Ռիկարդոյի համեմատական առավելության տեսությունը. մեր ժամանակի ամենաքիչ հասկանալի գաղափարը

Թարգմանությունը www.fee.org  կայքից: 

 

Մասնավոր սեփականության իրավունքի և ազատ շուկաների կողմնակիցների հակառակորդները հաճախ նրանց անվանում են սոցիալական դարվինիստներ, ովքեր ցանկանում են «ոչնչացնել թույլերին» ի շահ ուժեղների: Այնուամենայնիվ, կապիտալիզմի դեպքում երկու խմբերն էլ շահում են, և գրեթե բոլորը ավելի լավ են գոյատևում` ներառյալ ամենաթույլերը, առանց անհատական ​​ազատությունը խախտելու՝ դրանով իսկ այն դարձնելով կտրուկ հակադարվինյան:

 

Բայց այս մոտեցման հակառակորդները չեն կարողանում տեսնել, որ շուկայի կամավոր պայմանավորվածությունները փոխարինում են ջունգլիներին: Լրացուցիչ հարստություն ստեղծելու մրցակցությունն իրական երկարատև զոհեր չի բերում: Կան միայն շահառուներ: Բայց սոցիալական դարվինիզմի հռետորաբանությունը` «ամենաուժեղի գոյատևումը», անտեսում է, թե ինչու է դա այդպես:

 

Ենթադրենք X և Y արտադրանքի արտադրելը վստահված է աշխատողների երկու` Ա և Բ խմբերին: Ի՞նչ տեղի կունենար, եթե Բ խմբում աշխատողները երկու անգամ քիչ արդյունավետ լինեին X և Y արտադրելու մեջ, քան Ա խմբում աշխատողները: Այդ դեպքում Բ խմբում աշխատողները, ենթադրաբար, չէին լինի «ամենահամապատասխան աշխատողների» շարքում: Արդյո՞ք Ա խմբի աշխատողների բացարձակ առավելությունը նշանակում է, որ Բ խմբի աշխատողները սովամահ կլինեն: Ոչ: Եթե աշխատավարձերը ճշգրտվեն, դրանք թույլ կտան երկու խմբերին էլ արդյունավետ աշխատել:

 

Եթե ​​ես արտադրողական եմ ձեր կեսի չափով, ես դեռ կարող եմ շուկայում գոյատևել, քանի որ ձեր աշխատավարձի կեսի չափով իմ աշխատելու դեպքում արտադրության արժեքը կմնա նույնը: Այն դեպքում, երբ աշխատավարձերը չունեն տարբեր ընդունակություններին պատասխանելու հնարավորություն, կարող են առաջանալ որոշ անբարենպաստ արդյունքներ (ինչպես, օրինակ, նվազագույն աշխատավարձի մասին օրենքները, որոնք կարող են գերագնահատել ցածր որակավորում ունեցող աշխատուժը և կրճատել նրանց զբաղվածությունը):

 

Երբ գները կարող են ճշգրտվել, և առևտուրը արհեստականորեն սահմանափակված չէ, ոչ մի աշխատող գործազուրկ չի դառնում:

Բերենք մեկ այլ օրինակ: Բ խմբի աշխատողները Ա խմբի աշխատողների համեմատ երեք անգամ արդյունավետ են X արտադրանքի արտադրության մեջ և Y արտադրանքի արտադրության մեջ իրենց արտադրողականությունը երկու անգամ ցածր է Ա խմբի աշխատողների նկատմամբ: Այսինքն, X արտադրանքի արտադրության մեջ Ա խմբի աշխատողների նկատմամբ Բ խմբի աշխատողներն ունեն հարաբերական առավելություն և ընդհակառակը: Այս դեպքում, աշխատողների երկու խմբերը կարող են շահել, եթե Բ խմբի աշխատողները մասնագիտանան X-ի արտադրության մեջ (որի համար նրանք համեմատաբար ավելի լավն են), իսկ Ա խմբի աշխատողները` Y-ի արտադրության մեջ (որի համար նրանք համեմատաբար ավելի լավ են):

Դա, ըստ էության, այն է, ինչ Դավիթ Ռիկարդոն ցույց տվեց 1817 թ․-ին համեմատական ​​առավելության իր տեսության մեջ: Նույնիսկ եթե մի երկրի աշխատողներն ավելի քիչ արտադրողական են յուրաքանչյուր բարիք արտադրելու մեջ, քան մեկ այլ երկրի աշխատողները, ապա համեմատական ​​առավելությանը համապատասխան մասնագիտացումը միջազգային առևտրի հետ համատեղ կարող է օգուտ բերել երկու երկրների աշխատողներին:

 

Եվ դա կարևոր գաղափար է: Ըստ Դեիրդեր Մակլոսքիի՝ երբ մաթեմատիկոս Ստանիսլավ Ուլամը մարտահրավեր նետեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Սամուելսոնին նշելու, թե որն է սոցիալական գիտությունների սկզբունքը (որը և՛ իրական էր և՛ ոչ ակնհայտ), նրա պատասխանը հետևյալն էր. «Ռիկարդոյի համեմատական ​​առավելության տեսությունը»:

Սոցիալական դարվինիստական ​​քննադատությունը բխում է այն մտքից, որ գոյատևում են միայն նրանք, ովքեր բացարձակապես լավագույնն են, իսկ մյուսները դուրս են մնում: Բայց դա շուկայական մրցակցության իրականությունը չէ: Քանի դեռ մարդիկ ազատ են հետապնդելու իրենց շահերը, և շուկայական գները արհեստականորեն չեն փոփոխվում, նրանք հակված կլինեն ընտրություն կատարել մասնագիտանալու այն հարցում, որտեղ իրենք ունեն համեմատական ​​առավելություն, նույնիսկ եթե նրանք ամենավատն են արտադրում ամեն ինչ և չեն կարող ունենալ բացարձակ առավելություն ամեն ինչի մեջ:

 

Գների շուկայական ինքնակարգավորումը թույլ է տալիս պակաս ունակություն ունեցողներին գոյատևել, այլ ոչ թե ոչնչանալ: Եվ, ինչպես ասաց Շելդոն Ռիչմանը, «շուկայում ավելի քիչ «պիտանիները» չեն կորչում: Նրանք պարզապես ավելի քիչ գումար են վաստակում: Դա քիչ կարևոր չէ կապիտալիզմը սոցիալական այլ կառուցվածքների հետ համեմատելիս»:

 

Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր