Պրոտեկցիոնիզմը խոչընդոտում է տնտեսական աճին

Ազատ առևտուրը ենթադրում է խոչընդոտների, մաքսատուրքերի բացակայություն։ Արտադրողներն իրենց արտադրանքը արտերկրում կարող են վաճառել նույնքան հեշտ, որքան իրենց երկրում։ Ազատ առևտուրը խթանում է մրցակցությունը, ինչն իր հերթին ավելացնում է առաջարկվող ապրանքների տեսականին ու քանակը և նվազեցնում է ապրանքների գները։ Ազատ առևտրի տված այս հնարավորություններից օգտվում են ներքին սպառողները՝ տեղական շուկաներում ձեռք բերելով ավելի էժան ապրանքներ։

 

Մրցակցային շուկայում հաջողության հասնելու համար ձեռնարկությունները պետք է ձգտեն մեծացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը, նորարարություններ անեն, կրճատեն ծախսերը։ Սակայն շատ ձեռնարկատերեր, ավելի լավ աշխատելու փոխարեն, այլ լուծում են փնտրում։ Նրանք մեղադրում են արտերկրի իրենց մրցակիցներին անբարեխիղճ մրցակցության մեջ։ Վախեցնում են իրենց կառավարությանը, որ կփակվեն և երկրում գործազրկություն կառաջանա և պահանջում են կառավարության պաշտպանությունը։

 

Տեղի արտադրողները սկսում են դիմել իրենց կառավարություններին պետական աջակցություն ստանալու համար (թե ինչպես է դա տեղի ունենում և ինչ հետևանքներ է ունենում, ներկայացված է «Ու՞մ են պաշտպանում սակագները» հոդվածում)։ Տեղական արտադրողներին աջակցելու կամ պաշտպանելու համար երկրները դիմում են պրոտեկցիոնիզմի (հովանավորչության)։

 

Պրոտեկցիոնիզմը որևէ երկրի իշխանության կողմից կիրառվող այնպիսի տնտեսական (առևտրային) քաղաքականություն է, որը հիմնականում սահմանափակում է այլ երկրներից ապրանքների ներմուծումը՝ ի պաշտպանություն տեղական արտադրողների։

 

Պրոտեկցիոնիզմի ամենատարածված ռազմավարությունը մաքսատուրքերի՝ ներմուծման հարկերի կիրառումն է։ Պրոտեկցիոնիզմը կարող է կիրառվել նաև անվտանգության կամ որակի վերահսկման նկատառումներով, սակայն սա քննարկման մեկ այլ թեմա է։

 

Այսօր որոշ երկրների կառավարություններ պրոտեկցիոնիզմն օգտագործում են տնտեսական նպատակներին (օրինակ՝ տնտեսական աճ, գործազրկության կրճատում) հասնելու համար։ Մասնավորապես, մաքսատուրքերի սահմանումը կարող է սահմանափակել ներմուծումը, այսինքն՝ կրճատվում է արտերկրից ներմուծվող ապրանքների ծավալը, քանի որ մաքսատուրքերի կիրառման արդյունքում ներմուծվող ապրանքները համեմատաբար թանկանում են։ Ներմուծման ծավալների կրճատումը տանում է արտահանման և ներմուծման տարբերության ավելացման, այսինքն՝ բարելավվում է երկրի առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման տարբերություն)։

 

Ներմուծվող ապրանքերի գների բարձրացման հետևանքով մեծանում են տեղական արտադրանքների սպառման ծավալները։ Տվյալ երկրում զարգանում է այդ ապրանքների կամ դրանց փոխարինողների արտադրությունը, որի հետևանքով ավելանում է զբաղվածությունը։ Արդյունքում, այլ հավասար պայմաններում, ընդլայնվում են տեղական արտադրության ծավալները։

 

Այնուամենայնիվ, տնտեսագետները հիմնականում թերահավատորեն են մոտենում այս մոտեցմանը։ Հայտնի տնտեսագետ Ադամ Սմիթի ժամանակներից սկսած համարվում է, որ ազատ գործող շուկաներն ավելի լավ են տեղաբաշխում ռեսուրսները։ Ազատ գործող շուկաների պայմաններում ձեռնարկությունների միջև տեղի է ունենում մրցակցություն առկա արտադրական ռեսուրսների համար։ Գնից կախված՝ ձեռնարկություններն ընտրում են իրենց համար այդ ռեսուրսների ավելի շահավետ համակցություններ։ Իսկ առավելագույն շահույթի կարող են հասնել արտադրության ծավալների ավելացման, ծախսերի նվազեցման և արտադրության ավելի արդյունավետ մեթոդների կիրառման ճանապարհով։ Այսինքն՝ մրցակցային շուկաները մաքսիմալացնում են արտադրության ծավալները՝ նպաստելով արտադրական ռեսուրսների ավելի արտադրողական օգտագործելուն։ Հետևաբար, մաքսատուրքերի սահմանումը, որը խաթարում է մրցակցությունը, նպաստում է տեղի ոչ արդյունավետ ձեռնարկությունների գործունեությանը և խթանում է մաքսանենգությունը, քանի որ ներմուծողները փորձում են խուսափել բարձր մաքսատուրքերից։ Այսպիսի երևույթները նվազեցնում են ցանկացած տնտեսական քաղաքականության բարենպաստ ազդեցությունը։ Բացի այդ, մաքսատուրքերից սպառողներն ավելի շատ ֆինանսական կորուստներ են ունենում՝ վճարելով ավելի բարձր գներ ներմուծված ապրանքների համար, քան տեղական արտադրողներն են շահում։ Ընդ որում՝ սպառողներն ավելի շատ են վճարում ոչ միայն ներմուծված, այլ նաև այն տեղական ապրանքների համար, որոնց արտադրությունն ու վաճառքը տեղի է ունենում գնագոյացման ոչ մրցակցային համակարգի պայմաններում։

 

Պրոտեկցիոնիզմը կարող է նաև հրահրել պատասխան գործողություններ մյուս երկրների մոտ, որն այլ շուկաներում բերում է լրացուցիչ ծախսերի՝ տնտեսական միջազգային կայունությանը և անվտանգությանը վտանգ ներկայացնելով։ Նման վառ օրինակ է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ներկայումս ընթացող առևտրային «պատերազմը»։

 

Մաքսատուրքերը բերում են փոխանակային կուրսերի (մի երկրի արժույթի գինը մեկ այլ երկրի արժույթի նկատմամբ) փոփոխությունների: Մաքսատուրքերի սահմանման հետևանքով ներմուծված ապրանքերի գները բարձրանում են, հետևաբար տվյալ երկրում նվազում է դրանց նկատմամբ պահանջարկը։ Նվազում է նաև այն արտարժույթի նկատմամբ պահանջարկը, որն օգտագործվում էր այդ ապրանքները արտասահմանում ձեռք բերելու և ներմուծելու համար։ Տվյալ երկրի սպառողները սկսում են ներմուծվող ապրանքները փոխարինել տեղականով, հետևաբար մեծացնում են ազգային արժույթի նկատմամբ պահանջարկը։ Այլ կերպ ասած՝ ավելի քիչ ներմուծումը և ավելի դրական առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման տարբերություն) ավելացնում են ազգային արժույթի նկատմամբ պահանջարկը և հետևաբար՝ դրա գինը։

 

Արժույթի միջազգային հիմնադրամը երկրների կողմից մաքսատուրքերի կիրառման հնարավոր հետևանքների մասին ուսումնասիրություն է իրականացրել, որը հրապարակվել է 2018թ․։ Այդ հետազոտությունը ներառում է աշխարհի զարգացած ու զարգացող երկրների ճնշող մեծամասնությունը (151 երկրներ) և մակրոտնտեսական կեսդարյա ժամանակահատվածի (1963թ․-ից մինչև 2014թ․ ընկած) տվյալներ (ուսումնասիրվել են նաև Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները)։ Հետազոտության մեջ ուսումնասիրվել են վեց մակրոտնտեսական երևույթներ և փոփոխականներ՝ իրական ՀՆԱ, արտադրողականություն, գործազրկության մակարդակ, իրական փոխարժեք, առևտրային հաշվեկշիռ և անհավասարակշռություն, ինչպես նաև այդ ցուցանիշների արձագանքները մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխություններին:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ մաքսատուրքերի բարձրացումն ունի ոչ բարենպաստ ներքին մակրոտնտեսական և անարդյունավետ վերաբաշխման հետևանքներ։ Այդ ազդեցությունները, հետևանքները կայուն ու վիճակագրորեն նշանակալի են, և մեծ նշանակություն ունեն տնտեսական քաղաքականություն մշակողների համար։

 

Երբ տեղական ընկերությունները կառավարության կողմից ստանում են պաշտպանություն, տնտեսությունում ռեսուրսները վերաբաշխվում են համեմատաբար անարտադրողական ուղղությամբ, և սա բացասական է անդրադառնում տնտեսության ստեղծած արժեքի վրա։ Այսինքն՝ պրոտեկցիոնիզմի ոչ նպաստավոր հետևանքները բերում են աշխատանքի արդյունավետության նշանակալի նվազման։

 

Հետազոտությունից ցույց է տալիս, որ մաքսատուրքերի բարձրացումը չի հանգեցնում նաև առևտրային հաշվեկշռի բարելավման (առևտրային հաշվեկշռի վրա մաքսատուրքերի ազդեցության մասին՝ «Առևտրային հաշվեկշիռներում փոփոխությունները որոշում են տնտեսական գործոնները, ոչ թե մաքսատուրքերը»հոդվածում)։ Սա հիմնավորում է այն պնդումը, որ ավելի բարձր մաքսատուրքերի արդյունքում իրական փոխանակային կուրսը (տեղական և օտարերկրյա ապրանքների ​​գների հարաբերությունը՝ արտահայտված մեկ արժույթով) բարձրանալու միտում ունի։ Իսկ իրական փոխանակային կուրսն արտացոլում է մյուս երկրների նկատմամբ տվյալ երկրի մրցունակությունը։ Պրոտեկցիոնիզմը, թեև կարճաժամկետ հատվածում նպաստում է զբաղվածության ավելացմանը, սակայն ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, այդ ազդեցությունն աստիճանաբար նվազում է և երկարաժամկետ հատվածում հանգեցնում է գործազրկության փոքր աճի, ինչն ավելի է ամրացնում պրոտեկցիոնիզմի դեմ փաստարկները, իսկ մաքսատուրքերի բարձրացումը մի քանի տարի հետո հանգեցնում է ավելի մեծ անհավասարության։

 

Մաքսատուրքերի բարձրացումը բացասական ազդեցություն է ունենում նաև տնտեսական աճի վրա։ Այդ ազդեցությունն ավելի նշանակալի է, եթե մաքսատուրքերի բարձրացումը տեղի է ունենում տնտեսության աճի ժամանակահատվածում։

 

Տնտեսագետների բացասական վերաբերմունքը պրոտեկցիոնիզմի առաջացրած բացասական հետևանքների նկատմամբ, թվում է՝ արդարացված է։ Չնայած պրոտեկցիոնիզմի դեմ փաստարկները հիմնականում հիմնավորվում են տեսական կամ միկրոտնտեսական տվյալներով, ազատ առևտրին կողմ մակրոտնտեսական փաստարկները նույնպես ուժեղ են։ Մասնավորապես, միջնաժամկետ հատվածում ավելի բարձր մաքսատուրքերը կրճատում են արտադրության ծավալները և արտադրողականությունը՝ միաժամանակ բարձրացնելով գործազրկությունն ու անհավասարակշռությունը և գրեթե անփոփոխ թողնելով առևտրային հաշվեկշիռը։ Այս արդյունքներն ամբողջությամբ համընկնում են դասական տնտեսագիտության համընդհանուր կարծիքի հետ և հաստատում են ազատ առևտրի անհրաժեշտությունը։ Տնտեսագետներն ընդունում են, որ ազատ առևտուրը, դրա պետական կարգավորման նվազեցումը և առևտրի խոչընդոտների կրճատումը դրական ազդեցություն են ունենում տնտեսական աճի, հետևաբար նաև բարեկեցության վրա։ Իսկ պրոտեկցիոնիզմը միայն թուլացնում է տնտեսությունը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր