2019-12-06

Ծովահենությունը կարող է օգուտներ բերել հեռուստաընկերություններին

Այս գարնանն ավարտվեց HBO հեռուստաընկերության «Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանը։ Այն մեծ տարածում ստացավ ամբողջ աշխարհում և ձեռք բերեց ամենաշատ անօրինական ներբռնվող հեռուստասերիալի «կասկածելի փառքը»։ «Ծովահենության» (Piracy) մասշտաբը պարզ երևում է 4-րդ եթերաշրջանի վերջին դրվագից, որը 2014 թվականի հունիսին 12 ժամվա ընթացքում անօրինական ներբեռնվեց 1,5 միլիոն անգամ։ «Ծովահենության» լայն տարածումը բնական էր հեռուստասերիալի յուրաքանչյուր դրվագի առաջին անգամ եթեր դուրս գալուց հետո։ Սակայն անօրինական պատճենների ներբեռնումները չէին նվազում, երբ դրանք հնարավոր էր ձեռք բերել օրինական տարբերակով։ Չնայած, որ անօրինական ներբեռնումների խնդիրները չեն վերանում (1 մլրդ ներբեռնում 7-րդ եթերաշրջանից հետո), HBO-ն, կարծես, չունի անօրինական ծառայությունների դեմ պայքարելու հստակ ծրագիր, իսկ օրինախախտները սովորաբար չեն պատժվում։

 

Իրականում HBO-ի «անգործությունը» կարող է տնտեսական ենթատեքստ ունենալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ «ծովահենության» որոշակի մակարդակը կարող է օգուտներ բերել միաժամանակ և՛ արտադրողին, և՛ մանրածախ վաճառողներին, և՛ սպառողներին։

 

Ինչպե՞ս է դա տեղի ունենում

Կինոարդյունաբերությունում արտադրողը սովորաբար չի սահմանում արտադրանքի մանրածախ գինը․ դա անում է մանրածախ վաճառողը։ HBO-ն ամենամսյա բաժանորդագրման վճար է գանձում մալուխային օպերատորներից (օրինակ Comcast-ից, որը մանրածախ վաճառողն է)։ Այդ վճարը արտադրանքի մեծածախ գինն է։ Այնուհետև յուրաքանչյուր մալուխային օպերատոր որոշում է սեփական շահույթի մեծությունը, ինչի հիման վրա էլ սահմանվում է ապրանքի մանրածախ վերջնական գինը (որը հավասար է մեծածախ գնի և մալուխային օպերատորի կողմից սահմանած շահույթի մեծության գումարին)։ Այս մոդելով շուկա է մուտք գործում տեղեկատվական ապրանքների մի մեծ զանգված, այդ թվում՝ երաժշտությունը, ֆիլմերը, հեռուստահաղորդումները, տեսախաղերը, էլեկտրոնային գրքերը և ծրագրային ապահովումները։

 

Սակայն «ծովահենության» որոշակի մակարդակը օգուտներ է բերում տեղեկատվական ապրանքներ արտադրողներին։ Օրինակ՝ ընկերության (արտադրողի) եկամուտները կարող են մեծանալ դրական ցանցային էֆեկտի (որքան շատ մարդ է օգտագործում այդ ապրանքը, այնքան այն ավելի արժեքավոր է դառնում) և սպառողների տեղեկացվածության աճի շնորհիվ (անօրինական տարբերակից օգտվողները տեղեկանում են ապրանքի գոյության մասին և հաղորդում իրենց շրջապատի մարդկանց։ Դրանով մեծանում է հավանականությունը, որ այդ մարդիկ ձեռք կբերեն  ապրանքի օրինական տարբերակը հետագայում)։

 

Ստվերային «խաղեր», որոնք օգուտներ են բերում բոլորին

«Ծովահենությունը»  առաջացնում է նաև որոշակի մրցակցություն։ Կինոարդյունաբերությունում «օրինախախտները» մրցակցում են միաժամանակ և՛ արտադրողի, և վաճառողի հետ՝ յուրաքանչյուրին սահմանափակելով այնքան, որ երկուսն էլ կարող են հայտնվել շահողի կարգավիճակում։ Եթե HBO-ն որոշակի չափով նվազեցնում է ապրանքի գինը, Comcast-ի եկամուտներն աճում են։ Comcast-ն իր հերթին որոշակի չափով նվազեցնելով ապրանքի գինը` ստանում է ավելի շատ հաճախորդներ, ինչը վերջնական արդյունքում օգուտ է բերում HBO-ին։ Այսինքն կաճեն և՛ HBO-ի և՛ Comcast-ի եկամուտները։ Սպառողները նույնպես կշահեն՝ ստանալով ավելի ցածր գներ արտոնագրված ապրանքի համար։

 

Այս «զարմանալի» իրավիճակը, որտեղ բոլորը շահում են, հիշեցնում է Ադամ Սմիթի «Անտեսանելի ձեռքը»։ Երբ բոլոր «խաղացողները» գործում են սեփական շահերից ելնելով, արտադրողը և վաճառողը մաքսիմալացնում են շահույթը, իսկ սպառողները ապրանքի դիմաց ստանում են նվազագույն գին, արդյունքում յուրաքանչյուր մասնակից դառնում է ավելի հարուստ։

 

Իհարկե, «ծովահենության» դրական հետևանքները պետք չէ դիտարկել դրա արդարացման համար։ Երբ այն ծաղկում է, դրա ազդեցությունը գլխավորապես բացասական է և վատթարացնում է երկու ընկերությունների (արտադրողի և վաճառողի) ֆինանսական դրությունը։ Այնուամենայնիվ, «ծովահենության» դեմ պայքարը թանկ է նստում ընկերությունների վրա։ Հետևաբար մինչ պայքարը սկսելը պետք է մտածել, թե որքան նպատակահարմար կլինի դրա համար միջոցներ ծախսելը։

 

Որքա՞ն պետք է լինի «ծովահենության» մակարդակը

Դժվար է որոշել, թե որքան պետք է լինի «ծովահենության» օպտիմալ մակարդակը, քանի որ այն կարող է կախված լինել մի քանի գործոններից, ներառյալ՝ շուկայի չափերը, արտադրական ծախսերը և պայմանագրերի առանձնահատկությունները։ Ավելի հեշտ է հասկանալ, թե երբ են «ծովահենության» մակարդակը և դրա դեմ պայքարի ջանքերը ակնհայտորեն անհամեմատելի։

 

Առավել նպատակահարմար է, որ ընկերությունները խելամիտ ջանքեր գործադրեն «ծովահենության» դեմ պայքարում՝ հիմնական ուշադրությունը ուղղելով ամենաակնհայտ և խոշոր օրինախախտներին և ուղղակի հետևելով ավելի մանրերին, որպեսզի նրանք դուրս չգան վերահսկողության շրջանակներից։ Մանր խաղացողների հետ պայքարելը բարդ է և թանկ է նստում ընկերությունների վրա։ Մյուս կողմից էլ մանր խաղացողները կարող են կարևոր դեր խաղալ տեղեկատվական ապրանքների առաջխաղացման էկոհամակարգում։

 

Թարգմանությունը՝ Արտյոմ Աշիգովի

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր