Ինչպես վերջ դնել աղքատությանը

Դին Ռասսել (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Վերջերս, Միացյալ Նահանգների քաղաքական առաջնորդները պատերազմ են հայտարարել մեր երկրում տիրող աղքատությանը, եւ վերահաս մարտին ընդառաջ՝ ձեռնամուխ եղել պետության մարդուժի եւ ռեսուրսների կենտրոնացմանը։

 

Աղքատության հաղթահարման ուղղությամբ պետական կրկնվող արշավների հիմնական փիլիսոփայությունը միանգամայն քաջածանոթ է տնտեսական պատմությամբ հետաքրքրված եւ մասնագիտացող ուսանողներին։ Նյութի էությունը քննելու եւ հասկանալու նպատակով՝ հետադարձ հայացքով համառոտակի անդրադառնանք միեւնույն թեմայի անհամար հնարավոր օրինակներից ընդամենը մեկին՝ Անգլիայում մոտ 150 տարի առաջ տեղի ունեցած Արդյունաբերական հեղափոխությանը։

 

Այն օրերի թերեւս ամենահայտնի բարեփոխիչները երկուսն էին՝ դասական տնտեսագետ Կառլ Մարքսը եւ հետագայում նրա գործընկերը դարձած հաջողակ գործարար Ֆրիդրիխ Էնգելսը։ Այս երկուսն էին աղքատության դեմ իրենց դարում մղվող պատերազմի մտավոր առաջնորդները։ Եւ, ինչպես մինչ օրս տեղի ունի ներկայիս քաղաքական եւ մտավոր առաջնորդների դեպքում, աղքատության հաղթահարման ուղղությամբ Մարքսի եւ Էնգելսի երբեւէ առաջ քաշած միակ լուծումը պետական հարկադրանքի եւ արգելքների ավելացումն էր մարդկանց տնտեսական գործունեության ասպարեզում։

 

Անհրաժեշտություն չկա այստեղ քննության առնելու Կառլ Մարքսի հաղորդումների ճշգրտությունը, որոնցում նա նկարագրում է վաղ արդյունաբերական Բրիտանիայի առաջին գործարանային ավաններում աշխատող մարդկանց վատթարացող կենսապայմանները։ Թեեւ նրա հետազոտական աշխատանքը հիմնականում սահմանափակված էր Բրիտանական թանգարանի գրադարանում ընթերցանությամբ, ես կենթադրեմ, որ իր ժամանակի դաժան աշխատանքային պայմանների մասին արված պնդումներն ընդհանուր առմամբ ճիշտ են լրագրողական տեսանկյունից։ Սակայն ի դժբախտություն համայն աշխարհի աղքատների, Մարքսն ամբողջովին աչքաթող է արել իր հաղորդումների ետեւում թաքնված թե՛ իրականությունը, թե՛ նախանշանները՝ աղքատության հիմնախնդիրների հաղթահարման եւ ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման համար արդյունքում առաջարկելով հիմնովին սխալ մի լուծում։

 

Սոցիալիստական տեսություն

Մարդկության բարեկեցությունը բարելավելու համար Կառլ Մարքսի առաջ քաշած հայտնի տեսությունը սկզբնապես ամուր կերպով հիմնված էր բոլոր բարիքների եւ ծառայությունների արտադրության եւ բաշխման միջոցների պետական սեփականության եւ կառավարման վրա։ Հետագայում նա կարծես մտափոխվեց՝ համաձայնելով, որ պետական ծանր վերահսկողությունը, առանց լիակատար պետական սեփականության, նույնպես կարող է արդյունավետորեն լուծել դրված խնդիրը։ Սկսած այն պահից, երբ Մարքսը հնագույն, սակայն մշտապես նոր այս տեսությունը վերհանելով դրեց աղքատությունը պետության պոզիտիվ գործողությունների միջոցով հաղթահարելու իր ծրագրի հիմքում, դրա ժողովրդականությունը սկսեց մեծ թափ հավաքել աշխարհով մեկ։ Հետաքրքիր է, որ նույն այս սոցիալիստական տնտեսական տեսությունն է, որ այլ անվանմամբ եւ անէական հարցերում մի քանի փոփոխություններով՝ ներշնչանքի աղբյուր է ծառայել Միացյալ Նահանգներում աղքատության վերացման ներկա պետական ծրագրի համար։

 

Կառլ Մարքսի փիլիսոփայության եւ ծրագրերի լավագույն աղբյուրը թերեւս «Կապիտալ»-ն է՝ նրա հեղինակած ստվարածավալ աշխատությունը։ Ստորեւ ուրվագծելով նրա տեսության հիմնական դրույթները՝ գրեթե վստահ եմ, որ դրանց մեծագույն մասում դուք կճանաչեք օրվա թերթերից, քաղաքական ճառերից, քարոզներից կամ տնտեսագիտության դասագրքերից ձեզ հրամցվող ծանոթ երանգները։

 

Հեռացում դասական դպրոցից

Ադամ Սմիթի եւ Դեյվիդ Ռիկարդոյի «դասական» տնտեսագիտական դպրոցի ոգով կրթված Կառլ Մարքսը հրաշալի գիտեր, որ արդյունաբերական կայուն աճի համար անհրաժեշտ է կապիտալի շարունակական կուտակում եւ պատրաստ էր համաձայնելու դասական տնտեսագետների հետ նաեւ այն հարցում, որ կապիտալի (սարքավորումների) աճի արդյունքում աճում է ապրանքների արտադրության ծավալը եւս։ Դեռ վատ չէ։

 

Սակայն այս կետից սկսած՝ Մարքսը հեռանում է իր օրոք գերիշխող տնտեսագիտական մտքի ուղեծրից՝ հայտարարելով, որ ազատ շուկայի չպլանավորված եւ չվերահսկվող արտադրությունն անպայման պիտի հանգեցնի համընդհանուր ավելցուկի, որը չի կարող վաճառվել, քանի որ աշխատավոր զանգվածը չի ունենա բավարար գնողունակություն սեփական արտադրանքը գնելու համար։ Ըստ Մարքսի՝ այս զարգացումները կհանգեցնեն գործարանների փակմանը, մինչեւ հնարավոր կլինի ինչ-որ կերպ ազատվել ավելցուկից։ Սա նշանակում է, որ տնտեսական պայթյունն ու տնտեսական անկումը միշտ եւ կանոնավոր ընդմիջումներով կփոխարինեն իրար։ Այդուհանդերձ, ըստ Մարքսի՝ բիզնեսի փուլերի տնտեսական այս վայրիվերումների ընթացքում հարուստներն ավելի կհարստանան, իսկ աղքատները՝ կաղքատանան, եւ սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ շուկայական տնտեսության մեջ կգործեն չվերահսկվող մասնավոր սեփականությունն ու արտադրությունը, որոնք (Մարքսի կարծիքով) անպայմանորեն աշխատում են մենաշնորհների ընդլայնման, վայրենի մրցակցության եւ անիշխան արտադրության սկզբունքով։ Անկազմակերպ, ճնշված եւ քաղաքականորեն անօգնական բանվորներն անխղճորեն կշահագործվեն, եւ նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, կկորցնեն իրենց աշխատատեղերը ավելի բազմաքանակ եւ արդյունավետ դարձող մեքենաների հետ մրցության մեջ։ Ու թեեւ այն բանվորները, որոնք աշխատանք գտնելու բախտ կունենան, կավելացնեն իրենց արտադրանքի ծավալները, նրանց վճարվող աշխատավարձերը հետզհետե կնվազեն։

 

Մարքսը կատեգորիկ կերպով կանխատեսում էր, որ բանվոր դասակարգի շարքերում համատարած աղքատությունը, զանգվածային սովն ու մահացությունը կապիտալի կուտակման եւ արդյունաբերացման անխուսափելի հետեւանքն են մասնավոր սեփականության շուկայական (ոչ սոցիալիստական) տնտեսության մեջ։ Նրա ֆինանսական հովանավոր եւ գրական գործընկեր Ֆրիդրիխ Էնգելսը գրեթե նույնն է ասում 1844 թվականին լույս տեսած իր «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» գրքում։ Օրինակ, նա պնդում է, որ գյուղատնտեսական Անգլիայում գյուղացիներն ու նրանց երեխաներն անհամեմատ ավելի առողջ էին, երջանիկ ու բարեկեցիկ, քան բանվորները արդյունաբերական Անգլիայում 1700 թվականից եւ զանգվածային արտադրության մեքենաների ստեղծումից հետո։

 

Փաստերի անտեսում ի նպաստ տեսության

Տնտեսական պատմության ամենից ապշեցնող փաստերից մեկը հետեւյալն է։ Այն ժամանակ, երբ Մարքսը եւ Էնգելսը ձեւակերպում ու հրապարակում էին իրենց տեսությունը, դրա սխալականության վիճակագրական ապացույցներն իրականում հասանելի էին լայն հասարակությանը։ Ավելին, թե՛ Մարքսը, թե՛ Էնգելսը տեղյակ էին այդ ապացույցներին, ուստի կարելի է ենթադրել, որ այդպիսիք պարզապես լռելյայն անտեսվել են, քանի որ չէին ներգծվում տեսության սահմաններում։

 

Ահա՛ նշված վիճակագրությունը՝ Անգլիայի եւ Ուելսի բնակչության պատկերը 1600-1831 թվականներին։ Հնարավոր չէ, որ այս ոլորտում երկարամյա հետազոտական գործունեություն իրականացնելիս Կառլ Մարքսն աչքաթող արած լիներ այս աղյուսակը։

 

Տարի Բնակչություն
1600 մոտ 5 միլիոն*
1700 ավելի քան 5 միլիոն*
1750 ավելի քան 6 միլիոն*
1801 9 միլիոն (մարդահամար)
1820 12 միլիոն (մարդահամար)
1831 16 միլիոն (մարդահամար)
* մոտավոր գնահատական

 

Մարքսին եւ Էնգելսին հասանելի նմանօրինակ վիճակագրության ծավալուն անդաստաններում կարելի է գտնել նաեւ հետեւյալը. 1750 թվականի դրությամբ՝ Լոնդոնում երեխաների մոտ 70 տոկոսը մահանում էր՝ հինգ տարին չբոլորած, իսկ 1830 թվականին այդ ցուցանիշն ընկել էր ընդհուպ մինչեւ 30 տոկոսի։

 

Եթե Կառլ Մարքսի կողմից առաջ քաշված տնտեսագիտական եւ պատմագիտական տեսությունները ճշմարիտ լինեին, բնակչության մարդահամարի տվյալները պիտի հակառակ պատկերը ցույց տային։ Եթե սոցիալիզմի տեսությունը նվազագույն իսկ հիմնավորվածություն ունենար, երեխաները պիտի մահանային այնքան ավելի վաղ (բերելով բնակչության կրճատման), որքան աճելու լիներ մեքենաների գործածությունը Մեծ Բրիտանիայի հետզհետե ազատականացող շուկայում 1700-1900 թվականների ընթացքում։

 

Իրականությունը, անշուշտ, հակառակն է ապացուցում։ Մրցակցային շուկայական տնտեսության արդյունաբերացմանը զուգընթաց աճել է ե՛ւ երեխաների, ե՛ւ մեծահասակների կյանքի սպասելի տեւողությունը։ Ագրարային տնտեսության պայմաններում, ուր մեքենաների քիչ քանակ էր գործածվում, բնակչությունը գրեթե չէր աճում երկու-երեք հարյուր տարի շարունակ։ Այնինչ մեխանիզացիայի աճի եւ, հատկապես, շոգեշարժչի հայտնագործման ու դրան հետեւած արագ արդյունաբերացման արդյունքում բնակչությունը շուտով կրկնապատկվեց, իսկ ապա՝ եռապատկվեց։ Հարկ է հիշել, որ հենց այդ ընթացքում էր նաեւ, որ հարյուր հազարավոր բրիտանացիներ սփռվում էին աշխարհով մեկ, այսինքն՝ վերը բերված վիճակագրությունը նույնիսկ կարելի է որոշակիորեն թերագնահատված համարել։

 

Փաստերի հետ սոցիալիստական տեսության հակասության պատճառն ընդամենը մեկն է. տնտեսության եւ պատմության սոցիալիստական տեսություններն ըստ էության եղել եւ մնում են հիմնովին սխալ։ Սակայն նախքան այս արմատական պնդման ճշմարտացիության քննությանն անդրադառնալը, նշենք ազատ շուկայի ընձեռած եւս երկու հնարավորություն (մեքենայացումից բացի), որոնք գուցե կբացատրեին կյանքի սպասվող տեւողության աճը։

 

Առաջին՝ արդյո՞ք պատճառը բժշկական նոր գիտելիքներն ու պրակտիկաներն էին։ Հիմնականում ոչ, քանի որ բոլոր այդ բարելավումները սկսվել են մեքենայացման ի հայտ գալուց հետո, այլ ոչ՝ առաջ։

 

Իսկ գուցե պատճառը պետական ավելի մեծ վերահսկողությունն ու սոցիալական ապահովության ծրագրերի համակա՞րգն էր։ Կրկին՝ ո՛չ. այդ ժամանակահատվածում տնտեսության վրա պետական ազդեցությունը նվազում էր։ Պետության սոցիալական ծրագրերը տոկոսային առումով նվազել էին, իսկ տնտեսությունը հետզհետե ազատականանում էր։

 

Կեղծ տեսություն

Այնուամենայնիվ, այս կետում ես կհամաձայնեմ Մարքսի արտահայտած այն մտքի հետ, որ պատմությունը հասկանալուց առաջ մարդ պետք է նախ որոշակի պատկերացում կազմի տնտեսագիտության մասին։ Իհարկե, տնտեսագիտությունը պատմության միակ որոշիչ գործոնը չէ, որքան էլ Մարքսը պնդի։ Բայցեւայնպես, սա մի կարեւոր հանգամանք է, որը թույլ է տալիս բացատրել տնտեսագիտությունից իրականում ոչինչ չհասկացող պատմաբանների երկերում մեզ մատուցվող եզրահանգումների անհեթեթությունը։ Սոցիալիստ փիլիսոփաների կողմից պատմության սխալ մեկնաբանման պատճառը, իհարկե, ոչ թե տնտեսական տեսության բացակայությունն է, այլ կեղծ տեսությանը տրվող առաջնայնությունը։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր