այս օրենքներից միայն մեկն է գործել անվանը հավատարիմ՝ Գործազրկության ապահովագրության ակտը։ Այն իսկապես երաշխավորվել է գործազրկությունը մեր երկրում։

 

Բոլոր այս միջամտությունները չեն ավելացրել արտադրությունը։ Ազատ շուկայական հասարակության մեջ յուրաքանչյուր ոք կարող է աշխատանքի ընդունվել հնարավոր առավելագույն աշխատավարձով, որը սպառողները պատրաստ են վճարել նրա ներդրման դիմաց։ Անհնարին է երկար ժամանակ ստանալ ավելի բարձր աշխատավարձ, եւ ո՛չ մի կառավարություն ո՛րեւէ քայլով չի կարող փոխել կամ բարելավել այս պարագան։ Մինչդեռ շատ աշխատողներ եւ ընտրողներ մնում են հավատացած, թե արհմիությունները կարող են բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը։

 

Կառավարությունները, անշուշտ, ստիպված են շարժվել պոպուլիստաբար եւ չեն կարող անել մի բան, որ հաճո չէ ընտրողներին։ Այսօր մոդայիկ է մտածելը, որ պետք է թույլ չտալ, որ որեւէ աշխատողի աշխատավարձ երբեւէ տատանվի դեպի ցած։ Համարվում է, որ աշխատավարձերի դրույքաչափերը պետք է միայն աճեն։ Այդպիսով, մեր օրենքները եւ արհմիությունները փորձում են կանխել անվանական աշխատավարձի յուրաքանչյուր կրճատում։

 

Շուկայական համակարգը սպառողին թույլ է տալիս փոխել իր ցանկություններն ու կարիքները։ Երբ դրանք փոխվում են, գործատուն եւս հարկադրված է լինում փոխել արտադրանքը՝ սպառողին բավարարելու համար։ Եթե սա տեղի է ունենում ազատ շուկայում, ապա այլեւս մեծ ծավալով չպահանջված ապրանքների գները նվազում են, իսկ պահանջարկի աճ ունեցող ապրանքների գները՝ աճում, եւ գործարարները, անշահավետ ապրանքների արտադրությունից անցնում են շահույթ խոստացող ապրանքների արտադրությանը՝ դադարեցնելով այն արտադրությունը, որի արդյունքը կարելի է վաճառել միայն վնասով։ Երբ պահանջարկը փոխվում է, նրանք արտադրում են պակաս մոմեր, օրինակ, եւ անցնում էլեկտրական լամպերի արտադրությանը։ Այդպես, ահա, աշխատավորները եւս ստիպված են լինում փոխել արտադրական ոլորտը։

 

Ներկայումս մենք այլեւս թույլ չենք տալիս աշխատավարձի անկումներ։ Ուստի, եթե գործատուն չի կարող այլեւս վճարել արհմիությունների կողմից պահանջվող աշխատավարձը, պետք է կասեցնի ողջ գործունեությունը եւ աշխատանքից ազատի բոլորին՝ ներառյալ նաեւ նրանց, ովքեր գուցե բավարարվեին փոքր-ինչ պակաս աշխատավարձով, մինչեւ կգտնեին ավելին վճարվող աշխատանք։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

 

Այս մասին նաև՝

Ինչպես են սահմանվում աշխատավարձերը․ մաս 1

Ինչպես են սահմանվում աշխատավարձերը․ մաս 2

 

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր