Շեկ հավիկն ու ցորենի հատիկը

(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Մի օր առավոտ շուտ Շեկ հավիկը դեսուդեն ընկած ուտելու բան էր փնտրում, երբ աչքի ծայրով նկատեց ինչ-որ մեկի կողմից ճանապարհին թափված ցորենի մի քանի թարմ ու հասուն հատիկ։ Ուրախացած՝ քիչ էր մնում գլուխը մոտեցնի ու կտցի, երբ չգիտես որտեղից մտքով հանկարծ անցավ, որ վատ չի լինի, եթե հատիկները ցանի եւ ուտելու փոխարեն ցորենի փոքրիկ բիզնես դնի։ Զանգեց ֆերմայի իր ընկերներին ու ասաց. «Բա չիմացա՜ք, ցորեն եմ գտել։ Ո՞վ կօգնի մի քիչ հող փորենք, ցորեն ցանենք, թող աճի, արտ դառնա»։

 

«Ընկերներին» միտքն առանձնապես դուր չեկավ։
«Ես չէ՛»,– կական դրեց բադը։ «Ես էլ չէ»,– կղկղաց սագը։ «Ոչ էլ ես»,– խանչեց խոզը։
«Ոնց կուզեք, ես ինքս կանեմ»,– ասաց Շեկ հավիկը, ընտրեց ցանկապատի տակ մի հարմար տեղ ու երկար տանջվեց, մինչեւ չանչերով հողը փորեց դարձրեց փխրուն ու պիտանի։ Հետո իրարից հավասար հեռավորության վրա մի քանի անցք արեց, ամեն մեկում մի-մի հատիկ սերմ ցանեց ու խնամքով ծածկեց հողով։

 

Շեկ հավիկն ամեն օր գալիս էր իր փոքրիկ արտը, քաղհան անում, իսկ երբ անձրեւներն ուշանում էին, ծակ ամանով ջուր էր բերում ցանում հողի վրա։ Շուտով հողը ծլարձակեց կանաչ ծիլերով, դրանք օրեցօր աճեցին-դարձան մատղաշ ցողուններ, եւ դրանց վրա երեւացին ու սկսեցին հասունանալ ցորենի փարթամ ու խիտ հասկերը։ Իսկ երբ արդեն հասկը հասուն էր, եկավ դրանք հնձելու ժամանակը, Շեկ հավիկը կրկին դիմեց «ընկերներին»՝ ասելով. «Ո՞վ կօգնի ցորենը քաղենք տանենք աղաց»։

 

«Ես չէ՛»,– կական դրեց բադը։ «Ես էլ չէ»,– կղկղաց սագը։ «Ոչ էլ ես»,– խանչեց խոզը։

 

«Ոնց կուզեք, ես ինքս կանեմ»,– ասաց Շեկ հավիկը, կտուցով մեկիկ-մեկիկ կտրեց հասկերը, մի քանի կապոց արեց եւ ամեն մեկը մեջքին դրած՝ բլրի վրայով հերթով տարավ իջեցրեց մինչեւ գետի մոտի ջրաղացը։ Ջրաղացպանը հասկերը ցրեց գետնին, գավազանով ծեծեց մինչեւ բոլոր հատիկները զատվեն հասկից, հետո կալսեց, թեփը փչեց հանեց մեջտեղից, մեծ-մեծ կարմիր հատիկներն աղալով վերածեց ալյուրի, իսկ վերջում լցրեց պարկը (նախապես դրա մի մասը վերցնելով իբրեւ վարձ իր չարչարանքի դիմաց), կապեց ու հանձնեց Շեկ հավիկին, որն էլ ամբողջը մեջքին դրած՝ բլրի վրայով նորից ծանր-ծանր քարշ հասցրեց տուն։ Տուն մտնելով ու ալյուրը գետնին դնելով՝ երրորդ անգամ զանգեց «ընկերներին». «Ո՞վ կօգնի ալյուրից խմոր սարքենք ու հաց թխենք»։

 

«Ես չէ՛»,– կական դրեց բադը։ «Ես էլ չէ»,– կղկղաց սագը։ «Ոչ էլ ես»,– խանչեց խոզը։

 

«Ոնց կուզեք, ես ինքս կանեմ»,– ասաց Շեկ հավիկը, մեծ տանջանքով ալյուրից խմոր սարքեց ու տեղադրեց մետաղին։ Երբ խմորը սկսեց փքվել, դրեց օջախն ու կեսօրի մոտ զգուշորեն, առանց վառվելու, հանեց։ Եւ վերջապես ահա սեղանին դրված էր մեծ, կլոր ու թարմ մի հաց՝ ավելի գեղեցիկ ու բուրումնավետ, քան որեւէ մեկը երբեւէ տեսած կար։
Շեկ հավիկը մոտեցավ դռանը, բացեց ու, փայլն աչքերում, ձայն տվեց. «Ո՞վ կօգնի ուտենք նոր թխածս հրաշալի հացը»։

 

«Ե՛ս»,– բարձր կական դրեց բադը։ «Ե՛ս»,– անմիջապես կղկղաց սագը։ «Ե՛ս էլ»,– ճղրտաց խոզը։ Ու երեքով միասին վազեցին դեպի Շեկ հավիկի դուռը։

 

Սակայն դռանը հասնելուն պես, երեքն էլ մեխվեցին տեղում։ «Չեղա՛վ»,– ասաց Շեկ հավիկը,– «ցորենը գտա ե՛ս, հողը փորեցի ե՛ս, քաղհանեցի ու չոր եղանակին ջրեցի ե՛ս, հասկերը կտրեցի ու ջրաղաց տարա նորի՛ց ես, ալյուրը շալակած տուն բերեցի էլի՛ ես, խմորը հունցեցի ու թխեցի ե՛ս ու ես։ Ձեզնից ոչ մեկը չմտածեց որեւէ բանով օգնելու մասին, մինչեւ չեկավ ուտելու ժամանակը։ Իսկ հիմա ես ինքս կուտեմ իմ թխած հացը»։ Ասաց, շրխկոցով փակեց դուռն «ընկերների» քթին ու նստեց համեղ հացն ու կարագը տաք-տաք ուտելու։ Նրան բոլորովին չէր անհանգստացնում, որ իր գաղափարի, նախաձեռնության ու աշխատանքի պտուղները չի կիսում նրանց հետ, ովքեր ոչնչով չօգնեցին գործելիս եւ պատրաստակամ եղան միայն ու միայն ուրիշի ստեղծածն ուտելիս։

 

Ցավոք, հեքիաթի այսպիսի ավարտն այդքան էլ չի համընկնում ամերիկյան կյանքի իրականությանը։ Բադը, սագը եւ խոզը, լինելով ժողովրդավարական մեծամասնություն, լիազորել են իրենց հարկահաններին խլել մեր գործունյա հավից իր վաստակած հացի մոտ ինը տասներորդ մասը։ Ավերիչ հարկումից զատ՝ կարող են սահմանվել նաեւ զգալի տուգանքներ, եթե նա աճեցնի ֆերմերների համար գնային աջակցության ծրագրի սահմանած չափից շատ ցորեն։ Իր իսկ քրտինքով արտադրած հացն ըմբոշխնելու անկարող՝ նա դեռ պիտի երջանիկ լինի, եթե իր «կարիքավոր» հարեւաններն առհասարակ որեւէ փշրանք թողնեն իրեն։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր