Տնտեսությանը կառավարության ակտիվ միջամտության հետևանքները

Շուկայական տնտեսությունում պետական կարգավորման կամ կառավարության միջամտության օպտիմալ մակարդակի հարցը բանավեճերի թեմա է ոչ միայն ակադեմիական, այլև քաղաքական շրջանակների համար։ Տնտեսության պետական կարգավորման քննադատները սովորաբար պնդում են, որ կառավարության կարգավորումները չափազանց ծախսատար են իրենց տված օգուտների համեմատ, մինչդեռ պետական կարգավորման կողմնակիցները պնդում են, որ կարգավորումն ինքնին մեծ օգուտներ է բերում, պարզապես կարող են կանոնները վատ կիրառվել: Այնուամենայնիվ, կառավարության միջամտության կողմնակիցները հազվադեպ են բախվում իրենց առաջարկած քաղաքականության իրական ծախսերի վերաբերյալ ավելի խորը փաստարկների, իսկ քննադատները հազվադեպ են հիմնավոր տնտեսական փաստարկներ բերում կառավարության միջամտության դեմ՝ ազդեցիկ խմբերի շահերին կամ ընտրողների զգացմունքներին կպնելու վախի պատճառով:

 

Դա լավ հնարավորություն է տալիս կառավարությունը ձևավորող քաղաքական ուժերին, ովքեր հաճախ չդիմանալով պետական համակարգի գայթակղիչ հնարավորություններին, չարաշահում են դրանք՝ կիրառելով անհարկի կամ պահանջվածից ավել պետական միջամտություն։ Այս խնդիրն ավելի է սրվում, երբ կառավարության կազմում հայտնվում են ավելի պակաս փորձառու կամ ոչ մասնագետ գործիչներ։ Հաճախ տնտեսական որոշումները կայացնում են նման գործիչներ, ովքեր նախապատվությունը տալիս են կարճաժամկետ արդյունքներ ապահովող ծրագրերին՝ երկարաժամկետ հատվածում դրանց հետևանքներն առանց հաշվի առնելու։ Արդյունքում տնտեսության այդպիսի կարգավորումը հանգեցնում է ոչ ցանկալի արդյունքների, որոնք լրացուցիչ խնդիրներ են առաջացնում իշխանությունների համար։ Այդ պատճառով թե՛ տնտեսագետների, թե կառավարության ակտիվ միջամտության քննադատների կողմից առաջ են քաշվում հետևյալ տնտեսական փաստարկները։

 

1 Շուկայական տնտեսության համար պետական կարգավորումը թաքնված հարկ է։

Ընկերության գործունեության՝ կարգավորումներին համապատասխանեցման ծախսերը, բարդ կանոններն ուսումնասիրելն ու դրանց կիրառումը, ինչպես նաև ցանկացած ուղղակի ծախս, որ յուրաքանչյուր կոնկրետ կարգավորում դնում է թիրախային ընկերությունների վրա, կարգավորվող ոլորտի համար պարզապես գործում են որպես հարկ։

 

Լինեն դրանք ապրանքի արտադրության, բնապահպանական կամ հողօգտագործման, աշխատաշուկայի, մարքեթինգի և գովազդի վերաբերյալ կարգավորումներ, թե առողջապահության լիցենզիաներ կամ ֆինանսական ու բանկային կարգավորումներ, ներգործության ենթարկվող ոլորտի ձեռնարկություններն այդ կարգավորումների ծախսերը պարզապես կդիտեն որպես գործարարությամբ զբաղվելու այլ ծախս, այնպես, ինչպես հարկը: Հարկի և կարգավորման ծախսի միակ տարբերություններն են՝

  1. հարկն առնվազն եկամուտ է բերում կառավարությանը,
  2. որպես կանոն, հարկն ավելի թափանցիկ է և կարգավորման ծախսերի համեմատ ավելի հեշտ է չափվում, իսկ կարգավորման ծախսերը «թաքնված» բնույթ են կրում։

Կարգավորման ծախսերին ձեռնարկությունները կարող են արձագանքել՝ այդ ծախսերի մի մասը դնելով սպառողների վրա և/կամ փոխանցելով սեփականատերերին ու բաժնետերերին, եթե այդ ձեռնարկությունները կարողանան շարունակել իրենց գործունեությունը և մնալ շահութաբեր: Այնուամենայնիվ, շատ դեպքերում այդ կարգավորումները կստեղծեն լրացուցիչ ծախսերի խոչընդոտ որոշ գործող ընկերությունների կամ շուկա մուտք գործող ձեռնարկությունների համար:

 

2 Շուկա մուտք գործելու խոչընդոտներ սահմանելով և մարգինալ ընկերություններին ստիպելով դուրս գալ շուկայից՝ պետական կարգավորումները թուլացնում են մրցակցային շուկայական ուժերը։

Կարգավորումները հաճախ հանդես են գալիս որպես ճնշում մրցակցության դեմ՝ կարգավորվող ճյուղերում ստեղծելով մոնոպոլիաներ կամ գրեթե մոնոպոլիաներ: Երբեմն կարգավորումներն ընկերություններին պարտադրում են ծախսեր, որոնց արդյունքում որոշ ընկերություններ դուրս են մղվում շուկայից կամ խոչընդոտում են նոր ընկերությունների, սթարթափների մուտքը շուկա։ Կառավարության այդպիսի միջամտությունը հանգեցնում է ավելի քիչ մրցակցային շուկայի: Իսկ մրցակցության և բաց շուկաների առավելությունները լավ հայտնի են․ մրցակցությունը պարտադրում է շուկայի կարգապահություն, ձեռնարկություններին ստիպում է հաշվետու լինել սպառողներին և բերում է ավելի բարձր արդյունավետության, ցածր գների, որակի բարձրացման և նորարարության ավելի բարձր մակարդակի:

 

Կարգավորումները, որոնք որևէ կերպ նպաստում են շուկայից դուրս մղմանը և խոչընդոտում շուկա մուտք գործելուն, բնականաբար, կսահմանափակեն մրցակցությունը և սպառողներին կզրկեն մրցակցային առավելություններից: Ընդհանուր առմամբ, անհարկի կամ չափից շատ պետական կարգավորումը հանգեցնում է շուկայական մրցակցության թուլացման: Եվ դա է պատճառը, որ իրականում շատ ձեռնարկություններ հաճախ աջակցում են կարգավորումներին, քանի որ շուկա մուտք գործելու կարգավորիչ խոչընդոտները հաճախ մրցակցությունից դուրս են թողնում որոշ ձեռնարկությունների՝ կարգավորումներին աջակցող ձեռնարկություններին տալով մենաշնորհային ուժ և նվազեցնելով դրանց հաշվետու լինելը սպառողներին:

 

3 Գործարար համայնքի համար պետական կարգավորումը շահերի հատուկ պաշտպանության և եկամուտ փնտրելու ձև է։

Շատ դեպքերում որոշ ձեռնարկություններ, իրենց ոլորտում գործող ընկերությունների չափից և դիրքից կախված, իրենք են ցանկանում այդ ոլորտի պետական կարգավորում: Պետական կարգավորման ամենավաղ պատմությունից սկսած՝ հաճախ կարգավորումներն ուղղվում են որոշ ձեռնարկությունների շահերը պաշտպանելուն, որոնք սպառնալիք են զգում նոր մրցակիցներից, ովքեր առաջարկում են ցածր գներ և ավելի նորարարական արտադրանք: Նման մրցակցային «սպառնալիքներին» այդպիսի ձեռնարկություններն առնվազն երկու պատասխան ունեն․ կամ նրանք պետք է բարելավեն իրենց արտադրանքը, նվազեցնեն ծախսերը, գործեն ավելի արդյունավետ և դեմառդեմ մրցակցեն նոր մրցակիցների հետ, կամ կարող են դիմել կառավարությանը մրցակցությունից (լինի դա արտաքին, թե ներքին) պաշտպանելու համար` աջակցելով պետական այնպիսի կարգավորումների, որոնք շուկա մուտք գործելու խոչընդոտներ են ստեղծում` նոր մրցակիցների համար ավելի բարդացնելով մրցակցության հավասար պայմանները:

 

Նման մարտավարության օրինակներ են արտադրանքի անվտանգության կարգավորումները, ապրանքների և ծառայությունների պարտադիր պետական ստուգումները, մաքսատուրքերը և ներմուծման տարատեսակ սահմանափակումները, մասնագիտական գործունեություն ծավալելու համար լիցենզիաները և այլն: Երբեմն գործող առևտրային կազմակերպությունների կառավարիչներն ու սեփականատերերը պետական պաշտոնյաների կողմից ներգրավվում են որպես փորձագետներ, որոնց խնդրում են օգնել մշակելու կարգավորումներ իրենց ոլորտը կառավարելու համար։ Այնուհետև, այդ կարգավորումները ներդրվում են, որոնք անմիջապես կիրառվում են շուկա մուտք գործող նոր ձեռնարկությունների համար:

 

Հաճախ այդպիսի կարգավորումները սպառողներին և ընտրողներին ներկայացվում են որպես «սպառողների պաշտպանություն» խարդախ կամ անբարեխիղճ ձեռնարկություններից։ Նման սահմանափակումները և մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում լիցենզիաները վկայում են շուկա մուտք գործելու կարգավորող արգելքներից օգուտ ստանալու ձգտման մասին։ Դրանք աջակցում են միայն գործող ընկերություններին՝ մինչդեռ վնասելով սպառողներին, նոր մրցակիցներին և շուկայի ընդհանուր արդյունավետությանը։ Նոր կարգավորումներ հազվադեպ են առաջ բերվում այն սպառողների կողմից, ովքեր կեղծ ապրանքներից կամ խարդախություն պարունակող ծառայություններից պաշտպանություն են փնտրում։ Փոխարենը կարգավորումներն աջակցություն են ստանում հիմնականում գործարար շրջանակներից, և հատկապես գործող ընկերությունների կողմից՝ հույս ունենալով շուկա մուտք գործելու արգելքներ պարտադրել հնարավոր մրցակիցներին:

 

4 Կառավարության կարգավորումներն ավելորդ են, քանի որ ազատ շուկան ինքնակարգավորվող համակարգ է։

Այս դեպքում հարց է առաջանում, որ եթե կարգավորումները չեղարկվեն կամ եթե դրանք ճնշում են մրցակցությունը՝ սպառողների համար քիչ օգուտներ բերելով, ապա այդ դեպքում կառավարությունից բացի ո՞վ կամ ի՞նչը պետք է շուկայում պաշտպանի սպառողներին։ Այս հարցի պատասխանը նույնքան հին է, որքան հենց տնտեսագիտության ուսումնասիրությունը․ ինքնակարգավորվող մրցակցային շուկան կամ Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքը»։

 

Ազատ շուկան, որը զերծ է կառավարության կարգավորումների խեղաթյուրումներից և գործում է օրենքի գերակայության ու սեփականության իրավունքի պաշտպանության շրջանակներում, ինքնակարգավորվող և սպառողների պաշտպանության հիասքանչ մեխանիզմ է: Ապրանքները, որոնք չեն անցնում շուկայական փորձարկումները, կանոնավոր կերպով մաղվում են, ձախողված կամ սնանկացած ձեռնարկության ակտիվները «խաղաղ ճանապարհով» տեղափոխվում են մրցակից ներդրողների և ձեռնարկատերերի մոտ, ովքեր ավելի լավ գաղափարներ ունեն դրանց զբաղվածության համար: Ծառայություններ մատուցողները, ովքեր չեն կարողանում ապահովել խոստացված և սպառողների կողմից պահանջված որակը, ստիպված կլինեն արագորեն հարմարվել շուկայական մրցակցությանը կամ լուծարվել:

 

Ապրանքներն ու ծառայությունները, որոնք գոհացնում են սպառողներին, կզարգանան։ Մինչդեռ այն, ինչը չի գոհացնի, կմերժվի և կձախողվի այնքան ժամանակ, քանի դեռ կարգապահության, հաշվետու լինելու և արդյունավետության մրցակցային ուժերը գործում են առանց մուտքի կարգավորիչ խոչընդոտների շուկայում: Եթե անբարեխիղճ ձեռնարկությունները խաբում են սպառողներին, խախտում պայմանագրերը կամ դրանց արտադրանքը վնաս է պատճառում սպառողին, դատարանների միջոցով իրականացվող օրենքի գերակայությունը և դատական համակարգը պատրաստակամ և ունակ է քննել տուժող կողմերի գործերը, պարտադրել պայմանագրային պարտավորությունների կատարումը, կարգավորել վեճերը և ապահովել համապատասխան փոխհատուցում տուժողներին։

 

Քանի դեռ շուկաները մրցունակ են և բաց ձեռնարկությունների մուտքի համար, սպառողները պաշտպանված կլինեն շուկայական ուժերի և դատարանների կողմից հաստատված օրենքի գերակայության համակցությամբ: Կառավարության կարգավորման ցանկացած այլ մակարդակ, որպես լրացում այս ինքնակարգավորվող գործընթացին, ոչ միայն ավելորդ է և ոչ անհրաժեշտ, այլև միտված կլինի կոռուպցիայի և քայքայելու շուկայի ինքնակարգավորվող բնույթը՝ «թանկարժեք» խոչընդոտներ ստեղծելով մրցակցության և նորարարության համար:

 

5 Կառավարության կարգավորումները սպառնում են օրենքի գերակայությանը և խախտում սեփականության իրավունքը՝ շուկայական ուժերին հաճախ ենթարկելով որոշում կայացնողների կամայականություններին:

Սկզբնապես կառավարության նոր կարգավորումներն առաջարկվում և լայն շրջանակներով մշակվում են քաղաքական ներկայացուցիչների կողմից: Ապա կարգավորումները հանձնվում են տեղական բյուրոկրատներին՝ իրականացնելու և կիրառելու համար, որտեղ էլ մշակվում են դրանց տարրերը:

 

Իրականացման և կիրառման փուլերի ընթացքում պաշտոնատար անձանց տրվում է ազատություն և հայեցողություն կարգավորումների տարրերի վերաբերյալ, այդ պատճառով առևտրային կազմակերպությունները և այլ շահագրգիռ խմբերը սեփական օգուտի համար այդքան ձգտում են ազդել կարգավորման գործընթացի վրա: Կարգավորման «ինչպես», «որտեղ», «ինչու» և «երբ» տարրերը գրեթե միշտ մնում են բացառապես պետական գերատեսչությունների, անձնակազմի և «փորձագետ- խորհրդատուների» հայեցողությանը, որոնք պատասխանատու կլինեն դրանց հարկադիր կատարման համար՝ հաճախ հանգեցնելով շուկայի անորոշության և խառնաշփոթի, հատկապես գործադիր իշխանության ներսում կադրերի բարձր հոսունության ժամանակ:

 

Ձեռնարկատիրությունն ու նորարարությունը հաճախ դառնում են այս խառնաշփոթի և անորոշության զոհը: Եթե գործարարները չգիտեն, թե ինչպես կկարգավորվի իրենց գործունեության ոլորտը կամ ինչ ազդեցության կենթարկվեն իրենց ձեռնարկությունները կարգավորման հետևանքով, և ի վերջո, ինչ ծախսեր կարող են ստիպված լինել կատարել՝ կարգավորումների դեռևս անհայտ կամ անընդհատ փոփոխվող բնույթով պայմանավորված, նրանք նախընտրում են հետաձգել ներդրումները և խուսափել կապիտալը ռիսկի տանելուց։ Համակարգային այս անորոշությունը սահմանափակում է ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձերը, հետազոտությունների ու մշակումների ներդրումները և առողջ, բաց ու դինամիկ շուկայի փորձարկման և սխալի բնականոն գործընթացը:

 

Կարգավորվող շուկայում առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները հաճախ նպատակաուղղված են ավելի շատ քաղաքական կամ բյուրոկրատական շահերը, քան սպառողների պահանջմունքները բավարարելուն: Նոր արտադրատեսակների ու ծառայությունների ստեղծմանն ուղղված հետազոտությունների և մշակումների վրա ավելի քիչ ազդեցություն է ունենում «սպառողի ինքնիշխանությունը» և ավելի շատ՝ «բյուրոկրատական ինքնիշխանությունը»:

 

Սպառողներից շատերը ցանկանում են գնել ապրանքներ (ավտոմեքենաներ, կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, կահույք և այլն), որոնք ներառում են իրենց  անհրաժեշտ հատկությունները, բայց առանց այլ հատկությունների չեն ցանկանում վճարել այդ ապրանքների դիմաց, միայն պետք է ասել, որ կառավարության կարգավորմամբ արգելվել են այդ հատկությունները, և հետևաբար անհասանելի են: Սպառողները չեն ցանկանում վճարել ապրանքի որևէ Ա հատկության համար, փոխարենը ցանկանում են այդ ապրանքի միայն Բ և Գ հատկությունները, բայց այս ընտրությունը նրանց թույլատրված չէ․ կառավարության համապատասխան կարգավորումները արգելում են այն:

 

Դա կարգավորման միջոցով սեփականության իրավունքի ակնհայտ խախտում է, ինչպես ձեռնարկության` սպառողների նախասիրություններին համապատասխան ապրանքներ արտադրելու իրավունքի, այնպես էլ ձեռք բերվող ապրանքների տեսակների և բազմազանության նկատմամբ սպառողի ընտրության սահմանափակում: Կառավարության կարգավորումները հաճախ հանգեցնում են ոչ օպտիմալ, անարդյունավետ և անհարմար շուկայական արդյունքների, որոնք հիասթափեցնում են շատ սպառողների: Սպառողները, որպես կանոն, չեն կարողանում պարզել իրենց դժգոհությունների պատճառը (կարգավորումը), փոխարենը սխալմամբ մեղադրում են «կապիտալիզմին», «շուկային» կամ «ագահ բիզնեսներին»:

 

6 Կառավարության կարգավորումները հազվադեպ են ենթարկվում ծախսերի և օգուտների մանրակրկիտ վերլուծության։

Տնտեսագիտության տեսանկյունից, որպես այդպիսին, գոյություն չունեն «լավ» կամ «վատ» կարգավորումներ: Կան միայն կարգավորումներ, որոնց դեպքում օգուտները գերազանցում են ծախսերին և կարգավորումներ, որոնց դեպքում տեղի ունի հակառակը՝ ծախսերն են գերազանցում օգուտներին: Տնտեսագիտության տեսության համաձայն՝ կառավարության նպատակը կարգավորման առաջին տեսակն առավելագույնի հասցնելն է և նվազագույնի հասցնել կամ չեղարկել երկրորդը: Սակայն կա երկու մեծ խնդիր, որ խիստ դժվարացնում, եթե ոչ անհնարին են դարձնում տնտեսագիտական այս տեսության գործնական կիրառությունը:

 

Նախ, կարգավորման ծախսերի և օգուտների չափումն ու գնահատումն իրականում դժվար խնդիր է: Կարգավորման ծախսերի մեծ մասը թաքնված է և/կամ տեղի են ունենում երկար ժամանակահատվածների ընթացքում: Ինչպե՞ս են չափվելու այդ ծախսերը և ինչպե՞ս են դրանք բերվելու արժույթի ներկա արժեքի:

 

Եթե կարգավորումների որոշ ծախսեր անուղղակիորեն ի հայտ են եկել մրցակցության նվազման և նորարարության կրճատման միջոցով, ապա ինչպե՞ս կարող ենք չափել կորցրած ապրանքների և ծառայությունների այլընտրանքային  ծախսերը, որոնք երբեք չեն մտնում շուկա, կամ ավելի ցածր գների և ավելի բարձր որակի բացակայությունը, որոնցից զրկված են սպառողները։

 

Կառավարության կարգավորումները կարող են որոշակի օգուտներ բերել, գոնե որոշ մարդկանց համար, և այդ օգուտների չափումը ոչ պակաս խնդրահարույց է: Այն, որ կառավարության կարգավորումները կարող են օգուտներ բերել, միայն դա բավարար չէ դրանց կիրառությունը հիմնավորելու համար: Կարգավորումների սոցիալական օգուտները պետք է գերազանցեն ընդհանուր պետական ծախսերը։

 

Հենց այս ծանր իրողությունն է, որը հանգեցնում է կարգավորման տեսության արդյունավետ կիրառման երկրորդ խնդրին. եթե նույնիսկ հնարավոր է հաղթահարել ծախսերի և օգուտների չափման առաջին խոչընդոտը, ապա կարգավորումների հաստատումը, իրականացումը և պարտադրումը ղեկավարող քաղաքական ուժերի մեծ մասը խիստ հակադրվում է դրանք ցանկացած տեսակի ծախս-օգուտ վերլուծության ենթարկելուն: Դա հատկապես վերաբերում է պետական կարգավորման այն կողմնակիցներին, ովքեր հաճախ կարգավորումներն արդարացնում են` ընդգծելով միայն առավել ակնհայտ օգուտները, մինչդեռ անտեսելով (և ուրիշներին խրախուսելով անտեսել) ուղղակի և անուղղակի ծախսերը:

 

Նրանց համար, ովքեր առաջարկում են ավելի շատ և ավելի խիստ պետական միջամտություն կամ գաղափարական ձգտումներից կամ հովանավորչական նկատառումներից ելնելով, ակնհայտ է, որ ոչ մի ծախս շատ բարձր գին չէ՝ վճարելու կարգավորումների տված օգուտներին հասնելու համար: Ծախսերը չափելու և օգուտների հետ համեմատելու ցանկացած փորձ քաղաքական տեսանկյունից կարող է դժվարություններ ստեղծել նրանց համար: Այնուամենայնիվ, եթե կառավարության կարգավորումները իսկապես հանգեցնում են դրանց կողմնակիցների խոստացած օգուտներին, ապա պետք է գոնե հնարավորություն լինի դրանք ենթարկել ծախսերի և օգուտների վերլուծության:

 

Միայն այն հանգամանքը, որ պետական կարգավորման ծախսերի և օգուտների վերլուծությունը դժվար է և բարդ, չի նշանակում, որ չպետք է արվի հնարավոր ամեն բան՝ համեմատություններ կատարելու համար: Բայց պետական կարգավորման դեպքում ծախսերի և օգուտների մանրակրկիտ վերլուծությունը հազվադեպ է: Արդյունքում պետական կարգավորման կողմնակիցներն ավելի շատ օրենքներ և կարգեր ներմուծելու հարցում ստանում են յուրօրինակ օժանդակություն: Հակառակն ապացուցելու բեռն ընկնում է պետական կարգավորման հակառակորդների և քննադատների վրա: Սակայն, տնտեսագիտության տեսանկյունից դա ճիշտ հակառակն է:

 

Ապացուցման բեռը և հստակ ցույց տալու պարտականությունը, որ օգուտները գերազանցում են ծախսերը, պետք է ընկած լինեն նոր կարգավորումներ առաջարկողների ուսերին, և նրանք պետք է հանրայնորեն պատասխանեն հակառակորդների փաստարկներին: Հակառակ դեպքում, ավելի շատ կարգավորելու նկատմամբ հատուկ հետաքրքրությունը գործնականում կլինի անսահման, քանի որ կարգավորման կողմնակիցները ստիպված չեն լինի ծախսերի և օգուտների մանրակրկիտ վերլուծության տեսքով հիմնավոր փաստարկներ ներկայացնել: Դրա հետևանքը շուկայի արդյունավետության և շուկայական մրցակցության շարունակական ճնշումն ու սահմանափակումն է՝ ի օգուտ միայն մի քանի նեղ շահերի:

 

Այս բոլոր պատճառներից ելնելով՝ տնտեսությանը կառավարության չափից ավել միջամտությունը լուրջ սպառնալիքներ է ներկայացնում՝ թաքնված ծախսերով և անբարենպաստ հետևանքներով:

 

Կառավարության կարգավորումները գործում են որպես թաքնված հարկեր, որոնք բարձրացնում են գները սպառողների համար, ստեղծում են շուկա մուտք գործելու խոչընդոտներ, որոնք ճնշում են մրցակցությունը և նորարարությունը, ծառայում են որպես պաշտպանություն մրցակցությունից՝ որոշ ընկերությունների և քաղաքականապես ազդեցիկ անձանց համար։ Կարգավորումներն ավելորդ են շուկայի ինքնակարգավորվող ուժերի դեպքում, խախտում են սեփականության իրավունքը և օրենքի գերակայությունը, հանգեցնում են խառնաշփոթի և անորոշության բիզնեսում ներդրումների և ձեռնարկատիրության ոլորտում։ Կարգավորման ծախսերը հակված կլինեն գերազանցել օգուտներին, քանի դեռ չեն ենթարկվել ծախսերի և օգուտների պատշաճ վերլուծության և մանրակրկիտ ստուգման:

 

Ավելի լավ մոտեցում է, իհարկե, թույլ տալ շուկայի ինքնակարգավորվող «անտեսանելի ձեռքը» կառավարի ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու բաշխումը: Գնային ազդակները, մրցակցությունը և եկամտի ու կորստի մեխանիզմը, որոնք միասին բացահայտում են առաջարկի և պահանջարկի հիմքում ընկած գործոնները, հաշվետու լինելու անհամեմատ ավելի բարդ և զգայուն համակարգ են, քան կառավարության կարգավորման հաճախ ապաշնորհ և «տեսանելի ձեռքը»:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր