Covid-19. Նոր Հայաստանի առաջին տնտեսական փորձությունը

Այսօր մարդկությանը պատուհասած վարակը ոչ միայն գերխնդիր է դարձել առողջապահական համակարգերի համար և խլում մարդկային կյանքեր, այլև վերաճում է լուրջ տնտեսական ճգնաժամի։ Որոշ կանխատեսումների համաձայն՝ այն նույնիսկ կարող է 1929-33թթ․ Մեծ ճգնաժամից ավելի աննախադեպ լինել կամ այդ ժամանակից ի վեր՝ ամենախորը։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների՝ բազային սցենարով 2020թ․ համար կանխատեսվում է համաշխարհային տնտեսության -3% անկում։ Իսկ Bloomberg-ի ուսումնասիրության և մշակած մեթոդաբանության համաձայն ճգնաժամն արդեն սկսվել է։

 

Այս ճգնաժամի գլխավոր առանձնահատկությունը վիրուսով պայմանավորված անորոշությունն է․ հայտնի չէ, թե ինչ ուժգնությամբ (թեև արդեն ամբողջ աշխարհն է վարակել) և դեռ որքան ժամանակ այս աղետը կշարունակի մոլեգնել աշխարհում։ Ընդհանուր առմամբ, սպասվող տնտեսական ճգնաժամը ոչ թե կորոնավիրուսի անմիջական ազդեցության, այլ ավելի շատ դրա կանխարգելման և հանրային առողջության պահպանման համար կառավարությունների կողմից իրականացված սահմանափակումների հետևանք է։ Ընդ որում՝ այդպիսի սահմանափակումներ են կիրառել նույնիսկ ամենաազատ տնտեսություններն ունեցող երկրները, ինչի հետևանքն էլ սպասվող տնտեսական ճգնաժամն է։

 

Համավարակն իր «սև» գործն է անում նաև Հայաստանում՝ խլելով կյանքեր և բարդ իրավիճակ ստեղծելով տնտեսության համար։ Արդյունքում Հայաստանում ևս սպասվում է տնտեսական անկում։ Ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ 2020թ․ Հայաստանում տնտեսական անկումը կկազմի -1,5 %: Համաշխարհային բանկի կանխատեսումները լավատեսական են, որոնց համաձայն 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսված մակարդակը կտրուկ կնվազի՝ մինչև 1.7 տոկոս։

 

Ընդհանրապես, անկումը տնտեսական զարգացմանը բնորոշ երևույթ է և հանդիսանում է դրա բաղկացուցիչ մասը, քանի որ պարբերաբար տեղի են ունենում տնտեսական տատանումներ՝ վայրէջքներ և վերելքներ։ Անկումներ և դրանց հաջորդող ճգնաժամեր են լինում ինչպես տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում, ինչպիսին 2008-09թթ․ ճգնաժամն էր, այնպես էլ ֆորսմաժորների (անհաղթահարելի ուժի), բնական երևույթների և աղետների հետևանքով։ Նման իրավիճակներում, երբ անկումն անխուսափելի է, էականը ոչ թե անկման երևույթն է, այլ դրա խորությունը և տևողությունը։ Այս երկու մեծություններից ամենակարևորը անկման տևողությունն է (տե՛ս գծապատկերը)․ ինչքան այն երկար է տևում, այդքան վնասակար է տնտեսության համար, և այդքան ավելի դժվար է լինում նախաճգնաժամային մակարդակին վերադառնալը։

 

Տնտեսական տատանումները ՀՀ-ում 2001-2021 թթ․

 

Կարևոր է նաև վերականգնման փուլը․ որքան այն կարճ լինի, այդքան ավելի արագ կարելի է հասնել նախաճգնաժամային մակարդակին, ինչը կախված է անկման կամ ճգնաժամային փուլում իրականացված միջոցառումների արդյունավետությունից։

 

Կորոնավիրուսի հետևանքով սպասվող տնտեսական ճգնաժամն ունի ինչպես արտաքին ներթափանցման ուղիներ, այնպես էլ ներքին ազդեցության ուղիներ։ Ընդ որում՝ արտաքին ուղիները նաև ներքին ազդեցության հետևանքներ են ունենում տնտեսությունում։

 

Արտաքին ազդեցության հիմնական ուղիներն են հայկական արտադրության ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի կրճատումը, օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի դադարումը, արտերկրներից դրամական փոխանցումների (տրանսֆերտների) կրճատումը, օտարերկրյա ներդրումների նվազումը։ Բացի այդ, ճգնաժամային իրավիճակ է նաև առևտրային գործընկեր երկրներում։

 

Քանի որ Հայաստանի կառավարությունը նույնպես կորոնավիրուսի կանխարգելման համար սահմանափակումների քաղաքականությունն է կիրառում, հետևաբար արտաքին ազդեցության ուղիներին զուգահեռ առկա են նաև տնտեսական ճգնաժամի առաջացման ներքին ուղիներ։ Սահմանափակումների հետևանքով տեղի է ունենում արտադրության և զբաղվածության կրճատում, ներգնա տուրիզմի անկում, դրանց հետևանքով բնակչության և պետական բյուջեի եկամուտների նվազում, որն էլ իր հերթին հանգեցնելու է սպառողական ծախսերի կրճատման և պետական որոշ ծախսերի հետաձգման։ Արդյունքում կլինի սպառողների վարքագծի փոփոխություն, բանկերը և մյուս ֆինանսական կառույցները կցուցաբերեն ավելի զգուշավոր վարքագիծ և այլն։

 

Ընդհանրական ձևով տնտեսության վրա այդ ազդեցությունը կարելի ներկայացնել հետևյալ գծապատկերի միջոցով։

 

 

Բացասական ազդեցությունները մեղմելու և տնտեսական ակտիվությունը վերականգնելու համար պետք են հակաճգնաժամային միջոցառումներ։ Կառավարության կողմից ներկայումս իրականացվող կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի մեծ մասը, հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերը, հակաճգնաժամային միջոցառումներ չեն, ինչպես սկսել են դրանք անվանել։ Բացի այդ տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը խնդրահարույց են, ինչի մասին փաստում են տարբեր առցանց հարթակներում բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրները։

 

Հակաճգնաժամային միջոցառումները պետք է լինեն ավելի խորքային, դրանք պետք է ուղղված լինեն ինչպես առանձին ոլորտներին աջակցելուն, այնպես էլ ընդհանուր տնտեսական ակտիվության աշխուժացմանը։ Դրանք պետք է ունենան հստակ քայլերի հաջորդականություն, մատնանշեն կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները։ Հատկապես կարևոր է, որ հաշվի առնվեն հետևանքները միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում, քանի որ նման իրավիճակներում ժողովրդի դժգոհությունը փարատելու համար կառավարությունը կարող է իրականացնել կարճաժամկետ դրական արդյունքներ ապահովող միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել ավելի լուրջ խնդիրների միջնաժամկետ հատվածում։

 

Օրինակ, պետական աջակցության ծրագրերով բանկերը վարկավորում են խնդիրներ ունեցող ընկերությունների, որոնք այս պահին նույնիսկ չեն կարողանում պլանավորել իրենց գործունեությունը կորոնավիրուսով պայմանավորված բարձր անորոշության պատճառով։ Հնարավոր է, որ այդ կազմակերպությունները հայտնվեն սնանկացման եզրին։ Այդ վարկերի մասով բանկերը կարող են խնդիրներ ունենալ, քանի որ կավելանա խնդրահարույց վարկերի թիվը։ Հետևաբար, աջակցությունը պետք է իրականացվի այնպես, որ չխաթարի ֆինանսական կայունությունը։ Ընդ որում՝ կառավարությունն այդ աջակցության միջոցները ընկերություններին տրամադրում է այդ ընկերությունների վճարած հարկերի հաշվին, իսկ այդ ընկերությունների մի մասը խնդիրներ ունի հենց կառավարության կողմից, իհարկե, հանրային առողջության պահանջով կիրառված սահմանափակումների հետևանքով։

 

Պարզապես պետք էր ունենալ համավարակի հնարավոր տարածման սցենարներ և դրանցից բխող բացասական տնտեսական հետևանքների գնահատման և հակազդման սցենարներ, դրանք պարբերաբար ճշգրտել համավարակով պայմանավորված զարգացումներին զուգահեռ։ Դա թույլ կտար ճիշտ ազդակներ հաղորդել բիզնեսին և սպառողներին։ Բացի այդ սահմանափակումները կիրառելիս հաշվի չեն առնվել ինստիտուցիոնալ ասպեկտները, այնինչ խնդրին հարկավոր էր նաև ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, ինչի հետևանքով մարզերում շատերը չեն հետևում սահմանափակումների պահանջներին։

 

Կառավարությունը ստիպված է լինելու աստիճանաբար թույլատրել արգելված տնտեսական գործունեության տեսակները՝ չսպասելով արտակարգ դրության ավարտին, ինչը, կարծես թե, արդեն իրականացնում է։ Սահմանափակումների երկարաձգումը և մարդկանց հարկադրաբար տանը երկար պահելը մի կողմից ամբողջությամբ կաթվածահար կանեն տնտեսությունը, որի հետևանքով էլ ավելի երկար ժամանակ կպահանջվի տնտեսական ակտիվության վերականգնման համար, մյուս կողմից խնդիրներ կստեղծեն աղքատ կամ ցածր եկամուտներով մարդկանց համար, ինչն էլ կհարուցի նրանց դժգոհությունը։ Նման երևույթներ արդեն նկատվում են որոշ զարգացած երկրներում։

 

Շատ է խոսվում ճգնաժամի ստեղծած նոր հնարավորությունների և աշխարհում Հայաստանի՝ դիրք զբաղեցնելու մասին։ Այդ հնարավորություններից օգտվելու համար պետք է ունենալ ոչ միայն կայուն ու ճկուն բիզնես միջավայր և նորարարական համակարգ, այլև հմուտ և ճկուն պետական կառավարման համակարգ, որը կօժանդակի բիզնեսին այդ հնարավորություններից օգտվելու ճանապարհին։ Օրինակ՝ Իսրայելի ՏՏ ոլորտը, որն ապահովում է արտահանման 40%-ը, համակարգում է նախարարության մեկ վարչություն, այլ ոչ թե մի ամբողջ նախարարություն, ինչպես մեր երկրում։ Իսկ մեր կառավարման համակարգում դեռևս գնում են կառուցվածքային ձևավորման գործընթացներ։ Բացի այդ, կառավարման համակարգի կառուցվածը պետք է բխի երկրի առջև ծառացած հիմնախնդիրներից և զարգացման ուղղություններից։

 

Այսօր աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում հիմնական տնտեսական խաղացողները կառավարություններն են, նույնիսկ համեմատաբար ազատ շուկայական տնտեսական համակարգ ունեցող երկրներում։ Քանի որ կառավարությունը կազմող քաղաքական ուժերն ունեն վերարտադրության խնդիր, հաճախ առաջնորդվում են նման խնդիրներով և արդյունքում միջոցները ծախսվում են կարճաժամկետ արդյունքներ ապահովող և ոչ արդյունավետ միջոցառումների կամ ծրագրերի վրա։ Իսկ նման իրավիճակում հանրության կողմից դժգոհությունների դեպքում անարդյունավետ քայլերը կամ ձախողումները կարող են վերագրել կորոնավիրուսով պայմանավորված բարձր անորոշությանը։ Այս իրավիճակը 2004թ․ Fox News-ին տված հարցազրույցում պատկերավոր նկարագրել է հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանը․

 

«Գոյություն ունի գումար ծախսելու չորս եղանակ: Դուք կարող եք ինքներդ ձեզ վրա ծախսել ձեր սեփական փողերը: Երբ դուք դա անեք, դուք իսկապես հետևում եք, թե ինչ եք անում, և փորձում եք ստանալ առավելագույնը ձեր փողի դիմաց: Հետո դուք կարող եք ձեր սեփական փողերը ծախսել ինչ-որ մեկի վրա: Օրինակ, ես ծննդյան օրվան նվեր եմ գնում ինչ-որ մեկի համար: Դե, ուրեմն ես այնքան էլ ուշադիր չեմ նվերի բովանդակությանը, բայց ես շատ զգույշ եմ գնի հարցում: Հետո, ես կարող եմ ինչ-որ մեկի փողը ծախսել ինքս ինձ վրա: Եվ եթե ես ինչ-որ մեկի փողերը ծախսում եմ ինձ վրա, ապա ես վստահ եմ, որ լավ լանչ եմ ունենալու: Վերջապես, ես կարող եմ ինչ-որ մեկի փողը ծախսել մեկ ուրիշի վրա: Եվ եթե ես ինչ-որ մեկի փողերը ծախսում եմ մեկ ուրիշի վրա, ինձ չի անհանգստացնում, թե որքան դա արժե, և ինձ չի անհանգստացնում, թե ինչ եմ ստանում: Եվ դա կառավարությունն է: Եվ դա մոտ է մեր ազգային եկամտի 40 տոկոսին»:

 

Հետևաբար, այս ճգնաժամը կառավարության համար յուրահատուկ թեստ է։ Այս դժվարին իրավիճակում հնարավորինս արդյունավետ միջոցառումների իրականացումը հիմք կստեղծի ինչպես տնտեսական ակտիվության արագ վերականգնման, այնպես էլ հետագայում զարգացում ապահովելու համար։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր