Ջ. Ստիգլից. Պարադիգմի փոփոխությունը տնտեսությունում

1990-ական թվականներին առաջատար կապիտալիստական ​​երկրներում և, հատկապես, ԱՄՆ-ում տնտեսական բում էր, որը պայմանավորված էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունների արագ զարգացմամբ: Բումն ուղեկցվում էր աշխատանքային արտադրողականության և ազգային եկամուտների արագ աճով, բարձր վարձատրվող աշխատատեղերի զանգվածային ստեղծմամբ, նոր բիզնես կազմակերպությունների ձևավորմամբ և այլն: Սակայն նոր տնտեսությունն իր հետ բերեց նոր սուր խնդիրներ: Դրանցից ամենակարևորը, ըստ Ստիգլիցի, տեղեկատվության ասիմետրիան է: Տեղեկատվական հոսքերին տիրապետելու առավելությունը զանգվածային, բազմաթիվ և բազմամիլիարդ դոլարային գործարքներին բերում է նախկինում չլսված շահույթներ: Այստեղից էլ տեղեկատվության թաքցնելու, սոցիալական աղավաղումների արդեն հայտնի միտումները, որոնց արդյունքում նոր տնտեսությունից ստացված շահույթի մեծ մասը հոսում է «գերհարուստների» ձեռքը:

 

Ստիգլիցի համար տեղեկատվական ասիմետրիայի թեմայի հետևում ավելի ընդհանուր թեմա է `սեփականության և տնտեսական հզորության ասիմետրիան:

 

Ըստ Ստիգլիցի՝ այս բոլոր բացասական երևույթներից հնարավոր էր խուսափել, եթե տնտեսական քաղաքականության պատասխանատուներն ավելի զգույշ մոտենային  տնտեսության ապակարգավորման պրակտիկային, որը չի թուլացնում, այլ զգալիորեն ամրապնդում է տեղեկատվության ասիմետրիան և դրանից բխող ընդհանուր սոցիալական անհավասարությունը: Իրականում, անկատար տեղեկատվությունը որոշ մարդկանց հնարավորություն է տալիս գործել այնպես, որ եկամուտ ստանան ուրիշների հաշվին, և հենց այն մարդկանց հաշվին, ում կոչված են ծառայելու:

 

Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ Ստիգլիցի ելույթը շատ ծավալուն էր և պարունակում էր բազմաթիվ տնտեսական խնդիրներ: Իր ելույթի նախաբանում Ստիգլիցը նշում է, որ «տեղեկատվական տնտեսությունը տնտեսագիտության մեջ գերակշռող պարադիգմի հիմնարար փոփոխությունն է»: Այն պնդումը, որ մրցակցային շուկայի գործողություններն ապահովում են ռեսուրսների օպտիմալ բաշխում, ենթարկվում է խիստ քննադատության նոր տեղեկատվական պարադիգմի տեսանկյունից:

….

 

Հատված՝ Ջ. Ստիգլիցի 2001թ. Նոբելյան մրցանակաբաշխության ելույթից 

 

Տեղեկատվական տնտեսությունն արդեն իսկ խորն ազդեցություն է թողել տնտեսական քաղաքականության մասին մեր դիրքորոշման վրա և, հավանաբար, ապագայում էլ ավելի մեծ ազդեցություն կունենա: Վերջին երկու տասնամյակների ընթացքում հիմնական քաղաքական քննարկումներից շատերը կենտրոնացել էին շուկայական տնտեսության արդյունավետության և շուկայի ու կառավարության միջև համապատասխան հարաբերությունների ձևավորման վրա:

 

Երբ ես սկսեցի տնտեսագիտության ուսումնասիրությունը մոտ 41 տարի առաջ, զարմացած էի ինձ ուսուցանած մոդելների և այն աշխարհի անհամապատասխանությունից, որը ես տեսել էի Ինդիանա նահանգի Գերի քաղաքում ապրելու ժամանակ: Մեզ սովորեցրած տնտեսագիտության տեսությունները քիչ ուշադրություն էին դարձնում աղքատությանը, ասում էին, որ բոլոր շուկաները մաքրված են, ներառյալ աշխատաշուկան, այնպես որ գործազրկությունը պետք է լինի ոչ այլ ինչ, քան ֆանտազիա, և պնդում էին, որ շահույթ ստանալու շարժառիթն ապահովում էր տնտեսական խտրականության անհնարությունը: Լինելով ասպիրանտ՝ ես վճռական էի տրամադրված «իմ տեսած աշխարհին» համապատասխան մոդելներ ստեղծելու համար:

 

1967թ. ու 1969թ. իմ այցերը զարգացող երկրներ և ավելի երկարաժամկետ մնալը Քենիայում անջնջելի տպավորություն թողեցին ինձ վրա: Կատարյալ շուկաների մոդելները, որքան էլ խոցելի լինեին Եվրոպայի կամ Ամերիկայի համար, այդ երկրների համար իսկապես անհամապատասխան էին թվում: Ես հատկապես ցնցված էի տեղեկատվության անկատարությունից, շուկաների բացակայությունից, ինչպես նաև դիսֆունկցիոնալ հաստատությունների տարածվածությունից ու կայունությունից: Ես տեսել եմ ցիկլիկ գործազրկությունը, երբեմն բավականին մեծ, բայց չէի տեսել այն զանգվածային գործազրկությունը, որը բնութագրում էր աֆրիկյան քաղաքները, գործազրկությունը, որը հնարավոր չէր բացատրել ո՛չ արհմիությունների, ո՛չ էլ նվազագույն աշխատավարձի մասին օրենքներով: Իմ ուսուցանած մոդելների և իմ տեսած աշխարհի միջև կրկին մեծ անհամապատասխանություն կար:

 

Նոր գաղափարներն ու մոդելները օգտակար էին ոչ միայն լայն փիլիսոփայական խնդիրների լուծման, ինչպիսին է պետության համապատասխան դերը, այլև քաղաքականության կոնկրետ հարցերի վերլուծության համար: 70-ական թվականներին տնտեսագետները սկսեցին շատ ավելի քննադատաբար մոտենալ Քեյնսի ավանդական գաղափարներին: Ավանդական միկրէոկոնոմիկայի հիման վրա նոր մակրոտնտեսություն կառուցելու փորձերը դատապարտված էին ձախողման: Զանգվածային գործազրկությամբ ուղեկցվող ռեցեսիան և տնտեսական անկումները շուկայի ձախողումների հատկանիշներ էին: Եթե ​​անհատները կարողանային հեշտությամբ հարթեցնել իրենց սպառումը` «անվտանգ» տոկոսադրույքով վարկեր վերցնելով, ապա վեց ամսվա կամ մեկ տարվա աշխատանքի ընդհատման արդյունքում առաջացած եկամտի համեմատաբար փոքր կորուստը դժվար թե խնդիր դառնար. բայց գործազուրկները կապիտալի շուկաների հասանելիություն չունեն, համենայն դեպս ողջամիտ պայմաններով, և այդպիսով գործազրկությունը տնտեսության հսկայական «սթրեսի» պատճառ է: Այսպիսով, շուկայի գործունեության վերաբերյալ տեղեկատվության անկատարության հետևանքների ուսումնասիրության պատճառը մակրոտնտեսական մոդելների կառուցումն է, որոնք օգնում են բացատրել, թե ինչու է տնտեսությունն ուժեղացնում շոկերը և դրանք կայուն դարձնում, և ինչու նույնիսկ մրցակցային հավասարակշռության պայմաններում գործազրկություն և վարկավորման նորմավորում կարող են լինել:

 

Ես կարծում եմ, որ վերջին տասնամյակում քաղաքականության մեջ թույլ տրված մի քանի հսկայական սխալներ, ինչպիսիք են Արևելյան Ասիայի կամ նախկին կոմունիստական ​​երկրների շուկայական տնտեսվարմանն անցնելու ճգնաժամերի կառավարումը, հնարավոր կլիներ խուսափել, եթե գոյություն ունենար այնպիսի հարցերի ավելի լավ ընկալում, ինչպիսիք են ֆինանսական կառուցվածքը, սնանկությունը և կորպորատիվ կառավարումը, որոնց վրա ուշադրություն է դարձրել նոր տեղեկատվական տնտեսագիտությունը: Եվ շուկայի ֆունդամենտալիստական ​​քաղաքականության վրա հիմնված այսպես կոչված «Վաշինգտոնի կոնսենսուսի» քաղաքականությունը, որը վերջին քառորդ դարի ընթացքում գերակշռում է միջազգային ֆինանսական հաստատությունների քաղաքականության խորհրդում,  անտեսում է տեսական-տեղեկատվական մտահոգությունները: Տեղեկատվությունը ազդում է ցանկացած ոլորտի, այլ ոչ միայն ձեռնարկությունների և տնային տնտեսությունների որոշումների կայացման վրա:

 

Քաղաքական գործընթացներն անխուսափելիորեն ենթադրում են տեղեկատվության ասիմետրիա. մեր քաղաքական ղեկավարները ենթադրաբար պետք է ավելին իմանան պաշտպանական սպառնալիքների, տնտեսական իրավիճակի և այլնի մասին, քան հասարակ քաղաքացիները:

 

Մենք գիտակցում ենք, որ ներկայիս ղեկավարությունը տեղեկատվության ասիմետրիան մեծացնելու խթան ունի` իր շուկայական իշխանությունը բարձրացնելու, հասարակական կյանքում իր գործունեության ազատությունը մեծացնելու համար: Եվ մենք գիտակցում ենք, որ ավելի մեծ թափանցիկությունը և խաղի հատուկ կանոնները, կարող են ազդել քաղաքական մրցունակության ու պետական ​​կառավարման որակի վրա:

 

Քաղաքական գործընթացների համատեքստում, որտեղ «ելքի» հնարավորությունները սահմանափակ են, անհրաժեշտ է առանձնապես անհանգստանալ չարաշահումների համար: Եթե ​​ֆիրման սխալ է ղեկավարվում, եթե ղեկավարները փորձում են հարստանալ իրենց բաժնետերերի ու հաճախորդների հաշվին և իրենց պաշտպանում են մրցակցությունից, վնասը սահմանափակ է՝ վերջին հաշվով հաճախորդները կարող են փոխվել: Բայց քաղաքական գործընթացներում նրանք, ովքեր տեսնում են, որ հանրային ծառայությունների որակը վատթարանում է, չեն կարող հեշտությամբ այդ նույնն անել: Հանրային բարիքի (պետական ​​կառավարման) ապահովումն ինքնին հանրային բարիք է:

Լրացուցիչ թափանցիկությունը նվազեցնում է գործողությունների հնարավորության շրջանակը: Պետական ​​պաշտոնյաները կարող են փորձել ուժեղացնել իրենց իշխանությունը՝ առաջ քաշելով գաղտնիության համար հիմնավոր փաստարկներ. «վստահեք ինձ… եթե դուք իմանայիք այն, ինչ ես գիտեմ»:

 

Գաղտնիության համար կա ևս մեկ հիմնավորում. գաղտնիությունը տեղեկատվության արհեստական դեֆիցիտն է, և, ինչպես ցանկացած դեֆիցիտ, դա ևս հանգեցնում է լրացուցիչ վճարների. վճարների, որոնք որոշ երկրներում կատարվում են բացահայտ կոռուպցիայի միջոցով (տեղեկատվության վաճառք): Այդ խնդիրները չեն կարող լիովին լուծվել, բայց կան օրենքներ և ինստիտուտներ, որոնք կարող են վճռականորեն բարելավել իրավիճակը (օրինակ, տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին օրենք Շվեյցարիայում և այլն):

 

Մեր տնտեսությունը ձևավորող բարդ ուժերը հասկանալն ինքնին արժեք ունի. կա բնածին հետաքրքրասիրություն այն մասին, թե ինչպես է աշխատում այս համակարգը: «Ամբողջ աշխարհը բեմ է, իսկ բոլոր տղամարդիկ ու կանայք պարզապես խաղացողներ»: Մեզանից յուրաքանչյուրը մեր ձևով, թեև որպես ընտրող, դերասան է այս մեծ դրամայի մեջ: Եվ այն ինչ մենք անում ենք, կախված է մեր այն ընկալումներից, թե ինչպես է գործում այս բարդ համակարգը:

 

Մեզ բախտ է վիճակվել ապրելու ժողովրդավար պետություններում, որոնցում անհատները կարող են պայքարել իրենց այն ընկալման համար, թե ինչպիսին կարող է լինել «ավելի լավ» աշխարհը: Մենք՝ որպես ակադեմիկոսներ, մեր գիտական ազատությունը հետագայում պաշտպանելու հնարավորություն ունենք: Ազատության հետ պատասխանատվություն է առաջանում. այդ ազատությունն օգտագործելու պատասխանատվությունը մեր հնարավորության սահմաններում, ապագայի այնպիսի աշխարհի ապահովումն է, որում գոյություն ունի ոչ միայն տնտեսական մեծ բարեկեցություն, այլև ավելի շատ սոցիալական արդարություն:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր