Պարիտետային գների սահմանումը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Որոշ անձինք իրենց նախաձեռնությունների եզակիությունն ապացուցելու համար կարող են հորինել բազում ծանրակշիռ փաստարկներ։ Դրա համար նրանք ներկայացնում են դետալացված և մշակված պլան, որն առաջին հայացքից թվում է այնքան անիմաստ է, որ չհետաքրքրված տնտեսագետները նույնիսկ չեն ծանրաբեռնում իրենց դրանք հերքելու համար։ Սակայն վերը նշված անձինք պնդում են իրենցը։ Այդ պլանների իրականացումը կարող է բավականին բարձրացնել նրանց բարեկեցությունը կարճ ժամանակահատվածում, հետևաբար իրենց «գաղափարների» տարածման համար նրանք վարձում են լավագույն տնտեսագետներին և հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետներին։ Նրանք «ռմբակոծում են» հասարակությանը պնդումներով, որոնք հիմնված են վիճակագրական տվյալների, գրաֆիկների, կորերի և դիագրամների վրա։ Եվ մարդիկ շուտով սկսում են հավատալ իրենց։

 

Այդպես ի հայտ եկավ գյուղատնտեսական ապրանքների պարիտետային գների գաղափարը։ Պարիտետային գների սահմանման օգտին փաստարկներն ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին․

 

Գյուղատնտեսությունը բազային ճյուղերից է։ Այն պետք է պահպանել ցանկացած գնով։ Ավելին՝ ցանկացած սպառողի բարեկեցություն կախված է ֆերմերի բարեկեցությունից։ Եթե ֆերմերի վճարունակությունը թույլ չի տալիս նրան գնել այս կամ այն ոլորտի արտադրանքը, ապա այդ ոլորտը սկսում է անկում ունենալ։ Այն դարձավ 1929 թվականի ճգնաժամի պատճառը։ Այդ ժամանակ գյուղատնտեսական ապրանքների գները կտրուկ ընկան, միևնույն ժամանակ արդյունաբերական արտադրանքի գներն ընկան աննշան։ Ֆերմերները դադարեցին գնել արդյունաբերական արտադրանքները, իսկ գործարաններից հեռացված աշխատողները չէին կարողանում գնել ֆերմերների արտադրանքը։ Դեպրեսիայի արատավոր շրջանակը ընդլայնվում էր։ Սակայն ելք կար և այն ակնհայտ էր։ Գյուղատնտեսական ապրանքների գները պետք էր համապատասխանեցնել այն ապրանքների գների հետ, որոնք գնում էին ֆերմերները։ Գների պարիտետը գոյություն ուներ 1909-1914թթ., և այդ ժամանակ գյուղատնտեսությունը ծաղկում էր։ Հետևաբար գների հարաբերակցությունը անհրաժեշտ էր վերականգնել և անընդհատ պահպանել։

 

Այս բոլոր անհեթեթությունների քննարկումը, որոնք թաքնված են բավական ճշմարիտ թվացող պնդումներում, կարող է շատ երկար ժամանակ պահանջել։ Սակայն չկա ոչ մի տրամաբանություն  գների որոշակի հարաբերակցություն պահպանելու մեջ, որոնք գերակայում էին որոշակի ժամանակահատվածում կամ տարվա ընթացքում և համարել դրանք անձեռնմխելի և նույնիսկ ավելի «ընդունելի», քան գների հարաբերակցությունը այլ ժամանակահատվածներում։ Եթե նույնիսկ այդ հարաբերակցությունը և եղել է երբևէ «ընդունելի», ապա ինչի հիման վրա մենք կարող ենք ենթադրել, որ այն անհրաժեշտ է կիրառել 60 տարի հետո, անտեսելով այն բոլոր մեծ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան այդ ժամանակահատվածում։ Պետք է նկատել, որ 1909-1914թթ․ ժամանակահատվածը ընտրվել է ոչ պատահաբար։ Համեմատական գների ցուցանիշներում այն եղել է գյուղատնտեսության ամենաբարենպաստ ժամանակահատվածներից մեկը Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում։

 

Եթե այս գաղափարում լիներ գոնե որևէ տրամաբանություն, ապա այն կստանար համատարած բնույթ։ Եթե ամրացվեր գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքների 1909-1914թթ․-երի գների հարաբերակցությունը, ապա ինչու չէր պահպանվել այլ գների հարաբերակցությունը այդ ժամանակահատվածում։

 

1912 թվականին վեց մխոցով աշխատող Chevrolet-ն արժեր 2150 դոլար։ 1942 թվականին դրան բավականին գերազանցող վեց մխոցով աշխատող Chevrolet-ն արժեր 907 դոլար։ Եթե ավտոմոբիլի արժեքը որոշվեր պարիտետային հիմքի վրա, ապա 1942 թվականին այն կարժենար 3270 դոլար։

 

Այսօրվա դրությամբ համեմատական գները հաշվարկելը բավական դժվար է, քանի որ պետք է հաշվի առնել ոչ միայն ինֆյլացիան, այլև հնացած և ժամանակակից ավտոմեքենաների որակական տարբերությունները։ Դա հերթական անգամ ընդգծում է պարիտետային գների քաղաքականության իրականացման անհնարինությունը։

 

Վերադառնանք այն փաստարկին, որ գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացումը թույլ կտա ֆերմերին գնել ավելի շատ արդյունաբերական արտադրանք, ինչը իր հերթին կապահովի լրիվ զբաղվածությունն և արդյունաբերության ծաղկումը։ Բնականաբար այս փաստարկի կողմնակիցները չեն ասում, որ այդ թանկացման հիմքը գների պարիտետն է։ Ամեն դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն է գների բարձրացման պատճառը։ Եթե գները բարձրանում են համատարած աշխուժացման, գործարար ակտիվության աճի, արդյունաբերական արտադրության ընդլայնման և քաղաքացի աշխատողների վճարունակության բարձրացման շնորհիվ, ապա դրանք իրոք նշանավորում են բարեկեցության և արտադրության աճը, և ոչ միայն ֆերմերների, այլև մնացած բոլոր քաղաքացիների։ Սակայն մեր դեպքում գյուղատնտեսական ապրանքների թանկացումը տեղի է ունենում պետական միջամտության հաշվին։ Դա տեղի է ունենում տարբեր եղանակներով։ Գների բարձրացումը կարող է լինել ուղիղ որոշման հետևանք, սակայն դա ամենաանարդյունավետ եղանակներից է։ Թանկացումը կարող է պայմանավորված լինել պետության պատրաստակամությամբ գնելու ողջ գյուղատնտեսական արտադրանքը պարիտետային գներով։ Դրան կարելի է ավելացնել պետական վարկավորումը, որն բավական է նրա համար, որպեսզի ֆերմերները թույլ տան իրենց չվաճառել իրենց բերքը մինչև պարիտետային կամ ավելի բարձր գների սահմանումը։ Թանկացմանը կարող է բերել պետական սահմանափակումները բերքահավաքի նկատմամբ կամ ինչպես դա տեղի է ունենում իրականում մի քանի եղանակների համակցմամբ։ Սակայն եկեք որոշ ժամանակով դրանք մտքից դուրս բերենք և ենթադրենք, որ գյուղատնտեսական արտադրությունը թանկանում է։

 

Ի՞նչ ենք ստանում արդյունքում։ Գյուղատնտեսական արտադրանքի գինն աճում է։ Չնայած արտադրության նվազմանը ֆերմերների «վճարունակությունը» մեծանում է։ Նրանց անձնական բարեկեցությունը բարձրանում է և նրանք սկսում են գնել ավելի շատ արդյունաբերական ապրանքներ։ Դա հենց այն է, ինչ տեսնում են պաշտոնյաները, որոնք դիտարկում են միայն անմիջական հետևանքները այս կամ այն քաղաքականության այն խմբերի համար, որոնց վրա դա ազդում է։

 

Բայց կան և այլ, ընդ որում՝ անխուսափելի հետևանքներ։ Ենթադրենք, որ ցորենի գինը, որը վաճառվում էր 2,5 դոլար բուշելի դիմաց՝ պետական միջամտության արդյունքում բարձրանում է մինչև 3,5 դոլար։ Յուրաքանչյուր բուշելը ֆերմերին բերում է 1 դոլար ավել եկամուտ։ Մյուս կողմից, ցորենի թանկացման արդյունքում քաղաքացի աշխատողը ստիպված է լինում վճարել ավելին նույն մեկ դոլարի չափով հացաբուլկեղենի դիմաց։ Նույնը կարելի է ասել մնացած գյուղատնտեսական արտադրանքների մասին։ Եթե ֆերմերի վճարունակությունը բարձրանում է մեկ դոլարով, նա կարող է գնել ավելի շատ արդյունաբերական արտադրանք, ապա քաղաքացի աշխատողների վճարունակությունը նվազում է նույն մեկ դոլարի չափով, և նրանք կարող են գնել ավելի քիչ արդյունաբերական արտադրանք։ Ընդհանուր առմամբ արդյունաբերությունը լրացուցիչ շահույթ չի ունենա։ Արտադրությունը քաղաքային վաճառքների վրա ծախսում է այնքան, որքան ստանում է գյուղական ապրանքների իրացումից։

 

Իհարկե, տեղի է ունենում վաճառքների որակական փոփոխություն։ Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողների եկամուտներն աճում են, իսկ քաղաքային հանրախանութների եկամուտները՝ նվազում։

 

Բայց այդքանով ամեն ինչ չի վերջանում։ Պարիտետային գների քաղաքականությունը բերում է ոչ միայն զուտ շահույթի բացակայության, այլ նաև զուտ կորուստների ի հայտ գալուն, քանի որ այն նշանակում է ոչ միայն վճարունակության տեղաշարժ քաղաքացի սպառողներից կամ սովորական հարկատուներից դեպի ֆերմերները, այլ նաև հանգեցնում է գյուղատնտեսական արտադրության պարտադրված կրճատմանը։ Դա ենթադրում է հարստության ոչնչացում։ Նշանակում է, որ ֆերմերները սկսում են ավելի քիչ սննդամթերք արտադրել, քան սպառողները ի վիճակի են գնել։ Թե ինչպես է լինելու հարստության ոչնչացումը կախված է գների բարձրացման կիրառվող մեթոդից։ Դա կարող է լինել արտադրության ֆիզիկական ոչնչացում (սուրճի այրումը Բրազիլիայում), այնպես էլ վարելահողերի սահմանափակման եղանակով։

 

Այստեղ կարելի է ուղղակի նշել, երբ ֆերմերը գների պարիտետի համար կրճատում է արտադրությունը, նա իրոք բարձրացնում է մեկ բուշել ցորենի գինը, սակայն նրա կողմից աճեցվող և իրացվող բուշելների քանակը նվազում է։ Արդյունքում նրա շահույթը չի ավելանում ցորենի գնի բարձրացմանը համապատասխան։ Դա հասկանում են նույնիսկ պարիտետային գների որոշ կողմնակիցները։ Համապատասխանությունը կարելի է ստանալ անմիջապես պետական բյուջեից սուբսիդիաների տրամադրման միջոցով։ Այլ կերպ ասած՝ օգնելով ֆերմերներին, կառավարությունը նվազեցնում է քաղաքացի աշխատողների և այլ խմբերի վճարունակությունը։

 

Այս դրությունից ելք կա։ Անհրաժեշտ է միայն չեղարկել պարիտետային գները և պաշտպանողական սակագները, քանի որ ընդհանուր առմամբ դրանք ոչինչ չեն հավասարակշռում։ Դրանց միավորումը կբերի միայն նրան, որ ֆերմեր Ա-ն և արտադրող Բ-ն կստանան շահույթ մոռացված Գ մարդու հաշվին։

 

Հերթական փրկության պլանի ենթադրվող առավելությունները ցնդում են հենց այն պահին, երբ մենք սկսում ենք տեսնել ոչ միայն անմիջական օգուտները առանձին խմբերի համար, այլ նաև երկարաժամկետ վնասները ողջ հասարակության համար։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր