Հասարակական ընտրության խնդիրը

Հատված` Ամարտյա Սենի 1998թ. Նոբելյան մրցանակ ստանալու ելույթից․

 

«Ուղտը ձի է, որը նախագծվել է մարդկանց փոքր խմբի կողմից»: Սա կարող է այդ խմբի որոշումների թերությունների օրինակ թվալ, բայց դա իսկապես մեղմ մեղադրանք է: Ուղտը, գուցե, չունի ձիու արագություն, բայց շատ օգտակար և ներդաշնակ կենդանի է. լավ «համակարգված է» առանց սննդի և ջրի երկար հեռավորություններ ճանապարհորդելու համար: Խումբը, որը փորձում է ձի նախագծելու հարցում իր տարբեր անդամների տարատեսակ ցանկություններն արտացոլել, կարող է շատ հեշտությամբ հանգեցնել ավելի տարօրինակ բանի. օրինակ, հունական դիցաբանության կենտավրի, որի կեսը ձի է և կեսն ինչ որ այլ բան` շարժվող արարած, որը համատեղում է վայրիությունն ու խառնաշփոթը:

 

Դժվարությունը, որին բախվում է փոքր խումբը, կարող է միայն ավելի մեծ լինել, երբ խոսքը վերաբերում է ավելի մեծ հասարակության որոշումների կայացմանը, որը «ժողովրդի, ժողովրդի կողմից, ժողովրդի համար» ընտրությունն է արտացոլում: Դա, ընդհանուր առմամբ, «հասարակական ընտրության» առարկա է, և իր ընդարձակ շրջանակները ներառում են տարբեր խնդիրներ՝ կապված սոցիալական դատողությունների և խմբային որոշումների ու հասարակության կամ խմբի անհատների տեսակետների և հետաքրքրությունների համատեղման առանձնահատկության հետ: Հասարակական ընտրության տեսության հիմնական հարցը հետևյալն է. ինչպե՞ս կարելի է հասարակության մասին ագրեգատիվ դատողություններ (օրինակ՝ «սոցիալական բարեկեցության», կամ «հանրային շահի» կամ «համախառն աղքատության» վերաբերյալ) ստանալ` հաշվի առնելով հասարակության տարբեր անհատների մտահոգությունները, կանխատեսումները և նախասիրությունների բազմազանությունը: Ինչպե՞ս կարող ենք այնպիսի ագրեգատիվ դատողություններ անելու որևէ ողջամիտ հիմք գտնել, ինչպիսիք են «հասարակությունը գերադասում է սա դրանից», կամ «հասարակությունը պետք է ընտրի սա դրանից», կամ «սա սոցիալապես ճիշտ է»: Արդյո՞ք հասարակական ողջամիտ ընտրությունը հնարավոր է, նամանավանդ, ինչպես Հորասը վաղուց նշել է, կարող են լինել «այնքան նախապատվություններ, որքան մարդիկ»:

 

Հասարակական ընտրության տեսությունն իր ժամանակակից բնույթով ձևակերպվել է տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Կ. Էրրոուի կողմից 1951թ., որն ապահովում է այլընտրանքային հասարակական հնարավորությունների գնահատման և ընտրության նկատմամբ ընդհանուր մոտեցում (ներառյալ, սոցիալական բարեկեցության, անհավասարության և աղքատության գնահատումը):

 

Հասարակական ընտրության տեսությունը շատ լայն է, ընդգրկում է մի շարք հստակ հարցեր, և, գուցե, օգտակար լինի նշել դրանցից մի քանիսը.

  • Մեծամասնության կանոնը ե՞րբ կտա միանշանակ և հետևողական որոշումներ:
  • Ինչպե՞ս կարող ենք դատել, թե որքան լավ է հասարակությունը գործում իր տարբեր անդամների անհամապատասխան հետաքրքրությունների ֆոնին:
  • Ինչպե՞ս կարող ենք հաշվի առնել անձանց իրավունքներն ու ազատությունները՝ միևնույն ժամանակ ճանաչելով նրանց նախընտրությունները և այլն:

 

Հասարակական ընտրության տեսության հասանելիությունն ու նշանակությունն իսկապես շատ ընդարձակ կարող են լինել:

 

Ինչպե՞ս է առաջացել հասարակական ընտրության սուբյեկտը: Տարբեր հետաքրքրությունների և կոնցեպցիաների հետ կապված հասարակական որոշումների խնդիրները ուսումնասիրվել են երկար ժամանակ: Օրինակ՝ Արիստոտելը Հին Հունաստանում և Կաուտիլիան Հին Հնդկաստանում, ովքեր ապրում էին մ.թ.ա. չորրորդ դարում, իրենց գրքերում (համապատասխանաբար վերնագրված  Քաղաքականություն և Տնտեսություն) ուսումնասիրում էին հասարակական ընտրության տարբեր կառուցողական հնարավորություններ:

 

Այնուամենայնիվ, հասարակական ընտրության տեսությունը, որպես համակարգված մոտեցում, առաջին անգամ ծագեց ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում: Այս խնդիրն առաջին անգամ ներմուծվել է XVIII դարի վերջին ֆրանսիացի մաթեմատիկոսներ Ժ. Կ. Բորդայի (1781թ.) և Մարքիզ դե Կոնդորսեի (1785թ.) կողմից, ովքեր այս խնդիրները դիտարկել են մաթեմատիկայի տեսանկյունից:

 

Նրանց աշխատանքը կենտրոնացած էր խմբի համար ռացիոնալ և ժողովրդավարական որոշումների շրջանակի մշակման վրա՝ համարժեք ուշադրություն դարձնելով նրա բոլոր անդամների նախասիրություններին և հետաքրքրություններին: Այնուամենայնիվ, նույնիսկ տեսական հետազոտությունները, որպես կանոն, տալիս էին բավականին հոռետեսական արդյունքներ: Նրանք նշել են, որ, օրինակ, մեծամասնության կանոնը կարող է լրիվությամբ հակասական, անհետևողական լինել:

 

Հետազոտական ​​աշխատանքների մեծ մասը (հաճախ, կրկին հոռետեսական արդյունքներով) շարունակվեց Եվրոպայում XIX դարում: Իրոք, այս ոլորտում շատ ստեղծագործ մարդիկ էին աշխատում և պայքարում էին հասարակական ընտրության դժվարությունների հետ, այդ թվում՝ «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ Լյուիս Քերոլլը:

 

Երբ Էրրոուն 20-րդ դարում «վերածնեց» հասարակական ընտրության թեման, նա նույնպես շատ մտահոգված էր խմբային որոշումների դժվարություններով և այն անհամապատասխանություններով, որոնք դրանք կարող են հանգեցնել:

 

Էրրոուի հասարակական ընտրության տեսության անհնարինության արդյունքները հաճախ մեկնաբանվում են որպես հիմնավորված և ժողովրդավարական սոցիալական ընտրության, ներառյալ բարեկեցության տնտեսագիտության գոյության հնարավորության «ժխտում»:

. . . .

 

Ամփոփելով Ամարտյա Սենի մոտեցումները՝ կարելի է ասել, որ նա դեմ է արտահայտվել Էրրոուի տեսակետին: Բարեկեցության կառուցողական տնտեսագիտության և հասարակական ընտրության հնարավորությունը (և դրանց օգտագործումը սոցիալական բարեկեցության վճիռներ կայացնելու և նորմատիվ նշանակություն ունեցող գործնական միջոցառումներ մշակելու մեջ) առաջ է բերում ընտրության տեղեկատվական հիմքի ընդլայնման անհրաժեշտություն: Այս ընդլայնման կարևորագույն տարր է բարեկեցության և անհատական ​​առավելության միջանձնային համեմատությունների օգտագործումը: Զարմանալի չէ, որ միջանձնային համեմատություններից հրաժարումը պետք է դժվարություններ առաջացնի հիմնավորված հասարակական որոշումների համար, քանի որ հասարակությունը կազմող տարբեր անձանց պահանջները պետք է միմյանց դեմ գնահատվեն: Մենք նույնիսկ չենք կարող հասկանալ աղքատության, սովի, անհավասարության կամ բռնակալության մասին հասարակության մտահոգությունների ուժը՝ առանց այս կամ այն ​​ձևով միջանձնային համեմատություններ կատարելու: Այն տեղեկատվությունը, որի վրա հիմնվում են ոչ պաշտոնական դատողությունները, հենց այն տեղեկատվությունն է, որը պետք է և կարող է ներառված լինել համակարգված հասարակական ընտրության պաշտոնական վերլուծության մեջ:

 

Հասարակական ընտրության տեսությունն օգտագործելը կարող է հանգեցնել տարբեր արժեքներով տարբեր սկզբունքների: Սա նշանակում է, որ որոշ իրավիճակներում, որոնք թույլ են տալիս միայն մեկ պատասխան, բազմաթիվ ճիշտ պատասխաններ կարող են լինել: Սա, եզրակացնում է Սենը, պետք է լուծվի ճշմարիտ ժողովրդավարության միջոցով, որը նա անվանում է «հանրային դատողությունների հիմնական անհրաժեշտություն, որը ներառում է տարբեր կողմերի փաստարկները և տարբերվող տեսանկյունները»: Սենը ճշմարիտ ժողովրդավարությունը սահմանում է որպես «հասարակական քննարկումների մեջ բաց ներգրավվածություն»՝ համակարգ, որը բաղկացած է ոչ միայն ընտրություններից և քվեարկությունից, այլև քննարկումներից:

 

Կարևոր է նշել, որ Սենի կողմից քննարկման խրախուսումը ցույց է տալիս, որ տեղեկատվության ավելացումը հանգեցնում է ավելի լավ համաձայնության:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր