Դ․ Ռիկարդո․ Միջազգային առեւտրի մասին

Քաղված է Principles of Political Economy and Taxation (1817) գրքի յոթերորդ գլխից։ Ռիկարդոն, լինելով տնտեսագիտության «դասական դպրոցի» ներկայացուցիչ, արժանի է առանձնակի ուշադրության, քանի որ առաջիններից էր, որ ցույց տվեց առեւտրի եւ մասնագիտացման առավելությունները, անգամ եթե գործարքի մի կողմը կարող է նույնն արտադրել դիմացինից լավ եւ էժան։

 

Կատարելապես ազատ առեւտրի համակարգում յուրաքանչյուր երկիր իր կապիտալն ու աշխատուժը բնականաբար ուղղորդում է առավել շահավետ օգտագործման ճանապարհով։ Անհատական շահի այսպիսի հետապնդումը զարմանալիորեն կապված է համընդհանուր բարօրության հետ։ Արդյունաբերության խթանմամբ, նորարար մտքի խրախուսմամբ եւ բնության շնորհած ուրույն ուժերի ամենաարդյունավետ օգտագործմամբ՝ այն հաջողացնում է աշխատուժը բաշխել առավելագույնս արդյունավետ եւ տնտեսող ձեւով։ Միաժամանակ, ավելացնելով արտադրության ընդհանուր ծավալը, այն տարաբաշխում է շահույթը հասարակության մեջ՝ փոխադարձ շահի եւ փոխգործակցության կապերով իրար միավորելով քաղաքակիրթ ազգերի եւ պետությունների համաշխարհային հանրույթը։ Այս սկզբունքն է որոշում, որ գինին պիտի արտադրվի Ֆրանսիայում ու Պորտուգալիայում, ցորենն աճեցվի Ամերիկայում ու Լեհաստանում, իսկ սարքավորումներն ու այլ ապրանքներն արտադրվեն Անգլիայում։

 

Նույն երկրի սահմաններում շահույթն ընդհանուր առմամբ միշտ նույն մակարդակն ունի կամ տարբերվում է միայն կապիտալի ներդրման առավել կամ պակաս ապահովությամբ ու համաձայնեցվածությամբ։ Սակայն տարբեր երկրների միջեւ սա այդպես չէ։ Եթե Յորքշիրում ներդրված կապիտալի շահույթը գերազանցի Լոնդոնում աշխատող կապիտալի վերադարձրածը, կապիտալն արագ կփոխադրվի Լոնդոնից Յորքշիր՝ համահարթեցնելով շահույթը, սակայն եթե Անգլիայում գյուղատնտեսական բերքի արտադրությունը նվազի, իսկ կապիտալն ու բնակչությունն աճեն՝ բերելով աշխատավարձերի աճի եւ շահութաբերության նվազման, շահույթը չի հետեւի կապիտալին, եւ բնակչությունը ստիպված կլինի Անգլիայից փոխադրվել Հոլանդիա, Իսպանիա կամ Ռուսաստան, որտեղ շահույթը խոստանում է ավելին լինել։

 

Եթե Պորտուգալիան առեւտրով կապված չլիներ այլ երկրների հետ, ստիպված կլիներ գինեգործության գերակա ուղղության մեջ (որի եկամտով այլ երկրներից ներմուծում է օգտագործման համար անհրաժեշտ հագուստ եւ սարքավորումներ) զբաղված իր գրեթե ամբողջ կապիտալի եւ արդյունաբերության մի որոշ հատվածը շեղել այն ապրանքների արտադրությանը, որոնք ներմուծում է՝ թեեւ, հնարավոր է, ավելի վատ որակի եւ ավելի քիչ քանակությամբ։

 

Գինու այն ծավալը, որը նա փոխանակելու է Անգլիայից ներկրվող հագուստի հետ, չի որոշվում դրանցից յուրաքանչյուրի վրա ծախսված աշխատուժի համապատասխան ծավալով, ինչպես տեղի կունենար, եթե երկու ապրանքներն էլ արտադրվեին Անգլիայում կամ Պորտուգալիայում։

 

Հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ Անգլիայում հագուստի արտադրությունը պահանջի տարեկան 100 մարդու ջանք, իսկ գինի արտադրել փորձելու դեպքում՝ 120։ Անգլիան, ուստի, շահեկան է համարելու գինին ներմուծել՝ գնելով դա հագուստի արտահանումից ստացված շահույթով։

 

Պորտուգալիայում գինու արտադրությունը կարող է տարեկան պահանջել ընդամենը 80 հոգու ջանք, իսկ հագուստի արտադրությունը՝ տարեկան 90։ Հետեւաբար, երկրի համար շահեկան կլինի գինին արտահանել, իսկ հագուստը՝ ներմուծել։ Այս փոխանակումը կարող է տեղի ունենալ՝ չնայած անգամ նրա, որ ներմուծվող ապրանքը նույն երկրում գուցե կարելի է արտադրել պակաս աշխատուժով, քան Անգլիայում։ Ու թեեւ Պորտուգալիան կարող էր հագուստ արտադրել 90 հոգու տարեկան ջանքով, այն ներմուծելու է դա մի երկրից, որտեղ դրա արտադրության համար ծախսվել է 100 հոգու աշխատուժ, քանի որ ավելի շահավետ է սեփական կապիտալը գործի դնել գինեգործության ոլորտում, ինչի դիմաց նա ավելի շատ հագուստ կարող է ներկրել Անգլիայից, քան թե սեփական ուժերով արտադրել դա՝ երկրի կապիտալի մի մասը խաղողի մշակությունից շեղելով տրիկոտաժի արտադրությանը։

 

Այսպիսով, Անգլիան 100 հոգու արտադրանքի դիմաց ստանալու է 80 հոգու արտադրանք։ Այսպիսի փոխանակում հնարավոր չէ նույն երկրում գործող անհատների միջեւ։ 100 անգլիացու աշխատանքի արգասիքը չի կարող փոխանակվել 80 հոգու արտադրանքի հետ, բայց 100 անգլիացու ջանքերի արդյունքը կարող է փոխանակվել 80 պորտուգալացու, 60 ռուսի կամ 120 հնդիկի ստեղծածի հետ։ Մեկ երկրի եւ մի քանի երկրների տարբերությունն այս առումով միանգամայն սպասելի է, երբ հաշվի ենք առնում, թե ինչքան մեծ դժվարությամբ է կապիտալը տեղաշարժվում է մի երկրից մյուսը՝ փնտրելով ավելի շահավետ ներդրում, եւ թե ինչ հեշտությամբ է այն մշտապես տեղաշարժվում նույն երկրի սահմաններում՝ մի նահանգից մյուսը։[1]

 

Անկասկած, ե՛ւ անգլիացի կապիտալիստների, ե՛ւ երկու երկրների սպառողների համար միանգամայն շահեկան կլիներ, եթե միեւնույն հանգամանքների դեպքում ե՛ւ հագուստը, ե՛ւ գինին արտադրվեին Պորտուգալիայում, եւ, հետեւաբար, Անգլիայում հագուստի արտադրության ոլորտում ներդրված կապիտալն ու աշխատուժը տեղափոխվեին Պորտուգալիա՝ այնտեղ եւս գործի դրվելով նույն նպատակի համար։ Այդ դեպքում նշված ապրանքների հարաբերական արժեքը կկարգավորվեր միեւնույն սկզբունքով, ինչ եթե մեկն արտադրվեր Յորքշիրում, իսկ մյուսը՝ Լոնդոնում։ Իսկ մյուս բոլոր դեպքերում, եթե կապիտալն ազատորեն հոսեր այն երկրներ, որտեղ կարող էր գործի դրվել առավելագույնս շահեկանորեն, այլեւս տարբերություն չէր լինի ո՛չ շահույթի չափաքանակի, ո՛չ էլ ապրանքների իրական արժեքի կամ ինքնարժեքի միջեւ, բացի այն հավելյալ աշխատուժի ներգրավումից, որպիսին անհրաժեշտ կլիներ արտադրանքը սպառման տարբեր շուկաներ հասցնելու համար։

 

Այդուհանդերձ, փորձը ցույց է գալիս, որ եթե կապիտալն ուղղակիորեն չի վերահսկվում իր տիրոջ կողմից, ապա դրա շուրջ իրական կամ մտացածին անապահովության զգացումը, զուգակցվելով բնական այն դժկամության հետ, որով մարդը չի ցանկանում լքել ծննդավայրն ու շրջապատը եւ վաղուց ձեւավորված սովորություններով հանձնվել օտար կառավարության ու նոր օրենքների իշխանությանը՝ զսպում են կապիտալի արտահոսքը…

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

 

[1] Պարզ է, ուրեմն, որ գործիքներում եւ հմտություններում զգալի առավելություն ունեցող եւ, հետեւաբար, հարեւաններից պակաս աշխատուժով նույն ապրանքներն արտադրելու ունակ երկիրը կարող է իր արտադրանքի դիմաց ներմուծել սպառման համար անհրաժեշտ ցորենի ծավալները, անգամ եթե իր երկրի հողն ավելի բարեբեր է, իսկ ցորենն այդտեղ կարող է աճեցվել պակաս ջանքերի գնով, քան արտահանող երկրում։ Երկու հոգի կոշիկ եւ գլխարկ են կարում, սակայն նրանցից մեկը երկու գործն էլ մյուսից լավ է անում։ Բայց գլխարկ կարելով նա կարող է մրցակցին գերազանցել ընդամենը մեկ-հինգերորդով կամ 20 տոկոսով, իսկ կոշիկ կարելով՝ մեկ-երրորդով կամ 33 տոկոսով։ Պարզ է, որ երկու կողմին էլ ձեռնտու է, որ ավելի որակյալ արտադրանք տվողը զբաղվի միայն կոշկակարությամբ, իսկ պակաս որակյալը՝ գլխարկ կարելով։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր