2020-01-30

Nestle-ի հաջողության պատմությունը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Nestle-ն աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որը թողարկում է բազմազան ապրանքներ՝ շոկոլադ, սուրճ, հանքային ջուր, պաղպաղակ, մանկական սնունդ, յոգուրտներ, կոսմետիկա, կենդանիների համար կեր և այլ տարատեսակ ապրանքներ։ Արտադրության ծավալները այնքան մեծ են, որ, գուցե, յուրաքանչյուր մարդ գոնե մեկ անգամ գնել է Nestle-ի ապրանքներից։ Այս ընկերությունն իրավամբ գտնվում է սննդամթերքի արտադրության խոշորագույն և ամենահաջողակ ընկերությունների ցանկում:

 

Nestle-ի ծնունդը

Հենրի Նեսթլեն մասնագիտությամբ դեղագործ էր։ 1860-ականներին նա հայտնաբերեց կաթնակեր երեխաների այլընտրանքային կերակրման բացակայության խնդիրը և սկսեց փորձեր իրականացնել ալյուրի, շաքարի և կաթի կիրառմամբ։ Շատ երեխաներին որոշակի պատճառներով հնարավոր չէ կերակրել մայրական կաթով, և Հենրի Նեսթլեն ցանկանում էր օգնել նրանց՝ ստեղծելով կերակրման այլընտրանքային եղանակ։ Պետք է նշել, որ այն ժամանակ մայրերից շատերը չգիտեին և չէին կարողանում իրենց ճիշտ խնամել, որպեսզի նրանց տված կաթը լիներ առողջ։ Արդյունքում նրանց երեխաները չէին ստանում բավարար քանակությամբ անհրաժեշտ սննդանյութեր և ուղղակի մահանում էին։ Հենրի Նեսթլեն լուծեց այդ խնդիրը՝ ստեղծելով առաջին մանկական չոր խառնուրդը «Կաթնային ալյուր Nestle» անվանումով։

 

Իր գյուտից առաջ Հենրի Նեսթլեն զբաղվում էր լիովին տարբեր գործերով։ Նա վաճառում էր մանանեխ,

քացախ և գազ լապտերների համար:

 

Nestle-ի մանկական խառնուրդը համընդհանուր ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ այդ խառնուրդը փրկեց մեկ երեխայի կյանք։ Նա շատ թույլ էր ծնված օրվանից, իսկ նրա օրգանիզմը չէր ընդունում մայրական կաթը և դրա ցանկացած փոխարինիչները։ Այդ երեխան կարող էր պարզապես մահանալ, եթե չլիներ Nestle-ի մանկական ալյուրը, որը նրա համար ի հայտ եկավ որպես փրկիչ-բանաձև։ Այս երևույթի մասին լուրն արագորեն տարածվեց Եվրոպայի շատ քաղաքներում և Nestle-ի մանկական կաթը սկսեց ստանալ մեծ ճանաչում։

 

Nestle-ի տարբերանշանը

Հենրի Nestle-ն հասկանում էր, որ իր ապրանքանիշի հաջողության համար անհրաժեշտ էր ֆիրմային տարբերանշան։ Տարբերանշանի կարգավիճակում Հենրին ընտրել է ընտանեկան զինանշանի պատկերը՝ թռչնի բներ ճտերով։

 

 

Սկզբնապես Nestle-ի տարբերանշանում պատկերված էին երեք ճտեր իրենց մոր հետ։ 1980-ականների վերջերին երեք ճտերից մնացել էին երկուսը։ Ընկերության ղեկավարներն այս որոշումը կայացրել էին հիմնվելով այն բանի վրա, որ ադ տարիներին եվրոպական երկրների մեծ մասում երեխաների միջին քանակը

նվազել էր 2-ի, իսկ մինչ այդ հավասար էր 3-ի։

 

Այդ պատկերը դարձավ ընտանիքի խորհրդանիշը, քանի որ «nestle»-ն շվեյցարական բարբառից թարգմանաբար նշանակում է թռչնի փոքրիկ բույն։ Եվ չնայած, որ Հ․ Նեսթլեի խորհրդականները պնդում էին, որ ֆիրմային տարբերանշան ընտրվեր այլ պատկեր՝ սպիտակ խաչը, նա մնաց իր ասածին։

 

«Խաչի պատկերները ամենուրեք են։ Եվ շատերն են այն օգտագործում։ Իսկ իմ ընտանեկան զինանշանը

կարող եմ օգտագործել միայն ես և ոչ ոք»։

 

Մրցակցությունը

10 տարի ավելի վաղ ստեղծված Չարլզ և Ջորջ Փեյջերի «Խտացրած կաթի արտադրությամբ զբաղվող անգլոշվեյցարական ընկերությունը» դարձավ Նեսթլեի հիմնական մրցակիցը։ 1870-ականներին այդ ընկերությունը սկսել էր իր ապրանքատեսակների շրջանակը ակտիվորեն ընդլայնել՝ ավելացնելով նոր կաթնային ապրանքների տեսակներ։ Այդ պահին Nestle-ն, որը ղեկավարում էր Ժյուլյու Մոները, չէր էլ պատրաստվում հանձնվել։ Ի պատասխան՝ Nestle-ն սկսեց խտացրած կաթի սեփական արտադրությունը, որը իր որակով մեկ մակարդակ բարձր էր Փեյջերի առաջարկած ապրանքից։

 

Մրցակիցներից բացի Nestle-ն ուներ նաև «ընկերներ»։ Օրինակ, շատերի կողմից սիրված կաթնային շոկոլադը հայտնագործել էր Հենրի Նեսթլեի հարևան և ընկեր Դանիել Փիթերը։ Սովորական մտահղացումն իրագործելով և պարզապես կակաոյի փոշի ավելացնելով կաթի մեջ, Փիթերը ստեղծեց կայացած ընկերություն, որը շոկոլադի վաճառքների ռեկորդներ էր գրանցում։ Հետագայում այս ընկերությունը մտավ Nestle-ի կազմի մեջ։

 

Համաշխարհային շուկայի նվաճումը

Nestle-ն մուտք գործեց 20-րդ դար՝ սեփական արտադրամասեր ունենալով Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Իսկ 5 տարի անց Nestle-ն միավորվեց իր նախկին մրցակցի՝ «Խտացրած կաթի արտադրությամբ զբաղվող անգլոշվեյցարական ընկերության» հետ։ Սկսվեց Nestle-ի մասնաճյուղերի ակտիվ կառուցումն աշխարհի խոշորագույն քաղաքներում, իսկ արտադրության արտահանման ծավալներն ավելանում էին սպառողների (ընկերության ապրանքների նկատմամբ) հավատարմության աճի հետ միասին։ Արդեն 1907 թվականին Nestle-ն գրավել էր Ավստրալիայի, Սինգապուրի և Հոնկոնգի շուկաները։

 

 

Nestle-ի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին

Առաջին համաշխարհային պատերազմը սկզբնապես բացասաբար անդրադարձավ Nestle-ի գործունեության վրա։ Ընկերությունը ստիպված էր կաթի պահեստավորված գրեթե բոլոր պաշարները վաճառել բնակչությանը, քանի որ նկատվում էր սննդամթերքի խիստ պակասուրդ։ Սակայն, այդ տարիներին Nestle-ն լավ գումարներ աշխատեց խտացրած կաթի և կաթնային փոշու արտադրության շնորհիվ, քանի որ կառավարությունը դրանք գնում էր մեծ ծավալներով և ուղարկում զինվորներին։ Խտացրած կաթի շուրջ ստեղծված իրարանցման հետևանքով և ապրանքի նկատմամբ պահանջարկը բավարարելու համար Nestle-ն ստիպված էր բացել լրացուցիչ արտադրամասեր։ Պատերազմի ավարտին Nestle-ն ուներ ավելի քան 40 արտադրամաս։

 

Սակայն պատերազմի ավարտն առևտրային տեսանկյունից այդքան էլ դրական չէր Nestle-ի համար։ Կառավարության կողմից խոշոր պատվերները դադարեցվել էին։ Չնայած, որ վաճառքում առկա էր թարմ կաթ, բնակչությունը չէր շտապում գնել այն, քանի որ պատերազմի տարիներից սովոր էր խտացրած կաթին ու կաթնային փոշուն և չէր ցանկանում նորից վերադառնալ թարմ կաթի օգտագործմանը։ Ընկերությունում ստեղծված իրավիճակը որոշակի չափով կայունացնելու համար Nestle-ն հրավիրեց շվեյցարացի փորձագետ Լուիս Դալլեսին։ Դալլեսի տաղանդի և կառավարման ունակությունների շնորհիվ Nestle-ն կարողացավ դուրս գալ արտադրության ու վաճառքների բարձր մակարդակի և առանց մեծ խնդիրների մարել կուտակված պարտավորությունները։

 

Նոր ապրանքները

1920-ականներին Nestle-ն սկսեց նոր ապրանքներով ակտիվորեն համալրել իր տեսականին։ Հատկապես շեշտը դրվել էր շոկոլադի արտադրության վրա, որը Nestle-ի արտադրանքների ցանկում կաթնային ապրանքներից հետո դարձավ երկրորդը ըստ նշանակալիության։

 

Շուկայում ապրանքներ հայտնվեցին նաև երեխաների համար։ Օրինակ՝ փոշե մածուկ և խմիչք «Milo»-ն։ 1938 թվականն բեկումնային դարձավ Nestle-ի համար, երբ աշխարհը տեսավ առաջին Նեսքաֆեն։ Նեսքաֆե լուծվող սուրճը սկսեց տիեզերական արագությամբ գրավել համաշխարհային շուկան՝ շնորհիվ ցածր գնի, հաճելի համի և գրագետ մարքեթինգային քաղաքականության։

 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ազդեցությունը

Սկզբնական շրջանում պատերազմը նորից վնասներ է հասցնում Nestle-ին։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում ընկերության եկամուտները 20 միլիոն դոլարից նվազեցին 6 միլիոնի։ Դժվարացել էր արտադրանքների մատակարարումը այլ երկրներ՝ Շվեյցարիայի՝ մնացած աշխարհից էլ ավելի մեկուսանալու պատճառով։ Սակայն Nestle-ն գտավ խնդրի լուծումը՝ արտադրության և մասնագետների մի մասին տեղափոխելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ամերիկացի զինվորները Նեսքաֆեն ընտրեցին որպես ամենօրյա հիմնական խմիչք, և պատերազմի կեսերին Նեսքաֆեի վաճառքի ծավալներն արդեն տպավորիչ էին։ Պատերազմի ավարտին Nestle-ի տարեկան շահույթը հասավ 225 միլիոնի դոլարի։ Ընկերությունը դարձավ բացարձակ առաջատարը սուրճի, շոկոլադի և այլ ապրանքների արտադրության ոլորտներում։

 

Հոլդինգի ձևավորումը

Պատերազմից հետո Nestle-ի պատմության մեջ գերազանցապես դրական արդյունքներ էին գրանցվում։ Իրականացվում էր արտադրության ակտիվ ընդլայնում, մեծանում էին վաճառքի ծավալները և բրենդի ճանաչումը։ 70-ականներին Nestle-ն, Alimentana S.A.-ն և Maggi Company-ն հայտարարեցին իրենց միաձուլման մասին։ Այդպիսով՝ հայտնվեց Nestle Alimentana Company հոլդինգը։

 

Սակայն դրանով Nestle-ի՝ այլ ընկերություններին կլանումը չավարտվեց։ 20-րդ դարի միջնամասում Nestle-ի մաս դարձավ Crosse & Blackwell-ը, որն արտադրում էր պահածոյացված ապրանքներ։ Ավելի ուշ միացավ նաև Findus-ը, որը զբաղվում էր սառեցված բանջարեղենի և մրգի արտադրությամբ ու վաճառքով։ Արդեն 1970-ականներին Nestle-ն ձեռք բերեց մրգային հյութերի արտադրող Libby-ին և սառեցված մթերքներ արտադրող Stouffer-ին։

 

Սննդամթերքի շուկայի սահմաններից դուրս գալը

Չնայած որ, Nestle-ն միշտ զբաղվում էր բացառապես սննդամթերքի արտադրությամբ ու վաճառքով և դա անում էր մեծ հաջողությամբ, ընկերությունը, միևնույն է, գլոբալ ընդլայնման որոշում էր կայացրել։ 1970-ականների կեսերին Nestle-ն դարձավ կոսմետիկայի ոլորտի առաջատար L’Oreal-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթի սեփականատերը։

 

 

Այդ նույն 1970-ականները Nestle-ի համար այդքան էլ դրական ժամանակներ չէին։ Մեծ թվով երկրների տնտեսական աճի դանդաղեցումը, արժույթների փոխարժեքի տատանումները, նավթի գների բարձրացումը բարդացրեցին Nestle-ի ֆինանսական դրությունը։ Իրավիճակն ինչ-որ չափով շտկելու համար Nestle-ն նորից գնաց վճառական քայլի՝ գնելով դեղագործության ոլորտում աշխատող Alcon Laboratories Inc-ի բաժնետոմսերը։ Այդ քայլը ռիսկային էր, քանի որ Nestle-ն մինչ այդ երբեք չէր առնչվել այդ ոլորտի կազմակերպությունների հետ և չէր էլ կարող կանխատեսել, թե ինչպես դա կանդրադառնար ընկերության ապագա գործունեության վրա։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Nestle-ի՝ կոսմետիկայի և դեղագործության հետ կապն իրեն լիովին արդարացրեց և բարելավեց նրա ֆինանսական դրությունը։

 

Nestle-ի գործունեության ամենաբարեկեցիկ փուլը սկսվեց 1990-ականների սկզբներին, քանի որ վերացվել էին արտահանման և առևտրի մինչ այդ առկա բոլոր խոչընդոտները։ Սկսվեց Nestle-ի մուտքը Եվրոպայի և Ասիայի նոր շուկաներ, ինչը ընկերության զարգացման և հեռանկարների համար մեծ հնարավորություններ էր բացում։

 

Այժմ դժվար է պատկերացնել սննդամթերքի խանութ, որի դարակների վրա չլինեն Nestle-ի ապրանքներ։ Nestle-ն արտադրել և այժմ էլ արտադրում է մանկական սնունդ, շոկոլադ, սուրճ, պահածոներ, խմիչքներ և սննդամթերքի բազմաթիվ այլ տեսակներ։ Nestle-ի արտադրանքը կարելի է գտնել աշխարհի ավելի քան 60 երկրներում, որոնցից շատերում Nestle-ն հանդիսանում է սննդամթերք վաճառող առաջատար ընկերությունը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր