Ճապոնիայի դպրոցական կրթությունը

Ճապոնիայում կրթությունը դարձավ ազգի հիմնաքարը դեռևս 1868 թվականին, երբ կայսր Մուցուհիտոյի կողմից իրականացվեց Մեյձիի հեղափոխությունը: Ճապոնական կրթական համակարգի հիմքերը չավերվեցին անգամ այն ժամանակ, երբ Ճապոնիան ջախջախիչ պարտություն կրեց Երկրորդ աշխարհամարտում: Ավելին՝ պարտությունից հետո Ճապոնիան աշխարհին ու հատկապես ԱՄՆ-ին զարմացրեց իր նոր «ատոմային զենքով», որը վերակառուցված կրթական համակարգն էր: Հետպատերազմյան շրջանում Ճապոնիան զգալիորեն թեթևացրեց սովորողների քննական բեռը, խթանեց միջազգայնացումն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, դիվերսիֆիկացրեց կրթությունը և աջակցեց ցկյանս ուսումնառության հայեցակարգի զարգացմանը: Ճապոնիայում սկսվեց, այսպես կոչված, «սումինուրուի» շրջանը, երբ բոլոր ուսումնական նյութերից արմատախիլ էր արվում ցանկացած ավտորիտար, ռազմատենչ, ազգայնական կամ հակաամերիկյան բովանդակություն:

 

Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%, ապա Ճապոնիայում պետական բյուջեի ծախսերում կրթության մասնաբաժինը ընդամենը 8.38% է։ Սա ապացուցում է, որ ճապոնական կրթական համակարգի հիմքում ոչ թե մեծ փողերն են, այլ յուրահատուկ արժեքներն ու գաղափարախոսությունը:

 

Ճապոնական կրթության մասին ընդունված է ասել, որ «մինչև 5 տարեկան երեխաներին ճապոնացիները վերաբերվում են որպես արքաների, 5-15  տարեկաններին՝ որպես «ստրուկների», իսկ 15 տարեկանից հետո՝ որպես հավասարների»: Ի տարբերություն Չինաստանի, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաներին ծանրաբեռնում են դպրոցին նախապատրաստելու համար, այստեղ մինչև 5 տարեկանը համարվում է «ամենաթողության տարիք». ծնողները ոչինչ չեն արգելում, երեխան անում է սրտի ուզածը: Նախադպրոցական հաստատությունները մանկապարտեզներն են (3-6 տարեկանների համար), որոնք առավելապես կրթական գործառույթ են իրականացնում, և ցերեկային խնամքի հաստատությունները (0-6 տարեկանների համար), որոնք գտնվում են Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: Մանկապարտեզներում ձևավորվում են խմբակներ, որոնցից յուրաքանչյուրում երեխան մնում է 6 ամիս, ապա նրան փոխադրում են այլ խմբակ՝ նպատակ ունենալով երեխայի մեջ դաստիարակել նոր միջավայրին արագ հարմարվելու կարողություն:

 

Ընդհանուր առմամբ՝ ճապոնական կրթությունը սկսվում է 5 տարեկանից հետո, երբ ճապոնացի երեխաները ընդունվում են տարրական դպրոց ու սովորում 6 տարի, ապա՝ միջին դպրոց, որը եռամյա է: Սրանով ավարտվում է ճապոնական պարտադիր կրթությունը, սակայն գրեթե բոլոր ճապոնացիները (98.8%-ը) շարունակում են կրթությունը ավագ դպրոցում: Ճապոնիայի կրթական համակարգը կարելի է ներկայացնել հետևյալ գծապատկերի միջոցով.

 

Գծապատկեր 1․ Ճապոնիայի կրթական համակարգը

 

Ճապոնացի դպրոցականները բավականին բարձր հորիզանականներ են զբաղեցնում PISA թեստավորման արդյունքներում, հատկապես գիտությունից: Նրանք նաև շատ կարգապահ են. ոչ միայն երբեք չեն բացակայում, այլև անգամ չեն ուշանում դասերից: Սա բացատրվում է նրանով, որ ճապոնացի երեխաների 85%-ը իրեն երջանիկ է զգում դպրոցում:

 

Գծապատկեր 2․ Ճապոնիայի դիրքերը PISA թեստավորման արդյունքներում (2006-2018 թթ.)

 

Աշակերտը, դիտվելով որպես «ստրուկ», իր հետևողական աշխատանքով վաստակում է հետագայում ուսանողական տարիներն ավելի թեթև ծանրաբեռնվածությամբ վայելելու հնարավորությունը:

 

Ճապոնիայում դպրոցական տարին սկսվում է այն ժամանակ, երբ ծաղկում է սակուրան՝ ապրիլին: Ուսումնական տարին տևում է 240 օր, ավարտվում է մարտին, կան ամառային ու ձմեռային արձակուրդներ: Տարրական դպրոցում երեխաները ուսումնասիրում են ճապոներեն, մաթեմատիկա, գիտություն, հասարակագիտություն, երաժշտություն, ստեղծարարություն, տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն, աստիճանաբար ներդրվում է նաև անգլերենը: Ճապոնական կրթության առանձնահատկություններից մեկը մաթեմատիկայի գերարժևորումն է. եթե այլ երկրներում մաթեմատիկային հատկացվում է շաբաթական միջինում 218 րոպե, ապա Ճապոնիայում՝ 235, փոխարենը ավելի քիչ ժամանակ է տրամադրվում լեզվին ու գիտությանը՝ համապատասխանաբար 205 և 165 րոպե, մինչդեռ այլ երկրներում՝ 215 և 200 րոպե:

 

Ճապոնական դպրոցական կրթության առաջին երեք տարում ակադեմիական գիտելիքները ամենակարևորը չենԱռավել կենսական է երեխայի մեջ բնավորություն ու սիրելի երկրին արժանի քաղաքացի դաստիարակելը. նրան սովորեցնում են հարգել, մեծահոգություն ու կարեկցանք դրսևորել, որոնել ճշմարտությունը և ըմբռնել ինքնատիրապետման արվեստը: Ճապոնիայում ամեն ինչ հավասար է ու նույնական՝ սկսած համազգեստից, վերջացրած մտածելակերպով. համահավասարության զգացողությունը ճապոնացիներին դարձնում է աշխարհի ամենամիասնական ազգերից մեկը: Ճապոնիայում երեխաներին սովորեցնում են խուսափել ուղիղ  մրցակցությունից, քանի որ  որևէ  մեկի  հաղթանակը  կհանգեցնի մյուս աշակերտների պարտությանը: Ուսուցչի համար չկան ավելի խելացի ու ավելի անխելք աշակերտներ, երեխաներն այստեղ «տեսակավորման» ենթակա չեն, ի տարբերություն, օրինակ, Սինգապուրի: Իհարկե, սա հանգեցնում է ճապոնական կրթական համակարգի կարևորագույն թերություններից մեկին, որը հատուկ է արևելյան շատ այլ երկրների. այստեղ ոչ միայն չի խրախուսվում, այլև սահամանափակվում ու արգելվում է քննադատական ու ստեղծագործական մտածելակերպը: Ճապոնացիները կարծում են, որ այդպիսի մտածելակերպը հանգեցնում է տարբերակվածության, հետևաբար՝ հասարակության կազմաքանդման ու բաժանման: Ճնշելով երեխայի անհատականությունը՝ պետությունը ձեռք է բերում շատ մաքրասեր, հետևողական, ճշտապահ, կարգապահ ու աշխատասեր քաղաքացիներ:

 

Ճապոնական դպրոցների մեծ մասում դասերը սկսվում են 8:30-ին, ավարտվում 15:00-ին, ի տարբերություն, օրինակ, Չինաստանի, որտեղ դպրոցական օրը ունի 9.5 ժամ տևողություն. Ճապոնիայում կրթությունը դասերի որակի, և ոչ թե քանակի մասին է: Այնտեղ դպրոցականները հիշում են սովորածի 90%-ը, քանի որ ոչ միայն պարզապես լսում են ուսուցչին (ըստ հետազոտության՝ միայն լսելով կարելի է մտապահել լսած-սովորածի շուրջ 40%-ը), այլ նաև միմյանց բացատրում են իրենց հասկացածը: Սա, իհարկե, հիշեցնում է Ֆեյնմանի ուսուցման մեթոդը, ըստ որի՝ սովորելու լավագույն տարբերակը սովորեցնելն է: Միջին դպրոցում 15:00-ին հաջորդում են սպորտային կամ մշակութային ակումբների դասերը, որոնք տևում են միջինում 2 ժամ: Յուրաքանչյուր աշակերտ կարող է անդամակցել միայն մի ակումբի, օրինակ՝ երաժշտական ակումբին կամ մաթեմատիկայի, սակայն ամեն տարի կարող է փոխել այն: Այս ոչ ֆորմալ խմբերը կարևոր դերակատարում ունեն ոչ միայն հետաքրքրությունները բավարարելու ու խորացված գիտելիքներ ստանալու, այլ նաև ավագ ու կրտսեր դպրոցականների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար. ավագները դառնում են մենթոր, սովորեցնում ու ուղղորդում են, իսկ կրտսեր աշակերտները սովորում են սովորել ու ծառայել ավագներին:

 

Ավագ դպրոցում կան պարտադիր և ընտրովի առարկաներ: Պարտադիր առարկաներն են գիտությունը, մաթեմատիկան, ֆիզկուլտուրան (որը դպրոցների մի մասում կարող է փոխարինվել քենդոյի կամ ձյուդոյի դասերով), առողջությունը, օտար լեզուն (որը սովորաբար անգլերենն է) և հասարակագիտությունը, որում համակցված են աշխարհագրությունը, պատմությունը (ինչպես աշխարհի, այնպես էլ ճապոնական), սոցիոլոգիան, քաղաքականությունը, տնտեսագիտությունը և քաղաքացիական հասարակությունը: Քանի որ ճապոնական հասարակությունում ընտանիքը ունի կարևոր դերակատարում, պարտադիր առարկաներից է նաև տնային տնտեսագիտության միամյա դասընթացը, որը, պարզ ասած, աշակերտին պատրաստում է ընտանեկան կյանքին՝ սովորեցնելով խոհարարության հիմունքներ, ընտանեկան բյուջեի գրագետ տնօրինում և այլ անհրաժեշտ, բայց շատ երկրներում անտեսված գիտելիքներ: Ընտրովի առարկաներից են համակարգչային գիտությունը (որը դպրոցների մի մասում պարտադիր է), արվեստը կամ երաժշտությունը: Դպրոցից կախված՝ կարող են լինել նաև այլ ընտրովի առարկաներ, օրինակ՝ տեխնոլոգիա, գյուղատնտեսություն, առևտուր, ձկնորսություն և օտար լեզուներ: Աշակերտները տնային հանձնարարությունները կատարելու համար օրական ծախսում են մոտ 2-3 ժամ, քնում՝ միջինում 6 ժամ:

 

Ավագ դպրոցում ևս դասերից հետո կան ակումբային դասեր, որից հետո աշակերտների մոտ 60%-ը հաճախում է մասնավոր, առևտրային դպրոցներ, որոնք Ճապոնիայում կոչվում են «ձյուկուներ» և «յոբիկուներ» (սրանք, ի տարբերություն «ձյուկուների», ավելի ֆորմալ կառույցներ են, համարվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներ): Դասերն ավարտվում են 21:00-ին ու երեխաներով լցված ավտոբուսները տեղափոխում են նրանց դպրոցից տուն: Այդ դպրոցները աշակերտներին անհատապես (ի տարբերություն սովորական դպրոցների) նախապատրաստում են ընդունելության քննություններին, որոնք շատ բարդ են, ներառում են ճապոներենը, մաթեմատիկան, գիտությունը, հասարակագիտությունը և անգլերենը: Ճապոնացի աշակերտների մի մասը դպրոցն ավարտելուց հետո կորցնում է մի տարի մինչև համալսարան ընդունվելը. այդ մի տարին նրանք պատրաստվում են ընդունելության քննություններին իրենց ցանկալի բուհը ընդունվելու համար: Դպրոցն ավարտողների մոտ 76%-ը շարունակում է կրթությունը համալսարանում:

 

Աշակերտները շատ լուրջ են վերաբերվում ընդունելության քննություններին, քանի որ այն հանգամանքը, թե դպրոցականը ինչ համալսարան կկարողանա ընդունվել, կորոշի նրա հետագա կյանքի որակը և բարեկեցության մակարդակը:

 

Այս թեմայով՝

2020-06-06  Իսրայելի դպրոցական կրթությունը

2020-06-06  Ֆինլանդիայի դպրոցական կրթությունը

2020-04-13  Չինաստանի դպրոցական կրթությունը

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր