Կորոնավիրուսի ազդեցության հնարավոր սցենարները համաշխարհային տնտեսության վրա

Աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսը կարող է դառնալ համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման պատճառ։ Իրավիճակի լրջությունը փաստում է հիմնական բորսայական ինդեքսների վերջին օրերի վիճակագրությունը, իսկ նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ ՕՊԵԿ+-ի գործարքի չեղարկման ֆոնին նավթի համաշխարհային գները նվազեցին մոտ 30%-ով՝ գրանցելով ամենամեծ անկումը 1991թ․-ին Պարսից ծոցի պատերազմից հետո:

 

Այժմ ոչ մեկ չի կարող ասել, թե որքան համաճարակը կձգվի և որքան այն ուժեղ կլինի։ Այս անորոշությանն ավելանում է ևս մեկ անհանգստացնող հանգամանք․ տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը մի փոքր տարբերվում է վերջին տասնամյակների այլ համաճարակային հիվանդությունների ազդեցությունից։ Պայմանավորված իր չինական ծագմամբ՝ համաշխարհային տնտեսության վրա ազդում է ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի միջոցով: Սակայն Չինաստանի սահմաններից դուրս, ինչպես ցույց են տալիս փետրվար ամսվա վիճակագրական տվյալները, պահանջարկը դեռևս մնում է կայուն, ապա հիմնական սպառնալիքը առաջարկն է: Կորոնավիրուսը, առնվազն մասամբ, բերում է առաջարկի ցնցումների` փակելով գործարանները և ստիպելով աշխատողներին մնալ տանը: Դրա հետևանքով Չինաստանի արտահանման անկումը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 172%:

 

Խնդիրն այն է, որ դժվար է առաջարկի ցնցումների դեմ պայքարել տարածված մեթոդներով (դրամավարկային քաղաքականության ընդլայնում և ֆինանսական խթանում), քանի որ այս բոլոր միջոցները խթանում են ոչ միայն առաջարկը, այլև պահանջարկը: Այս իրավիճակին գումարվում է նաև աշխարհում տոկոսադրույքների պատմականորեն ցածր և պարտքի բարձր մակարդակները, ինչը սահմանափակում է երկրների մանևրելու հնարավորությունը։

 

Հետևաբար միջազգային հեղինակավոր կառույցները զբաղված են կորոնավիրուսի հնարավոր տնտեսական հետևանքների գնահատմամբ և դրանից բխող հետագա տնտեսական զարգացումների ուսումնասիրմամբ։ Մասնավորապես, հիմնվելով Չինաստանի փորձի, այլ երկրներում կորոնավիրուսի արձանագրված դեպքերի բաշխման, գլոբալ մատակարարումների ցանցերի փլուզման ռիսկերի գնահատման և համաշխարհային տնտեսության լայնամասշտաբ մոդելի վրա՝ ֆինանսական ինֆորմացիայի հեղինակավոր մատակարար Bloomberg-ի կողմից մշակվել են իրադարձությունների հնարավոր զարգացման չորս սցենարներ:

 

Սցենարների մշակման մեկնարկային կետը Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններն են, որտեղ ավտոմեքենաների վաճառքը նվազել է 80%-ով, ուղևորափոխադրումները բնականոն մակարդակից կրճատվել են 85%-ով, իսկ բիզնես հետազոտությունները հասել են ռեկորդային ցածր մակարդակի: Այլ կերպ ասած՝ Չինաստանի տնտեսությունը փաստացի կանգնել է: Իսկ սա բնականաբար իր ազդեցությունը կունենա համաշխարհային տնտեսության վրա։ Bloomberg-ի գնահատականով Չինաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը 2020 թվականի առաջին եռամսյակում դանդաղելու է՝ հասնելով մինչև 1.2%, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է: Եթե մարտին Չինաստանն արագ ոտքի չկանգնի, նույնիսկ այդ կանխատեսումը կարող է լավատեսական լինել:

 

Սցենար 1. Հիմնական հարվածը Չինաստանին և տարածում աշխարհի մնացած մասում

 

Արժեքները ցույց են տալիս 2020թ-ի ՀՆԱ-ի աճի փոփոխությունը տոկոսային կետով վիրուսի բռնկման բացակայության դեպքում ելակետային մակարդակի համեմատ

 

Աշխարհի մնացած մասի համար Չինաստանը պահանջարկի և առաջարկի աղբյուր է, իսկ ֆինանսական շուկաների համար կարևոր կենտրոն։ 2019 թվականին Չինաստանի ներմուծումը կազմել է 2.1 տրիլիոն դոլար: Միջազգային ընկերությունների համար Չինաստանում վաճառքը հիմնական եկամտի աղբյուրն է: Իսկ տանը մնացած չինացի զբոսաշրջիկները հարվածում են բոլորին՝ Հարավային Ասիայի լողափերից մինչև Փարիզի հայտնի բրենդային խանութներ:

 

Չինաստանն արտադրական տարրերի, բաղադրիչների աշխարհի խոշորագույն արտադրողն է: Երբ չինական գործարանները փակվում են, այդ տարրերը, որոնք օգտագործվում են ամեն ինչում՝ Apple-ի iPhone-ներից մինչև շինարարական տեխնիկա, գտնելն ավելի բարդ է դառնում:

 

Կորոնավիրուսի առաջացրած բացասական տնտեսական հետևանքները հարվածում են նաև փոքր բիզնեսին: Օրինակ՝ Հոնկոնգում գործող զարդերի դիզայների ընկերության համար մատանիներ մատակարարող ավտոմատացված և թվայնացված չինական ձեռնարկությունները չեն աշխատում: Մինչ այդ զարդերի դիզայները կարող էր օրվա ընթացքում 1000 մատանի պատրաստել: Գործարանների փակվելուց հետո նրա աշխատողները մեկ ամբողջ շաբաթ են ծախսել միայն մեկ մատանի պատրաստելու համար։

 

Չինաստանում տնտեսական ցնցումները նախկինում ևս արտացոլվել են համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ ներառյալ 2015 թ․-ին յուանի անակնկալ արժեզրկումը: Կորոնավիրուսը կրկնում է այդ միտումը, և ավելի մեծ մասշտաբով, քանի որ բաժնետոմսերի գներն ընկնում են ամբողջ աշխարհում և լուրջ հարվածներ հասցնում տնային տնտեսությունների ունեցվածքին և բիզնես վստահությանը:

 

Եթե Չինաստանը կարողանա արագորեն վերահսկողության տակ վերցնել վիրուսի տարածումը, և երկրորդ եռամսյակում աշխարհի «գործարանը» սկսի աշխատել, ապա համաշխարհային տնտեսության մնացած մասի վրա բացասական ազդեցությունը կարող է զսպվել: Չինական մատակարարներին և համաշխարհային գնորդներին կապող հիմնական հարթակներից մեկի՝ Made-in-China.com-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ մինչև փետրվարի վերջ արտադրական ձեռնարկությունների 80%-ը վերսկսել է իր գործունեությունը, իսկ ապրիլի վերջին արտադրական հզորությունները պետք է վերադառնան նորմալ վիճակին: Եթե դա տեղի ունենա, առաջին կիսամյակի ուժեղ ցնցմանը երկրորդ կիսամյակում կհաջորդի վերականգնում: Այդ դեպքում բացասական տնտեսական ազդեցությունը դժվար կլինի տեսնել տարեկան ՀՆԱ-ի ցուցանիշներում:

 

Չինաստանի նահանգներից մեկում գտնվող լամպեր արտադրող ձեռնարկությունը ցույց է տալիս, թե ինչպես է խնդիրը փոխվում: Ընկերությունը քիչ թե շատ հաղթահարել է ներքին ցնցումը, բոլոր աշխատողներն արդեն վերադարձել են գործարան: Բայց հիմա նրանք պատրաստվում են այլ խնդրի առաջ կանգնել՝ արտերկրից ավելի թույլ պատվերների:

 

Սցենար 2. Բռնկումներն առաջացնում են տեղային անկում

 

Արժեքները ցույց են տալիս 2020թ-ի ՀՆԱ-ի աճի տոկոսային կետով փոփոխությունը վիրուսի բռնկման բացակայության ելակետային մակարդակի համեմատ

 

Երկրորդ սցենարով ենթադրվում է, որ Չինաստանին ավելի շատ ժամանակ կպահանջվի նորմալ վիճակին վերադառնալու համար։ Նույնիսկ այն դեպքում, երբ գործարանները վերսկսում են իրենց աշխատանքը, այնպես չէ, որ բոլոր խնդիրները լուծված են։ Շատ գործարաններ չունեն բավարար պաշարներ․ մատակարարման ցանցի խոչընդոտները սահմանափակում են արտադրական կարողությունները:

 

Ենթադրվում է նաև, որ Չինաստանից բացի մյուս խոշոր տնտեսությունները՝ Հարավային Կորեան, Իտալիան, Ճապոնիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնցում գրանցվել են ամենաշատ վիրուսային դեպքերը, տուժելու են: Ըստ Bloomberg-ի հաշվարկների՝ դա կբերի 2020 թ. համաշխարհային տնտեսական աճի նվազման մինչև 2.3%, ինչը ցածր է նախքան վիրուսն արված 3.1% կանխատեսումից։

 

Սցենար 3. Տարածված վարակ

 

Երրորդ սցենարը ենթադրում է ավելի ուժեղ ցնցում Հարավային Կորեայում, Իտալիայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Իսկ բոլոր այն երկրներում, որոնք մարտի սկզբի դրությամբ գրանցել են որևէ դեպք, սպասվում է փոքր ցնցում: Սա ներառում է ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Բրազիլիան, ինչը նշանակում է, որ աշխարհի 10 խոշորագույն տնտեսությունները դանդաղում են, քանի որ պայքարում են վիրուսի ներքին տարածումը կանխելու համար: Այս սցենարով 2020 թվականի համաշխարհային աճը նվազում է մինչև 12%: Եվրագոտին և Ճապոնիան անկում են ապրում, իսկ ԱՄՆ-ի աճն իջնում է մինչև 05%:

 

Սցենար 4. Համաշխարհային համաճարակ

 

Համաշխարհային համաճարակի տնտեսական հետևանքները ցույց տալու համար ենթադրվում է, որ դիտարկվող բոլոր երկրները բախվում են ուժեղ ցնցումների, որը համարժեք է 2020 թ․ առաջին եռամսյակում Չինաստանի աճի անկմանը: Եթե տեղի ունենա այս սցենարը, ապա տարվա համար համաշխարհային աճը կիջնի 0-ի: ԱՄՆ-ն կմիանա Եվրագոտու և Ճապոնիայի անկմանը: Չինաստանի տնտեսությունը կընդլայնվի ընդամենը 35%-ով՝ ամենացածր ցուցանիշը 1980 թ․-ից ի վեր, երբ նոր էին սկսվում Դեն Սյաոպինի բարեփոխումները: Ամբողջ աշխարհում կորցված արդյունքը կհասնի 27 տրիլիոն դոլարի, ինչը համարժեք է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ին:

 

Այլ կանխատեսողները նույնպես լուրջ խնդիրներ են տեսնում: ՏՀԶԿ-ն գլոբալ աճի իր սպասումները 29%-ից իջեցրեց մինչև 24% և նախազգուշացրեց, որ այն կարող է նվազել մինչև 1.5%: Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից Goldman Sachs-ը տարվա առաջին կիսամյակում ակնկալում է համաշխարհային անկում: 2020թ․ առաջին եռամսյակի համար Չինաստանի ՀՆԱ-ի աճի վերջին կանխատեսումները տատանվում են 58%-ից մինչև -05%՝ ընդգծելով անորոշության բարձր աստիճանը: Moody’s վարկանիշային գործակալության վերլուծաբանները կարծում են, որ 2020թ․ առաջին կիսամյակում կորոնավիրուս COVID-19-ը անկումների կհանգեցնի ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում:

 

Համաշխարհային բանկի դեռևս 2006 թ. հրապարակված հետազոտությունը բարդ գրիպի համաճարակի հավանական վնասը գնահատել է համաշխարհային ՀՆԱ-ի 4․8%-ի չափով, ինչը կարող է համեմատվել ֆինանսական ճգնաժամից հետո 2009թ․-ի իրավիճակի հետ:

 

Քանի որ Չինաստանից դուրս պահանջարկը կայուն է, գլոբալ մատակարարումների ցանցերի փլուզումը, որն այժմ տեղի է ունենում Չինաստանում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում, հավանաբար կհարվածի արտադրությանը: Եթե Ասիայում արտադրության դադարները տեղափոխվեն երկրորդ եռամսյակ, գլոբալ առաջարկի անկման հետ կապված խնդիրները կարող են հարված հասցնել արդեն թուլացած արտադրական ոլորտին, ինչը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ աշխատուժի և ամբողջ համաշխարհային տնտեսության համար:

 

Այս բոլորը տոկոսադրույքների արագ իջեցման, պետական լրացուցիչ ծախսերի հիմք են տալիս կամ երկուսը միասին: Որոշ երկրներ արդեն դիմում են կոնկրետ քայլերի։ Մասնավորապես, մարտի 3-ին Դաշնային պահուստային համակարգը 50 բազային կետով իջեցրեց տոկոսադրույքները: Դա հաջորդեց G-7 երկրների ֆինանսական ոլորտի ղեկավարների այն համաձայնությանը, որ օգտագործելու են տնտեսական քաղաքականության համապատասխան բոլոր գործիքները՝ անկման ռիսկերից պաշտպանվելու և կայուն աճի հասնելու համար:

 

Համաշխարհային տնտեսությունում արձանագրվող ցնցումների նկատմամբ հատկապես զգայուն են փոքր և զարգացման ավելի ցածր մակարդակ ունեցող տնտեսությունները, ինչպիսին Հայաստանն է։ Իսկ Հայաստանում տնտեսական բլոկի պատասխանատուներից առայժմ ոչ մի արձագանք չկա։ Միայն Կենտրոնական բանկն է «Արմենպրես»-ին տրամադրել մեկնաբանություն, որում նշվում է, որ Կենտրոնական բանկը հետևում է տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին, իսկ այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և անհրաժեշտության դեպքում պատրաստ է արձագանքել։

 

Դեռևս անցած շաբաթվանից երկրներից շատերն արդեն խոսում են ճգնաժամային իրավիճակի մասին, որոշները նույնիսկ կոնկրետ քայլեր են ձեռնարկում։ Հայաստանի դեպքում այդ քայլերի վաղաժամ մշակումն ու իրականացումը շատ կարևոր է, քանի որ պայմանավորված աշխարհաքաղաքական վիճակով՝ մեր երկիրը գերզգայուն է արտաքին տնտեսական ցնցումների նկատմամբ։ Իսկ այս անորոշ և բարդ համաշխարհային տնտեսական իրավիճակում երկրի ղեկավարությունը զբաղված է քաղաքական հարցերով։

 

Հատկապես կարևոր են մեր խոշոր առևտրային գործընկեր երկրներում՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան, Գերմանիա, ԱՄՆ, Նիդերլանդներ, տեղի ունեցող գործընթացները։ Բոլոր այդ երկրներում կորոնավիրուսը տարածում ունի։ Նավթի գների անկման հետևանքով արժեզրկվել է ռուբլին: Եթե ռուբլու արժեզրկումը շարունակվի և տևական բնույթ կրի, ապա ազդելու է հայաստանյան արտադրողների մրցունակության վրա, ովքեր իրենց արտադրանքն արտահանում են Ռուսաստան։ Ռուբլու արժեզրկման հետևանքները մեր տնտեսության վրա հատկապես զգացվեց 2014թ․ դեկտեմբերին։ Ռուսաստանում տնտեսական վատ իրավիճակով պայմանավորված կնվազի նաև ռուսաստանցիների գնողունակությունը: Դրանից բխող մեկ այլ բացասական ազդեցություն կարող է լինել Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների կրճատումը։ Հայաստանի արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռ ունի պղնձի հանքաքարի արտահանումը, իսկ համաշխարհային շուկայում պղնձի գները նույնպես նվազել են։

 

Հետևաբար, Հայաստանի դեպքում ևս կարևոր է նման սցենարների մշակումը, ճգնաժամային իրավիճակի դեպքում ներթափանցման հնարավոր ուղիների բացահայտումը, այդ զարգացումներին հակազդելու համար համապատասխան միջոցառումների և տնտեսական քաղաքականության քայլերի մշակումը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր