Հնարավոր տնտեսական մարտահրավերները, որոնց կբախվենք առաջիկա տարիներին

2008-09թթ․ ֆինանսական ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունը պարուրած անհավասարակշռությունն ու ռիսկերը սրվեցին տնտեսական քաղաքականության սխալների հետևանքով: Կառուցվածքային խնդիրները լուծելու փոխարեն, որոնք բացահայտեցին ֆինանսական ճգնաժամը և դրան հաջորդող անկումը, կառավարությունները հիմնականում խուսափեցին կամ հետաձգեցին այդ խնդիրների լուծումը՝ ստեղծելով լուրջ ռիսկեր, որոնք անխուսափելի դարձրեցին ևս մեկ ճգնաժամ: Եվ ահա, երբ այդ ճգնաժամը սկսել է, ռիսկերն ավելի են մեծանում: Դժբախտաբար, եթե նույնիսկ Մեծ անկումն այս տարի հանգեցնի U տեսքի (բնութագրում է տնտեսության աստիճանաբար անկումը և աստիճանաբար վերականգնումը) թույլ վերականգնման, այդ ռիսկային միտումների պատճառով այս տասնամյակում ավելի ուշ կհաջորդի L տեսքի (բնութագրում է տնտեսության կտրուկ անկումը, բայց առանց համապատասխան կտրուկ վերականգնման) «ավելի մեծ ճգնաժամ»:

 

Առաջին միտումը վերաբերում է բյուջեի պակասուրդին և դրանցից բխող ռիսկերին՝ պետական պարտքին և դեֆոլտներին: COVID-19 ճգնաժամին տնտեսական քաղաքականության արձագանքը հանգեցնում է բյուջեի պակասուրդի զանգվածային աճի` ՀՆԱ-ի մոտ 10% և ավելի չափով, և դա այն ժամանակ, երբ շատ երկրներում պետական պարտքի մակարդակն արդեն բարձր էր, եթե ոչ անկայուն: Հայաստանի դեպքում ևս պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի 5.0 %-ին ըստ 2020թ․ պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի։

 

Բացի այդ, շատ տնային տնտեսությունների և ձեռնարկությունների եկամուտների կորուստը նշանակում է, որ մասնավոր հատվածի պարտքի մակարդակը նույնպես կդառնա անկայուն, ինչը կարող է հանգեցնել պարտավորությունների զանգվածային չկատարման և սնանկությունների: Պետական պարտքի աճող մակարդակի պայմաններում նման իրավիճակը գրեթե երաշխավորում է ավելի դանդաղ վերականգնում, քան մեկ տասնամյակ առաջ Մեծ ճգնաժամին հաջորդած վերականգնումն էր:

 

Երկրորդ խնդիրը զարգացած երկրներում ժողովրդագրական դանդաղ գործող ռումբն է: COVID-19 ճգնաժամը ցույց է տալիս, որ ավելի շատ պետական ծախսեր պետք է հատկացվեն առողջապահական համակարգերին, և որ համընդհանուր առողջապահությունը և համանման այլ հանրային բարիքներն անհրաժեշտություն են, այլ ոչ թե շքեղություն: Այնուամենայնիվ, քանի որ զարգացած երկրների մեծամասնությունն ունի ծերացող բնակչություն, ապագայում նման ծախսերի ֆինանսավորումն ավելի կմեծացնի առողջապահության և սոցիալական ապահովության այսօր չֆինանսավորվող համակարգերի ենթադրյալ պարտքերը:

 

Հաջորդ խնդիրը գնանկման աճող ռիսկն է: Բացի խորը տնտեսական անկումից, COVID-19 ճգնաժամը նաև հանգեցնում է ապրանքների (չօգտագործված մեքենաներ և կարողություններ) և աշխատաշուկայի (գործազրկություն) զանգվածային լճացման, ինչպես նաև այնպիսի ապրանքների գների անկման, ինչպիսիք են նավթը և արդյունաբերական մետաղները: Դա հավանական է դարձնում պարտքի արժեզրկումը՝ մեծացնելով անվճարունակության ռիսկը:

 

Գնանկմամբ պայմանավորված ի հայտ է գալիս արժույթի արժեզրկման ռիսկը: Քանի որ կենտրոնական բանկերը փորձում են պայքարել գնանկման դեմ և կանխել տոկոսադրույքների բարձրացման ռիսկը (որպես պետական պարտքի զանգվածային աճի հետևանք), դրամավարկային քաղաքականությունները կդառնան ավելի ոչ ավանդական և հեռուն գնացող: Կարճաժամկետ հատվածում կառավարությունները ստիպված կլինեն դիմել կենտրոնական բանկի կողմից բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը՝ լճացումից և գնանկումից խուսափելու համար: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում արագացած ապագլոբալացման և նորացված հովանավորչության պատճառած առաջարկի բացասական ցնցումների հետևանքով ստագֆլյացիան (այն իրավիճակը, որտեղ տնտեսական անկումը և տնտեսության խաթարված վիճակը ուղեկցվում են գնաճով) կդառնա գրեթե անխուսափելի:

 

Լուրջ մարտահրավեր է տնտեսության ավելի մեծ թվային խզումը: Միլիոնավոր մարդկանց՝ աշխատանքը կորցնելու կամ աշխատելու ու ավելի քիչ վաստակելու պայմաններում, 21-րդ դարի տնտեսության եկամուտների և հարստության ճեղքվածքներն էլ ավելի կխորանան: Մատակարարումների շղթայի ապագա ցնցումներից պաշտպանվելու համար զարգացած երկրների ընկերությունները ցածր ծախսերով տարածաշրջաններից արտադրությունը կտեղափոխեն ավելի թանկ տեղական շուկաներ: Բայց տվյալ երկրի աշխատողներին օգնելու փոխարեն այս միտումը կարագացնի ավտոմատացման տեմպը՝ ճնշում գործադրելով աշխատավարձերի բարձրացման վրա և հետագայում առաջացնելով ազգայնականության ու այլատյացության խնդիրներ:

 

Դա մատնանշում է հաջորդ միտումը՝ ապագլոբալացումը: Համաճարակը արագացնում է բաժանման գործընթացները, որոնք արդեն ընթանում էին: ԱՄՆ-ն ու Չինաստանն ավելի արագ կապերը կխզեն, իսկ շատ երկրներ կարձագանքեն՝ կիրառելով ավելի հովանավորչական քաղաքականություն գլոբալ ցնցումներից տեղական ընկերություններին և աշխատողներին պաշտպանելու համար: Հետհամավարակային աշխարհը կբնութագրվի ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի, տեխնոլոգիաների, տվյալների և տեղեկատվության տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներով: Այս գործընթացն արդեն տեղի է ունենում դեղագործության, բժշկական սարքավորումների և սննդի ոլորտներում, որտեղ ի պատասխան ճգնաժամի՝ կառավարությունները մտցրել են արտահանման սահմանափակումներ և հովանավորչական այլ միջոցներ:

 

Դեմոկրատիայի դեմ անբարենպաստ արձագանքը կուժեղացնի այս միտումը: Պոպուլիստ առաջնորդները հաճախ օգուտ են քաղում տնտեսական թուլությունից, զանգվածային գործազրկությունից և աճող անհավասարությունից: Ընդլայնված տնտեսական անապահովության պայմաններում ճգնաժամի համար օտարերկրացիներին մեղադրելու ուժեղ խթան կլինի: Արտադրական բանվորները և միջին խավի լայն խմբեր կդառնան ավելի զգայուն պոպուլիստական հռետորաբանության, մասնավորապես՝ միգրացիան և առևտուրը սահմանափակելու առաջարկների նկատմամբ:

 

Սա ընդգծում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առկա աշխարհառազմավարական հակամարտությունը: ԱՄՆ իշխանությունների՝ Չինաստանին համավարակի համար մեղադրելու բոլոր ջանքերը գործադրելու դեպքում Չինաստանի իշխանություններն իրենց հերթին կուժեղացնեն այն պնդումը, որ ԱՄՆ-ը դավադրաբար պատրաստվում է կանխել Չինաստանի խաղաղ վերելքը: Առևտրի, տեխնոլոգիաների, ներդրումների, տվյալների և արժութային պայմանավորվածությունների մասով չին-ամերիկյան տարանջատումները կարագանան: Դիվանագիտական այս խզումը պայմաններ կստեղծի նոր սառը պատերազմի ԱՄՆ-ի և նրա մրցակիցների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև: Եվ քանի որ տեխնոլոգիաները կարևորագույն զենքն են ապագայի ոլորտները վերահսկելու գործում և համավարակների դեմ պայքարում, ԱՄՆ-ի տեխնոլոգիաների մասնավոր ոլորտն ավելի կինտեգրվի ազգային անվտանգություն-արդյունաբերություն համալիրին:

 

Վերջին մարտահրավերը, որը չի կարելի անտեսել, շրջակա միջավայրի խաթարումն է, և ինչպես ցույց է տվել COVID-19 ճգնաժամը, դա կարող է ավելի մեծ տնտեսական քաոս առաջացնել, քան ֆինանսական ճգնաժամը: Կրկնվող համաճարակները, ինչպես կլիմայի փոփոխությունը, ըստ էության, տեխնածին աղետներ են, որոնք թույլ առողջության և սանիտարական վատ նորմերի, բնական համակարգերի չարաշահման և գլոբալացված աշխարհի աճող փոխկապվածության հետևանք են: Համավարակները և կլիմայի փոփոխության բազմաթիվ հիվանդածին ախտանիշները հետագա տարիներին կդառնան ավելի հաճախակի, ծանր և թանկ արժեցող:

 

Այս ռիսկերը, որոնք արդեն նշմարվել էին դեռ COVID-19-ի ճգնաժամից առաջ, այժմ սպառնում են ահռելի փոթորիկ բարձրացնել, որը համաշխարհային տնտեսությանը կներքաշի հուսահատության տասնամյակի մեջ: Հայտնի տնտեսագետ Ռուբինիի խոսքերով՝ տեխնոլոգիաները և առավել գիտակ քաղաքական ղեկավարությունը ի վիճակի կլինեն նվազեցնել, լուծել կամ նվազագույնի հասցնել այս խնդիրներից շատերը միայն 2030-ական թվականներին՝ սկիզբ տալով ավելի ներառական, համագործակցային և կայուն միջազգային իրավիճակի: Բայց մինչ այդ պետք է պատվով հաղթահարել այս ճգնաժամը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր