Ա․ Ա․ Ալի․ Կայուն խաղաղությունն Աֆրիկյան եղջյուրում

2019թ-ին Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին արժանացել է Նոբելյան Խաղաղության մրցանակի՝ «խաղաղության և միջազգային համագործակցության հասնելու ջանքերի և Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը լուծելու վճռական նախաձեռնության համար»:

  

Ա․Ա․ Ալիի Նոբելյան մրցանակ ստանալու ելույթը

 

Այսօր և այստեղ ես կանգնած եմ ձեր առջև խաղաղության մասին խոսելու համար: Տարիներ առաջ պատերազմի փոշոտ խրամատներով անցնելով՝ հասա դեպի խաղաղություն տանող ճանապարհին:

 

Երիտասարդ զինվոր էի, երբ սկսվեց Եթովպիայի ու Էրիթրեայի միջև պատերազմը, և առաջնագծում ականատես էի պատերազմի «տգեղությանը»։ Կան մարդիկ, ովքեր երբեք պատերազմ չեն տեսել, բայց հերոսացնում և դրամատիզացնում են այն: Նրանք չեն տեսել վախ, հոգնածություն, ոչնչացում կամ «կոտրված» սրտեր։ Եվ ոչ էլ զգացել են պատերազմի սգավոր դատարկությունը:

 

Պատերազմը դժոխքի մարմնավորումն է դրանում ներգրավվածների համար: Ես դա գիտեմ, քանի որ եղել եմ այնտեղ և վերադարձել եմ: Ես տեսել եմ, ինչպես են ռազմի դաշտում եղբայրները եղբայրներին սպանում: Ես տեսել եմ տարեց տղամարդկանց, կանանց և երեխաների, ովքեր սարսափից դողում էին փամփուշտների և հրետանու գնդակների մահացու «ցնցուղի» տակ: Ես միայն պատերազմող մարտիկ չէի: Ես նաև պատերազմի դաժանության և դրա հետևանքների վկան էի:

 

Պատերազմը դառնություն է մարդկանց համար: Եթովպիայի և Էրիթրեայի միջև պատերազմի ժամանակ մոտ հարյուր հազար զինվոր և խաղաղ բնակչություն զոհվեց: Պատերազմը նաև մշտապես կործանեց համայնքները: Ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացումը հետագայում ուժեղացրեց հետպատերազմյան տնտեսական բեռը: Պատերազմը հանգեցրեց զանգվածային տեղահանությունների և կենսապահովման միջոցների կորստի։

 

2000թ․ հունիսի զինված բախման ավարտից հետո Եթովպիան և Էրիթրեան երկու տասնամյակ մնացին փակուղու մեջ՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն հաստատող փակուղում: Վտանգ կար, որ Եթովպիայի և Էրիթրեայի միջև ակտիվ մարտերի վերսկսումը կապակայունացնի ամբողջ Եղջյուրի շրջանը:

 

Եվ այսպես, երբ ես մոտ 18 ամիս առաջ դարձա վարչապետ, իմ սրտում զգացի, որ անհրաժեշտ է ավարտել անորոշությունը: Ես հավատում էի, որ Եթովպիայի և Էրիթրեայի միջև խաղաղությունը հասանելի է: Համոզված էի, որ շատ երկար ժամանակ մեր երկու երկրները բաժանող երևակայական պատը պետք է քանդել: Եվ դրա փոխարեն պետք է կառուցվի բարեկամության, համագործակցության և բարի կամքի կամուրջ։ Ահա թե ինչպես ես սկսեցի իմ գործընկեր նախագահ Իսայաս Աֆևորկիի հետ խաղաղության կամուրջ կառուցելը:

 

Մենք հասկացանք, որ մեր ազգերը թշնամիներ չեն: Փոխարենը՝ մենք ընդհանուր թշնամու զոհ ենք դարձել, որը կոչվում է աղքատություն: Մենք գիտակցեցինք, որ մինչ մեր երկու ժողովուրդները խրված էին փակուղու մեջ, աշխարհը արագորեն փոխվում է և մեզ թողնում է հետևում: Մենք պայմանավորվեցինք, որ պետք է համագործակցենք հանուն մեր ժողովրդի և մեր տարածաշրջանի բարգավաճման:

 

Այսօր երկու տասնամյակից ավելի բաժանված ընտանիքները միավորվել են, դիվանագիտական ​​հարաբերություններն ամբողջությամբ վերականգնված են: Վերականգնվել են օդային և հեռահաղորդակցման ծառայությունները: Եվ մեր ուշադրության կենտրոնում այժմ  համատեղ ենթակառուցվածքային նախագծեր մշակելն է, որոնք կլինեն կարևոր լծակ մեր տնտեսական հավակնությունների մեջ:

 

Մեր նվիրվածությունը խաղաղությանը կայուն է։ Հարց է ծագում, թե ինչպես քսան տարի շարունակվող հակամարտությունը հանգեց բարեկամական հանգուցալուծման: Թույլ տվեք կիսվել այն համոզմունքներով, որոնք որոշում են իմ գործողությունները հանուն խաղաղության:

 

Ես հավատում եմ, որ խաղաղությունը ծագում է սրտից: Խաղաղությունը պահպանելը քրտնաջան աշխատանք է: Պատերազմի համար քիչ բան է անհրաժեշտ, բայց խաղաղություն ստեղծելու համար անհրաժեշտ է գյուղ և ազգ:

 

Ինձ համար խաղաղությունը պահպանելը նման է ծառեր տնկելուն ու աճեցնելուն: Այնպես, ինչպես ծառերը ջրի և աճելու համար լավ հողի կարիք ունեն, խաղաղությունը պահանջում է անկոտրում պարտավորություն, անսահման համբերություն և բարի կամք։ Խաղաղությունը պահանջում է բարեխղճություն՝ բարգավաճելու, անվտանգության և հնարավորությունների համար: Այն վերադարձնում է ապագայի նկատմամբ հույսը, ինքնավստահությունը և մարդկության նկատմամբ հավատը: Մարդկությունը, որի մասին ես խոսում եմ, գտնվում է մեր բոլորի ներսում:

 

Ի վերջո, խաղաղությունը պահանջում է հեռատեսություն: Եվ խաղաղության իմ տեսլականը արմատավորված է Մեդեմերի փիլիսոփայության մեջ: Մեդեմերը ամհարերեն (Եթովպիայի պետական լեզուն) բառ է, որը նշանակում է սիներգիա, կոնվերգենցիա և թիմային աշխատանք՝ հանուն ընդհանուր ճակատագրի: Մեդեմերը գաղափար է, որն արտացոլվում է մեր քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում: Գործնականում Մեդեմերը մեր անցյալի լավագույն միջոցներից օգտվելն է՝ հանդուրժողականության, փոխըմբռնման և քաղաքակրթության վրա հիմնված նոր հասարակություն և քաղաքացիական նոր մշակույթ ստեղծելու համար:

Մենք ունենք հին ասացվածք.

 

«በሰላም እንድታድር ጎረቤትህ ሰላም ይደር»

«Yoo ollaan nagayaan bule, nagaan bulanni»:

 

Դա ասույթ է, որը տարածված է շատ աֆրիկյան լեզուներով, ինչը նշանակում է. «Խաղաղ գիշեր ունենալու համար ձեր հարևանը նույնպես պետք է խաղաղ գիշեր ունենա»: Այս ասացվածքի էությունն ամրապնդում է տարածաշրջանում հարաբերությունները: Մենք հիմա ձգտում ենք ապրել մեր հարևանների հետ խաղաղության և ներդաշնակության մեջ:

 

Աֆրիկյան եղջյուրն այսօր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է: Համաշխարհային ռազմական գերտերություններն ընդլայնում են իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Մենք չենք ուզում, որ Եղջյուրը ռազմաճակատ դառնա գերտերությունների համար, ոչ էլ թաքստոց՝ ահաբեկիչների, հուսահատության ու աղքատության համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի Աֆրիկյան եղջյուրը դառնա խաղաղության և առաջընթացի գանձարան: Անցած մի քանի ամիսների ընթացքում Եթովպիան իրականացրել է պատմական ներդրումներ խաղաղության մեջ, որի պատասխանը մենք կտեսնենք գալիք տարիների ընթացքում:

 

Մարդու իրավունքների անտեսումը աշխարհում շատ բախումների առիթ է դարձել: Նույնը մեր մայրցամաքում ՝ Աֆրիկայում: Ըստ գնահատականների Աֆրիկայի բնակչության մոտ 70 տոկոսը 30 տարեկանից ցածր է: Մեր երիտասարդները պահանջում են սոցիալական և տնտեսական արդարություն, հնարավորությունների հավասարություն և կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքար: Երիտասարդները պնդում են, որ լավ կառավարումը հիմնված է պատասխանատվության և թափանցիկության վրա: Եթե ​​մենք մերժենք մեր երիտասարդների արդարության ձգտումը, նրանք մերժելու են խաղաղությունը:

 

Այսօր կանգնած լինելով այս համաշխարհային բեմում` ես կցանկանայի կոչ անել բոլոր եթովպացիներին՝ միանալ և օգնել կառուցել մի երկիր, որն իր բոլոր քաղաքացիների համար առաջարկում է արդարություն, հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ: Միասին, մենք պետք է չեզոքացնենք ատելությունը՝ ստեղծելով ժողովրդավարության, քաղաքացիական համաձայնության, ներգրավվածության և հանդուրժողականության վրա հիմնված քաղաքացիական մշակույթ:

 

Եզրափակելով միջազգային հանրությանը կոչ եմ անում միանալ ինձ և իմ հայրենակից եթովպացիներին Աֆրիկյան եղջյուրում խաղաղություն ստեղծելու և բարգավաճելու համար:

 

Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր