Չինաստանի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի պայքարը «ուղեղների արտահոսքի» դեմ

Բազմաթիվ երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում են արտերկիր: Օտարերկրյա կրթությունը նախընտրող ուսանողների մեծ մասը Չինաստանից, Հնդկաստանից և Սաուդյան Արաբիայից են: Բարձրագույն կրթության հետքերով արտերկիր մեկնող ուսանողները երկրի մտավոր կապիտալի հիմքն են, քանի որ պատուհան են դեպի մեծ աշխարհ, նրանք պիտի վերադառնան և գիտելիքներով ծառայեն հայրենի երկրի զարգացմանը: Ինչպե՞ս են պետությունները կարգավորում արտերկիր մեկնած ուսանողների վերադարձը և խուսափում «ուղեղների արտահոսքից», ի՞նչ հնարավոր խոչընդոտների են բախվում այդ ճանապարհին:

 

Չինաստան: Չինաստանն ամենամեծ երկիրն է արտերկրում սովորող ուսանողների թվով: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով չինացի երիտասարդները մեկնում են արտերկիր ավելի քան 100 տարի շարունակ: Մինչ Դեն Սյաոպինի՝ 1978 թվականին կատարած բարեփոխումները, Չինաստանն իր ուսանողներին թույլատրում էր մեկնել բացառապես Խորհրդային Միության և այլ սոցիալիստական երկրներ: 1978 թվականից սկսած չինացի երիտասարդների համար հասանելի դարձավ ողջ աշխարհը, նրանց քանակը սկսեց արագ աճել: 1992 թվականին Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի կողմից հրապարակվեց ուղեցույց, որը կոչված էր «աջակցելու արտերկրում սովորող ուսանողներին՝ խրախուսելով նրանց վերադառնալ Չինաստան, և միաժամանակ երաշխավորելու նրանց գնալ-գալու ազատությունը»:

 

Բացի իրենց երիտասարդներին արտերկիր «գործուղելուց» Չինաստանի կառավարությունը նաև ջանքեր է գործադրում չինական բուհերի որակը բարելավելու և օտարերկրացի ուսանողներ հավաքագրելու համար (նկ.1): Այժմ Չինաստանն ունի մի շարք համաշխարհային մակարդակով առաջատար համալսարաններ:

 

Նկ. 1 Ուսանողների ներհոսքն ու արտահոսքը Չինաստանում, հազար մարդ  (2013-17 թթ.)` ըստ UNESCO վիճակագրական ինստիտուտի (UIS) տվյալների

 

Արտերկրում սովորող չինացի ուսանողների ֆինանսավորման հիմնական եղանակը ինքնաֆինանսավորումն է (մոտ 85%): Պետական կրթաթոշակները թեպետ շատ քիչ մասնաբաժին ունեն, բայց պարտավորեցնում են ուսանողներին վերադառնալ Չինաստան և որոշակի ժամանակահատվածում աշխատել Չինաստանում՝ չզրկելով նրանց առհասարակ «գնալ-գալու ազատությունից»: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ պետական ֆինանսավորմամբ արտերկիր մեկնած ուսանողների 98%-ը վերադառնում է, իսկ մնացածը արտերկրում զբաղվում է կարևոր հետազոտություններով և համատեղ նախագծերով:

 

Ուսանողները վերադառնում են Չինաստան, քանի որ Չինաստանում աշխատելն ավելի գրավիչ վարձատրություն է խոստանում, քան արտերկրում: Սա չինական կառավարության ռազմավարության արդյունքն է: Չինաստանի Կրթության նախարարությունը որոշակի ջանքեր է ներդնում, որպեսզի արտերկրում ուսանած երիտասարդները վերադառնան Չինաստան կամ այլ եղանակներով ներդրում ունենան Չինաստանի տնտեսության մեջ (օրինակ՝ կարճաժամկետ այցի ընթացքում դասախոսություններ անցկացնելը, ակադեմիական փոխանակումներ ունենալը, համատեղ հետազոտություններ անցկացնելը և այլն): Իրականացվում են բազմաթիվ խրախուսման ծրագրեր, այդ թվում.

 

 «Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների իրականացման հիմնադրամը վերադարձողների համար», որը 1990 թվականից սկսած ավելի քան 350 մլն չինական յուանի (մոտ 50 500 ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցություն է ցուցաբերել 10 926 ուսանողների:

 

«21-րդ դարին ընդառաջ տաղանդների պատրաստման ծրագիրը», որը, թիրախավորելով վերադարձած երիտասարդ ուսուցիչներին, 1993 թվականից սկսած 922 ուսանողների տվել է ավելի քան 180 մլն չինական յուանի (մոտ 26 000 ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցություն:

 

«Գիտնականների խրախուսման ծրագիրը», որի միջոցով արտերկրում ուսանած երիտասարդ կամ միջին տարիքի չինացի գիտնականները որպես դասախոս կամ պրոֆեսոր հրավիրվում են չինական բուհերի կողմից: Ընդհանուր առմամբ՝ այս ծրագրի միջոցով 537 գիտնական է աջակցություն ստացել: Նրանք կազմում են դասախոսների և պրոֆեսորների ընդհանուր թվի 93%-ը: Կան նաև դոկտորի աստիճան և այլ խոշոր նվաճումներ ձեռք բերած չինացիներին աջակցելու կամ կարճատև վերադարձ ապահովող ծրագրեր:

 

Բացի այս ծրագրերից կառավարության կողմից ստեղծվել և արդեն մի քանի տարի գործարկվում է liuxue.com ցանցը, որը ծառայում է որպես հարթակ ինչպես գործատուների, այնպես էլ արտերկրում սովորող ուսանողների և գիտնականների համար: Այն մեխանիզմ է, որով հաստատվում և ամրապնդվում է չինական բուհերի և հնարավոր վերադարձողների միջև ուղիղ կապը:

 

Հետվերադարձը խթանելու համար բարենպաստ պայմաններ են առաջարկվում նաև բիզնեսի ստեղծման և զարգացման համար, այսինքն՝ արտոնյալ պայմաններ արտերկրում սովորած և վերադարձած ուսանողներին: Նաև տրամադրվում է աջակցություն վերադարձողների երեխաներին՝ սովորելու տեղական դպրոցներում և աջակցություն նրանց ամուսիններին՝ աշխատանք գտնելու հարցում:

 

Այս քաղաքականության շնորհիվ այժմ ավելի ու ավելի շատ ուսանողներ են վերադառնում Չինաստան արտերկրյա կրթությունից.

 

Նկ. 2 Վերադարձող չինացի ուսանողների տեսակարար կշիռը արտերկրում սովորող ուսանողների մեջ, հազար մարդ  (2010-2018 թթ.)

 

Կարելի է նկատել, որ վերադարձողների տեսակարար կշիռը գնալով մեծանում է, 2000-2018 թվականների ընթացքում 33.3%-ից դառնալով 79.95%: Ընդհանուր առմամբ՝ 1978-ից մինչև 2018 թվականները արտասահմանում սովորող 5.86 միլիոն չինացի ուսանողներից ավարտել են 4.32 միլիոնը, իսկ ավելի քան 3.65 միլիոնը (ավարտածների 84.5%-ը) վերադարձել է Չինաստան:

 

Հնդկաստան: Արտերկրում սովորող ուսանողների թվով երկրորդ երկիրը Հնդկաստանն է: Առաջնորդվելով ոչ թե հայրենասիրական, այլ ռացիոնալ մտածելակերպով՝ հնդիկ ուսանողների մեծ մասը չի վերադառնում Հնդկաստան, քանի որ իրենց պնդմամբ «ինչո՞ւ պիտի վերադառնան մի կոռումպացված համակարգ, որից դուրս գալու համար այդքան պայքարել են»: Թեպետ կան պետական կրթաթոշակներ, սակայն հնդիկ ուսանողների 47%-ի ֆինանսավորման աղբյուրը վարկերն են (Չինաստանում վարկերը կազմում են ընդամենը 3%): Ինքնին հասկանալի է, որ Հնդկաստանում աշխատելը չի կարող անգամ փոխհատուցել ուսանողների կատարած ծախսերը:

 

Հնդկաստանից բարձրագույն կրթություն ստանալու նպատակով արտերկիր մեկնող ուսանողների թվաքանակը գնալով աճում է, ի տարբերություն Հնդկաստան ժամանող ուսանողների թվաքանակի.

 

Նկ. 3 Ուսանողների ներհոսքն ու արտահոսքը Հնդկաստանում, հազար մարդ (2013-17 թթ.)` ըստ UNESCO վիճակագրական ինստիտուտի (UIS) տվյալների

 

Շատ քիչ հնդիկներ են անձնազոհաբար վերադառնում և ապրում հայրենիքում, իսկ կառավարությունը որևէ քաղաքականություն չի իրականացնում հետվերադարձը խթանելու համար՝ բացառությամբ կրթաթոշակներին ներկայացվող՝ հայրենիք վերադառնալու և 2-3 տարի Հնդկաստանում աշխատելու պահանջի: Վերադարձողների թվաքանակի մասին տվյալներ չկան, ուստի առիթ կա կասկածելու, որ այդ պահանջը գուցե չի կատարվում: Սակայն, այսպես թե այնպես, պետական ֆինանսավորումը չնչին դերակատարում ունի ուսանողների արտահոսքի մեջ, և պահանջի պարտադիր կատարումն էլ չէր կարող դանդաղեցնել «ուղեղների արտահոսքը»` առանց ուսանողների վերադարձը խթանող ջանքերի:

 

Սաուդյան Արաբիա: Արտերկրում սովորող ուսանողների թվով Սաուդյան Արաբիան զիջում է միայն Չինաստանին և Հնդկաստանին.

Նկ. 4 Ուսանողների ներհոսքն ու արտահոսքը Սաուդյան Արաբիայում, հազար մարդ (2013-17 թթ.)` ըստ UNESCO վիճակագրական ինստիտուտի (UIS) տվյալների

 

Թեպետ առաջին համալսարանն այստեղ հիմնվել է 1957 թվականին, սակայն երիտասարդները բարձրագույն կրթություն ստանալ սկսել էին դրանից 30 տարի առաջ` արտերկրում: 2005 թվականից Սաուդյան Արաբիայից ուսանողների հոսքը դեպի աշխարհի առաջատար համալսարաններ սկսեց կտրուկ ավելանալ` ի շնորհիվ Աբդուլլահ թագավորի կողմից գործարկված «Երկու Սուրբ մզկիթների պահապան» կրթաթոշակային ծրագրի, որն իրականացվում է 5-ամյա փուլերով: Սա մի քանի միլիոն դոլար արժողությամբ կրթաթոշակային ծրագիր է, որը համարվում է ամենամեծն աշխարհում. ֆինանսավորում է համալսարանի վարձավճարը, լեզու սովորելու, բնակության և սննդի, առողջության 100% ապահովագրության, գիտաժողովներին մասնակցության, հետազոտություններ կատարելու համար (մագիստրատուրայում` ընդհանուր առմամբ մինչև 5000, ասպիրանտուրայում՝ մինչև 10 000 ԱՄՆ դոլար) անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև «ձեռքի փող»` մյուս ամսական հատկացումների 25%-ի չափով` մոտավորապես 2 800 ԱՄՆ դոլար:

 

Առաջին (2005-2010թթ.) և երկրորդ (2010-2015թթ.) փուլերի ընթացքում թռիչքաձև աճում էր սաուդցի ուսանողների թիվը արտերկրում` 2006-2015 թվականներին մոտ 30 հազարից դառնալով 207 հազար: Երրորդ փուլը (2015-2020թթ.) սկսվեց Աբդուլլահ արքայի մահով, ով սակայն հասցրեց տալ փուլի մեկնարկը` հաստատելով ռեկորդային մեծ բյուջե (229.3 մլրդ ԱՄՆ դոլար)` չնայած համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկմանը: Կրթության ոլորտի ընդհանուր ծախսերը նույնպես ռեկորդային էին. կազմում էին պետբյուջեի 25%-ը:

 

Երրորդ փուլում վերանայվեց գործունեության մեխանիզմը, մշակվեցին նոր մեթոդներ, որոնց կիրառման արդյունքում թեպետ գրեթե երկու անգամ կրճատվեց արտերկրում սաուդցի ուսանողների թիվը, սակայն Սաուդյան Արաբիայի բարձրագույն կրթության ոլորտը որակական աճ ապրեց: Առանցքային փոփոխությունը բարձրագույն կրթության ոլորտը աշխատաշուկայի հետ կապելն էր: Նախկինում ծրագրից օգտվող շրջանավարտները պետք է անձնական ջանքեր գործադրեին աշխատանք գտնելու համար, իսկ այժմ ծրագիրը նախ աշխատանք է «ամրագրում», ապա նոր տրամադրում կրթաթոշակը (կարգախոսը` «Նախ աշխատանք, հետո նոր կրթաթոշակ»): Հիմնական գործընկերները պետական հատվածի կառույցներն են, որոնք աշխատանքով են ապահովում շրջանավարտներին:

 

Այս թեմայով՝

👉 Սինգապուրի պայքարը «ուղեղների արտահոսքի» դեմ

👉 «Ուղեղների արտահոսք»․ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր